Հոգևոր և ֆիզիկական վիճակների միջև եղած կապ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հոգևոր և ֆիզիկական վիճակների միջև եղած կապ

 

Ընդհանրապես մարդու ամենաոխերիմ թշնամիներն անգամ նրան այն դժբախտությունները չէին ցանկանա, որոնց նա կարող է բախվել սեփական մտքերի պատճառով: Ավիցեննան ասում էր. <<Բժիշկը հիվանդության դեմ պայքարելու երեք միջոց ունի` խոսքը, բույսը և դանակը>>: Դրա մասին է վկայում Փարիզի հիվանդանոցներից մեկում անցկացված գիտափորձը: Հոգեբան Էմիլի Կյին իր հիվանդներին պարտադրել էր օրվա մեջ 3 անգամ բարձրաձայն կամ մտքում 10-ական անգամ կրկնել` <<Օրեցօր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում>> նախադասությունը: Եվ դա կրկնել ոչ թե մեխանիկորեն այլ ցայտուն ձևով: Արդյունքներն ապշեցուցիչ եղան: Մեկ ամիս անց այդ բժշկի հիվանդները ոչ միայն տվյալ հիվանդանոցի, այլև ողջ ֆրանսիայի զրույցների թեման էին: Ծանր հիվանդները սկսեցին ապաքինվել, և նույնիսկ վերացավ նրանցից ոմանց վիրահատելու անհրաժեշտությունը: Այժմ արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում հոգևոր և ֆիզիկական վիճակների միջև գոյություն ունեցող անմիջական կապ:

Comments