ՄԱՀ — ՄԱՔՈՒՐ- ՍՆՆԴԻՑ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՄԱՀ — ՄԱՔՈՒՐ- ՍՆՆԴԻՑ

Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ավելի ու ավելի շատ մթերքներ
շրջանառության մեջ դրվեցին , որոնք այսպես կոչված մաքրված են՝ սպիտակ հաց,
շաքար, զտված ձեթ:
Մարդկանց գիտակցության մեջ արմատավորվել է այն համոզվածությունը, թե սննդի
բոլոր տարատեսակները պետք է լավացնել,զտելմաքրել Հիշում
եմ 40-ական թվականներին կյանքի մասին պատմող մի ֆիլմ, ուր հերոսը, սեղանին
դնելով սպիտակ հացը, գոհունակությամբ ասում է.
— Ապրեցեք մինչ այս օրը:
Հացը մեր հանապազօրիա՝ այդքան գովերգած, սրբության խորհրդանիշի
հասցված, պատկառանքով շրջապատված, մեզ առողջություն չի պարգևում, այլ
հիվանդությունների է հասցնում: Դա ես չեմ ասում, այլ գիտական
դիտարկումները, ուրիշ ժողովուրդների կենսափորձը: Ինչպե՞ս կարելի է լիարժեք
ցորենի հատիկներից պոկել, դեն գցել արտաքին բարձրարժեք շերտերը, որոնք
բնությունը նախատեսել է միջուկի (օսլայի) մարսման համար: Սպիտակ հացը
օսլան է` զրկված կենդանության հատկանիշներից: Այսքանը դեռ ոչինչ, հացի
թխման ժամանակ օգտագործված սննդային հավելյալ նյութերը`փխրունացնող,
ուռցնող, համ տվող, քաղցրացնող (իսկ շաքարը և օսլան անհամատեղելի են),
աղիացնող նյութերը դրոժի հետ միասին հացը մեր հանապազօրյա դարձնում
են հիվադածին: Ինչպե՞ս կարելի է բարձրարժեք հաց թխել. ահա դեղատոմսը, այն
մեծ մասշտաբով իրականացնողները կդառնան իսկապես հերոսներ, ազգի փրկիչներ
և, վերջապես, համապատասխան գովազդից հետո հարուստ գործարարներ:
Պետք է ցորենը ծլեցնել 1-2 օր, լավ լվանալ,չորացնել, աղալ
ամբողջովին,առանց զտելու թեփը ,և հաց թխել խմորասնկերով (թթխմոր), և ոչ թե
շաքարասնկերով ( դրոժով): Ւսկ հացն էլ ցանկալի է, որ լավաշ լինի:
Գիտե՞ք, թե ինչու են աբխազները, խունզա ցեղը, յակուտները ապրում միջին չափով
130 տարի, որովհետև հաց չունեն…
Աբխազները եգիպտացորենը աղում են ու դրանով շիլա սարքում, այն կոչվում է
մամալիգա: Բոլոր երկարակյաց ցեղերի ընդհանրությունը առողջ, բնական, չզտված,
չբարդացված սննդի օգտագործումն է ու ֆիզիկական ակտիվությունը:
Մարդկության մեծագույն մոլորություններից են սննդի ;մաքրումն ու
զտումը : Դրանում մեղքի իր մեծ բաժինն ունի գիտությունը,որը շտապելով

եզրակացություններ անել, չկարողանալով հեռուն տեսնել կամ զոհ գնալով
քաղաքական պատվերի ու բիզնեսի ճնշմանը, սխալ ու վնասակար գաղափարներ է
արմատավորել մարդկանց ապրելակերպում: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ,
հիվանդություններից մահացողների տխուր վիճակագրությունը պետք է որ ցույց տա
Նոր Աշխարհի ճանապարհը:
Հացամթերքները, կաթը, միսը ենթարկվում են բազմատեսակ ու ամբողջական
բարելավման`խառնվում են նյութեր, որոնք փոխում են համը, պաշտպանում են
միկրոբների հարձակումներից, փոխում են տեսքը, հեշտացնում են արտադրական
պրոցեսը: Բայց այդ նյութերը ուղղակիորեն վատթարացնում են առողջությունը:
Օրինակ`պանրի չփչանալու համար 1 լ կաթին 300մգ սելիտրա են խառնում,
երշիկին վարդագույն տեսք տալու համար`0.02% նիտրիտ և այլն: Տարիների
ընթացքում այս նյութերը կուտակվելով սկսում են սկիզբ դնել բազմաթիվ
հիվանդությունների:
Միկրոօրգանիզմների կենսաբանությունից գիտենք, որ մի տեսակի միկրոբների
գործունեության արգասիքները հաճախ թունավոր են ուրիշ միկրոբների համար, իսկ
քիչ քանակներով ճնշում են դրանց աճը:Հացը, իրենից ներկայացնելով դրոժների
գործունեության արգասիք, որն սկսում ենք օգտագործել շատ վաղ հասակից մեծ
քանակներով, ճնշում-ոչնչացնում է մարդու աղիների բնական միկրոֆլորան և
ստեղծում է իր միկրոմթնոլորտը, որը սակայն լրիվ չի համապատասխանում
օրգանիզմի պահանջներին, որի հետևանքով էլ առաջանում են դիսբակտերիոզը,
երիկամների հիվանդությունները, քաղցկեղը:
Ճշտված է, որ հացամթերքների( հատկապես սպիտակ ալյուրից պատրաստված) խիստ
մեծ չափերով օգտագործումը օրգանիզմում հակում է առաջացնում ընկնավորության,
խոցերի, լյարդի ցիրոզի, քրոնիկ նեֆրիտի, կոկորդի, բերանի, կերակրափողի ու
ստամոքսի քաղցկեղի, թոքախտի նկատմամբ: Լավաշը հացի համեմատությամբ ավելի
քիչ խմորասնկեր է պարունակում :
Գիտությունը ժամանակին հույս ուներ իդիալական սնունդ ստեղծել սննդային
կոմպոնենտները սննդային մասսայից զատելու, անպետքը դեն գցելու
ճանապարհով: Եվ նույնիսկ հիմնվելով այդ սխալ գաղափարի վրա`գուշակություններ
էին անում, թե զտված սնունդը ծամելու կարիք չի ունենա, ու ապագա սերունդները
ատամներ չեն ունենա, կկարճվի աղեստամոքսային տրակտի երկարությունը, քիչ
ֆիզիկական աշխատանք կատարելու հետևանքով կփոխվի մարմնի կառուցվածքը և
այլն…

Գաղափարներն օդում թևածեցին 50-ականների վերջին, փորձերը տևեցին մինչև
70-ական թվականները և եզրակացությունը այն էր, որ սնունդը ինչքան
մաքրվում զտվում ու տարրական մասնիկների է բաժանվում, այնքան
կորցնում է իր սննդային արժեքները ու օրգանիզմի համար վնասակար է դառնում:
Գիտությունն ընդհունեց իր մոլորությունը, բայց այդ գաղափարները հասցրեցին
արմատավորել սննդի արտադրության, դիետոլոգիայի դասագրքերի ու մարդկանց
գիտակցության մեջ:
Մեկ անգամ չէ, որ նորույթն սկզբում ուրախացրել է, հետո հիասթափեցրել: Այդպես
պատահեց նաև շաքարի հետ: Տարբեր երկրների գիտնականների երկարատև
ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, որ պետք է խիստ
կրճատել շաքարի օգտագործումը: Հիմա կարևորի մասին. շաքարը մաքուր քիմիական
նյութ է`սախարոզա, որպեսզի այն յուրացվի, նրան պետք է ինչ-որ նյութ կպչի, որ
շաքարին աղիի պատից տանի-հասցնի արյան մեջ, հասցնի;հասցեատիրոջը և
ինքը պոկվի-անջատվի ու հեշտությամբ արտաթորվի: Բնական սննդի մեջ այդ ամենը
կա, իսկ մաքուր շաքարը չունի: Եվ մեր օրգանիզմը իրենից (ատամներից, արյունից,
հյուսվածքներից), ի վնաս առողջության, զատում է այդ նյութը, որ յուրացնի
շաքարը: Վերջին 10-15 տարում բոլոր զարգացած երկրներում կտրուկ աճել է
շաքարախտով հիվանդների թիվը: Մոսկվայում 70-ական թվականներին կար 40 000
հիվանդ, 90-ականների վերջին `122 000: Այս վիճակագրության մեծագույն
մեղավորը շաքարն է`սպիտակ մահը;:
Ամբողջական մթերքից առանձին նյութերի անջատումը և լայն կիրառումը սննդի մեջ
վնասաբար է անրադառնում առողջության վրա:
Օրինակ`պինդ ճարպերի օգտագործումը ուղղակիորեն կապված է կաթնագեղձերի,
արյունատար համակարգի, հաստ աղիի քաղցկեղի ու սկլերոզի հետ:
Ամերիկյան գիտնականների հետազոտությունները ապացուցում են, որ համով ,
արհեստական հյութերը (կոկա-կոլա, պեպսի-կոլա, ֆանտա և այլն), որոնք
պարունակում են շաքար, ֆոսֆորաթթու, կոֆեին, արհեստական ներկեր, խիստ
վնասաբար են ազդում մարդկանց առողջության վրա: Ամերիկյան մեղադրողները
բերում են այսպիսի թվեր ու փաստեր:
Ճարպակալում: 1971 թ. Համեմատ 1999-ին գեր դեռահասների թիվը աճել
է`տղաների մոտ 2 անգամ, աղջիկների մոտ 3 անգամ: Դրա հետ զուգնըթաց աճել է
գազալցված քաղցր հյութերի օգտագործումը:

Ոսկրային հիվանդություններ: Գազալցված հյութերը օգտագործումից դուրս են մղել
կաթնամթերքները, որոնք օրգանիզմի համար կալցիումի հիմնական մատակարարն են:
70-ական թվականներին դեռահասները կրկնակի անգամ շատ կաթնամթերքներ են
օգտագործել, քան գազալցված հյութեր, հիմա հակառակն է: Աղջիկների համար դա
կործանարար է. Եթե մինչև 18 տարեկան հասակը նրանց չհասցնեն կալցիում
կուտակել օրգանիզմում, հետագայում հղիության ընթացքում պտղի կմախքի
ձևավորման համար կալցիումի դեֆիցիտ կառաջանա, և կփչանան ատամներն,ու
կփխրունանան ոսկորները:
Երիկամային քարեր: Գիտնականները, կասկածելով, որ գազալցված հյութերը
սերտորեն կապված են նաև երիկամային քարերի հետ, մեծամաշտաբ փորձ
ձեռնարկեցին: Հետազոտեցին 1000-ից ավելի մարդկանց, ունեցել են երիկամային
քարեր: Հիվանդների կեսը օրական խմել է 150 մլ գազալցված հյութ, մյուս
կեսը`70մլ: Երեք տարի անց, ամփոփելով տվյալները, պարզեցին, որ ովքեր քիչ էին
խմել կոլայի տիպի խմիչքներ, նրանց մոտ 3 անգամ քիչ է նոր քարեր առաջացել, քան
շատ խմածների մոտ:
Սրտային հիվանդություններ: Մոտ 25% մարդկանց մոտ այդ հյութերը նպաստում են
աթելոսկրելոզի առաջացմանը:

Comments