ՍԻՐՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՐԻՇԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ՔԵԶ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԻՐՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՐԻՇԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ՔԵԶ

Սակայն սերը միայն ուրիշով գերվելը չէ և բացի սեր-վայելքից դրանում կա նաև հասկանալու զգացում : Զուր չեն ասում. Սիրել՝ նշանակում է հասկանալ, սիրված լինել, նշանակում է լինել հասկացված: Մարդկանց մեջ սերն ասես ծնում է գերներըմբռնում՝ մեկ ուրիշի զգացմունքներն զգալու, նրա զգացմունքներն ընկալելու ունակություն: Ասես քո նյարդերը ներաճել են նրա նյարդերում, նրա ցավը լցվում է քո ցավային կենտրոնները, նրա ուրախություննրն ընկնում են քո ուրախությունների ընդունիչների մեջ, և դու դրանք վերապրում ես գրեթե ինչպես քոնը: Ասես երկու հուզական դաշտեր միաձուլվում են մեկի մեջ, և ծնվում է այդ նույն խորհրդավոր միաձուլումը հոգիների, որը սիրո ամենաբարձր թռիչքն է, նրա ամենալուսավորող ռենտգենային դրսևորումը: Երևան է գալիս կարծես այլասիրական եսասիրություն, միանգամայն յուրահատուկ մի զգացում: Եսասիրության և այլասիրության արատները այս միաձուլումից ասես տարրալուծվում են իրար մեջ, իսկ նրանց առավելությունները ասես բազմապատկվում են իրարով: Հոգու գաղտնագաղտնի խորքերում ծնվում է իր սեփական անձի պես գրեթե հիվանդագին կերպով ուրիշին թանկ գնահատելու երևույթը. Դա լինում է նյարդային հիվանդություն, հոգու ամենաիսկական տենդ, հատկապես դժբախտ սիրո կամ էլ այնպիսի սիրո դեպքում, որը թունավորված է խանդով: Հենց այստեղ էլ ընկած է սիրո և նրա ազգակիցների՝ սիրահարվածության, համակրանքի, հրապուրվածության գլխավոր ջրբաժանը: Դրանք կարող են ավելի բուռն, ավելի ջերմ լինել, քան սերը, բայց ամենից հաճախ դրանք զգացմունք են միայն իր համարև եսակենտրոն: Սերը երկկենտրոն է, այն միաժամանակ զգացմունք է իր և ուրիշի համար միանգամից: Այն թշնամի է և եսասիրությանը, և այլասիրությանը, որ ենթագիտակցորեն հակված է դեպի տալիս եմ- ի և ստանում եմ- ի թեկուզ մոտավոր, տատանվող հավասարակշռությանը: Բուն դնելով մարդու մեջ, այս զգացմունքը երկկենտրոնականության կամերտոնով վերակառուցում է նրա ողջ ենթագիտակցությունը, հոգու բոլոր չօգտագործված, ամենախոր շարժիչները: Մեր բնական եսասիրական բնազդների և այլասիրության նույնանման բնական պոռթկումների կողքին երևան են գալիս նոր, և նյութապես բնական, արգելակիչներ: Ահա հենց այդպիսի ենթագիտակցական սաայլասիրությամբ է սերը տարբերվում մյուս բոլոր սիրային հակումներից: Ուրիշի ես-ը կարծս մտնում է մարդու բոլոր զգայությունների դաշտի մեջ, և մեր ենթագիտակցությունը սեփական ես-ից պակաս թանկ չի գնահատում այն, իսկ երբեմն էլ՝ ավելի թանկ: Եվ եթե զգացմունքների բուն էության մեջ չկա երկու ես-երի հավասարակշռման այդպիսի ինքնաբուխ ու չգիտակցված ձգողականություն, ապա դա ըստ երևույթին սեր չէ,այլ սիրահարվածություն, հակում, կամ սեր, որն արդեն սկսել է մարել: Որովհետև, երբ երկու ես-երի հավասարակշռության ձգտումն սկսում է թուլանալ, ապա փոքրանում է սիրո բուն միջուկը, և ոչ թե սոսկ դրա շիկացումը, նվազում է ոչ միայն դրա քանակը, այլև որակը… Որովհեև ուրիշին սեփական անձի չափ թանկ գնահաելը, նրա զգացմունքները սեփականի պես վրապրելը սիրո հոգեբանական բուն նյութն է, նրա զգացողությունների հուզական նյութը:

Comments