ՈՐՔԱ՞Ն Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՈՐՔԱ՞Ն Է ՊԵՏՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՃԱԽ ԹՎՈՒՄ Է՝ ԵԹԵ ՇԱՏ ՓՈՂ ԼԻՆԻ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԳԱ: ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅԴ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ: ՓՈՂԵՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱԼ ԵՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ՝ՈՉ:

Սպանիչ միլիոն

Վերջերս մի ռուս կին պայուսակ է գտնում, որի մեջ 300 հազար եվրո կար: Նա ոչ միայն չի օգտվում այդ փողերից, այլև գտնում է պայուսակի տիրոջն ու նույնիսկ հրաժարվում պարգևից: Շատերն, անշուշտ, չեն հասկանա այդ կնոջ արարքը:  Մեզնից յուրաքանչյուրը կարող է «մարսել» միայն իր` որոշակի քանակությամբ փողը։ Այն գումարը, որ գերազանցում է դրա սահմանը, ոչ միայն մարդուն երջանիկ չի դարձնում, այլև  կարող է պարզապես խեղդել նրան: Դրա օրինակները բազմաթիվ են։ Եղել են դեպքեր, երբ վիճակա- խաղով մեծ գումարներ շահած կամ անսպասելի ժառանգություն ստացած մարդիկ խելագարվել են, կարճ ժամանակահատվածում անիմաստ ծախսել բոլոր փողերը, վիՃել մտերիմների հետ, որոնք իբր թե նախանձել են նրանց։  Բայց չընկնենք մյուս ծայրահեղության մեջ` ասելով, որ փողը չարիք է: Պարզապես պետք է հստակ հասկանալ` ինչ կարող են անել փողերն ու ինչ չեն կարող: 

Ի՞նչ կարող է տալ փողը Հարմարավետություն:

Դուք ձեզ կարող եք թույլ տալ ավելի հարմարավետ բնակարան, թանկարժեք մեքենա, ավելի ճոխ հանգիստ, ավելի օգտակար բուժում:  Աշխարհը ճանաչելու հնարավորություն: Դուք կարող եք ճամփորդել, սովորել, զբաղվել սիրելի գործով։

 Անկախություն իրենից՝ փողից: Դուք կարող եք ընտրել ցանկացած ապրանքը ելնելով ոչ այն բանից, թե որքան արժե, այլ` որքանով ձեզ դուր գալիս: 

Հոգատարության դրսևորում: Դուք կարող եք լավ ապագա կառուցել ձեր երեխաների համար, իսկ ծնողներին արժանի ծերություն ապահովել։

Ի՞նչ չի կարող տալ փողը  Անվտանգություն: Նա, ով գտնում է, որ «սև օրերին» միայն փողը կարող է օգնել, դառնում է իր տեսակի մեջ թմրամոլ, որը մշտապես մտահոգված է իր հարստությունը մեծացնելու հոգսով։ Որքա՞ն փող անհրաժեշտ կլինի, եթե դուք կամ ձեր մտերիմը վիրահատության կարիք ունենաք: Որքա՞ն փողը կփրկի ձեզ, եթե հանկարծ կորցնեք աշխատանքը: Որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ ձեր ունեցվածքը վերա- կանգնելու համար, եթե հրդեհ կամ կողոպուտ լինի։ Ահա այսպիսի հարցերի շնորհիվ դուք ձեր ողջ կյանքը կարող եք վերածել այդ «սև օրվա» նախապատրաստության: Իսկ իրականում ծայրահեղ իրավիճակներում փրկում են ոչ թե փողերը, այլ մտերիմ մարդիկ, կապերը, սեփական գիտելիքները, ընդունակությունները։ Այն մարդկանց հետ, ովքեր միայն փողի վրա են հույսը դնում, կյանքը շատ դաժանաբար է վերաբերվում. համարյա ոչ մի սրտակից ընկեր չի մնում, և դժվար իրավիՃակներում օգնության ձեռք ոչ ոք չի մեկ- նում:

 Ազատություն: Եթե փողերը նույնիսկ հեշտությամբ եք ձեռք բերել, շահել եք կամ ժառանգություն ստացել, դրանց հետ պետք է աշխատել։ Դրանք պետք է շահավետ տե- ղաբաշխել, խելամտորեն ծախսել։ Իսկ եթե ինքներդ եք դրանք վաստակում, առավելևս պետք է մտածեք` ինչպես պահել ձեր կյանքի բարձր մակարդակը, երբեք չիջեցնել սահմանը: Որքան շատ է փողը, այնքան շատ է պատասխանատվությունը։   Շատ հարուստ մարդիկ նույնիսկ հնարավորություն չունեն լիարժեք վայելել իրենց փողերը. նրանք ժամանակ չունեն ոչ երկարատև ճամփորդությունների, ոչ էլ իր ուզած հաճույքների համար:

 Հաճույք: Երբ զվարճանալու հնարավորությունները շատանում են, դրանց պատճառած ուրախությունն էլ արագ պակասում է: Երբ մարդուն չափից շատ հաճույքներ են հասանելի, նրա գլխուղեղի որոշակի կենտրոններ ծանրաբեռնվում են, և արագ սպառվում են երջանկության հորմոնների պաշարները։ 

Ինքնահարգանք: Դուք կարող եք հպարտանալ, որ ասենք ձեր՝ համակուրսեցիների մեջ միայն դուք եք նշանակալի հաջողությունների հասել։ Բայց եթե ինքներդ ձեզ համեմատեք մի քիչ ավելի բարձր սոցիալական դիրք ունեցող մարդկանց շրջանակի հետ, կտեսնեք, որ շատերը ձեզնից ավելի բարեկեցիկ են ապրում։ Եվ նմանատիպ համեմատությունները, բնականաբար, ձեր ինքնահարգանքի օգտին չեն լինի։

 Սեր: Դուք ձեր փողերի շնորհիվ կարող եք նաև հարաբերություններ գնել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը կսիրի  ձեզ: Ամեն անգամ դուք կմտածեք. «Նա ինձ ժպտում է, որովհետև սիրո՞ւմ է, թե՞ նրան իմ փողերն են հետաքրքրում»։

 Խրճիթից մինչեւ պալատ  Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ փողերը երջանկություն են բերում միայն ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց: Մարդն արագ է ընտելանում լավին: Հենց որ նա հարմարվում է նոր հնարավորությունների հետ, դա նորմալ վիճակ է դառնում և երկրորդ պլան մղվում: Տարօրինակ է, բայց մեզ երջանիկ կարող է դարձնել միայն սահմանների շատ քիչ բարձրացումը: Եթե քանդված խրճիթում ապրող մարդուն տեղափոխես շքեղ պալատ, նա միայն հոգեկան ցնցում կապրի: Իսկ եթե տաս սովորական երեքսենյականոց բնակա- րան, և նա իսկապես երջանիկ կդառնա:  Մեզնից ոչ բոլորին են միլիոնավոր դոլարներ անհրաժեշտ, մարդկանց մեծամասնությանը բավական է միայն եկամուտների 2-3 անգամ բարձրացումը: Դա առաջացնում է ուրախություն, էներգիայի որոշակի ներհոս և միաժամանակ կոնֆլիկտներ չի առաջացնում շրջապատի և ինքն իր հետ։

Comments