+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հոգեբաններ

Աբրահամ Մասլոու

(1901-1970)

  

Մասլոուն ծնվել է Բրուկլինում, 1901թ.-ի ապրիլի 1-ին, նրա ծնողները անկիրթ հրեաներ էին, որոնք ռուսաստանի փախստականներից էին: Տան  յոթ երեխաներից ամենամեծը նա էր: Մասլոուն ինտրովերտ էր, ամաչկոտ, չշփվող, և դրան ավելացրած նաև այն փաստը, որ հրեա էր` նա ընկերներ չուներ, նրա ընկերները դարձել էին գրադարանն ու գրեքերը: Իր ժամանակի մեծ մասը Մասլոուն անցկացնում էր ընթերցանությամբ: Դրա համար Մասլոուն իր մանկությունը համարում էր միայնակ և տխուր: Նրա և մոր հարաբերություններն այդպես էլ չեն դասավորվում, քանի որ մայրը չեր սիրում Մասլուին և հստակ նախապատվություն էր տալիս իրենց տան երկու ամենփոքրերին, Մասլոուն գրում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես մայրը պատին հարվածելով ջարդեց այն երկու փոքրիկ կատուների գլուխները, որոնց նա փողոցից էր բերել, չի կարողանում մոռանալ նաև մոր անընդմեջ հանդիմանությունները ցանկացած չնչին բանի համար: Նա այսպես էլ չկարողացավ ներել մորը, նույնիսկ թաղմանը չներկայացավ: Նա առաջին անգամ Նյու Յորքում` Գորդոնի կրթահամալիրում ուսումնասիրեց իրավունքը: Իսկ 1927թ-ին տեղափոխվում է Կորնելիական համալսարան, որտեղ սովորում էր նաև նրա զարմիկը` Վիլլ Մասլոուն: Նրա հայրը հույս ուներ, որ Մասլոուն կդառնա իրավաբան, սակայն նա մեկնում է Վիսկոնսենի համալսարան և ընդունվում հոգեբանության բաժինը: 1928թ-ին նա ամուսնանում է իր ոչ հարազատ քրոջ` Բերտայի հետ, որի հանդեպ տածած զգացմունքները բավականին երկար էր արդեն թաքցրել: 1930թ.-ին նա ստանում է բակալավրի, 1931թ.-ին` մագիստրի, իսկ 1934թ.-ին փիլիսոփայության դոկտորի կոչում: Այդ տարիներին Մասլոուի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում Ուոտսոնը, նա ուղղակի հիացած էր բիհեյվորիզմով: Համալսարանական տարիները Մասլոուի համար կարևորվեցին նաև երկու նշանակալից ծանոթություններով. Նրա անմիջական ղեկավար Գարի Խառլուի և Ալֆրեդ Ադլերի հետ:

1931-1951թվականները նա անցկացրեց Բրուկլինի քոլեջում: Նյու Յորքում նա  հանդիպում է մարդաբան` Ռուտ Բենեգդիտին և գեշտալտ հոգեբան` Մարքս Վերտխայմերին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա վրա ոչ միայն որպես փորձագետներ, այլև որպես լավ անձնավորություններ:

1951թ.-ին նա հրավեր է ստանում Բոստոնի Բրեյդեսի համալսարանից և միչև 1968թ.-ը աշխատում է այնտեղ` ղեկավարելով հոգեբանության ամբիոնը:

1504թ-ին լույս է տեսնում Մասլոուի առաջին ամենալուրջ աշխատությունը` <<Դրդապատճառ և անձ>>, որտեղ և ձևակերպված է պահանջմունքների հիերարխիկ տեսությունը: Մասլոուն դառնում է հումանիաստական հոգեբանության լիդերը` ձևավորված 50-60ական թվականներին, որը նա անվանում է 3-րդ ուժ` հոգեվերլուծությունից և բիհեյվորիզմից հետո:

Ինքանաիրականացման և հումանիստական տեսությունները, որոնք մի շարք հոգեբանների ընդհանրացված փորձն են, իրենց լայն ազդեցությունը ունցան հասարակության և արտաքին աշխարհի հասկացման վրա:

Մասլոուն այն հիանալի տեսաբան-հոգեբաններից մեկն էր, ով հումանիստական հոգեբանությունը լցրեց նոր գաղափարներով ու ստեղծեց նոր կոնցեպցիաներ: Նա այն հոգեբաններից էր, որ փորձում էր ապացուցել, որ մարդիկ սխալ են գնահատում իրենց կարողությունները ողջ կայնքի ընթացքում և փորձում են հասնել ավելիին: Դա ապացուցելու համար նա ուսումնասիրում էր հոգեպես լրիվ առողջ մարդկանց, որի հիման վրա և ստեղծեց իր պահանջմունքերի հիերարխիայի տեսությունը:

Աբրահամ Մասլոուն ուներ յուրօրինակ ստեղծագործ մտածողություն: Նա փորձում էր պարզել, թե ինչ է նշանակում դրական հոգեկան առողջություն ասվածը:

 Հումանիտար հոգեբանությունը ստեղծեց թերապիա` համաձայն որի մարդիկ օժտված են ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման համար բոլոր անհրաժեշտ ռերսուսներով: Թերապիայի նպատակն էր հանդիսանում վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս կատարելագործման ճանապարհին: Այսպիսով, Կառլ Ռոջերսը, հիմնվելով Մասլոուի աշխատանքների վրա, ստեղծեց <<այցելուակենտրոնացված թերապիան>>:

1967թ.-ին Մասլոուին Հումանիստական ամերիկյան ասոցիացիան հռչակեց <<տարվա հումանիստ>>:

Մասլոուն մահացավ հունիսի 8-ին, 1970թ.-ին 69 տարեկանում հանկարծակի սրտի նոպայից:

Կառլ Գուստավ Յունգ

(1875-1961)

 

Կառլ Յունգը ծնվել է 1875թ.ի հուլիսի 26-ին փոքր շվեյցարական քաղաքում` Կեսվիլում, քահանայի ընտանիքում: Նրա հայրը մեծ նշանակություն էր տալիս Յունգի կրթությանը և չնայած, որ ընտանիքը աղքատ էր, նա Յունգին կրթության է տալիս շվեյցարական ամենալավ գիմնազիաներից մեկում: Հայրը հաճախ էր Յունգի հետ զրուցում Աստծո, հավատի, կրոնի մասին: Նա շատ էր ցանկանում, որ Յունգը քահանա դառնա, սակայն, որքան նա մեծանում էր, անքան հասկանում, որ քահանայի կյանքը իր համար չէ: Յունգը սկսում է ուսումնասիրել բժշկությունը (նրա հորական պապը նույնպես բժիշկ էր) և ընդունվում Բազելեի բժշկական համալսարան: Համալսարանական տարիներին Յունգը հետաքրքրությամբ ուսումնասիրում է նաև փիլիսոփայությունը, իսկ ավելի խորությամբ հոգեբուժությունը: 1900թվականից — 1906թվականը Յունգը աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական հիվանդանոցում հայտնի հոգեբույժ Է. Բլեյերի օգնական: 1902 թվականին նա գրում է իր դոկտորական դեսերտացիան: 1903 թվականին Յունգը ամուսնանում է Էմմա Ռաուշենբախի 20 ամյա աղջկա հետ. որի հետ նա ապրում է 50 տարի: Էմման նրան 4 աղջիկ և մեկ որդի է պարգևում: 1907 թ.ին նա հանդիպում է իր ճակատագրի վրա ամենամեծ ազդեցություն թողած անձնավորությանը` Զիգմունդ Ֆրեյդին: Ֆրեյդի գաղփարները առաջին հայացքից ոգեշնչում և գրավում են նրան: Նա դառնում է հոգեվերլուծության ամենահավատարիմ    հետևորդներից մեկը, սակայն հետագայում Յունգը սկսում է հրաժարվել հոգեվերլուծական գաղափարներից և մեթոդներից, հրաժարվում է ագրեսիան և սեռական իմպուլսները համարել կյանքի էներգիա: 1911թ.ին Յունգը դուրս է գաիս Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայից: 1912թ.ին գրում է <<Լիբիդոյի սիմվոլներ և ձևափոխում>> գիրքը, որտեղ զետեղված գաղափարները լրիվ հակասում էին Ֆրեյդի հայացքներին: Ֆրեյդը դատական գործ է հարուցում Յունգի դեմ, որ նա փոխի իր մեթոդների անունը և այլևս չգործածի <<հոգեվերլուծություն>> կամ <<լիբիդո>> տերմիններն իր աշխատություններում: Յունգը կատարում է Ֆրեյդի պահանջը և ստեղծում սեփական ուղղությունը, որը կոչում է անալիտիկ հոգեբանություն: 1912թ.ին Յունգը դժվար հոգեբանական ճգնաժամ է ապրում: Հենց իր իսկ բառերով ասած` նա շատ մոտ էր կանգնած խենթությանը: Նա իր երազներում տեսնում էր իր ստեղծած կոլեկտիվ անգիտակցականի սիմվոլները, տեսում էր արյան հեղեղներ, որոնք թափվում են Եվրոպայի վրա և ալն: Այդ բոլոր տեսիլքները վերանում են միայն 1914 թ.ին, երբ սկսվում է երկրորդ համաշխարային պատերազմը և այդ չարաբաստիկ պատկերները վերածվում են իրականության: Յունգի հետագա ողջ կյանքն արդեն վերաբերում է կոլեկտիվ անգիտակցականի կերպարների ստեղծմանը և արքետիպերի ուսումնասիրությանը: Նա շատ էր ճանապարհորդում, ուսումնասիրում տարբեր ազգերի մշակույթները, փորձում կապ տեսնել դրանց մեջ:1935թ.ին Յունգը նշանակվում է շվեյցարական պոլիտեխնիկ դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, հենց այդ ժամանակ էլ նա դառնում է կիրառական հոգեբանության հիմնադիր և նախագահ: Հայտնի է նաև, որ Յունգը համագործակցում էր նացիստական ռեժիմի հետ և նացիստների իշխանության գալու հետ մեկտեղ, նա, 1933թ.ին մտնում է նացիստական հոգեթերապևտիկ միության մեջ: 1936թ.ին <<Wotan>> արիական առասպելաբնության մասին իր գործում, որտեղ Ֆյուրերին նա անվանում է <<կոլեկտիվ անգիտակցականի մեդիում>>, բարձր գնահատականի է առաջանում Հիտլերի կողմից և Յունգը միանգամից նշանակվում է գերմանական հոգեթերապևտիկ միության նախագահ: Մինչդեռ Ֆրեյդի գրքերը հասարակայնորեն այրել են տալիս  (քանզի Ֆրեյդը հրեա էր): 1933-1942 դասավանդում է Ցյուրիխում, իսկ 1944թ.ին` Բազելեում:

1948թ.ին Ցյուրիխում հիմնադրվում է Կ. Գ. Յունգի ինստիտուտը: Նրա մեթոդների կողմնակիցները անալիտիկ հոգեբանության միություններ են ստեղծում Անգլիայում այնուհետև ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական քաղաքներում:

1946թ.ին նա թոշակի է անցնում:

1955թ.ին նա մեծ կորուստ է ունենում. մահանում է նրա կինը` Էմման:

Յունգը մահանում է իր տանը, հունիսի 6-ին, 1961թ.ին, Կյունստախտում: Թաղված է տվյալ քաղաքի եկեղեցու բակի գերեզմանում:

 

Ալֆրեդ Ադլեր

(1870-1937)

  

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870թ.ի փետրվարի 7-ին Ավստրիայում, Վիեննայում ոչ հարուստ հրեական ընտանիքում: Ադլերը տան 6 երեխաներից երրորդն էր: Ադլերը  մեծ դժվարությամբ պայքարում էր սեփական ֆիզիկական թուլության դեմ, նա հազիվ էր կարողանում վազել և խաղալ: Բակի երեխաների հետ խաղալիս նա կարողանում էր զգալ այն հավասարությունն ու հարգանքը, որից զրկված էր տանը: Այդ ամենը մասին նա  խոսում է նաև իր հետագա գործերում` նշելով ապրումակցման և համընդհանուր արժեքների կարևորությունը, որոնք ձևավորում են սոցիալական հետաքրքրությունը, որն էլ իր հերթին թույլ է տալսիս անձին իրականցնել ներքին պոտենցիալը և զգալ սեփական կարևորությունը հասարակության մեջ:

Ադլերը փոքր տարիքում մի քանի անգամ շատ մոտ է կանգնած եղել մահվան: Նրա երեք տարեկան եղբայրը մահացավ հենց իր կողքը` այն անկողնու մեջ, որտեղ նրանք միասին քնած էին: Բացի այդ Ադլերը երկու անգամ հազից է խուսափել մահվանից` հայտնվելով փողոցային քաշքշուկների մեջ: Հետագայում Ադլերը նորից հայտնվում է մահվան շեմին. Նա հիվանդանում է թոքախտով: Դեպքը շատ ծանր էր, նրանց ընտանեկան բժիշկը կարծում էր, որ չեն կարող փրկել Ադլերի կյանքը, բայց մեկ այլ բժիշկ կարողանում է բժշկել նրան: Այդ դեպքից հետո Ադլերը որոշում է բժիշկ դառնալ:

Երիտասարդ տարիքում նա շատ Էր սիրում ընթերցանությունը: Կարդում էր Աստվածաշունչ, հոգեբանություն, գերմանական փիլիսոփայություն և այլն:

18 տարեկանում Ադլերը ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական բաժինը: Համալսարանում նա սկսեց հետաքրքրվել սոցիալիզմի գաղափարներով և մասնակցեց մի քանի քաղաքական ժողովների, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպեց իր ապագա կնոջը` Ռաիսային` ռուս ուսանողուհուն: Համալսարանական վերջին տարիներին Ադլերն արդեն դարձել էր կայուն սոցիալ-դեմոկրատ: 1895թ.ին նա ստանում է բժշկի որոկավորում: Սկզբում նա զբաղվում էր ընդհանուր բժշկությամբ, իսկ հետագայում նրա  հետաքրքրությունը խորացավ նյարդային համակարգի ֆունկցիաների և ադապտացիայի հանդեպ, և նրա պրոֆեսիոնալ ունակությունները սկեցին իրենց պրակտիկ կիրառումը գտնել նյարդաբանության և հոգեբուժության մեջ: 1901թ ին Ադլերը իր հավանությունը տվեց Ֆրեյդի` <<Երազների մեկնաբանություն>> գրքին և ակտիվ կերպով սկսեց պաշտպանել Ֆրեյդի գաղափարները: Այդ ընթացքում նա և Ֆրեյդը դեռ միմյանց չէին ճանաչում, բայց Ֆրեյդը, զգացվելով Ադլերի պաշտպանությունից, նրան շնորհակալական նամակ է ուղղարկում և հրավիրում մասնակցել նորաստեղծ հոգեվերլուծական քննարկման խմբի կայանալիք հանդիպմանը: Լինելով պրակտիկ բժիշկ` 1902թ.-ին նա արդեն ամրագրվում է Ֆրեյդի շրջապատի մեջ` չնայած նրա, որ երբեք էլ կողմնակից չի եղել Ֆրեյդի` մարդկային հոգեկանի զարգացման մեջ երեխայի սեքսուալության ունիվերսալ դերի մասին թեզիսին: 1907թ.-ին Ադլերը հրատարակում է <<Օրգանների անլիարժեքության ուսումնասիրություններ>> (Studie ber die Minderwertigkeit von Organen) գիրքը, որտեղ նրա ձևակերպած մարդկային հոգեկանի կազմավորման մասին գաղափարները առաջացնում են Ֆրեյդի դժգոհությունը: Ադլերը գրում էր. <<հոգեվերլուծությունը չպետք է սահմանփակվի մեկ մեթոդով>>, որից հետո Ֆրեյդը կտրուկ արտահայտվում է <<ինքնակամ, առանձին հոգեվերլուծողների>> մասին: 1910թ.-ին Ադլերը ընտրվում է Վիեննայի հոգեվերլուծական միության նախագահ: Այդ ժամանակ Ֆրեյդի և Ադլերի հարաբերությունները խիստ սրվում են: Չնայած նրա, որ սույն թվականի նոյեմբերին Յունգին ուղղված նամակում Ֆրեյդը Ադլերի մասին գրել էր, որ նա բավականին խելացի և  բարեկիրթ անձնավորություն է, արդեն տարվա վերջին նրան անվանեց <<պարանոյիկ>>, իսկ նրա գաղափարներն ու տեսությունը <<անհասկանալի>>: Ֆրեյդը հաճախ էր իր թշնամիներին անվանում <<պարանոյիկներ>>, քանի որ նա կարծում էր, որ պարանոյայի պատճառը հոմոսեքսուալ ցանկությունների ճնշումն է: 1911թ.-ի փետրվարի 8-ին Վիեննայի հոգեվերլուծական հասարակության հերթական ժողովի ժամանակ Ֆրեյդը խիստ քննադատության է ենթարկում Ադլերի գաղափարները, և Ադլերը հոգեվերլուծական միության փոխնախագահ Շտեկլերի հետ միասին, որը նույնպես նրա գաղափարների կոմնակիցն էր, հրաժարական են տալիս: Հունիսն Ադլերը լքում է Վիեննայի հոգեվերլուծական միությունը: Հոկտեմբերին Ադլերն արդեն ընտրում է այն տարածքը, որտեղ պետք ձևավորվեր նոր միությունը: Նրան հետևում և միանում են նաև միության ևս 10 անդամներ. Ի վերջո կազմավորվում է <<Անհատական հոգեբանության ասոցիացիան>>, իսկ Ֆրեյդը Յունգին ուղղված նամակում գրում է, որ շատ ուրախ է, որ ազատվեց Ադլերից և նրա բանդային: Ֆրեյդի որոշմամբ արգելվեց Ադլերի շրջապատի և Վիեննայի հոգեվերլուծական միության միջև ցանկացած շփում:

1912թ.-ին Ադլերը հրատարակեց <<Նյարդային խառնվածքի մասին>> աշխատությունը, որն ընդհանրացնում էր անհատական հոգեբանության գաղափարները: Սույն թվականին Ադլերը հիմնադրեց <<Անհատական հոգեբանության լրագիրը>>, որի թողարկումը դադարեցվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Երկու տարի ռուսական սահմանում որպես ռազմական բժիշկ ծառայելուց հետո` Ադլերը 1916թ.-ին վերադարձավ հայրենիք և սկսեց ղեկավարել ռազմական հիվանդնոցը: 1916թ.-ին Ադլերը, Վիեննայի կառավարության աջակցությամբ, հիմնեց երեխաների վերականգնողական կլինիկան: Մի քանի տարի հետո Վիեննայում արդեն գործում էին երեսունից ավելի այդպիսի կլինիկաներ, որոնցում աշխատում էին Ադլերի աշակերտները: Յուրաքանչյուր կլինիկայի անձնակազմը պարտադիր ներառում էր, բժիշկ, հոգեբան և սոցաշխատող: Ադլերի գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստանում: Նման կենտրոններ նաև սկսվում են բացվել Գերմանիայում, Հոլանդիայում , ԱՄՆ-ում: 1922թ.-ին նախկինում պատերազմի պատճառով ընդհատված լրագիրը արդեն վերանվանված ձևով սկսում է նորից տպվել: Այն Ադլերն անվանում է <<Անհատական հոգեբանության միջազգային լրագիր>>: 1935թ.-ին Ադլերի ղեկավարությամբ լրագիրը սկսվում է թողարկվել անգլերեն լեզվով («Journal of Individual Psychology»).

1926թ.-ին Ադլերին հրավիրում են Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու: 1928թ.-ին նա  մեկնում է ԱՄՆ և դասախոսություններ է կարդում Նյու Յորքի սոցիալական ուսումնասիրությունների դպրոցում: Դառնալով Կոլումբիական համալսարանի աշխատակիցը` նա այնտեղ անցկացնում էր ամառվա ամիսները, իսկ մնացած ժամանակ զբաղված էր իր հիվանդների բուժմամբ: Նացիստների իշխանության գալու հետ մեկտեղ` Գերմանիայում Ադլերի հետևորդները սկսեցին ռեպրեսիաների ենթարկվել և ստիպված էին փախչել, իսկ 1931թ.-ին առաջին և ամենահայտնի փորձարարական դպրոցը` կազմավորված Օսկար Շպիլի և Ֆ. Բրինբաումի կողմից, որտեղ  դասընթացները կազմակերպվում էին անհատական հոգեբանության սկզբունքներով, փակվեց 1938թ.-ին: Այդ ժամանակ նաև արգելվեց <<Անհատական հոգեբանության միջազգային լրագրի>> թողարկումը: 1946թ.ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո փորձարարական դպրոցը բացվեց, իսկ լրագրի թողարկումը նորից սկսվեց:

1933թ.-ին նա վերջնական տեղափոխվում է ԱՄՆ: Իր կյանքի վերջին տարիներին նա հիմնականում զբաղվում է դասախոսություններ կարդալով` հիմնականում հարավում: 1937թ.ին մայիսի 28-ին, գալով Աբերդին (Շոտլանդիա), դասախոսություն կարդալիս նա հանկարծակի մահանում է սրտի նոպայից: Ադլերը կյանքին հրաժեշտ է տալիս 67 տարեկանում:

Նրա չորս երեխաներից երկուսը` Ալեքսանդրն ու Կուրտը, հետևում են իրենց հորը, դառնում են հոգեբույժներ:

 Էրիկ Բեռն

 1910-1970

 Էրիկ Բեռնը (Լեոնարդ Բեռնշտեյն) ծնվել 1910թ-ի մայիսի 10-ին Կանադայում, Մոնռեալում: Նրա հայրը բժիշկ էր, իսկ մայրը պրոֆեսիոնալ խմբագրիչ և հեղինակ: Նրա միակ քույրը` Գրեյսը, իրենից հինգ տարի փոքր էր: Նրանց ընտանիքը Կանադա էր գաղթել Ռուսաստանից և Լեհաստանից: Էրիկը շատ մոտ էր հոր հետ: Հայրը մահանում է 38  տարեկանում տուբերկուլյոզից: Մայրը խթանում է, որ Էրիկը բժշկական կրթություն ստանա: Բեռնը 1935թ.-ին որպես վիրաբույժ ավարտում է Մակգիլի համալսարանի մագիստրատուրան:

Բեռնը ավարտեց ինտերնատը ԱՄՆ-ում, Ինգվուլդ հիվանդանոցում: 1936թ.-ին նա Իլինոիսի բժշկական համալսարանի հոգեբուժական կլինիկայում բացեց իր սեփական հոգեբուժական բաժանմունքը, որտեղ աշխատեց երկու տարի:

1938-39թ.-ներին դարձավ ամերիկայի քաղաքացի և իր անունը կրճատեց Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյնից Էրիկ Բեռնը:

1940թ.-ին Բեռնը հանդիպում է իր ապագա կնոջը, որը նրան երկու զավակ է պարգևում:

1941թ.-ին նա հոգեվերլուծություն էր ուսումնասիրում Նյու Յորքի հոգեվերլուծական ինտիտուտում հոգեվերլուծող Պաուլ Ֆեդեռնի մոտ:

1943թ.-ին Նյու-Յորքի բանակային բժշկական կորպուսում նա նշանակված էր որպես բժիշկ-օգնական: Նա կրտսեր սերժանտից բարձրացավ մինչև մայոր: Ազտավելով իր ռազմական պարտականություններից` Բեռնը 1946 ղեկավարում էր Սան-Ֆրանցիսկոյի հոգեվերլուծական ինտիտուտի կրթությունը: 1947թ.-ին նա ծանոթանում է Էրիկ Էրիկսոնի հետ որի հետ աշխատում է երկու տարի:

Շուտով Բեռնը հանդիպում է երիտասարդ բաժանված կնոջ, որի հետ ցանականում էր ամուսնանալ:

1949թ.-ին Էրիկն ու Դորոտին ամուսնանում են և տուն են ձեռք բերում Կարմելում: Կարմելում ապրելու տարիներին Բեռնը բավականին մեծ հաջողությունների է հասնում:

1950 նա նշանակվում է Սան-Ֆրանցիսկոյի հոգեբուժարանում որպես օգնական: Դրա հետ մեկտեղ նա աշխատում է ԱՄՆ-ի բանակում որպես վիրաբույժ-խորհրդատու:

1951թ նա աշխատանքի է անցնում հոգեբուժարանում` Վետերանների ադմինիստրացիայում:

Բեռնը բավականին երկար էր աշխատում հոգեվերլուծող դառնալու նպատակին հասնելու համար, սակայն 1956թ.-ին նրան մերժում են` գտնելով, որ նրա դեռ պատրաստ չէ այդ ստատուսը կրելու համար: Նրան առաջարկում են ևս երեքից-չորս տարի պարապել և նորից դիմել: Բեռնը բավականին ծանր է տանում այդ փաստը: Սակայն դա հենց հանդիսանում է այն դրդիչ ուժը, որը նրան ստիպում է ստեղծել, նոր, հին հոգեվերլուծությունից տարբերվող մի տեսություն: Նա գործի է անցնում և փորձում է ողջ ուժերն ու ջանքները կենտրոնացնել` այդ գաղափարը իրականության դարձնելու համար: Նա հոդված է թողարկում <<Երեխա. Ծնող. Հասուն>> եռակողմանի սխեմայի հիման վրա: Հաջորդ հոդվածը դա խմբային հոգեթերապիայի նոր և արդյունավետ մեթոդի մասին էր, որը նա անվանեց տրանզակտիվ վերլուծություն:

«American Journal of Psychotherapy» լրագրում 1958թ.ին տրանզակտիվ վերլուծության մասին արդեն խոսվում էր որպես հոգեթերապևտիկ գրականության անբաժանելի հատվածի մասին: 1950-51թ.-ներին արդեն Բեռնը սեմինարներ էր տալիս համապատասխան թեմաներով Սան Ֆրանցիսկոյում: 1962թ.-ին թողարվում է «Transactional Analysis Bulletin» լրագիրը, որի խմբագիրը Բեռն էր: 1964 թվականին Բեռն ու իր կոլեգաները բացում են <<Տրանզակցիոն վերլուծության ասոցիացիան>>: Այս ասոցիացիաները բացվում և տարածվում են նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

1964 -ից 1970թ.-ները Բեռնի համար շատ անհանգիստ էին: Երկրորդ ամուսնությունը նույպես անհաջող ելք  ուեցավ, և նա բաժանվելով` փորձում էր ևս մեկ անգամ գտնել իր կյանքի ուղեկցին, սակայն, նրան խանգարում էր երկար կենտրոնացվածություն և ժամանակ պահանջող աշխատանքը: Բայց ի վերջո` 1967 թ.-ին, Բեռնը երրորդ անգամ ամուսնանում է: 1970թ.-ի սկզբին նորից բաժանվում: Կյանքի նման կտրուկ փոփոխությունները Բեռնի համար սրտի երկու ծանր նոպաների արդյունք են հանդիսանում: 1970թ.-ի հուլիսին նա առաջին սուր ցավերն է զգում կրծքավանդակի շրջանում: Մի քանի որ հետո Բեռնը երկրորդ անգամ է նոպա ունենում, որը նրա մահվան պատճառ է դառնում: 1970թ.-ի հուլիսի 15-ին Էրիկ Բեռնը մահանում է ինֆարկտից:

 

Էրիկ Էրիկսոնը ծնվել է Գերմանիայում, Ֆրանկֆուրտում 1902թ.-ի հունիսի 15.-ին: Նրա   հայրը մի դանիացի անհայտ մարդ էր,ով լքել էր Էրիկի մորը մինչև նրա ծնվելը: Էրիկի մայրը հրեա էր` Կարլա Աբրահամսենը, որը նրան մենակ է մեծացրել: Նա հետոամուսնանում է բժիշկ Թեոդոր Հոմբերգերի հետ, և նրանք տեղափոխվում են հարավային Գերմանիա: Էրիկի ծնողներըմանկության, այնուհետև նրա երիտասարդության ընթացքում, նրա կենսաբանական ծագումը գաղտնի էին պահում նրանից:Էրիկսոնը բարձրահասակ, շեկ մազերով և կապուտաչյա տղա էր: Դպրոցում համադասարանցիները ծաղրում էին  նրան հրեալինելու համար: Ավարտելով միջնակարգ դպրոցը` Էրիկը կենտրոնացավ դերասան դառնալու գաղափարի վրա: Մեկ տարիհետո նա ընդունվում է գեղարվեստի դպրոց: Բաց թողնելով իր դասերը` նա շրջագայում էր Եվրոպայով մեկ, այցելում տարբերթանգարաններ, քնում կամուրջների տակ: Նա ազատ թափառականի կյանք էր վարում: Սակայն Էրիկսոնը 25 տարեկանում` 1927թվականին, հանդիպեց իր ընկերոջը` Փետեր Բլոսին, որը նրան առաջարկեց մշակույթի դասեր տալ Աննա Ֆրեյդիընկերոջ` Դորոտի Բուրլինգխամի կոմից ղեկավարվող Ամերիկայի փորձարարական դպրոցում: Բացի դասավանդումից նաստացավ մեծ թվով հավաստագրեր, որոնցից մեկը նաև Վիեննայի հոգեվերլուծական միության կողմից, որտեղ նրան Ֆրեյդըընդունեց որպես թեկնածու: 1927 ից 1933թ.ները նա ուսումնասիրում էր հոգեվերլուծություն Աննա Ֆրեյդի հսկողության ներքո:Դա նրա առաջին փաստացի կրթությունն էր: Այս դպրոցում նա նաև հանդիպեց կանադացի Ջոան Սերոնին, որը դպրոցում պարէր դասավանդում: Նրանք ամուսնանցան և ունեցան երեք երեխա, որոնցից մեկը դարձավ սոցիոլոգ: Նրանք միասին թողնում ենՎիեննան, մեկնում սկզբում Կոպենհագեն, հետո էլ` Բոստոն: Այնտեղ Էրիկսոնին առաջարկում են Հարվարդի Բժշկականդպրոցում մանկան հոգեվերլուծողի պաշտոնը: Այս ժամանակահատվածում նա հանդիպում է հոգեբաններ Կուրտ Լևիին, ՀենրիՄյուրեյին: Մարդաբաններ Մարգարեթ Միդը, Ռուֆ Բենեդիկտը, Ջորջ Բետեսոնը նրա վրա այնպիսի մեծ ազդեցություն ենթողնում, ինչպես և Աննա և Զիգմունդ Ֆրոյդը: Հետագայում նա դասավանդում է նաև Յալի համալսարանում, հետոԿալիֆորնիայի համալսարանում: Երբ նա դառնում է ամերիկայի քաղաքացի, Էրիկ Հոմբերգերը փոխում է իր ազգանունը ևդառնում Էրիկ Էրիկսոն: Նա իրեն համարում էր Կայի Էրիկսոնի որդին:

1950 թվականին նա գրում է <<Մանկություն և հասարակություն>> գիրքը, որը նա գրում է ամերիկյան հասարակության,Մաքսիմ Գորկիի, Ադոլֆ Հիտլերի և Ֆրեյդյան տեսության վերլուծությունների հիման վրա:

Նա գործի է անցնում Մասաչուսեցի հիվանդանոցում, իսկ տաս տարի հետո նոր վերադառնում է Հարվարդ:

1970թ.-ին Էրիկսոնը թոշակի է անցնում: Նա գրում և ուսումնասիրություններ էր կատարում իր կնոջ հետ միասին:

1994թ.ին Էրիկսոնը մահանում է:

Կառլ Ռոջերս

 1902-1987

Կառլ Ռոջերսը` Ուոլտեր Ռոջերսի և Ջուլիա Կաշինգի որդին, ծնվել է հունվարի 8-ին 1902թ.-ին Չիկագոյի արվարձաններից մեկում` Իլինոիսում: Նա ընտանքում վեց երեխաներից չորրորդն էր: Ռոջերս շատ ամոթխած ու զգայուն երեխա էր, որը շատ ծանր էր տանում իր մեծ քույրերի ու եղբայրների ծաղրանքները: Քանի որ հայրը հաճախ տանը չէր լինում, մեկնում էր գործուղումների, նա հոգեպես ավելի նվիրվել էր մորը: Ռոջերսը շատ էր սիրում ընթերցանությունը, սակայն ընտանիքի անդամները միայն խթանում էին աստվածաշնչի ընթերցումը, քանի որ կրոնապաշտ մարդիկ էին, իսկ մնացած գրքերը Ռոջերսին արգելում էին կարդալ` համարելով դա անիմաստ ժամանակի վատնում:

Դառնալով յոթ տարեկան` Ռոջերսը սկսում է դպրոց հաճախել, բայց երբ այնտեղ նկատում են, թե ինչպիսի վարժ կարդալու հմտության է տիրապետում Ռոջերսը, տեղափոխում են միանգամից երկրորդ դասարան: Ռոջերսը այնտեղ ծանոթանում է իր ապագա կնոջ` Հելեն Էլիոտի հետ, որը տասնհինգ տարի հետո դառնում է նրա կինը: Ռոջերսը ասում է, որ Հելենը առաջին աղջիկն էր, ում նա ժամադրել է, և դա բավականին հեշտ ստացվեց, քանի որ արդեն ճանաչում էր նրան, բացի այդ Ռոջերսն այնքան ամաչկոտ էր, որ ուրիշ ոչ ոքի հետ չէր համարձակվում ծանոթանալ:

Որոշ փաստեր նշում են, որ Ռոջերսը իր մանկության տարիներն անց է կացրել ֆերմայում, և նա էլ հետո հաստատում է այն փաստը, որ իրենց ֆերմայում կատարված աշխատանքները իրեն շատ են օգնել հետագայում գիտական հաջողությունների ձեռք բերման մեջ (որքան էլ զարմանալի թվա): Դրա համար նա նպատակադրվել էր ընդունվել գյուղատնտեսության քոլեջ, բայց հետո Ռոջերսը փոխում է իր որոշումը: Այդ քայլին նա դիմում է այն պատճառով, որ նրա մեծ եղբայրը` Ռոսը, հանդիսանում էր քրիստոնեական ասոցիացիայի ակտիվիստներից մեկը, և Ռոջերսը միանալով  նրանց` 1922թ.-ին  մեկնում է Չինաստան Քրիստոնեության միջազգային համագումարին մասնակցելու համար: Չնայած որ ինքնին ճանապարհորդությունը շատ կարճ է տևում` Ռոջերսը այդ ընթացքում շատ բան է հասկանում և զգում: Նա առաջին անգամ տեսնում և գնահատում է տարբեր ազգերի և մշակույթների մարդկանց, և գնալով նրա աշխարհայացքներն ու նպատակները սկսվում են փոխվել: Ռոջերսը դառնում է ավելի ինքնավստահ ու վերջապես ձեռք է բերում անկախություն իր ծնողներից: Նա գրում է, որ իր նպատակները, իր արժեքները, իր աշխարհայացքը վերջապես դարձավ հենց իրենը, այլ ոչ թե ծնողներինը: Նա հասկացավ, որ իր կյանքի հիմնական նպատակը դա մարդկանց օգնելն է,  և այդ հոգևոր օգնությունը կարելի է նաև ցուցաբերել եկեղեցուց դուրս: Նա համոզվեց, որ հոգեբանի աշխատանքը դա բավականին պատվավոր գործ է, որը նաև թույլ կտա գումար վաստակել:

Ռոջերսը Վինսկոնսիսկի համալսարանի հոգեբանության հեռակա դասընթացներին մասնակցեց, որը հիմնված էր Ուիլյամ Ջեյմսի աշխատությունների վրա, և որը Ռոջերսի համար բավականին ձանձրալի էր: Սակայն այդ ամենը չհանգցրեց նրա հետաքրքրությունը հոգեբանության հանդեպ, և նա իր կրթությունը շարունակեց Կոլումբիայի համալսարանի Մանկավարժական քոլեջում: Համալսարանն ավարտելուց հետո նա տասներկու տարի աշխատեց Նյու Յորքի Ռոչեստր քաղաքի <<Օգնություն երեխաներին>> կենտրոնում` որպես կլինիկական հոգեբան: Ռոջերսը այդ ժամանակ ոչ մի հոգեբանական դպրոցի նախապատվություն չէր տալիս, հետո միայն այցելելով Օտտո Ռանկի սեմինարներին` նրան հետաքրքրեց թերապևտիկ տակտիկաները, բայց ոչ նրա տեսությունը: Նա ձևակերպեց իր սեփական տեսությունը և մեթոդները իր տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ, որը անվանեց <<այցելուակենտրոն թերապիա>>:  Նա առաջինն էր, ով օգտագործեց <<այցելու>> տերմինը հոգեբանության մեջ:

Աշխատելով այդ հիվանդանոցում` Ռոջերսը գրեց <<Կլինիկական աշխատանք դժվար երեխաների հետ>> գիրքը(1939), որը ընդունվեց բավականին լավ: Նրան հրավիրեցին Օգայո նահանգի համալսարանում պրոֆեսորի պաշտոն զբաղացնելու: Ոգեշնչվելով ուսանողների դրական արձագանքներով և իր ակադեմիկական փորձով` նա1942թ.-ին  հրատարակեց <<Հոգեթերապիա և խորհրդատվություն>> գիրքը:

1945թ.-ին Չիկագոյի համալսարանը նրան հնարավորություն տվեց բացել սեփական խորհրդատվության կենտրոնը: Այդ կենտրոնը նա ղեկավարեց մինչև 1957թ.-ը:

1951թ. թողարկեց <<Թերապիա` կենտրոնացված այցելուի վրա>>, որը ուժեղ քննադատության է արժանանում մի շարք թերապևտների կողմից, տարբեր հոգեբանական դպրոցների կողմից:

1961թ. լույս տեսավ <<Անձի կայացում >> գիրքը:

Դեռևս Չիկագոյի համալսարանում աշխատելու տարիներին Ռոջերսը ունեցավ որոշ հոգեկան դժվարություններ. նա այդ ժամանակ բուժում էր մի կնոջ և ապրելով շատ խորը էմպաթիա` ընկնում է նույնանման պաթոլոգիկ վիճակի մեջ: Նրան օգնում է երեկարատև արձակուրդը և իր աշխատակիցներից մեկի մոտ անցած հոգեթերապիան:

1957թ. Վինսկոնսինսկի համալսարանում սկսում է դասավանդել հոգեբանություն և հոգեթերապիա: Սակայն Ռոջերսը խնդիրներ է ունենում ղեկավարության հետ կապված, որոնք սահմանափակում էին և՛ դասավանդողի, և՛ ուսանողների ազատ ընտրության իրավունքները. նա հրաժարական է տալիս: Հետո նորից է վերադառնում, բայց խնդիրները չեն հարթվում, և նա նորից թողնում է իր պաշտոնը:

1963 թվականից նրա աշխատանքը կապված էր <<Անձի ուսումնասիրության>> կենտրոնի հետ, որտեղ նա վերջապես կարողանում է հանգիստ աշխատել առանց ադմինիստրացիայի ճնշումների և վեճերի:

Ռոջերսը գրում է 16 գիրք և 200 հոդված, նրա աշխատանքները թարգմանվում են 60 օտար լեզուներով:

1966թ.ին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռոջերսը հետևյալ կերպ է մեկնաբանում իր ստատուսը.

<<Ես այդքան էլ մեծ հեղինակություն չունեմ հոգեբանության մեջ, որպես այդպիսին, բայց դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում, քանի որ կազմակերպչական, սոցիալական, խմբային դինամիկայի, արդյունաբերական աշխատանքներում, փիլիսոփայության, գիտության, տեսական հոգեբանության մեջ և մի շարք այլ բնագավառներում իմ գաղափարները տարածվել և մեծ ազդեցություն են թողել, որը ես երբեք նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել>>:

1986 թ.-ի գարնանը նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ելույթ է ունենում մի շարք հոգեթերապևտների առջև: Չնայած իր տարիքին` նա բավականին աշխույժ, էներգիայով լի և եռանդնուն մարդ էր: Դրա համար ոչ ոք չէր հավատում նրա մահվան լուրին, որը տարածվեց մեկ տարի հետո:

Ռոջերսը մահացավ 1987թ.ին ութսունհինգ տարեկան հասակում:

Զիգմունդ Ֆրեյդ

(1856-1939)

Զիգմունդ Ֆրեյդը հոգեբանության պատմության մեջ ամենահայտնի գործիչներից մեկն է, նա համարվում է <<հոգեվերլուծության>> հոգևոր հայրը: Համաշխարհային ճանաչում ունեցող այս գործիչը ծնվել է 1985 թ.-ի մայիսի 6-ին Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում,  Հակոբ Ֆրեյդի և Ամալիա Նատասոնի մեծ եվրոպական ընտանիքում: Նրա հայրը զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդի մայրը ազգությամբ հրեա էր, Ֆրեյդը նույնպես իրեն հրեա էր համարում: Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքը ֆինանսական ճգնաժամ ապրեց, և նրանք ստիպված տեղափոխվեցին Վիեննա: Ֆրեյդը շատ լավ էր սովորում և չնայած նրան, որ ընտանիքը շատ աղքատ էր և ութ հոգով ապրում էին մի փոքր բնակարանում, նա և իր մեծ եղբայրը ունեին իրենց առանձին սենյակներն ու նավթի լամպերը, իսկ ընտանիքի մյուս անդամները մոմերից էին օգտվում: Ֆրեյդը 7 երեխաներից ամենամեծն էր, սակայն Ֆրեյդի հայրը նախկին ամուսնությունից ևս 4 երեխա ուներ: Ֆրեյդը 80 տարի ապրել է Վիեննայում և միայն մահվանից մեկ տարի առաջ տեղափոխվել Անգլիա: Նա դպրոցում շատ լավ էր սովորում, ստացել է դասական կրթություն, շատ լավ գերմաներեն էր խոսում, բայց նաև տիրապտում էր անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: Ֆրեյդը շատ էր սիրում ընթերցանությունը: Նա հիշում է, որ փոքր ժամանակ երազում էր գեներալ կամ նախարար դառնալու մասին, սակայն քանի որ նա հրեա էր, նրա համար բոլոր քաղաքական դռները փակ էին: Ֆրեյդը ընտրեց բժշկությունն առանց մեծ ցանկության: 1873թ.-ին նա ընդունվեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ֆրեյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին: Ֆրեյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա` զարգացրեց հոգեկանի  գործընթացների մասին իր տեսությունը: Ֆրեյդը  ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար: 1881 թվականին Ֆրեյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով: Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գաիս փորձարարական բժշկությունը, նա սկսեց զբաղվել նյարդա-ախտաբանությամբ: Բացի այդ Ֆրեյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել: 1988 թվականին Ֆրեյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևետ Ժաննա Շառկոյի հետ: Շառկոն ուսումնասիրում էր հիսթերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում: Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում: Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և հիպնոզի մեթոդները: Չնայած նրան, որ Ֆրեյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոզի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում: Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևետ: 1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված <<Հիսթերիայի հետազոտություն>> գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց: Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն: Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրեյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ: Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասար Ֆրեյի հոր դերը: Ֆրեյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար: Այդ ժամանակ Ֆրեյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ <<հոգեվերլուծություն տեսություն>> անունը:

1896-ի և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրեյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա: Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ: Նա հոր մահից հետո` 1986թ.-ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն: Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը` <<Երազների մեկնաբանությունը>>, որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա: Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում: Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը: 1902թ.-ին ստեղծվում է <<Հոգեբանական շրջապատ>> հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրեյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները: 1908թ.-ին այս կազմակերպությունը վերանվանվեց <<Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն>>: Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ: Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին: Հետագայումն նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ: 1907-1905 թվականները Ֆրեյդը տպագրեց իր մի քանի աշխատնքներ <<Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն>> (1901), <<Երեք ակնարկ սեքսուալության մասին>> (1905) և <<Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ>>: <<Երեք ակնարկում….>> Ֆրեյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռական ցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում: Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն: շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրեյդին: 1909թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրեյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար: Դասախոսությունը շատ լավ է ընդունվում և Ֆրեյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում: Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում: Ֆրեյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից: Բայց դրա հետ մեկտեղ Ֆրեյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ: Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920թ.ին, իսկ 2 երիտասարդ տղան էլ զոհվեցին պատերազմի դաշտում: Հուսալքված Ֆրեյդը գտնվելով առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի` մահվան ձգտման մասին տեսությունը: Ֆրեյդը ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել: Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից: 1930թ.-ին Հիտլերի կողմից կազմակերպված մասայական հարձակումների բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրեյդի մի քանի գիրք մասայական այրում են: Այս ամենի մասին Ֆրեյդը միայն ասում է. <<Ի~նչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով>>: Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը: Ֆրեյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին: Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից: Չնայած նրա, որ Ֆրեյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել: Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան` Աննային: Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում:

 Ֆրեյդը մահանում է 1939թ.-ին սեպտեմբերի 23-ին Լոնդոնում:

Կարեն Հորնի

(1885-1952)

 Կարեն Հորնին ծնվել է 1885թ.-ի սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող ձկնորսական գյուղում` Բլանկենեզում: Նրա հայրը Բերնդտ Վակելսը նավապետ էր, ավտորիտար և հավատացյալ մարդ էր, նախորդ ամուսնությունից նա ուներ արդեն 4 երեխա: Մայրը` Կլոտիլդա Մարի վան Ռոզենսենը 18 տարի ամուսնուց մեծ էր:

Կարեն Հորնին 2-րդ երեխան էր ընտանիքում, մեծ եղբայրը Բերնդտն էր, որի հետ խորը կապվածություն ուներ: Տարրական կրթությունը նա ստացել է տեղի եկեղեցական դպրոցում, որը  նրա մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում կրոնի հանդեպ,հետևում է խորը հիասթափություն կրոնից, որից հետո նա նախապատվությունը տալիս էր աթեիզմին: Հոր հետ հարաբերությունները  իրենց մռայլ հետքը թողեցին  Հորնիի մանկության վրա. Հոր ողջ սերն ու ուշադրությունը  բաժին էր հասնում մեծ եղբորը: Այս ամենը բերեց նրան, որ արդեն 9 տարեկանում նա ուներ իր ինքնուրույն  նպատակներն ու երազանքները և 12 տարեկանում որոշեց  ընտրել բժշկական ուղղությունը, որին հայրը դեմ էր: Հորնին որոշեց, որ եթե չի կարող իր ծնողների համար լինել գրավիչ և գեղեցիկ, նա կարող է իր ողջ էներգիան ծախսել ինտելեկտուալ զարգացման վրա` չնայած որ շրջապատում նրան բավականին գրավիչ էին համարում: 1904թ.-ին մայրը բաժանվեց (ոչ պաշտոնապես) հորից` իր հետ տանելով երեխաներին: 1906թ.-ին Հորնին ընդունվում է Ֆրեյբուրգի Բժշկական համալսարան, ավելի ուշ տեղափոխվում է Գետինգենի համալսարան, իսկ ավարտում է Բեռլինի համալսարանը: Ուսման տարներին նա ծանոթանում է ուսանող-իրավաբան Օսկար Հորնիի հետ և ամուսնանում 1909թ.-ին: Ունենում է երեք աղջիկներ (Բրիջիտ, Մարիանա, Ռենատա): Այդ ժամանակահատվածում նա անձի հոգեվերլուծություն էր անցնում Ֆրեյդի համախոհներից  Հանս Սակսի մոտ: Հոգեվերլուծությունը  նա սկսում է սովորել Կառլ Աբրահամի մոտ, որից էլ ստանում է հոգեվերլուծողի իր որոկավորումը: 1911թ.-ին մահանոմ է Հորինիի մայրը, իսկ 1915թ-ին նա ավարտում է Բեռլինի բժշկական համալսարանը: 1919թ-ից արդեն սկսում է վարել սեփական վերլուծական պրակտիկան, իսկ 1920 թ-ին հիմնադրում է Բեռլինի հոգեվերլուծական համալսարանը:

Նրա հարաբերությունները ամուսնու հետ այդ ժամանակահատվածում բավականին վատանում են, դրան գումարվում է նաև ծանր ապրումները  կապված 1923թ.-ին Հորնիի եղբոր մահվան հետ, որից հետո Հորնին բաժանվում է ամուսնուց, վերցնում իր երեք աղջիկներին ու հեռանում տանից: Նրանք մեկնում են ԱՄՆ, որտեղ որպես փոխարինող աշխատում է Չիկագոյի հոգեվերլուծական համալսարանի տնօրեն` Ֆրանց Ալեքսանդրի մոտ: 1934թ-ին Հորնին տեղափոխվում է Նյու-Յորք և աշխատում Նյու-Յորքի հոգեվերլուծական համալսարանում, սակայն, <<The Neurotic Personality of our Time, Norton, 1937>>գրքի տպագրությունից հետո նա տարրաձայնություններ է ունենում տեղի մասնագետների հետ և ստիպված լքում էհամալսարանը: Նա ակտիվ շփվում էր Սալլիվանի, Գարի Ստեկի, էրիկ Ֆրեմի և այլ հայտնի հոգեբանությաններկայացուցիչների հետ:

1941թ.-ին նա իր համախոհների հետ միասին հիմնում է Հոգեվերլուծության զարգացման ասոցիացիան, որից հետո սկսում էդասավանդել Նյու-Յորքի բժշկական քոլեջում: Կարեն Հորնին դառնում է ամերիկական հոգեվերլուծական  լրագրի գլխավորխմբագրիչը: Կյանքի վերջին տարիներին Հորնին զբաղվում էր կրոնի ուսումնասիրություններով, իր ընկերներից մեկի` կրոնիփիլիսոփայության մասնագետ` Պաուլ Տիլիխայի հետ, հետո էլ դզեն-բուդիզմի ներկայացուցիչ Դայզեց Սուդզուկիի հրավերով1951թ.-ին նա մեկնում է Ճապոնիա` ամբող մեկ ամիս տրամադրելով <<դզեն>>-ի տեսության խորացվածուսումնասիրություններին: 1952թ.-ին նրա մոտ ուշացումով հայտնաբերվում է արդեն խորացված օնկոլոգիականհիվանդություն. 1952թ.-ի դեկտեմբերի 4-ին նա մահանում է:

Նրա մահից հետո Հորնիի ժամանակակիցները հետևյալ կերպ են նկարագրում նրան. <<Աստծուց տրված հոգեբույժ ևհոգեվերլուծող, ուներ մարդկանց հոգին ներթափանցելու բացառիկ ընդունակություններ, բայց անձնական շփման մեջբավականին փակ էր, որպես մասնագետ` նա իր ուժերը ներդնում էր հոգեվերլուծության զարգացման, գրքեր, հոդվածներգրելու և այցելուների հետ աշխատելու գործի մեջ>>:

1955թ-ի մարտի 6-ին Նյու-Յորքում Կարեն Հորնիի հիշատակի պատվին բացվում է Կարեն Հորնիի անվան հիվանդանոցը:

Վիլհելմ Վունդտ

1832-1920 

Գերմանացի բժիշկ, հոգեբան, ֆիզիոլոգ, փիլիսոփա, ակադեմիկոս:  Ճանաչված է որպես ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից, համարվում է  «փորձնական հոգեբանության հայրը»:

Վիլհելմ Մաքսիմիլիան Վունդտը ծնվել է 1832թ.-ի օգոստոսի 16-ին Նեկրասու քաղաքում,  նա լյութերիստական հետևորդի տղա էր: Դպրոցն ավարտել է 1851թ.-ին և 1885թ.-ին սովորել է Տիբեթական, Բեռլինի և Գեյդելբերգի համալսարաններում: Գեյդելբերգի համալսարանում սովորելու վերջին տարիներին նա մահացու հիվանդությամբ է հիվանդանում, բայց հրաշքով փրկվում: Գեյդելբերգում բժշկական դիպլոմը վերցնելուց հետո որոշ ժամանակ սովորում է Մյուլերի մոտ և շուտով դառնում համալսարանի աշխատակից` ֆիզիկ, ֆիզիոլոգ, Գերման ֆոնդի օգնականը (1858-1864): Այդ ժամանակ նա գրում է զգայական ընկալման մասին իր հոդվածները: Գեյդելբերգում նաև Վունդտը ամուսնանում է Սոֆի Ռայի հետ:

Այս ժամանակահատվածում Վունդտը սկսում է կարդալ ամբողջ աշխարհում առաջին անգամ գիտական հոգեբանության կուրս` անընդհատ ընդգծելով բնական գիտություններից վերցրած փորձարարական մեթոդների կարևորությունը: Նա նաև նշում է ֆիզիոլոգիական կապը ուղեղի և խելքի միջև: 1864թ.-ին Վունդտը Գեյդելբերգում ստանում է դոցենտի կոչում: 1874թ.-ին հրապարակվում է նրա ամենակարևոր աշխատանքներից մեկը <<ֆիզիոլոգիական հոգեբանության սկզբունքները>>:

1875թ.-ին Վունդտը ստանում է Լայպցիկի համալսարանի պրոֆեսորի կոչում և 4 տարի հետո 1879թ.-ին հիմնում է ամբողջ աշխարհում առաջին հոգեբանական լաբորատորիան:

Աշխարհի տարբեր վայրերից գիտնականները այցելում էին նրա լաբորատորիան:Վունդտը Լայպցիկում ապրում է մինչև կյանքի վերջ: Կյանքի վերջին տարիները կենտրոնացած էր սոցիալական և մշակութային հոգեբանության վրա և մինչև մահը գրում է <<Սոցիալական հոգեբանություն>> 10 հատորանոց ֆունդամենտալ աշխատանքը:

Վունդտի թողած գիտական ժառանգությունը ահռելի է. այն կազմում է 54000 էջ` գրքերի և հոդվածների տեսքով:

Վունդտի աշակերտներից Էդվարդ Տիտչեները հետագայում զարգացնում է Վունդտի գաղափարները:

Վունդտը մահանում է 1920թ.-ի օգոստոսի 31-ին 88 տարեկան հասակում:

Ռոլո Մեյ

 1909-1994

Ռոլո Մեյը հայտնի ամերիկացի էկզիստենցիալ հոգեվերլուծող է, ով բավականին հայտնի է հումանիտար և հոգևոր հիմունքներով հոգեբանության ոլորտներում: Ռոլո Մեյը ամերիկյան հոգեբանության մեջ 20-րդ դարի հայտնի հոգեբանների շարքն է գրավում: Նա փորձում էր ամերիկյան հասարակությանը հասանելի դարձնել եվրոպական էկզիստենցիալ հոգեվերլուծությունը: Նա զարգացրեց հումանիտար հոգեբանությունը` կենտրոնանալով  անհատականության վրա, ինչպես հակառակ կողմ հոգեվերլուծության և բիհեյվորիզմի, որոնք գերիշխում էին 1940-50-ական թվականներին: Մեյի ստեղծագործությունները և՛ փորձարարական են,  և՛ հոգևոր. դրանք մատնանշում են անհատի ուժն ու արժեքը: Դրանք նպաստում են մարդկային ներուժի շարժման զարգացմանը:

Ռոլո Մեյը ծնվել է Ադայում 1909 թ.-ին որպես Ռես Մեյ: Նա տան վեց երեխաներից երկրորդն էր, Իռլ Մեյի և Մատիե Բոուգտոնի երեխան: Նրա հայրը <<Երիտասարդ տղամարդկանց միության>> քրիստոնեական ասոցիացիայի քարտուղարն էր, ով ընտանիքը տեղափոխեց Միչիգան, երբ դեռ Մեյը երեխա էր: Նա հենց սկզբից էլ ամաչկոտ ուսանող էր, ով սովորում էր Միչիգանի պետական համալսարանում: Մեյը թերթ հրատարակեց, որը քննադատում էր տեղական օրենսդրությունը: Հարվածը, որ ստացավ, ստիպեց նրան տեղափոխվել Օբերլին ուսումնարան` արվեստի փոքրիկ դպրոց: Որպես անգլերենի և որպես հուներեն գրականության մասնագետ` Մեյն ավարտեց 1930 թվականին և հետագա երեք տարիներն անցկացրեց Հունաստանում` Սալոնիկայում անգլերեն դասավանդելով: Այդ ժամանակահատվածում նա այցելում էր Ալֆրեդ Ադլերի սեմինարներին Վիեննայում: 1933 թվականին նա ընդունվեց Նյու Յորք քաղաքի Միացյալ Աստվածաբանական հոգևոր Սեմինարյա, որտեղ ուսումը ընդհատվեց երկու տարով ծնողների բաժանության հետևանքով: Նա վերադարձավ Միչիգան, որտեղ սկսեց աշխատել որպես ուսանող-խորհրդատու, իսկ 1938թ.-ին արդեն ձեռք բերեց իր աստվածային աստիճանը էկզիստենցիալիստ աստվածաբան Պաուլ Թիլիչի հետ միավորված ուսուցման ընթացքում: Մեյը ամուսնանում է Ֆլորենս Դե Ֆրիսի հետ 1938թ.-ին, և նրանք ունենում են տղա և զույգ աղջիկներ: Երկու տարի Նյու Ջերսիյում  աշխատելով որպես եկեղեցու համայնքային  ղեկավար` Մեյը հասկացավ, որ իր հետաքրքրություններն ընկած են հոգեբանության ոլորտի ընդերքում: 1939թ.-ին տպագրեց <<Խորհրդատվության արվեստ>> գիրքը, իսկ երկու տարի հետո` իր երկրորդ գիրքը` <<Ստեղծագործ կյանքի գարուն՝>> մարդկային էության և Աստծո մասին աշխատություն, որը տպագրվեց 1942թ.-ին, երբ Մեյն արդեն հիվանդ էր թոքախտով: Ութ ամիս առողջարանական համալիրում անցկացնելուց հետո Մեյը որոշեց, որ սեփական կամքի ուժն ավելի կարևոր է իր առողջացման համար, քան թե բուժումը: Նա ընդունվեց Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի ավարտական հոգեբանական ծրագրի մեջ և 1949 թ.-ին ստացավ իր բարձրագույն կոչումը բժշկական հոգեբանության մեջ: Դեսերտացիան` <<զայրույթի նշանակությունը>>, որի վրա նա այդքան երկար աշխատեց տպագրվեց 1950 թ.-ին և սրբագրվեց 1977թ.-ին. Այն բավականին մեծ ազդեցություն  թողեց հումանիստական հոգեբանության զարգացման վրա: Հետագայում նույնիսկ Մեյը հայտարաեց, որ սեփական տուբերկուլյոզը հաղթահարել է բացելով իր զայրույթի ակոսները: 1948 թ.-ին Մեյը աշխատում էր Նյու Յորքում Վիլյամ Ալսոնի Սպիտակ հոգեբուժության, հոգեվերլուծության և հոգեբանության ուսումնարանի հոգեբույժ պրոֆեսոր: Նա մնում է այդ համալսարանում մինչև թոշակի անցնելը` 1974թ.-ը: Բացի այդ նա ծառայել է որպես օգնական պրոֆեսոր բժշկական հոգեբանության մեջ  Նյու Յորքի համալսարանում և որպես հոգեվերլուծություն է դասավանդել Սոցիալական հետազոտությունների Նոր Դպրոցում 1955-1976թթ.: Մեյը դարձավ Սանտա Լուիզի և Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսորների վարչության անդամ: Մեյը ձեռնարկեց անձնական հոգեվերլուծական պրակտիկա Նյու Յորք քաղաքում, Տիբուրոնում և Կալիֆորնիայում:

Մեյի ստեղծագործական կյանքը բավականին արգասավոր է և ազդեցիկ: Նա բավականին մեծ թվով գրքերի հեղինակ է: Նրա ամենամեծ գրքերի մեջ ներառված են <<Էկզիստենցիալ հոգեբանություն>> 1961թ., <<Հոգեբանություն և մարդկային երկընտրանք>> 1967թ.,  <<Ստեղծագործելու քաջություն>> 1975թ., <<Ազատություն և ճակատագիր>> 1981թ., <<Ճիչ առասպելաբանության>> 1991թ. և շատ ու շատ գրքեր, իսկ 1969թ.-ին տպագրված <<Սեր և Կամք>> գիրքը ստացավ Ռալֆ Վալդո Էմերսոն մրցանակը և դարձավ սոցիալական և քաղաքական ակտիվությունների համար ուղեցույց: Մեյը նաև ձայնագրություններ էր անում ավելի մեծ լսարանին հասանելի լինելու համար:

Մեյն ու իր առաջին կինը բաժանվեցին 1969 թ.-ին և նա երկրորդ անգամ ամուսնացավ Ինգրիդ Շհոլլի հետ 1971թ.-ին: Այս ամուսնությունը նույնպես ավարտվեց բաժանությամբ 1978թ.-ին, իսկ 1989թ.-ին նա ամուսնացավ Գեորգիա Լի Միլեր Ջոնսոնի հետ: Ռոլո Մեյը մահացավ հենց իր տանը` Կալիֆորնիա, Տիբուրոն, սրտի հանկարծակի նոպայից 1994 թվականին:

Վիկտոր Ֆրանկլ

1905-1997

 Վիկտոր Ֆրանկլը ծնվել է 1905թ.-ի մարտի 26-ին: Նրա հայրը` Գաբրիել Ֆրանկլը ամրակազմ և կարգավորված մարդ էր, ով որպես սղագրող աշխատում էր կառավարությունում` հետագայում դառնալով Սոցիալական ծառայությունների նախարարության տնօրեն: Նրա մայրը` Էլա Ֆրանկլը, ավելի փափկասիրտ և բարեպաշտ կին էր Պրագայից:

Ֆրանկլը տան երեք երեխաների մեջ միջնեկն էր: Նա բավականին վաղահաս և հետաքրքրասեր տղա էր, ով հենց չորս տարեկանում էլ գիտեր, որ ուզում է ֆիզիկ դառնալ:

Դպրոցում Ֆրանկլը ակտիվորեն ներգրավվեց <<Երիտասարդ սոցիալիստական աշխատողների>> խմբի մեջ: Մարդկանց հանդեպ նրա հետաքրքրությունը նրան մղեց հոգեբանության ուսումնասիրման: Նա դպրոցն ավարտեց Միջազգային հոգեվերլուծական լրագրում տպագրությամբ:

1925 թվականին ավարտելուց և իր բժշկական աստիճանը ստանալուց հետո նա հանդիպում է Զիգմունդ Ֆրեյդին: Ֆրանկլի համար Ադլերի տեսությունը նույնպես մեծ հիմք եղավ հետագայում: Նա տպագրեց իր հոդվածը` “Psychotherapy and Weltanschauung” Ադլերի անհատական հոգեբանության միջազգային լրագրում:

Հենց այդ տարի Ֆրանկլը առաջին անգամ օգտագործեց լոգոթերապիայի կանոնները իր դասախոսության ժամանակ և սկսեց կատարելագործել վիեննական հոգեբանության մեջ իր մասնավոր որակները:

1928-1929-ին Ֆրանկլը ստեղծեց անվճար հոգեբանական խորհրդատվության կենտրոններ դեռահասների համար Վիեննայում և այլ վեց քաղաքներում, սկսեց աշխատել հոգեբուժական համալսարանի հիվանդանոցում: 1930 թ-ին նա ձեռք բերեց իր բժշկի դոկտորական կոչումը և հետագա մի քանի տարիներին էլ նա զբաղվում էր նյարդաբանության ուսումնասիրությամբ:

1933թ-ին նրան հանձնարարվեց սուիցիդալ կանանց խնամակալությունը հոգեբուժական հիվանդանոցում, որը լի էր տարեկան հազարավոր հիվանդներով: 1937թ.-ին նա բացեց իր անձնական նյարդաբանական և հոգեբուժական պրակտիկան: Մեկ տարի հետո, երբ Հիտլերի զորքերը մտան Ավստրիա նա իր համար արդեն վիզա էր դասավորում 1939թ.- ին ԱՄՆ մեկնելու համար, բայց հրաժարվեց դրանից իր ծեր ծնողների համար:

1940 թ.-ին նա դարձավ Rothschild հիվանդանոցի նյարդաբանական բաժնի ղեկավարը: Դա միակ հիվանդանոցն էր հրեաների համար: Նա մի շարք կեղծ ախտորոշումներ էր կատարում իր հիվանդների համար` խորամանկելով նոր քաղաքականությանը, որը նախատեսում էր մտավոր հիվանդների համար էֆթանազիայի կիրառումը: Հենց այս ժամանակահատվածում նա գրեց <<Բժիշկն ու հոգին>> աշխատությունը:

1942թ.-ին Ֆրանկլը ամուսնացավ, բայց հենց նույն տարվա սեպտեմբերին նրա կինը, մայրը, հայրը և եղբայրը կալանավորվեցին և տեղափոխվեցին Theresienstadt in Bohemia ճամբարը: Հայրը այնտեղ մահացավ սովից, իսկ մայրն ու եղբայրը սպանվեցին 1944թ.ին: Կինը մահացավ 1945թ.ին Բերգեն-Բելսենում: Միայն նրա քույրը` Ստելլան,  կարողացավ փրկվել` ավելի ուշ գաղթելով Ավստրալիա: Երբ նա տեղահանվեց Auschwitz, նրա <<Բժիշկն ու հոգին>> բնագիրը հայտնաբերվեց ու ոչնչացվեց: Նրա երազանքները` ավարտել այդ աշխատանքը և միավորվել կնոջ և ընտանիքի հետ, փլուզվեցին` նրան գցելով հիասթափության և հուսալքության գիրկը:

Մի քանի գաղթական ճամբարների միջև տարահանվելուց հետո Ֆրանկլը վարակվեց որովայնային տիֆով: 1945թ.-ի ապրիլին ճամբարն ազատագրվեց և Ֆրանկլը վերադարձավ Վիեննա` բացահայտելով իր սիրած էակի մահվան լուրը: Կոտրված սրտով և մենության զգացումով պատված` նա ստանձնեց Վիեննայի նյարդաբանական պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը, որը զբաղեցրեց 25 տարի:

Վերջնականապես, նա վերականգնեց իր բնագիրը և հրատարակեց այն, որից հետո ձեռք բերեց Վիեննայի Համալսարանի Բժշկական դպրոցում դասավանդման իրավունք: Միայն ինը օրում նա շարադրեց մեկ այլ գիրք` “Man’s Search for Meaning”. Նախքան նրա մահանալը, այդ գիրքը վաճառվեց ինը միլիոն օրինակով` հինգ միլիոնը միայն ԱՄՆ-ում: Այդ ժամանակահատվածում նա օպերատորական սենյակում հանդիպում է երիտասարդ ասիստենտ Էլեոնորա Շվինդտին` Էլլիին, և հենց առաջին հայացքից սիրահարվում նրան: Չնայած իր երիտասարդ տարիքի` Էլլին Ֆրանկլին խրախուսում և ուժ է տալիս, որ նա վերականգնվի և վերագտնի իր տեղը կյանքում: Նրանք ամուսնանում են 1947թ.-ին և ունենում աղջիկ` Գաբրիելային, այդ տարվա դեկտեմբեր ամսին:

1948թ.-ին Ֆրանկլը ստանում է փիլիսոփայի դոկտորական կոչում: Նրա ատենախոսությունը` The Unconscious God,հոգեբանության և կրոնի կապի մասին հետաքրքիր ուսումնասիրություն էր: Հենց նույն տարի նա դառնում է Վիեննայի համալսարանի հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր: Իսկ 1950թ.-ին հիմնադրում և ղեկավարում է Ավստրիայի բժշկական կազմակերպությունը հոգեթերապիայի համար: Պրոֆեսոր դառնալուց հետո նա բավականին հայտնի է դառնում ոչ միայն Վիեննայի, այլև նրա սահմաններից դուրս էլ, նրա ձեռքբերումների քանակը օր օրի ավելանում է, և լուրերը Ֆրանկլի պարգևատրումների, հոնորարների մասին տարածվում են ամենուր: Նա արժանանում է նաև նոբելյան մրցանակի:

Ֆրանկլը շարունակում է դասավանդել Վիեննայի համալսարանում մինչև 1990թվականը` 85տարեկան: Նաև արժանի է հիշատակման այն փաստը, որ նա շատ խիզախ լեռնագնաց էր և ձեռք է բերում իր ինքաթիռ վարելու լիցենզիան 65 տարեկանում:

1992թ.-ին նրա հարազատներն ու ընկերները հիմնադրում են Վիկտոր Ֆրանկլի անվան ուսումնարանը: 1995թ.-ին ավարտում է իր ինքնակենսագրությունը: 1997թ.-ին տպագրում է իր Man’s Search for Ultimate Meaning աշխատությունը` հիմնված իր ատենախոսության վրա: Բացի այդ, նա հանդիսանում է 32 գրքերի հեղինակ, որոնք թարգմանվել են 27 լեզուներով:

Վիկտոր Ֆրանկլը մահանում է 1997 թ.-ին սեպտեմբերի 2-ին սրտի կանգից: Ֆրանկլը փրկվեց և ապրում էր իր կնոջ Էլիանորայի, դստեր` Գաբրիելիայի, թոռնիկների` Կատերինայի և Ալեքսանդրի և մեծ թոռնուհու` Աննա Վիկտորիայի շնորհիվ: Նրա ազդեցությունը հոգեբանության և հոգեբուժության վրա շարունակվում են դարեր: