ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է։
. 200գ եփած ձկան միս
. 100գ պանիր
. 1 գլուխ սոխ
. 1-2 վարունգ
. 2 լոլիկ
. 4ճ.գ. մայոնեզ
. 1թ.գ. քացախ
. 0.5 բաժակ մայոնեզ
. 2ճ.գ. ձիթապտղի յուղ
. աղ,աղացած սև պղպեղ
. սամիթ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ։
Ձկան միսը,վարունգը,լոլիկները կտրատել մանր խորանարդներով։ Սոխը մանր կտրատել։
Պանիրը քերիչով անցկացնել։ 80գ պանիրը հարել ձիթապտղի յուղի և քացախի հետ,ավելացնել մայոնեզը և աղը,լավ խառնել։
Աղցանը շերտ-շերտ լցնել խորը սալաթամանի մեջ, յուրաքանչյուր շերտը պատել խյուսով։ Մատուցել կանաչիով և պանրով։