ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՋՐԻ ՄԱՍԻՆ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՋՐԻ ՄԱՍԻՆ

Սխալ կարծիք — Կարևոր չէ` ինչպիսի ջուր խմել՝ գազավորված, թե սովորական:

Գազավորված հանքային ջրի մեջ թթվածինն արհեստականորեն փոխարինված է ածխաթթու գազով: Քո օրգանիզմը քիչ հեղուկ չի ծախսի՝ ազատվելով այդպիսի «պարգևից»: Այսինքն՝ դու խմում ես գազավորված ջուր և միաժամանակ ջրազրկվում:

Սխալ կարծիք — Հիանալի կլինի, եթե օրական ութ բաժակ ջուր խմես:

Ոչ թե հիանալի կլինի կամ ցանկալի է, այլ ութ բաժակ ջուրն ամեն օր խմելը պարտադիր է: Հակառակ դեպքում դու կունենաս խամրած մազեր, կնճռոտված մաշկ, վատ աշխատող ուղեղ, կոտրվող եղունգներ և այլ տհաճություններ: Պարզ թեսթ. եթե դու բավական քանակությամբ ջուր ես խմում, ուրեմն քո մեզը համարյա թափանցիկ պիտի լինի:

Սխալ կարծիք — Սպորտով զբաղվելիս կամ դրանից հետո չի կարելի ջուր խմել, քանի որ ավելորդ կիլոգրամները չեն հեռանա:

Ցանկացած մարմնամարզության դեպքում ջուր խմելը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ դու մեծ քանակությամբ հեղուկ ես կորցնում, և ջրազրկված մկանները չեն կարողանա ողջ ուժով աշխատել: Այդ պատճառով «չոր» մարզումների արդյունքը կարող է հիասթափեցնել քեզ:

Սխալ կարծիք — Բոլոր տեսակի շշալցված ջրերը, ըստ էության, նույնն են:

Կա սեղանի ջուր. այն վերցնում են ծորակից, մաքրում, հարստացնում միկրոտարրերով: Հանքային ջուրը վերցնում են հանքային աղբյուրներից: Բուժիչ ջուրը նույն հանքային ջուրն է, բայց ավելի հարուստ օգտակար նյութերով: Իմաստ չունի այն առանց բժշկի նշանակման խմելը, քանի որ նախ՝ աղերի պատճառով համեղ չէ, երկրորդ՝ ինչպես ցանկացած դեղամիջոցի հետ, դրա հետ նույնպես պետք է զգույշ լինել:

Սխալ կարծիք — Ջուրը պետք է եռացնել:

Տնային պայմաններում եռացված ջուրն այնքան էլ անվտանգ չէ. ոչ բոլոր վնասակար մանրէներն են ոչնչացվում, իսկ ծանր մետաղների աղերը եռացնելիս միայն ավելի վնասակար են դառնում: Օգտակար նյութերը, ինչպես օրինակ՝ կալցիումի ու մագնեզիումի աղերը կուտակվում են թեյնիկի պատերին ճերմակ նստվածքի տեսքով: Այդ պատճառով էլ խմիր շշալցված կամ ֆիլտրված ջուր:

Comments