Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

 

Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։

Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.

  • վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP,
  • ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում),
  • օրգանական թթուներ,
  • երկաթ, կալիում, կալցիում և այլն։

Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.

  • հակաբորբոքային միջոց,
  • հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ),
  • իմունիտետը բարձրացնող միջոց,
  • միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո,
  • աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց,
  • նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները,
  • անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով),
  • սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ),
  • դիարեայից ազատվելու համար,
  • հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից),
  • հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից),
  • ոախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար,
  • որպես հակաօքսիդանտ,
  • որպես միզամուղ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն, առհասարակ, խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

 

Ո՞ր դեպքերում է հակացուցված նռան թեյը.

  • հղիություն և կրծքով կերակրման շրջան,
  • երեխաներին,
  • գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում,
  • պանկրեատիտի դեպքում,
  • մշտական փորկապության դեպքում,
  • ալերգիայի հակվածության դեպքում։

Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։

Ինչպես պատրաստել։ 1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։

Comments