+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՄԻ ՍԵՐՈՒՆԴ ԱՌԱՋ

Մեր ներքին փոփոխությունները տեղի են ունենում շատ արագ, դրանցից կարևորները տեղի
են ունեցել վերջին քսան-երեսուն տարիներին: Դրանք բավականաչափ առաջ են անցնում
այդ փոփոխությունների գիտակցումից, և մենք երկար ժամանակ մեզ պահում ենք ինչպես
<< մեկ սերունդ>> առաջ, ոչ այսօրվա մեր նկարագրին համեմատ: Մենք չգիտենք մեզ իբրև
ժամանակակիցներ, հաճախ պահում ենք մեզ երեկվա մարդու նման:
Հոգեկան այն շարժիչները, որոնք կառավարում են մեր ամենօրյա վարքագիծը, մեծ մասամբ
չգիտակցված են, ինքնաբերաբար: Դրանք ստեղծվում են ընտանիքում, մանկության
տարիներին, և ծնվում են մեծերի անգիտակցաբար ընդօրինակելուց կամ, ընդհակառակը,
չընդօրինակելուց, եթե մեծերի վարքագիծը խիստ դուր չի գալիս երեխաներին:
Ընդօրինակելու բնազդը հոգեբանական գլխավոր մեխանիզմներից մեկն է, որի միջոցով
երեխաները կերտում են իրենց բնավորությունը: Վարքագծի ենթագիտակցական
մեխանիզմներ այժմյան երիտասարդների ու մեծահասակ մարդկանց մեջ ստեղծվել են մեկ
սերունդ առաջ, և դրանք շատ դեպքերում թշնամանում են նրանց հոգեկան նոր կերտվածքի
հետ: Ցավոք,
շատերը չեն հասկանում, թե ինչպիսի նոր կարիքներ են ծնվում մեր մեջ, ինչպիսի նոր
պլյուսներ ու մինուսներ են բյուրեղանում մեր հոգեբանության մեջ: Եթե մենք այդ
հասկանանք, հավանաբար, ավելի հեշտ կլինի զարգացնել այդ պլյուսներն ու մինուսները.
Մեզ համար հեշտ կլինի միմիանց հետ և ինքներս մեզ հետ, մեր մեջ եղած այն նորի հետ,
որն սպասում է իր նկատմամբ նոր վերաբերմունքի:

Comments