Անհրաժեշտ են՝
- 1 գլուխ կաղամբ
- 2 գազար
- 1 գլուխ սոխ
- 1 կապ կանաչի
- 400 գ շամպինիոն
- 1–1,5 բաժակ բրինձ
- 400 մլ ջուր
- 6 ճաշի գդալ ձեթ
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Կաղամբը թերթատել, տեղավորել կաթսայում, աղ անել, վրան եռացրած ջուր լցնել, թողնել 5–10 րոպե:
Բրնձի վրա եռացրած ջուր լցնել, թողնել 10 րոպե: Այնուհետև նորից լվանալ: Մաքրել սոխն ու գազարը և մանրացնել: Սունկը կտրտել:
Թավայի մեջ լցնել ձեթը, սոխի և գազարի 2/3 մասը, ինչպես նաև՝ սունկը: Շոգեխաշել 8–10 րոպե՝ անընդհատ խառնելով: Կանաչին մանր կտրտել:
Պատրաստել լցոնը. խառնել բրինձը, շոգեխաշած բանջարեղենն ու սունկը, կանաչին: Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի: Նախապատրաստված կաղամբի թերթերի վրա 1–2 թեյի գդալ լցոն դնել և փաթաթել ծրարի ձևով:
Կաթսայի մեջ շարել կաղամբի մնացորդները, վրան շարել տոլմաները: Դնել կրակին և կափարիչով ծածկել: Հասցնել եռման, ապա կրակն իջեցնել և եփել մինչև պատրաստ լինելը՝ բրնձի եփելը (մոտ 20–25 րոպե):