ՍԻՐԱՄԱՐԳԻ ՓԵՏՈՒՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԻՐԱՄԱՐԳԻ ՓԵՏՈՒՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Այսպիսով, դուք որոշել եք վերջ տալ հերթական անհաջողությանը ու տրամադրվել ցանկացած գնով ճանաչման հասնելու։ Ուրեմն, ինչպես սովորեցնում է Ֆեն–շույն, անհրաժեշտ է ակտիվացնել բնակարանում, այսպես կոչված, փառքի ոլորտը։ Հենց այս ոլորտն էլ պատասխանատու է ստեղծագործական պոտենցիալը իրացնելու, ինքնագնահատականի բարձրացման և սոցիալական ակտիվության համար։ Փառքի ոլորտը վերահսկում է կենսաուժերը, որոնք ստիպում են ձգտել ավելի ու ավելի առաջ գնալ կենսական և հոգևոր աստիճանահարթակով։

 

Տեղանքում կողմնորոշվելը

Բնակելի տարածքը բաժանվում է 9 հիմնական հատվածների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կյանքի ինչ–որ ոլորտի համար։ Ոլորտների դասավորությունը որոշելու համար կարող եք օգտվել կողմնացույցից. կանգնեք տան կենտրոնում՝ մեջքով դեպի ելքային դուռը։ Մտածեք, որ ոլորտում չեք կարողացել դրսևորվել ու հենց այդ գոտուց էլ սկսեք ձևափոխությունները։

Կենտրոն — առողջություն

Հյուսիս — կարիերա

Հյուսիս–արևելք — կրթություն ինտելեկտ, հոգևոր ոլորտ

Արևելք — ընտանիք և անցյալ

Հարավ–արևելք — հարստություն

Հարավ — փառք

Հարավ—արևմուտք — փոխհարաբերություններ և ամուսնություն

Արևմուտք — ստեղծագործական կյանք, երեխաներ և ապագա

Հյուսիս–արևմուտք — հովանավորներ և ճանապարհորդություններ

 

Առա՛ջ, դեպի բարձունքներ

Փառքի ոլորտը գտնվում է բնակարանի հարավային հատվածում։ Ճիշտ որոշելով և ակտիվացնելով այն հատուկ թալիսմաններով՝ դուք կյանք կներմուծեք փոփոխությունների մեխանիզմներ, որոնք կբերեն ձեզ ցանկալի փառք, հանրաճանաչություն, հաջողություն և ինքնավստահություն։ Նրա ուղղության խորհրդանիշերից մեկը լեռն է (ի դեպ, շատ տեղին կլինի այս ոլորտում պատին փակցնել լեռնային բնապատկերով պաստառ)։ Լեռը հիշեցնում է բարձունքի ձգտելու մշտական անհրաժեշտության մասին, ինչ–որ մեկի համար դա «Օսկար» ստանալն է, մյուսի համար՝ բարձրագույն կրթության դիպլոմը, իսկ երրորդի համար գործընկերների կողմից ճանաչման հասնելը։

Սխալ կլինի, եթե ենթադրենք, որ Փառքի ոլորտի ակտիվացումը անհրաժեշտ է միայն հանրության առջև ելույթ ունեցող անձանց համար (դերասաններ, երգիչներ, հաղորդավարներ, լրագրողներ և այլն), որոնց համար հայտնիությունն ու ճանաչված լինելը հանդիսանում են յուրօրինակ գնահատական։ Համեստ հաշվապահին կամ ամաչկոտ ծրագրավորողին վստահությունը նույնպես չի խանգարի և նույնիսկ անհրաժեշտ է։ Եթե դուք կասկածում եք ձեր ուժերին, ճնշված եք, կորցրել եք կոմնորոշվելու ունակությունն ու չեք կարողանում վճռականորեն նոր գործ ձեռնարկել, նշանակում է, որ պետք է ակտիվացնեք Փառքի ոլորտը։

Ֆեն–շուում տարբերում են երկու տեսակի թալիսմաններ. առաջինը՝ ավանդական խորհրդանիշերն են, որոնք եկել են հնագույն Չինաստանից, կենդանիների և աստվածների ֆիգուրներ, մոմեր, զանգակներ, երկրորդը՝ ավելի ուշ ժամանակաշրջանի խորհրդանիշեր են, երբ որպես թալիսման կարող են հանդես գալ գույները, ձևերը…

 

Մոգական թալիսմաներ

  • Փառքի ոլորտի գլխավոր թալիսմանը փյունիկն է, որը վերածնվում է մոխրից։ Այս մոգական թռչնի բացակայությամբ նրա դերը հիանալի կատարում են արծվի, աքլորի կամ սիրամարգի ֆիգուրները։ Ի դեպ, սիրամարգի փետուրը ամբողջությամբ պատկերված թռչնի կերպարից վատ չի գործում։
  • Կրակը Փառքի ոլորտը ակտիվացնելու հզոր միջոց է։ Բուխարին և վառ լուսավորող ջահերը, լուսամփոփները ևս լավ ազդեցություն են թողնում։ Սակայն ուշադիր եղեք, ոչ մի սառը լուսարձակությամբ լամպ, նրանց սառը, անկյանք լույսը չի կարող դրական անդրադառնալ կրակի էներգիայի վրա։
  • Խեցին ևս համարվում է հաջողության խորհրդանիշ։ Այս թալիսմանը հատկապես օգտակար է ճանապարհորդներին։
  • 9 թիվը հարավի թիվն է։ Փառքի ոլորտում պետք է դնել 9 միանման առարկաներ՝ մոմեր, ծաղիկներ, ֆիգուրներ։
  • Ծառի էներգիան ևս Փառքի ոլորտը ակտիվացնելու միջոց է։ Բնակարանի հարավային մասում դրեք թաղարային բույսեր կամ ծաղիկների նկարներ։ Հատկապես տեղին են արևածաղիկները, որոնք արևի էներգիան են արտացոլում, նաև կարմիր կակաչները։ Թաղարային բույսերից կարելի է դնել ցիկլամեն, քլորոֆիտում, ֆիկուս։ Կարող եք փայտից պատրաստված իրեր դնել։
  • Ձիու ֆիգուրը խորհրդանշում է կենսասիրություն, լավատեսություն և փառք։ Ձին իր հետ փոփոխություններ է բերում։
  • Եռանկյունի առարկաները անսովոր և աներևակայելիորեն լավ ազդեցություն ունեցող թալիսմաններ են։ Ֆեն–շուի մասնագետները խորհուրդ են տալիս կարմիր ստվարաթղթից 9 եռանկյունի կտրատել, վրաները գրել ամենացանկալի երազանքները, որոնք կապ ունեն փառքի, հաջողության և հանրաճանաչության հետ և տեղադրել հարավային ոլորտում։ Դա իրականում իր ազդեցությունը թողնում է և գործում է ի օգուտ ձեզ։

 

Արգելք հայելու վրա

Ֆեն–շուի մասնագետները խորհուրդ են  տալիս Փառքի ոլորտում չդնել հայելի ու այն ամենը, ինչը կապված է ջրի հետ՝ ակվարիում, տնային շատրվաններ։ Համարվում է, որ ջուրը այս ոլորտում մարում է Կրակի էներգիան և մնացած թալիսմանների ուժը նվազեցնում է։ Եթե Փառքի ոլորտում օգտագործում եք մոմեր, նրանք չպետք է սպիտակ կամ սև լինեն. դա անբարենպաստ է Կրակի համար։ Մոմերը պետք է պարբերաբար վառել, չէ՞ որ թալիսման է ոչ միայն մոմը, այլև նրա կենդանի բույրը։

Comments