Չինական 25 լավագույն ասացվածքներ. — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Չինական 25 լավագույն ասացվածքներ.

Չինացի ժողովրդի իմաստությունները՝ ասացվածքների տեսքով, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրիս կյանքում.

1. Հանձնվելու գայթակղությունը ավելի ուժեղ կլինի, երբ շատ ավելի մոտ է հաղթանակը:

2. Կյանքի խորամանկությունը. մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ:

3. Մի խոսեք, եթե դա ավելի լավ չէ, քան լռությունը:

4. Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կիլոմետրեր սկսվում է մեկ քայլից:

5. Ուժեղը հաղթահարում է խոչընդոտները, իմաստունը՝ ամբողջ ճանապարհը:

6. Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգնելուց:

7. Հիմարի մոտ երջանկությունն էլ է հիմար:

8. Եթե դու սայթաքեցիր և ընկար, դա դեռ չի նշանակում, որ դա քո ճանապարհը չէ:

9. Խրճիթը, որտեղ ծիծաղում են, շատ ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ լաց են լինում:

10. Միշտ նայիր իրադարձություններին լուսավոր կողմից, իսկ եթե այդպիսիք չկան, այնքան շփիր մութ կողմը մինչև փայլի:

11. Ինչ որ պատահում է, պատահում է ժամանակին:

12. Նա, ով մատնանշում է քո թերությունները՝ ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով խոսում է քո առավելությունների մասին՝ միշտ չէ, որ բարեկամ է:

13. Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես ուզում սովորել:

14. Ուսուցիչները միայն բացում են դուռը, իսկ գնում եք դուք ինքներդ:

15. Որքան էլ ուժեղ փչի քամին՝ սարը նրա առջև ծնկի չի գալիս:

16. Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա ժամանակը և ծաղիկները իրենք իրենցով կբացվեն:

17. Առանց թերությունների ընկեր չի լինում: Եթե սկսես թերություններ փնտրել՝ կմնաս առանց ընկերոջ:

18. Դժբախտությունը մտնում է այն դռնով, որը նրա առջև բացել են:

19. Ոչ-ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին եղել է:

20. Կարմրելու ունակ մարդկանց մոտ չի կարող սև սիրտ լինել:

21. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր` ստվեր:

22. Քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են քո մտքերը:

23. Մարդը, ով կարողացել է լեռ շարժել, սկսել է նրանից, որ մանր քարեր է տարել այստեղից-այնտեղ:

24. Եթե սխալ գործես, ավելի լավ է միանգամից ծիծաղես:

25. Լավագույն ժամանակը ծառ տնկելու համար՝ 20 տարի առաջ էր: Մյուս լավագույն ժամանակը՝ հենց հիման է:

Comments