Մի փշուր հաց — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Մի փշուր հաց

Մի ազքատ կին ձմռանն ամե օր զբոսայգի էր  գնում մի բոքոն հաց ձեռքին,որպեսզի կերակրեր ցրտից ու սովից անպաշտպան ազավնիներին և թռչուններին։Անցնում էր ծառուղիներով ու փշուրներ նետում իր շուրջ,թռչուններն էլ խմբվում ու կտցահարում էին։Եվ այդպես՝ամեն օր։Մի մարդ նկատելով դա,մի օր մոտեցավ կնոջը և ասաց․

Դուք ամեն օր կերակրում եք թռչուններին․այնինչ Աֆրիկայում շատ մարդիկ քաղցած են․․․

-Դե,ինչ արած․ես այս բոքոբը չեմ կարող մինչև Աֆրիկա նետել,-պատասխանեց կինը։

Կան մարդիկ,որոնք սիրում են միայն դատարկ խոսել,աշխարհի գլոբալ խնդիրները քննարկել,բայց իրապես ոչ մի օգտակար քայլ չեն ձեռնարկում։Բայց կան նաև այնպիսիք,որոնք տեսնելով․որ մերձավորներն իրենց կարիքն ունեն,օգնության ձեռք են մեկնում նրանց։Մի փշուր բարի գործը  հազարավոր փուչ խոսքերից շատ ավելի զորեղ է։

Comments