Նպատակը- երեխայի՝ ընտանիքի անդամների հետ ունեցած հարաբերությունների ախտորոշում
Օգտագործվող նյութեր- կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն և սև թերթիկներ ունեցող ծաղիկ, որի մեջտեղում սպիտակ շրջան է
Մեթոդիկան կիրառվում է զրույցի ձևով
Հրահանգ
- Ընտրիր այն թեթիկը, որը քեզ ամենից շատն է դուր գալիս
- Ընտրիր այ թերթիկը, որը նման է մայրիկին
- Հայրիկին
- Եղբորդ/ քույրիկիդ
- Պապիկիդ
- Տատիկիդ
Արդյունքների վերլուծություն
Դեղին՝ <միասին, իրար մոտ>>- Երեխայի համար չափազանց կարևոր անձնավորություն, ով բավարարում է երեխայի սիրված և ընդունված լինելու պահանջմունքը. Երեխան հուզական կախվածություն ունի տվյալ անձից, նա իր համար հանդես է գալիս որպես հեղինակություն
Կարմիր՝ <<ակտիվ փոխներգործություն>>- ուրախ, ակտիվ մարդ է, որը սակայն երեխայի հետ ոչ այդքան կայուն հարաբերությունների մեջ է
Կապույտ՝ <<մոտ, բայց ոչ միշտ միասին>>- երեխան ձգտում է ամեն կերպ խուսափել այս մարդու հետ կոնֆլիկտներից, կան համատեղ հետաքրքրություններ, խաղեր:
Կանաչ՝ <<հույս>>- այս մարդը բավարարում է երեխայի պաշտպանված լինելու պահանջմունքը
Մանուշակագույն— երեխան կարծես անտեսում է այս մարդուն, սա ընտանիքի այն անդամն է, որը կարծես չի խառնվում ընտանիքի գործերին և երեխայի համար հեղինակություն չի
Շագանակագույն— չար պահանջկոտ անձնավորույուն, ով հաճախ անարդարացիորեն պատճժում է երեխային
Մոխրագույն— չկա հուզական կապ, այս մարդը երեխային հաճախ քննադատում է, ավելի շատ մտածում է իր մասին
Սև— ագրեսիվ է երեխայի հանդեպ, հնարավոր է , որ անգամ ֆիզիկական բռնություն է ցուցաբերում երեխայի հանեպ: Երեխան կոնֆլիկտ ունի տվյալ անձի հետ
Լրացման թերթիկ
Երեխայի անուն, ազգանուն ___________________
Պատասխաններ
1. ________________ ________________
2. ________________ ________________
3. ________________ ________________
4. ________________ ________________
5. ________________ ________________
6. ________________ ________________
7. ________________ ________________
8. ________________ ________________