+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԻՐՈՎ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՇՎԵՆԿԱՏՈՐԵՆ…

Ընտանեկան կյանքի մասին ասում են , եթե սեր կա, ոչինչ սարսափելի չէ, իսկ
թե սեր չկա, ոչինչ էլ չի ստացվի: Եվ առաջինը, և երկրորդը այնքան էլ ճիշտ
չեն: Սերն աես զգացմունքների տաղանդն է, բայց, ցավոք, այն մատչելի է ոչ
բոլորին: Հաճախ մարդիկ ամուսնանում են սիրահարվելով, համակրելով,
հրապուրվելով, ու թեև շատերն այդ զգացմունքն ընդունում են որպես սեր,
դրանք խոր չեն արմատավորվում մարդու մեջ և շատ արագ արմատահան են
լինում: Դատելով սոցիոլոգների տվյալներից, մեզ մոտ զույգերի 70-75 տոկոսն
ամուսնանում է սրտի մղումով, բայց թե նրանցից քանիսի՞ն է միացնում սերը,
քանիսին՝ սիրահարությունը, հակումը, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ
սիրահարվածությունն ու հրապույրն այստեղ ավելի շատ են, քան սերը: Նման
կապերի դեպքում հարսանիքից մի քանի տարի անց սրտի մղումները հաճախ
թուլանում են, և նրանց համար գլխավոր կապեր են դառնում կամ ընդհանուր
շահերը, կամ երեխաները, կամ էլ սովորւթյունը և կամ նյութական
հարմարությունները, կամ թե մեկը, թե մյուսը միասին…
Երիտասարդ ամուսինների 15-20 տոկոսը միմյան գտնում է բանականությամբ,
առանց սրտի մղումի: Նրանք մարդուն չեն հանդիպել սրտի մումով, այլ
պարզապես ամուսնության ժամանակը հասել է, և ահա ընտրում են այնպիսի
մեկին, որը հարմար է իրենց հոգուն, բանականությանը: Եվ, վերջապես, մոտ 5
տոկոսը նրանք են՝ ովքեր ամուսնանում են նյութական հաշիվներով:
Առաջին խմբում, նրանց մոտ ովքեր ամուսնանում են սրտի մղումով,
յուրաքանչյուր տասը հաջող ամուսնությանն ընկնում է տասը-տասնմեկ
անհաջող ամուսնություն: Ըստ երևույթին, դրանց մեծ մասը
սիրահարվածության, հրապուրանքի, և ոչ թե սիրո վրա հիմնված ամուսնությունն
են, այս զգացմունքները հաճախ լինում են եսակենտրոն, զգացմունք՝ իր համար,
և առանց հոգու, բանականության օգնության հազիվ թե կարողանան խոր
կապերով մարդկանց միացնել: Նրանց մոտ, ովքեր ամուսնանում են
բանականությամբ, յուրաքանչյուր տասը հաջող ճակատագրին ընկնում է չորս-

հինգ անհաջող ճակատագիր: Նշանակում է, հաջողությունների բաժինն այստեղ
2-2,5 անգամ ավելի է, քան սիրահարվածներինը, անհաջողությունները 2,25
անգամ քիչ են: Եվ նույնիսկ նրանց մեջ, ովքեր ամուսնացլ են հաշիվներով,
հաջողակները 1,5 անգամ ավելի, անհաջողները 1,5 անգամ պակաս են, քան
սիրահարվածների մոտ:
Այս թվերը գլխիվայր շրջում են մեր պատկերացումները ընտանեկան
երջանկության ու դժբախտության մասին: Դրանք մեզ ստիպում են նորովի խորհլ
ընտանւք-սեր բարոյականության արմատական հիմքերի մասին: Ստացվում է
այնպես, որ սրտաբուխ հակումը ամենևին էլ ընտանեկան երջանկության րաշխիք
չէ, այն երջանկաբեր է միայն դեպքերի կես մասում, իսկ բանականությունն ու
հաշվենկատությունը՝ ավելի հաճախակի:
Զգացմունքների հակումն ուրեմն չի՞ վնասում արդյոք ամուսնությանը: Ավելի
լավ չէ՞ արդյոք մյուս ճանապարհը, հանգիստ, զգացմունքներով չպղտորված
ընտրության ճանապարհը: Արդյոք չի՞ ավելացնում մարդկանց րջանկությունն
այս ճանապարհը, չի՞ պակասեցնում դժբախտությունները: Եվ մի՞թե այն այլևս
չի վայելում քաղաքայնացված մարդուն՝ նրա զգացմունքների ռացիոնալությամբ
հանդերձ: Չարժե շտապել… Եվ գլխավորը՝ չարժե համընդհանուր կանոններ
մշակել: Հավանաբար բանն այն է, որ կամ մարդկանց տարբեր տիպեր, և այն,
լավ է մեկի, վատ է, կամ շատ վատ մյուսների համար:
Հնարավոր է, որ դատողությամբ ու հաշվենկատորն ամուսնացողների հոգեկան
բծախնդրությունն ու պահանջկոտությունն ավելի քիչ են, և այդ պատճառով էլ
հարմարվողականությունն՝ ավելի շատ, հնարավոր է, որ նրանցից շատերին
պարզապես սերն անմատչելի է,ուստի և նրանց կյանքն ավելի ձանձրալի է և
միապաղաղ, այն զուրկ է սիրո փոփոխություններից, նրա երջանկության
թռիչքներից, վշտի ձախոուղումներից. Նրանք ավելի հարուստ են
անդորրությամբ, բայց ավելի աղքատ՝ կրքերով: Հնարավոր է, որ նրանց բուռն
զգացողություննրն ընդհանրապես ավելի քիչ են, հույզերն առհասարակ ավելի
խուլ են հնչում: Այդպիսի մարդկանց համար ամուսնության գլխավոր հիմքը ոչ

թե սերը, այլ պարզապես լավ հարաբերություններն են: Այս հիմքը լիովին
բավարարում է նրանց հոգեբանական կերտվածքին, այն բնական է նրանց
համար: Հնարավոր է, նաև, որ նրանց մեջ էլ սիրունակ մարդիկ կան, և նրանց
մեղքով չէ, այլ դժբախտությունից, որ կյանքը չի շնորհել նրանց ապրելու այդ
զգացմունքը: Սակայն այժմյան կանանց ու տամարդկանց մեծ մասի համար
զգացմունքների հակումը ամուսնության լավագույն հիմքն է: Եվ ինչ էլ որ ասեն
թվերը անհաջող ամուսնությունների ավելացման մասին, այդ տիպի մարդիկ,
միևնույն է, կամուսնանան սիրելով կամ հակմամբ: Այդպիսին է հենց նրանց
հոգեբանությունը: Ի դեպ, հոգեկան ձգտումն ամենից հաճախ գլխավոր հիմքն է
միայն ամուսնության սկզբում: Այդ բոլոր ձգտումները՝ համակրանքից մինչև
սերը, ինքնամարվող զգացմունք են, և եթե մենք չպահպանենք, դրանք կմարեն:
Իհարկե, որքան խոր է զգացմունքը, այնքան ավելի երկար է ապրում նա, բայց,
դըժբախտաբար, ամենախոր սերն անգամ կործանվում է, եթե մենք չգտնենք
երկարացնել նրա կյանքը:

Comments