+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՆԱԽԱՃԱՇԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ

ՆԱԽԱՃԱՇԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ

 

Ցանկալի է զարթնել առավոտյան ժամը 6-ին։ Խմեք մեկ բաժակ ջուր, մարմնամարզություն (կամ տնային աշխատանքներ) կատարեք, ընդհունեք լոգանք, որից հետո միայն իրավունք ունեք սնել օրգանիզմը՝ նախաճաշ վաստակեք։ Ամբողջ գիշեր օրգանիզմը հանգստացել էներգիա է կուտակել, հետևաբար առանց էներգիայի ծախսի օրգանիզմի սնուցումը անտրամաբանական է: Ժամը 7-8-ը իրականացվող նախաճաշը պետք է լինի թեթև ու դյուրամարս, առանց կշտության զգացումի։ Այն համապատասխանում է մրգին, մրգահյութին կամ բանջարեղենային սալաթին։

Սննդի երկրորդ ընդունումը պետք է լինի 12-13-ին՝ սովածության ուժգին զգացողությամբ։ Ճաշը կարող է կազմված լինել բանջարեղենից (հում կամ եփված), կարտոֆիլից, շիլայից, մսեղենից (շաբաթական 2-3 անգամից ոչ ավելի):

Սննդի երրորդ ընդունումը՝ ժամը 20-00-ից ոչ ուշ։ Այն կարող է կազմված լինել կաթնամթերքներից։

Օրվա ընթացքում ընդունած սնունդը 1500 գրամից ավելին չպետք է լինի, սննդի ավելորդ քանակը չի մարսվում և օրգանիզմին էներգիա մատակարարելու փոխարեն ընդհակառակը՝ խլում է էներգիա՝ նեխման պրոցեսների պատճառով։ Սնման ճիշտ չափաբաժին օգտագործելու դեպքում ամբողջ օրը ձեզ չի լքի սովի թեթևակի զգացողությունը։ Միանգամից 700 գրամից ավելի սնունդը ընդունել չի կարելի (զկռտոցը խոսում է այն մասին, որ այդ քանակը գերազանցվել է): Ուտելուց հետո 1-1.5 ժամվա ընթացքում չի կարելի պատռել, հակառակ դեպքում մարսողությունը խանգարվում է։

Comments