ՍՆՆԴԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍՆՆԴԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Ռուս ֆիզիոլոգ Պավլովը 19-րդ դարի վերջին սննդառության ֆիզիոլոգիայի վերաբերյալ
մեծագույն հայտնագործություն կատարեց`պարզեց, որ սննդի յուրաքանչյուր տեսակի համար
արտադրվում է յուրահատուկ տեսակի ու քանակի մարսողական հյութ, այն սկսում է
առանձնանալ հենց բերանի խոռոչում: Օրինակ`մրգերը մարսվում են բարակ աղիում, իսկ
միսը ստամոքսում 2-3 ժամ մշակվելուց հետո միայն`բարակ աղիներում: Պարզվեց, որ
նույնիսկ ազգակցականորեն իրար մոտ սննդամթերքների համար անգամ տարբեր
մարսողական հյութեր են արտադրվում, օրինակ`կաթի համար ամենաուժգին
ստամոքսահյութը արտադրվում է մարսողության վերջում, մսի համար սկզբում:Անցել է
արդեն 100 տարի այդ խորաթափանց հայտնագործությունից, իսկ մարդկությունը դեռ
տառապում է սննդային անգիտության ճիրաններում:
Ամերիկացի Հերբերտ Շելտոնը, այս գաղափարների վրա հիմնվելով, հաջողությամբ բուժել
է մոտ 100 000 մարդ: Այս գաղափարները պրակտիկայում կիրառելու համար անհրաժեշտ
է իմանալ, թե որ սնունդը սննդային բաղադրիչների ո՞ր խմբին է պատկանում, (հնարավոր է
նաև,որ մի սնունդը միաժամանակ պատկանի 2 խմբի ): Այժմ նշենք, թե որ սննդային մթերքը
որ խմբին է պատկանում:
1. ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ- բոլոր մսեղեն մթերքները, ձուն, պանիրը,
կաթնաշոռը, կաթը, ընկույզը, արևածաղկի սերմը, լոբին, սունկը, ցորենը,
բադրիջանը:
2. ՕՍԼԱ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔՆԵՐ-հացը, հացազգիները, կարտոֆիլը, դդումը,
արախիսը, շագանակը: Որոշ չափով`բազուկը, գազարը, ծաղկակաղամբը:
3. ԱԾԽԱՋՐԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ-շաքարներ, մուրաբաներ, մեղր, քաղցր մրգեր (թուզ,
խուրմա, չամիչ, խաղող, չիր, ձմերուկ ):
4. ՃԱՐՊԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ- բոլոր տիպի յուղերը, ձեթերը, ճարպը, թթվասերը,
ճարպոտ միսը:
1 Խումբ- Տարբեր բնույթի սպիտակուցային մթերքները տարբեր մարսողական
պահանջներ ունեն, որովհետև տարբեր որակի, քանակի ստամոքսահյութի կարիք
ունեն, դրա համար էլ այսպիսի խառնուրդը, ինչպիսին են ձու-միս, միս-կաթ և այլն,
անթույլատրելի է: Ուրեմն միաժամանակ տարբեր սպիտակուցային մթերքներ մի
կերեք:
2 Խումբ-(Օրինակ`երբ միսը ուտում ենք հացով ): Հացը մարսման համար
արտադրվում է թույլ ուժգնության ստամոքսահյութ, իսկ մսի համար անհրաժեշտ է

ուժեղը, որը և դադարեցնում է հացի օսլայի մարսման պրոցեսը: Հացի մարսման
սկզբնական փուլն սկսվում է բերանի խոռոչում և պահանջում է հիմնային միջավայր,
միսը ստամոքսում թույլ թթվային միջավայրում ավարտելով մարսումը և անցնելով
12-մատնյա աղի, նորից պահանջում է թթու միջավայր և 12-մատնյա աղիում
մարսողությունը շարունակելու համար պահանջում է բոլորովին այլ ֆերմենտատիվ
միջավայր, քան հացը: Ուրեմն հացն ու միսը միաժամանակ ուտելով`դուք պարտադիր
կերպով ունենում եք անմարսողություն:
Այսպիսով`հացի, ձավարեղենային շիլաների, կարտոֆիլի և օսլա պարունակող այլ
մթերքների հետ միս, ձու, ձուկ, պանիր, կաթ, ընկույզ և այլ սպիտակուցային
մթերքներ չպետք է ուտեք:
3 Խումբ-Ածխաջրերի մարսման համար ստամոքսահյութ պետք չէ, նրանք ստամոքսի
արագորեն անցնում են 12-մատնյա աղի և այնտեղ են սկսում մարսվել: Իսկ եթե դուք
մսով ճաշ եք կերել և, ինչպես ընդունված է ավադույթներով, վրայից միրգ եք կերել,
թունավորումը անխուսափելի է, որովհետև մսեղենը ստամոքսում պետք է մնա 4-6
ժամ, որը և ստիպում է մրգերին ևս այդքան ժամանակ մնալ ստամոքսում, իսկ դա
հանգեցնում է նրանց խմորմանը, քայքայմանը առանց մարսվելու ու արդյունքում ոչ
մսեղենն է նորմալ մարսվում, ոչ էլ միրգը: Այստեղից հետևություն. Միրգը պետք է
ուտել որպես առանձին սնունդ, ճաշից 1.5-2 ժամ առաջ կամ 3-4 ժամ հետո:
4 Խումբ- Ճարպերը ստամոքսահյութի արտադրման վրա դանդաղեցնող ազդեցություն
են թողնում: Երբ ստամոքսում ճարպ կա, մսեղենը չափից ավելի դանդաղ է մարսվում:
Ուրեմն կարագը, ձեթը, թթվասերը, յուղոտ միսը չի կարելի ուտել ընկույզի, պանրի,
ձվի,մսի հետ, հակառակ դեպքում գոնե առատորեն կանաչեղեն կերեք, որ վերանա
անցանկալի երևույթները և մարսողոըթյունը նորմալանա: Ընդհանրապես բոլոր
կարգի խանգարումների դեպքում կանաչեղենի առատությունը նվազեցնում է
թունավորման հետևանքները:
5 Խումբ- Օսլայի մարսումը, ինչպես գիտենք,որոշ չափով սկսվում է բերանում և
շարունակվում է ստամոքսում: Շաքարները բերանում ու ստամոքսում մարսման չեն
ենթարկվում, մարսվում են միայն բարակ աղիներում: Երբ ածխաջրերը ընդունել ենք
օսլա պարունակող մթերքի հետ (հաց,կարտոֆիլ ), դրանք ստամոքսում մնում են
ավելի երկար ժամանակ, քան անհրաժեշտ է, և ենթարկվում են խմորման`հասցնելով
թունավորման:

Ուրեմն սխալ է, երբ հացի վրա քսում ենք մուրաբա, պովիդլո, մեղր… սխալ է ուտել
չամիչով բուլկի, քաղցրացած շիլա: Ահա թե որտեղից է գալիս այրուցքը
,անմարսությունը:
Հետևաբար, օսլա պարունակող մթերքները քաղցրից առանձին կերեք:
6 Խումբ- Օսլա պարունակող մթերքները առանց ճարպերի անհամ են թվում, դրա
համար էլ շիլայի, կարտոֆիլի հետ յուղ են օգտագործում: Գոնե շատ քիչ յուղ
օգտագործեք (համի համար ), որպեսզի չդանդաղի օսլայի մարսումը: Հիվանդները
ընդհանրապես պետք է օսլան առանց ճարպերի օգտագործեն և լավ ծամեն:
7 Խումբ- Ածխաջրերը եթե մրգերի տեսքով են, արդեն գիտեք, որ պետք է ընդհունել
առանձին`ուտելուց 1.5-2 ժամ առաջ: Իսկ եթե թխվածքի տեսքով են, նույնպես
հացից առաջ կերեք, բայց առատ կանաչեղենի հետ:
8 Խումբ- Ճարպերը ևս պետք է ուտել բանջարեղենային սալաթների հետ: Եվ
ընդհանրապես, բանջարեղենային սալաթները պետք է դառնան այն հիմնական
սնունդը, որը պետք է հղկի, չեզոքացնի սխալ սնուցման հետևանքով առաջացած
վնասները:

Comments