ՍԻՐՈՎ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՇՎԵՆԿԱՏՈՐԵՆ… — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԻՐՈՎ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՇՎԵՆԿԱՏՈՐԵՆ…

Ընտանեկան կյանքի մասին ասում են , եթե սեր կա, ոչինչ սարսափելի չէ, իսկ թե սեր չկա, ոչինչ էլ չի ստացվի: Եվ առաջինը, և երկրորդը այնքան էլ ճիշտ չեն: Սերն աես զգացմունքների տաղանդն է, բայց, ցավոք, այն մատչելի է ոչ բոլորին: Հաճախ մարդիկ ամուսնանում են սիրահարվելով, համակրելով, հրապուրվելով, ու թեև շատերն այդ զգացմունքն ընդունում են որպես սեր, դրանք խոր չեն արմատավորվում մարդու մեջ և շատ արագ արմատահան են լինում: Դատելով սոցիոլոգների տվյալներից, մեզ մոտ զույգերի 70-75 տոկոսն ամուսնանում է սրտի մղումով, բայց թե նրանցից քանիսի՞ն է միացնում սերը, քանիսին՝ սիրահարությունը, հակումը, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ սիրահարվածությունն ու հրապույրն այստեղ ավելի շատ են, քան սերը: Նման կապերի դեպքում հարսանիքից մի քանի տարի անց սրտի մղումները հաճախ թուլանում են, և նրանց համար գլխավոր կապեր են դառնում կամ ընդհանուր շահերը, կամ երեխաները, կամ էլ սովորւթյունը և կամ նյութական հարմարությունները, կամ թե մեկը, թե մյուսը միասին…
Երիտասարդ ամուսինների 15-20 տոկոսը միմյան գտնում է բանականությամբ, առանց սրտի մղումի: Նրանք մարդուն չեն հանդիպել սրտի մումով, այլ պարզապես ամուսնության ժամանակը հասել է, և ահա ընտրում են այնպիսի մեկին, որը հարմար է իրենց հոգուն, բանականությանը: Եվ, վերջապես, մոտ 5 տոկոսը նրանք են՝ ովքեր ամուսնանում են նյութական հաշիվներով:
Առաջին խմբում, նրանց մոտ ովքեր ամուսնանում են սրտի մղումով, յուրաքանչյուր տասը հաջող ամուսնությանն ընկնում է տասը-տասնմեկ անհաջող ամուսնություն: Ըստ երևույթին, դրանց մեծ մասը սիրահարվածության, հրապուրանքի, և ոչ թե սիրո վրա հիմնված ամուսնությունն են, այս զգացմունքները հաճախ լինում են եսակենտրոն, զգացմունք՝ իր համար, և առանց հոգու, բանականության օգնության հազիվ թե կարողանան խոր կապերով մարդկանց միացնել: Նրանց մոտ, ովքեր ամուսնանում են բանականությամբ, յուրաքանչյուր տասը հաջող ճակատագրին ընկնում է չորս-հինգ անհաջող ճակատագիր: Նշանակում է, հաջողությունների բաժինն այստեղ 2-2,5 անգամ ավելի է, քան սիրահարվածներինը, անհաջողությունները 2,25 անգամ քիչ են: Եվ նույնիսկ նրանց մեջ, ովքեր ամուսնացլ են հաշիվներով, հաջողակները 1,5 անգամ ավելի, անհաջողները 1,5 անգամ պակաս են, քան սիրահարվածների մոտ:
Այս թվերը գլխիվայր շրջում են մեր պատկերացումները ընտանեկան երջանկության ու դժբախտության մասին: Դրանք մեզ ստիպում են նորովի խորհլ ընտանւք-սեր բարոյականության արմատական հիմքերի մասին: Ստացվում է այնպես, որ սրտաբուխ հակումը ամենևին էլ ընտանեկան երջանկության րաշխիք չէ, այն երջանկաբեր է միայն դեպքերի կես մասում, իսկ բանականությունն ու հաշվենկատությունը՝ ավելի հաճախակի:
Զգացմունքների հակումն ուրեմն չի՞ վնասում արդյոք ամուսնությանը: Ավելի լավ չէ՞ արդյոք մյուս ճանապարհը, հանգիստ, զգացմունքներով չպղտորված ընտրության ճանապարհը: Արդյոք չի՞ ավելացնում մարդկանց րջանկությունն այս ճանապարհը, չի՞ պակասեցնում դժբախտությունները: Եվ մի՞թե այն այլևս չի վայելում քաղաքայնացված մարդուն՝ նրա զգացմունքների ռացիոնալությամբ հանդերձ: Չարժե շտապել… Եվ գլխավորը՝ չարժե համընդհանուր կանոններ մշակել: Հավանաբար բանն այն է, որ կամ մարդկանց տարբեր տիպեր, և այն, լավ է մեկի, վատ է, կամ շատ վատ մյուսների համար:
Հնարավոր է, որ դատողությամբ ու հաշվենկատորն ամուսնացողների հոգեկան բծախնդրությունն ու պահանջկոտությունն ավելի քիչ են, և այդ պատճառով էլ հարմարվողականությունն՝ ավելի շատ, հնարավոր է, որ նրանցից շատերին պարզապես սերն անմատչելի է,ուստի և նրանց կյանքն ավելի ձանձրալի է և միապաղաղ, այն զուրկ է սիրո փոփոխություններից, նրա երջանկության թռիչքներից, վշտի ձախոուղումներից. Նրանք ավելի հարուստ են անդորրությամբ, բայց ավելի աղքատ՝ կրքերով: Հնարավոր է, որ նրանց բուռն զգացողություննրն ընդհանրապես ավելի քիչ են, հույզերն առհասարակ ավելի խուլ են հնչում: Այդպիսի մարդկանց համար ամուսնության գլխավոր հիմքը ոչ թե սերը, այլ պարզապես լավ հարաբերություններն են: Այս հիմքը լիովին բավարարում է նրանց հոգեբանական կերտվածքին, այն բնական է նրանց համար: Հնարավոր է, նաև, որ նրանց մեջ էլ սիրունակ մարդիկ կան, և նրանց մեղքով չէ, այլ դժբախտությունից, որ կյանքը չի շնորհել նրանց ապրելու այդ զգացմունքը: Սակայն այժմյան կանանց ու տամարդկանց մեծ մասի համար զգացմունքների հակումը ամուսնության լավագույն հիմքն է: Եվ ինչ էլ որ ասեն թվերը անհաջող ամուսնությունների ավելացման մասին, այդ տիպի մարդիկ, միևնույն է, կամուսնանան սիրելով կամ հակմամբ: Այդպիսին է հենց նրանց հոգեբանությունը: Ի դեպ, հոգեկան ձգտումն ամենից հաճախ գլխավոր հիմքն է միայն ամուսնության սկզբում: Այդ բոլոր ձգտումները՝ համակրանքից մինչև սերը, ինքնամարվող զգացմունք են, և եթե մենք չպահպանենք, դրանք կմարեն: Իհարկե, որքան խոր է զգացմունքը, այնքան ավելի երկար է ապրում նա, բայց, դըժբախտաբար, ամենախոր սերն անգամ կործանվում է, եթե մենք չգտնենք երկարացնել նրա կյանքը:

Comments