ՍԽՏՈՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԽՏՈՐ

Բուժական նպատակով օգտագործում են սոխուկը: Այն ունի սուր հոտ, որը պայմանավորված է նրա մեջ պարունակող եթերային յուղով: Վերջիններիս մեջ հայտնաբերվել է ալիցին ֆերմենտը, որը սպանում է բակտերիաները: Սխտորը պարունակում է նաև սպիտակուցներ, շաքարներ, գլիկոզիդներ, վիտամին C, B խմբի վիտամիններ, D, ինուլին, ծծումբ, կալիում, երկաթ, յոդ, կալցիում:
. Սխտորը օժտված է ախորժակը բացող, մարսողությունը բարելավող, ստամոքսի նեխման և խմորման երևույթները կանխող, ցավազրկող և հանգստացնող ազդեցությամբ:
. Օգտակար է օրգանիզմի դիմադրողականությունը մրսածության և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձրացնելու և հոգնածությունը հանելու համար:
. Սխտորը օգտակար է խոլերայի, տիֆի, դիզենտերիայի, զարկերակային արյան ճնշման բարձրացման, անոթների կարծրախտի, մարսողական ուղու բորբոքումների համար: Անհրաժեշտ է սխտորը աղալ, գինու քացախով և մեղրով շաղախել ու օրը 3 անգամ 1 ճաշի գդալ ուտել:
. Սխտորը օգտակար է նաև ջրգողության, տենդի, ցինգայի, կծկումների, հազի, ասթմայի, կաթվածի, ռևմատիզմի դեպքում:
. Սխտորը մեղրի հետ խառնած, կարելի է դնել թարախային վերքերին:
. Սխտորը մեծացնում է սեռական կարողությունը, բուժում թութքը, օգնում փայծախի առողջացմանը, բուժում էկզեման:
. Սխտորի օղեթուրմը իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում աթերոսկրելոզը: Անհրաժեշտ է 1 լ օղուն ավելացնել 150 գ մանր կտրտած սխտոր, պահել մութ տեղում 15 օր, քամել և օրը 2 անգամ մինչև ուտելը 15 կաթիլ խմել:
. Լյարդի և թոքաբորբի, ինչպես նաև թունավորումների ժամանակ 20 գ սխտորը ծեծել, վրան լցնել 200 գ գինի, թույլ կրակի վրա եփել 5 րոպե, քամել և խմել:
. Քերած սխտորը խորհուրդ է տրվում դնել գորտնուկների, խոցերի, դժվար լավացող վերքերի վրա:
. Մրսածության, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի ժամանակ անհրաժեշտ է 50 գ մանրացրած սխտորը խառնել 50 գ կարագի և մեղրի հետ ու շփել կուրծքը:
. Գրիպի բուժման համար խորհուրդ է տրվում սխտորը ճզմել, 5 կաթիլ մզվածքին ավելացնել 15 կաթիլ գազարի և կիտրոնի հյութ, լավ խառնել և 3 անգամ 3 կաթիլ կաթեցնել քթանցքերի մեջ:
. Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում 300 գ սխտորն աղալ, ավելացնել 20 կիտրոնի հյութ և խմել օրը 2-3 անգամ, քաղցած վիճակում 1 ճաշի գդալ:
. Ցավոտ դաշտանի նախորդ օրերին և օրգանիզմի թուլության ժամանակ խորհուրդ է տրվում 1 գլուխ սխտորը եփել քաղցր գինու մեջ, սառեցնել, գինին քամել և խմել 1 ճաշի գդալ:
. Սխտորն արգելակում է քաղցկեղի բջիջների աճը: Անհրաժեշտ է 200 գ սխտորը աղալ, ավելացնել 200 գ 96%-անոզ սպիրտ, փակել, 10 օր պահել մութ տեղում, հանել և 3 օր հետո օգտագործել՝ ուտելուց առաջ 1 թեյի գդալ ջրի մեջ լցնելով, օրը 3 անգամ: Սխտորը հակացուցված է երիկամային հիվանդությունների ժամանակ:

Comments