ՍԻՍԵՌ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՍԻՍԵՌ

Բուժական նպատակով օգտագործում են սիսեռի սերմերը: Այն պարունակում է գլիկոզիդներ, եռատերպենային ագլուկոնատներ, վիտամիններ, միկրոտարրեր:
. Ժողովրդական բժշկության մեջ սիսեռը օգտագործում են ընդհանուր թուլության, նաև սեռական թուլության բուժման համար. 1 կգ սիսեռի վրա ավելացնել 2 լ եռացրած ջուր, թողնել 24 ժամ, քամել, հետը խառնել հավասարաչափ գինի: Խմել օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, 100 գ: Ստացված պատրաստուկով կարելի է նաև լվանալ գլուխը՝ թեփը անցկացնելու համար:
. Կանաչ սիսեռը օգտակար է գոտկային շրջանի ցավերի, սննդարար խոցերի, մաշկային ցաների բուժման համար՝ ուտել օրը 3 անգամ 30 գ:
. Սիսեռի ձեթը օգտակար է լյարդի բորբոքման, ձայնի խռպոտության, կանանց կաթի պակասի, սեռական թուլության համար՝ խմել օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ:
. Լեղաքարային և միզաքարային հիվանդությունների բուժման համար 1 կգ սիսեռի վրա ավելացնել 2 լ գինու քացախ, թողնել 12 ժամ, ուտել օրը 100 գ, ուտելուց 20 րոպե հետո, օրը 3 անգամ:
. Սիսեռը սև չամիչի և չամանի հետ խառնած օգտակար է ծնկահոդերի ցավերի, հոդատապի, ջրգողության, լյարդի բորբոքումների, մարսողական ուղու խանգարումների բուժման համար՝ աղալ և օրը 3 անգամ 50 գ ուտել:
. Սիսեռը կանխում է լուծը, ավելացնում կերակրող մայրերի կաթը, ունի միզամուղ հատկություն:
. Սիսեռը կարելի է քացախի մեջ թրջել և ուտել ճիճվակրության համար:
. Սիսեռը պետք է պահել թղթե կամ կտորե տոպրակներում: Մեջը մի քանի կտոր շաքար կամ սխտոր դնել, որ երկար մնա և չորդնի: Ժամանակ առ ժամանակ տոպրակից դատարկել, փռել չոր թղթի վրա, թողնել 1 օր:

Comments