Հղիության ընթացքում տեղի ունեցող հոգեկան փոփոխություններ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հղիության ընթացքում տեղի ունեցող հոգեկան փոփոխություններ

Հղիության ժամանակաշրջանում, անկախ հղիության լավ կամ վատ ընթացքից ու երեխայի ցանկությունից, հղի կնոջ հոգեկանում տեղի են ունեն մի շարք փոփոխություններ, որոնց մասին տեղեկանալը նպաստում են դրանց դրական արձագանքին: Այդ փոփոխությունները անխուսափելի են, ինչպես հղիության ֆիզիկական փոփոխությունները:

Այդ առումով հղիությունը կարելի է պայմանականորեն տարրանջատել 3 փուլերի:

Առաջին շրջանում կինը հարմարվում է իր նոր վիճակին: Սկսում է հետևել իր հետ կատարվող փոփոխություններին, հիմնականում կենտրոնանում է իր, իր զգացմունքների և զգացողությունների վրա: Այս փուլում հղի կնոջ հոգեկան համակարգը փորձում է ամեն կերպ պահպանել իր սովորական վիճակը: Ակտիվորեն աշխատում են պաշտպանական մեխանիզմները` փորձելով պահպանել <<ես>>-ի ամբողջականությունը: Դրա համար այս փուլում երեխայի և մոր <<ես>>ը դեռ կնոջ գիտակցության մեջ չեն տարրանջատված, կինը կարծես միձուլվում է սաղմի հետ: Դա կարող է արտահայտվել հետևյալ արտահայտությունների ձևով, օրինակ` <<մենք հոգնել ենք>>, <<մեզ դա դուր չի գալիս>> և այլն: Հղի կինը անգիտակցորեն դիմադրում է իր նոր վիճակի դեմ: Այս շրջանում շատերը տանջվում են թունավոր հղիությունից, ի հայտ են գալիս սուր զգացմունքներ, վախեր: Սակայն հղի կինը չի կարող դիմադրել բոլոր հոգեկան փոփոխություների հետ, որոնք տեղի են ունենում, դրա համար ռեգրես է կատարում, դառնում ավելի արխայիկ, կենդանական, ավելի սրվում է անգիտակցականի դերը:

Երկրորդ փուլը սկսում է երեխայի առաջին շարժումից: Մայրը սկսում է զգալ երեխային իր ներսում: Շատերը արդեն իմանալով երեխայի սեռը փորձում են գուշակել նրա նախասիրությունները, տրամադրության մասին, խոսում են նրա հետ: Արդեն կինը սկսում է իրեն մայր զգալ: Այս փուլի էությունը դա մոր դերը ստուգելն է: Կինը այս փուլում սկսում է հիշել իր մանկությունը, փորձելով արդեն պլանավորել իր երեխայի դաստիարակությունը, նա սկսում է վերհիշել իր ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունները: Այս փուլում արդեն հստակ տարրանջատվում են երեխայի և մոր <<ես>>- երը: Հոգեկանը արդեն սկսում է սովորել նոր <<ես>>-ի առկայությանը, որի հետևանքով տեղի են ունենում ուժերի վերականգնում: Հոգեկանը գտնվում է ավելի հանգիստ վիճակում, վախերը վերանում են, և կինը դառնում է ավելի ակտիվ:

Վերջին փուլը արդեն կապված է երեխայի և մոր անմիջական անջատման հետ: Այս փուլում տեղի է ունենում հոգեկան հյուծում, հոգեկան լարվածության մակարդակը չափազանց բարձր է լիում, երբ մայրը արդեն երեխային անջատում է իրենից: Այս փուլում համարյա թե բոլոր կանայք խոսում են հոգնածությունից, ինչքան հնարավոր է շուտ ծննդաբերելու ցանկությունից, քանի որ նրանք երկար ժամանակ է արդեն գտվում են սպասումների մեջ: Այս փուլը կարևոր է , քանի որ կինը սկսում է հաշտվել ծննդաբերման անխուսափելիության հետ, որը նրան թույլ է տալիս հաղթահարել վախերն ու անտեղյակությունը:

Comments