ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔՆ ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆԻ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔՆ ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆԻ

Գիտնականները վաղուց են ապացուցել այն փաստը, որ մազերի վիճակն ու արտաքին տեսքը մեծապես
կախված է արտաքինի այն տիպից, որը բնորոշ է դրանց տիրոջը։ Որոշեք ձեր տիպն ու հետևեք խորհուրդներին,
որոնք կօգնեն ճիշտ խնամել մազերը։

Տեսակ – 1
Կազմվածքը — Ամուր, գիրության հակված, լավ զարգացած մկաններով, բավականին լայն ուսերով ու
կրծքավանդակով, չընդգծված իրանով։
Վերջավորությունները — Գիրուկ ոտքեր, ուժեղ ձեռքեր, մեծածավալ ծնկներ։
Հասակը — Միջին։
Դեմքը — Լայն այտոսկրեր, կարմրավուն այտեր՝ սիրտ–անոթային համակարգի ուժեղացված
գործունեության պատճառով։
Խնդիրը — Արյան արագ շրջանառության պատճառով գլխամաշկն արագ տաքանում է, ճարպոտում ու
քրտնում, ծայրահեղ զգայուն է թթվայնության, ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, այդ պատճառով էլ
մազերի արմատները հեշտությամբ են վնասվում։
Ի՞նչ անել — Օգտագործեք հակաալերգիկ կամ զգայուն տեսակի համար նախատեսված շամպուն,
կոնդիցիոներ, բալզամ։ Սահմանափակեք մսի, ճարպոտ, կծու և կալորիաներով հարուստ ուտելիքի
օգտագործումը։ Սնունդը պետք է հավասարակշռված լինի. ավելորդ քաշն էնդոկրինային խախտում է
առաջացնում և վնասում նյութափոխանակության պրոցեսները՝ վատացնելով նաև մազերի վիճակը։

11

Տեսակ – 2
Կազմվածքը — Հաստլիկ, այսպես կոչված՝ «լայնոսկր», կարճ պարանոցով, մեծ կրծքով և գիրուկ
ազդրերով։
Վերջավորությունները — Գիրուկ, ոչ շատ երկար։
Հասակը — Ցածր։
Դեմքը — Լուսնաձև, գունատ, արևի ճառագայթների հանդեպ չափազանց զգայուն մաշկով, փափուկ, ոչ
վառ գույնի շուրթերով։
Խնդիրը — Դանդաղ նյութափոխանակությունը, ոչ ակտիվ արյան շրջանառությունը, գիրության հակված
լինելը շատ բացասական են անդրադառնում մազերի արմատների վրա և դանդաղեցնում դրանց աճը։ Այս
տեսակի կանանց մեջ հատկապես շատ են շիկահերները՝ բարակ ու չոր մազերով։
Ի՞նչ անել — Ընդունեք յոդի պարունակությամբ վիտամինային դեղահաբեր. դրանք ակտիվացնում են
վահանաձև գեղձը, արագացնում նյութափոխանակությունը և հալեցնում ճարպերը։ Դա բարենպաստ
ազդեցություն է ունենում նաև մազերի վրա։

Տեսակ – 3
Կազմվածքը — Մանեկենուհու նման՝ նիհար, նեղ ուսեր ու ազդրեր, չընդգծված իրան, փոքր կուրծք։
Վերջավորությունները — Երկար, բարակ։
Հասակը — Բարձր։
Դեմքը — Եռանկյունաձև, անգույն, չոր մաշկով։
Խնդիրը — Արագացված նյութափոխանակությունը սպառում է օրգանիզմի պաշարները։ 30 տարեկանից
հետո մաշկի ու մազերի վիճակը վատանում է։ Մաշկը դառնում է բարակ, թույլ, հակված կնճիռների
առաջացմանը, իսկ մազերը կորցնում են փայլը, դառնում չոր ու կոտրվող։
Ի՞նչ անել — Որպեսզի սնուցեք մազարմատներն ու ամրացնեք վարսերը, ժամանակ առ ժամանակ
մազերին քսեք թթու կաթ (կեֆիր, մածուն)։ Փայլն ու փափկությունը կարելի է վերականգնել մեղրի, երիժնակի
յուղի (կռոթուկ) և սոխի հյութի խառնուրդով։ Տաք խառնուրդը քսեք մազարմատներին, մատների ծայրերով
մերսեք գլխի մաշկը, ցելոֆանե գլխարկ դրեք, փաթաթեք սրբիչով և մեկ ժամ անց գլուխը լվացեք։ Նկատի
ունեցեք, որ ձեր մազերին չափազանց վնասակար են սպիրտ պարունակող կոսմետիկ միջոցները։ Հատուկ
ուշադրություն դարձրեք A և D վիտամիններին, բուսական յուղին, որոնք պետք է մտնեն մազերը խնամող
կոսմետիկ միջոցների մեջ։

12

Տեսակ – 4
Կազմվածքը — Կանացի, ներդաշնակ, գեղեցիկ կրծքով ու բարակ իրանով։
Վերջավորությունները — Հավասարաչափ։
Հասակը — Միջին կամ մի քիչ բարձր։
Դեմքը — Ձվաձև, ճարպոտ, դեղնավուն մաշկով։
Խնդիրը — Թույլ տեղերն են լյարդն ու մարսողական համակարգը։ Սթրեսների, գերհոգնածության կամ
ծանր սննդից հետո դրանց աշխատանքը թուլանում է, իսկ մազերի վիճակը վատանում։ Հորմոնների
արտադրման բարձր մակարդակն ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը, և մազերը դառնում են
ճարպոտ, ծածկվում թեփով, հատկապես եթե շատ փափուկ շամպուն է օգտագործվում, որը չի հեռացնում
մեռած բջիջները գլխամաշկից։
Ի՞նչ անել — Մի չարաշահեք գրգռող միջոցները՝ սուրճ, ալկոհոլ, համեմունքներ։ Մազարմատներն
ամրացրեք թունդ թեյի միջոցով. բամբակը թաթախեք թեյի թուրմի մեջ և քսեք մազարմատներին։ Պատրաստեք
նաև եղնջի, երիցուկի և լորու ծաղիկների թուրմ ու քսեք գլուխը լվանալու ժամանակ՝ շամպունից հետո։
Մազերի վաղաժամ ճերմակելը խոսում է վահանաձև գեղձի անբավարար աշխատանքի մասին։

Comments