Հիվանդություններ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հիվանդություններ

Ագրեսիա                                                                     

Ագրեսիան այն գործողությունն է, որի նպատակը ուրիշին վնաս պատճառելն է: Ագրեսիան կարող է լինել ֆիզիկական և խոսքային: Կարող է լինել և անհատական, և խմբային: Գոյություն ունեն նաև ինքնագրեսիայի բազմաթիվ ձևեր, օրինակ` ինքնաքննադատությունը, ինքնասպանությունը: Ինքնապաշտպանական ագրեսիան ինչ-որ չափով անհրաժեշտ է բոլորին: Բայց հարձակողական ագրեսիան վտանգավոր է և կարող է բացասական արդյունք ունենալ: Դրա համար էլ այն վաղ տարիքում պետք է կանխվի:                                                                                     

Ակնհայտ է, որ վաղ տարիքում երեխան ունենում է որոշակի ագրեսիվություն: Ագրեսիվությունը ունի դրական և բացասաական, առողջ և հիվանդագին կողմեր: Ագրեսիվությունը դրսևորվում է շատ վաղ տարիքում: Պատճառը պարզ է փոքրիկին ինչ-որ բան թույլ չեն տալիս անել, որն էլ գրգռում է նրան: Երեխան հաճախ է տառապում սահմանափակումներից: Չկա մի օր, որ նրա այս կամ այն պոռթկումը կամ ցանկությունը չճնշվի: Ահա հենց այդպես է ծագում ագրեսիվությունը: Ագրեսիվ հակազդեցությունը անբավարարվածության, բողոքի, չարության և բացահայտ բռնության արդյունք է: Ագրեսիվության զարգացումը կանխելու լավագույն եղանակը երեխայի նկատմամբ սեր դրսևորելն է: Չկա որևէ փոքրիկ, որը զգալով, որ իրեն սիրում են, ագրեսիվ լինի:            Մեզանից յուրաքանչյուրը համոզված է, որ սիրում է իր երեխային: Բայց մեզանից բոլորը չեն, որ իրենց սերն այնպես ակնհայտորեն են դրսևորում, ինչպես որ բարկությունը, անհանդուրժողականությունը:  Ձեր վարքի օրինակով դաստիարակեք ձեր երեխային:       

Ադամաթուզ (Բանան)                                                                                

Ադամաթուզը հասունանում է արևադարձային երկրներում: Այն պարունակում է մեծ քանակությամբ սախարոզ, վիտամիններ C, B1, B2 , PP, E, ֆերմենտներ, միկրոէլեմենտներ(հատկապես կալիում), եթերայուղ, օսլա:                                                          Որոշ հետազոտողներ գտնում են, որ մեկ պտուղը կարող է բավարարել մարդու  օրրական կալիումի և մագնեզիումի անհրաժեշտ չափաբաժինը: Նույնիսկ գտնում են, որ օրրական 1 ադամաթզի օգտագործումը կկանխի ինֆակտը: Այն շատ սննդարար է, նրա 100գ-ը մարդուն տալիս է 99կալորիա: Այդ պատճառով էլ հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել մարմնամարզիկներին: Ադամաթզի մեջ պարունակող շաքարը շատ արագ է յուրացվում օրգանիզմի կողմից:                                                                          Չորացրած ադամաթուզը պետք է օգտագործել չափավոր, քանի որ այս դեպքում նրա 100գ-ը պարունակում է 285 կալորիա: Իսկ ինչ վերաբերվում է խակ ադամաթզին, ապա խորրհուրդ է տրվում զգույշ լինել, քանի որ այն դժվարամարս է:                                           

  • Ադամաթզի վնասված մասերը արագ սևանում են: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է վնասված մասերին կիտրոնի հյութ քսել:
  • Ադամաթուզը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքային բորբի, հաստ աղիքի բորբոքումների և այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն օգտակար է նաև բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաև ստամոքսային խանգարումների ժամանակ: Խորհուրդ է տրվում նաև հիիպերտոնիայի, լյարդի և սրտային հիվանդությունների դեպքում:
  • Ադամաթզի հյութը դրականորեն է ազդում ստամոքսի և աղիների արյունազեղման ժամանակ:
  • Այն հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության դեպքում:

Ազնվամորի(Малина)                                           

Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ և խոնավ հողերում: Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու,տալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններ C և B, շաքարներից`սախարոզ. գլյուկոզա, ֆրուկտոզա, լնուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին-քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից`նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14.6 տոկոս  ճարպայուղ, 0.7 տոկոս ֆիտոստերին, որն ունի հակսկլերոտիկ հատկություն, պեկտինյան նյութեր, լորձանյութ,սպիրտ, եթերայուղ: 100գ պտուղը, յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41կկալ էնորգիա:

  • Ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսի ցավերի, տենդային հիվանդությունների ժամանակ: Լավացնում է մարսողությունը և սթափեցնում ալկոհոլային հարբածությունից:
  • Ազնվամորին ունի քրտնամուղ, ջերմություն իջեցնող հատկություն, միզամուղ է: Հակացուցված է պոդագրայով,և նեֆրիտով տառապող հիվանդներին:
  • Բույսի տերևները ճանաչում են գտել լուծի բուժման մեջ, կոկորդի հիվանդությունների, սռամոքսային արյունահոսությունների, փսխման, դաշտանային խանգարումների ժամանակ:
  • Ծաղիկների եփուկը թրջոցների ձևով օգտագործվում է դեմքի պզուկների համար:
  • Տիբեթական բժշկության մեջ ազնվամորու պտուղները և տերևների թուրմը լայն կիրառում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների,սուր և քրոնիկական մի շարք վարակների բուժման ժամանակ:

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզը արյան անոթների քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ արյան անոթների պատերի վրա նստում են ճարպանման նյութեր, և այդ հատվածնրում զարգանում է սպիաձև հյուսվածք: Աթերոսկլերոզին հակված են ոչ ճիշտ սնվող, նստակյաց կյանք վարող, ծխախոտը չարաշահող, հիպերտոնիկ և շաքարային հիվանդություններով տառապող անձինք:                                                                        

Աթերոսկլերոզով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում բուժական մարմնամարզություն,ամենօրյա զբոսանքներ, կենդանական ճարպերով և խոլեստերինով հարուստ սննդամթերքի, կերակրի աղի սահմանափակում:                    Հիվանդները պետք է խուսափեն նյարդային գերլարվածությունից, անհրաժեշտ է լիարժեք քուն:    

  • Հիվանդները պետք է օգտագործեն եգիպտացորենի յուղ, բադրիջան, հաղարջենի, մորի, վարունգ, մանդարին, խաղող:
  • Օրվա ընթացքում խմել 15 կաթիլ սխտորի մզվածք կաթի հետ, ընթրիքից կես ժամ առաջ:

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.

  • Գլուխ կաղամբի թարմ հյութը օգտագործել կես-կես բաժակ ուտելուց 15րոպե առաջ: Այն իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ:
  • 40գ երեքնուկի խոտը 10 օր թրմել 0.5լ 40 տոկոսանոց սպիրտում: Ընդունել 20մլ քնելուց առաջ:
  • Օճառախոտի արմատի եփուկը խմել օրը 3 անգամ(0- 200.0):
  • 2թեյի գդալ կղմուխի արմատների վրա լցնել1 բաժակ սառը ջուր, թրմել 3ժամ, ապա դնել կրակին և հասցնել եռման աստիճանի, եռացնելևս 10ր և քամել: Խմել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ 1 ամիս:
  • Աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար օգտագործել բողկի հյութը մեղրով: Ամեն օր ուտել խնձոր,ոչ յուղալի կաթնաշոռ, խմել օրական 20գ բուսական յուղ, նռան հյութ, մեղրը սոխի հյութի հետ, ուտել գրեյֆրուտ, ձմերուկ, սեխ,մորի, սննդի մեջ հաճախակի օգտագործել ոսպ: Երեկոյան ընթրիքի ժամանակ օգտագործել1ճաշի գդալ մեղր և 1 բաժակ սև խաղողի հյութ:
  • Աթերոսկլերոզի բուժման համար օգտակար է ալոճի պտուղների 20գ-ը                                                                                                    1բաժակ եռման ջրում պահել 2ժամ և ամեն օր թուրմ պատրաստելով` օգտագործել երկար ժամանակ:
  • Օգտակար է նաև մեծ եզան լեզվի չորացրած տերևները 1բաժակ եռման ջրում թրմել 1 ժամ, քամել, խմել կում-կում:
  • Սպիտակ լոշտակի 50գ-ը 10օր թրմել 0.5լ 40տոկոսանոց սպիրտում, ընդունել 50մլ օրական, 3անգամ: Բուժման կուրսը` 3-4 շաբաթ: Հակացուցված է տրոմբոֆլեբիտի ժամանակ

Ալերգիա

Ալերգիան օրգանիզմի բարձր զգայունությունն է մի շարք գործոնների ալերգենների (քիմիական նյութեր, սննդամթերք,մանրէներ), կրկնակի ազդեցության հանդեպ, որը հանգեցնում է ալերգիական հիվանդությունների զարգացման: Ալերգիական հիվանդությունների շարքին են դասվում բրոնխային հեղձուկը, պոլինոզը, եղնջացանը, ալերգիական հարբուխը, մաշկաբորբերը, դեղորայքային և սննդային ալերգիաները:                                                            Ալերգիայի ամենաբնորոշ ախտանիշը քորն է:  Ժողովրդական բժշկության միջոցներն են

  • 1գ մումիան լուծել 1լ գոլ ջրում և խմել առավոտները 100մլ, օրը 1անգամ: Երբեմն կարելի է խմել օրը 2 անգամ առավոտյան և կեսօրին: Նույն լուծութը քսել ախտահարված մաշկին:
  • Հակաալերգիկ միջոց է համարվում նաև անանուխի կեղևի եփուկը:
  • Ալերգիկներին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 1-ական պճեղ սխտոր տրորել և ուտելուց հետո ջրով ընդունել:
  • Ալերգիկ քորի դեպում խմել խորդենու տերևի եփուկ(10,0-200,0):
  • Ալերգիայի բուժման համար նեխուրի արմատների հյութը խմել օրը 3 անգամ, ուտելուց 30րոպե առաջ, կես թեյի գդալ, կարելի է խմել արմատների ջրաթուրմը, 2 ժամ 1 բաժակ սառը ջրում պահելուց հետո քամել և օրը 3անգամ խմել 1/3 բաժակ
  • Ալերգիկ ցանի, մոլաքորի, էկզեմայի, դեպքում խուլ եղինջի 1ճաշի գդալ ծաղիկները 1 բաժակ եռման ջրում թրմել 20րոպե(սրբիչով փաթաթել), քամել և խմել կես բաժակ, օրը 4 անգամ որպես արյունը մաքրող միջոց:
  • Ալերգիկները, որոնք փոշոտում են և հազում, բույսերի ծաղկման շրջանում, պետք է օգտագործեն անտոնովկա և շտրեյֆլինգ խնձորենիների դալար ճյուղերի եփուկը և խորոված կանաչ խնձորները:
  • Փոշու նկատմամբ ալերգիա ունեցողներին խորհուրդ է տրվում ընդունել այս հավաքածուի եփուկը, ոսկեհազարուկ՝ 5 մաս, սրոհունգ՝ 4մաս, խատուտիկի արմատ՝ 3մաս, ձիաձետ՝ 2մաս, եգիպտացորենի մազիկներ՝ 1մաս, երիցուկի ծաղիկներ՝ 1մաս, մասուր՝ 4մաս մանրացնել խառնե: 3 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ ջուր, թողնել ամբողջ գիշեր, առավոտյան կրակի վրա տաքացնել մինչև եռալը, ապա փաթաթել և թրմել 3 ժամ, քամել: Խմել 1/3 բաժակ՝ օրը 3 անգամ: Բուժման կուրսը 6 ամիս: Ընթացքում ալկոհոլային խմիչք բացառել:

Ալանի

 

Ալանին ընկույզից և դեղձաչրից, կամ թզաչրից պատրաստած քաղցրավենիք է: Անհրաժեշտ է 10կգ դեղձին 2,1կգ ընկույզի միջուկ, 3,5 կգ շաքարավազ, 20գ դարչին, 20գ հիլ, 150գ ծծումբ(դեղձը ծծմբահարելու համար):                          Ընկույզի միջուկն աղալ կամ հավանգով ծեծել, ավելացնել շաքար, հիլ, դարչին և լավ խառնել: Դեղձը կեղևել, ծծմբահարել, շարել փայտե սկուտեղի մեջ և արևի տակ չորացնել: Այնուհետև կորիզները հանել և դեղձը լցոնել ընկույզի խորիզով, մի քիչ տափակեցնել, շարել թելի վրա և կախել զով տեղում մինչև չորանալը:                            Թզաչիրը խորիզով լցոնել կորիզները հանելուց հետո:

                              

Ալոե(Հալվե)

 

Ժողովրդական բժշկության մեջ գործածվել է որպես լուծողական քրոնիկական փորկապությունների ժամանակ և մարսողությունը կարգավորող միջոց: Այժմ էլ գործածվում է տնային պայմաններում բազմացվող և մշակվող ալոեի թարմ հյութը: Այն օգտագործվում է ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, բրոնխյալ ասթմայի, ստամոքսի բորբոքումների, հաստ աղինքների քրոնիկական բորբոքումների ժամանակ:

  Ալոճենի(Боярышник)

 

Այ բույսի ծաղիկներում հայտնաբերված են եթերայուղ, տրիմեթիլամին, կվերցետին, նվերցիտրին, կոֆեինային և քլորգենային թթուներ:Պտուղները ապրունակում են գինեթթու, կիտրոնաթթու, ճարպային յուղեր,կարոտին, վիտամին C, դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն:  Բուժման նպատակով օգտագործում են ծաղիկներն ու պտուղները:  Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկները օգտագործել են սրտային հիվանդությունների, գլխապտույտների, հևոցների, անքնության ժամանակ:          Դեղաբույսը օգտագործել են բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների ժամանակ: Սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը: Ծաղիկներից ու պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունները, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, իջեցնում զարկերակային բարձր ճնշումը:

Ալկոհոլամոլություն

Ալկոհոլամոլությունը սպիրտային խմիչքների չափից ավելի օգտագործումն է, որը կործանարար ազդեցություն ունի մարդու առողջության, կենցաղի, աշխատանքի և բարեկեցության վրա: Ալկոհոլի ոչ միայն կանոնավոր, այլև մեկանգամյա օգտագործումը վնասում է առողջությունը: Այն կործանարար է ազդում արյան, մարդու բոլոր օրգան-համակարգերի վրա: Ալկոհոլի մշտական օգտագործման հետևանքով առաջանում է հիվանդագին հակման համախտանիշ, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, ներքին օրգանների, գործունեության խանգարումներ: Ալկոհոլը հատկապես կործանարար է ազդում լյարդի վրա, դրա երկարատև օգտագործումից առաջանում են քրոնիկլյարդաբորբ և լյարդի ցիրոզ: Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի ներզատիչ, առաջին հերթին սեռական գեղձերի վրա: Ալկոհոլն առաջացնում է արյան անոթների լարման, սրտի ռիթմի, սրտի և գլխուղեղի հյուսվածքների փոխանակության խանգարումներ:                                                                        

Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ խմելու բուռն ցանկությունը բացատրվում է կալիումի պակասով: Մեղրը համարվելով կալիումի աղբյուր, նկատելիորեն նվազեցնում է սպիրտային խմիչքների նկատմամբ ուժեղ ծարավը և հաջողությամբ իրականացնում սթափեցման ընթացքը:                                                                                        Ժողովրդական բժշկության մեջ ալկոհոլիզմը բուժելու նպատակով.

  • Վերցնլ 4 մաս ուրց, 1մաս օշինդր,և 1մաս ոսկեհազարուկ: Այդ խառնուրդից 1 ճաշի գդալը 1բաժակ եռման ջրում 30րոպե թրմելուց հետո, հիվանդն ըմպում է միանվագ`օրական 3 անգամ`2-3 ամիս տևողությամբ:
  • Վերցնել 1 մաս օշինդր և 4 մաս ուրց: Այս խառնուրդից 1.5գ-ը 15 րոպե եռացնել 200մլ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ`օրը 3 անգամ`2-3 ամիս տևողությամբ:
  • Օգտագործել ձկան լեղի:
  • Օգտագործել նաև գետնամուշկի ջրաթուրմը(10,0-200մլ):
  • 1-ական բաժին տերեփուկի, դառը օշինդրի և սողացող սոթրունի 15 խառնուրդի վրա լցնել 200մլ եռման ջուր և ամանը փաթաթել շորով: 2 ժամ թրմելուց հետո քամել: Ընդունել օրական 4 անգամ՝ մանկական ճաշի գդալով ուտելուց առաջ:

 Ալյուր  

  

Ալյուրը ցորենի, աշորայի, վարսակի, գարու, կորեկի, եգիպտացորենի, սևաձավարի, սոյայի,սիսեռի հատիկներ  աղալուց ստացված մթերք է: Ցորենի ալյուրը լինում է շարմաղ, բարձր, առաջին, երկրորդ տեսակների և թեփախառը: <<Ալյուրի տեսակ>> հասկացությունը ոչ թե բնութագրում է ալյուրի որակը, այլ ցույց է տալիս, թե որքանով է այն պիտանի սննդի մեջ որոշակի նպատակով օգտագործելու համար: Սպիտակուցների, ինչպես նաև B1 B2,PP,E վիտամինների պարունակությամբ երկրորդ տեսակի և թեփախառն ալյուր առավել լիարժեք են շարմաղի, բարձր և առաջին տեսակի համեմատ ունեն ավելի մուգ գույն:            Վարսակի ալյուրից երեխաների համար պատրաստում են սնուցիչ խառնուրդներ: Գարու ալյուրից բլիթներ են թխում: Եգիպտացորենի ալյուրը խառնում են ցորենին  և աշորային հաց և հրուշակեղեն թխելիս:

  • Ալյուրը պահում են օդափոխվող, չոր, զով տեղում, սուր հոտ ունեցող մթերքից հեռու, քանի որ այն խոնավություն և հոտ կլանելու հատկություն ունի:
  • Ալյուրը նախընտրելի է պահել ապակե ամաններում:
  • Ալյուրը ձավարեղենը տոպրակի մեջ երկար պահելուց բզեզներ են հայտնվում: Կտավից տոպրակ կարեք, 20-30րոպե եռացրեք թունդ աղաջրի մեջ, չորացրեք և տաք արդուկով արդուկեք: Նման տոպրակի մեջ բզեզներ չեն առաջանա:
  • Ալյուրի և ձավարեղենի մեջ են մեծանում շտեմարանային վնասատուները: Դրանցից խուսափելու համար հարկավոր է, այն ամանի մեջ , որտեղ դրանք պահվում են, դնել որևէ ցիտրուսային պտուղի չորացրած կեղև:
  • Որպեսզի որդեր և միջատներ չառաջանան ալյուրի մեջ, անհրաժեշտ է մաքրած և բլթակների բաժանած 2-3գլուխ սխտոր դնել պարկի մեջ: Սակայն ուշադիր եղեք, որ կեղևները մաքրելիս բլթակների վերին թաղանթը չվնասվի, քանի որ սխտորը դրանից նեխում է:

                     

Ախորժակ                                                                           

Ախորժակը որոշակի սննդի նկատմամբ մարդու ցանկությունն է: Ախորժակը ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի որոշ բաժինների դրդմամբ և ուղեկցվում է թքարտադրությամբ, մարսող նյութերի արտադրությամբ,ստամոքսաղիքային համակարգի գալարկծկանքի ուժեղացմամբ, որոնք համապատասխան մարսողական օրգանները նախապատրաստում են սննդի ընդունմանը:  

Ախորժաբեր թեյեր

  1. Օշինդր, հազարատերևուկ
  2. Օշինդր,խնկեղեգ, ջրառվույտի կոճղարմատ, քիմիոնի սերմ,
  3. 2-ական մաս օշինդր և հազարատերևուկ և 1 մաս խատուտիկի արմատ,
  4. 7-ական մաս օշինդր և ջրառվույտի տերև, 6մաս ոսկեհազարուկ,
  5. Հավասարաչափ օշինդր և ջրառվույտ,
  6. Ուրց, անանուխ, սև հաղարջի և տատրակի տերևներ:

Բոլոր թեյերը պատրաստվում են նույն եղանակով. 1ճաշի գդալ հումքը 20ր թրմում են 1բաժակ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ, 10-15րոպե ուտելուց առաջ: Թուրմ կարելի է պատրաստել հետևյալ բույսերից դաղնձիլ, տերեփուկ կապույտ, ծորենի սովորական, ծովաբողկ, խնկեղեգ, խնկածաղիկ, լոշտակ սպիտակ,եղերդակ սովորական, գիհի, գաղձ: Ախորժակը բարձրացնելու համար կարող եք օգտվել նաև հետևյալ միջոցներից.

  • Խմել բալենու պտղի ջրաթուրմը(բուսահումքի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 8-10 ժամ,որից հետո օգտագործել:
  • Փիփերթը եփել և ուտել:
  • 4թեյի գդալ փոշիացրած տատրակի հումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, խմել:
  • Հաճախ օգատագործել պոմիդոր, մորի, մանանեխ,մաղադանոս, լոռամրգի:

 Ածիկ

Ածիկը հայկական, ազգային, քաղցրահամ ուտելիք Է: Պատրաստում են ծլած ցորենից: Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10-15օր և ամեն օր խոնավացնում: Երբ ցորենի ծիլերը հասնում են 10-ից 15սմ-ի, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում եփում մինչև կարմրավուն դառնալը:

Ածխաջրեր

Ածխաջրերը բույսերի յուրաքանչյուր տեսակի բաղադրամասերն են: Տարբերում են մինո-,դի պոլիսախարիդներ: Մոնոսախարիդներին են պատկանում ֆրուկտոզ, գլյուկոզ, դիսախարիդներին՝ սախարոզը, մալտոզը, պոլիսախարիդնեին՝ պեկտինային նյութերը, օսլան, լորձերը, ինուլինը: Պոլիսախարիդներին են պատկանում նաև ցելյուլոզը: Այն հանդիսանում է բջջի հիմնական կառուցվածքային միավոր: Նա օրգանիզմ է ներմուծվում մրգերի, բանջարեղենի միջոցով, որոնք անհրաժեշտ են փորկապությամբ տառապող անձանց:                                            Մրգերում նրանց քանակը  1-2 տոկոս է, հատապտուղներում 3-5տոկոս: Այն նպաստում է ավելորդ խոլեստերինի դուրսբերմանը օրգանիզմից և նորմալացնում աղիքային միկրոֆլորայի կենսունակությունը:                                                Պեկտինային նյութեր: Դրանք առկա են մրգերում: Օժտված են բարձր կենսաակտիվությամբ:                                            Լորձերը հանդես են գալիս որպես ջրային պահեստներ բուսական օրգաններում: Մեծ քանակով ապրունակվում են վուշի, սերկևիլի սերմերում, խոլորձի ապալարներում, տատրակի տերևներում և ունեն լորձաթաղանթը  պատող, փափկեցնող հատկություններ:                                                                                                                         Օսլան հանդիսանում է պահեստային սննդանյութ բույսերի համար և ածխաջրատների աղբյուր մարդու համար: Կարտոֆիլը, հացազգիների և բակլազգիների պտուղները հարուստ են օսլայով: Այն օժտված է պատող հատկությամբ:                                                                                                                          Լայն կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ: Հատապտուղներում պոլիֆենոլների հետ միասին պաշտպանում է լորձաթաղանթը և ամրացնում այն:

Ականջ (Ականջի հիվանդություններ)

Ականջը կազմված է արտաքին, միջին և ներքին հատվածներից: Ականջը հանդիսանալով լսողական անալիզատորի մի հատվածը, կատարում է մի շարք ֆիզիոլոգիական ֆունկցիաներ՝ պաշտպանողական, ձայնի հաղորդակցման, ձայնի ընկալման, ստատոկինետիկ և այլն: Ականջի մեջ երբեմն կարող են մտնել օտար մարմիններ, դրան հեռացման ճիշտ մեթոդը ականջի լվացումն է գոլ ջրով:

  • Ականջի մեջ մտած միջատներին նախ և առաջ հարկավոր է սպանել, ականջի մեջ լցնելով սպիրտ, ձիթապտղի յուղ կամ սովորական ջուր, որից հետո հեռացնել լվացման ճանապարհով:
  • Երբ ականջի մեջ մեծ քանակությամբ ջուր է լցվում, ապա հարկավոր է կանգնել տվյալ ականջի կողմի ոտի վրա, գլուխը թեքել և մի քանի անգամ թռչկոտել  ու գլուխը թափահարել:
  • Ականջից միջատը կարելի է հեռացնել հետևյալ կերպ. Ծխախոտի մի տերև թրջել ջրում, հյութը ճզմել և 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ:

Ականջացավի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.

  • Ծիրանի կորիզի յուղը (3-4 կաթիլ) կաթեցնել այկանջին:
  • Ձիթապտղի յուղը եռացնել թողնել գոլանա, 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ: Ականջը տաք կապել:
  • Կանեփի կանաչ տերևը ծեծել և հյութից 3-4 կաթիլ լցնել ականջի մեջ:
  • Ավելուկի արմատի գոլ եփուկով ականջի լվացումներ կատարել:
  • Նռան հյութը մեղրով, որպես քսուկ, օգտագործել, ականջի ներքին մակերեսին:
  • Բազուկը մաքրել, կտրատել և եփել մեղրի մեջ: Կոմպրեսի ձևով դնել հիվան ականջին:
  • Տաք կաթով, որի մեջ ավելացված է կանեփի յուղ, լվացումներ կատարել:
  • Մասուրի կորիզները եփել գինով և խմել օրը 1 ճաշի գդալ:
  • Գազարի տերևները ծեծում են, ջուրը քամում և լցնում ականջը, իսկ ծեծած տերևը դնում վրան:
  • Սոխը ծեծել, հյութը քամել և կաթեցնել ականջի մեջ

 Օտիտի ժամանակ: Օտիտի հիմնական ախտանիշներն են ականջի փակվածություն, լսողության թուլացում, ականջներում աղմուկ, ցավ, թարախարտադրություն:                                                                                                                    Խորհուրդ է տրվում.

  • Ականջների մեջ կաթեցնել 2-4 կաթիլ ղանձլամերի հյութ, օրը 2 անգամ:
  • Ընկույզի թարմ տերևների հյութը 3-ական կաթիլ լցնել ականջների մեջ՝ թարախարտադրության ժամանակ:
  • Ականջռւմ խոց հայտնաբերելու դեպքում թթու նուռը ծեծել, հալած ճրագայուղի հետ խառնել և կաթեցնել ականջի մեջ:
  • Գլուխ սոխի հյութը օրը 3-4 անգամ կաթեցնել թարախակալած ականջի մեջ:
  • Ականջից թարախային արտադրության և հոտի դեպքում օրը 1-2 անգամ կտավատի ձեթ կաթեցնել, ինչպես նաև օգտագործել լեղի և մեղր ՝ վիրախծուծի ձևով:
  • Ականջի աարտադրությունների ժամանակ գլուխ սոխի վերին մասից քառակուսի մի կտոր կտրել և հանել, ապա դանակի ծայրով այդ անցքը խորացնել և մեծացնել: Ստացված փոսի մեջ 1 թեյի գդալ չամանի սերմ լցնել , հանած սոխի կտորով ծածկել անցքը: Այնուհետև սոխը խորովել, հյութը հանել ճզմելով հանել և 3-4կաթիլ գոլ վիճակում լցնել ականջի մեջ, օրը 2 անգամ:

Ականջի խշշոցի դեպքում խորհուրդ է տրվում

  • Ձվի դեղնուցը քսել քեղին և դնել ականջին
  • Օրը 3 անգամ 2-4 կաթիլ ծիրանի յուղ կաթեցնել ականջներին:
  • Մաքրած բազուկը խաշել, ճզմել հյութը և կաթեցնել ականջներին:
  • Բողկը փռի մեջ եփել, ճեղքել և դնել ականջին:
  • Բամբուկով ներծծված սոխի հյութը ականջի մեջ դնել:
  • Ծովաբողկի արմատները մանրացնել, վրան աղ անել, թողնել, որ հյութը դուրս գա, ճզմել կաթեցնել ականջներին:

Ակնագարիկ

Ակնագարիկը կոպերի, ճարպագեղձերի թարախային բորբոքում է: հարուցիչները թարախածին մանրէներն են: Սկզբում կոպի եզրը ուռում է, դառնում ցավոտ, ապա 2-3 օր անց գագաթին գոյանում է դեղին թարախային գլխիկ: Սովորաբար այն առաջանում է անձնական հիգիենայի կանոնների խախտման հետևանքով վարակն աչքի մեջ կարող է ընկնել կեղտոտ սրբիչից, թաշկինակից, ձեռքերից:                                           Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել թարախային գլխիկը, այն կարող է տարածվել և հանգեցնել ծանր բարդությունների: Անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:

  • Տնային պայմաններում կարելի է օգտագործել ջեռակ՝ դնել փակ կոպին՝ անձեռոցիկի վրա;
  • Կարելի է օգտագործել նաև թավայի մեջ տաքացրած և տոպրակի մեջ լցրած ձավար, կապույտ լույս՝ ցոլարձակ լամպով, որը հարկավոր է պահել աչքից 20-23սմ հեռու, 15-20 րոպե:
  • Գարիկի վրա դնել փափկեցրած տաք հացի կտոր:
  • Գարիկի վրա դնել թարմ կռատուկի տրորած տերև:
  • Կոպի ցավոտ տեղին 2-3 օր 1 անգամ մի ուղությամբ քսել սխտոր:
  • Հալվեի տերևից ճզմած հյութը 1:10-ի հարաբերությամբ նոսրացնել և թրջոցներ դնել կամ հալվեի 1 տերևը 1 բաժակ սառը ջրում 6-8 ժամ թրմել և օգտագործել թրջոցի ձևով:
  • Օրը 4-5 անգամ ուտել մեղվամուշկի չորացրած փոքր դեղին 5-6 զամբյուղ:
  • Վերցնել դեղատու վաղենակի 10+15 չոր ծաղիկներ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, փաթաթել թողնել 30-40րոպե, քամել: Օգտագործել թրջոցների և կոմպրեսների համար:
  • Բամբակյա գործվածքի մի կտոր լավ թրջել մածնի մեջ և դնել հիվանդի կոպի վրա:
  • Ձիաձետի 1 թեյի գդալի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 30-50 րոպե, քամել առավոտյան և երեկոյան, 1-ական ժամ ոտքերի վրա դնել սառը կոմպրես:
  • Հենց, որ զգացվում են գարիկի առաջացման նախանշաններ, անմիջապես կոպերին պետք է դնել տաք թրջոց, տաքացնող կոպրես, երիցուկի թույլ ջրաթուրմով  կամ բորաթթվի 1տոկոսանոց լուծույթով: Պետք է մյուս աչքը լվանալ նույն լուծույթով:

Ակնամոմ

Ակնամոմը գորշ կանաչավուն,դառը, անուշահոտ, մածուցիկ նյութ է:  Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը ցրտից պաշտապանելու համար: Պարունակում է 50 տոկոս խեժ և բալասան, 35 տոկոս մոմ, 10տոկոս եթերային յուղ, 5 տոկոս ծաղկափոշի: Օգտագործվում է լաքերի և ներկերի արդյունաբերության մեջ, ձայնապնակներ պատրաստելու, երաժշտական գործիները և փայտյա ամանները լաքապատելու համար:                                                                                                           

Ակնամոմը վաղուց հայտնի է ժողովրդական բժշկության մեջ որպես կոշտուկների, վերքերի, ականջի ցավի բուժման միջոց: Ականջացավի դեպքում.

  • Ակնամոմի 10գ-ը մանրացնել, լցնել 100մլ սպիրտի մեջ, մի քանի օր թողնել, թափահարել, որ լավ լուծվի քամել և կաթեցնել ականջին:
  • Ակնամոմի 5-10 տոկոսանոց քսուկը 2 օր պահել այրվածքի վրա և փոխել 3-րդ օրը:

     

 Կոկորդի ցավի ժամանակ.

  • Ակնամոմի 10 տոկոսանոց սպիրտային լուծույթով թրջած ձողիկի վրա փաթաթած բամբակով մաքրելնշիկների թարախային օջախները: Այդ լուծույթով 1 ճաշի գդալ լցնել 100մլ գոլ ջրի մեջ և կատարել ողողումներ:

 

 Ատամի ցավի ժամանակ.

  • Մի կտոր ակնամոմը լավ տրորել, փափկեցնել, դնել ցավող ատամին:
  • Ակնամոմի 5-10 տոկոսանոց ոգեթուրմով մի կտոր բամբակ թրջել և դնել ատամի վրա;

Ակնոց

  • Ակնոցի ապակիները լավ կմաքրվեն, եթե որոշ ժամանակ թողնեք մի քանի կաթիլ քացախի և մանր կտրատած կարտոֆիլի խառնուրդի մեջ:
  • Արևային ակնոցի ապակիները մաքրենք փափուկ լաթով, իսկ օպտիկական ապակիները սպիրտի լուծույթի մեջ թրջած խծուծով:
  • Ակնոցի ապակիները լավ կմաքրվեն, եթե երկու կողմից սրբեք մի կաթիլ գլիցերինով թրջված խծուծով, իսկ հետո չոր, մաքուր ֆլանելով:
  • Ակնոցի ապակիները չեն քրտնի, եթե սրբեք 3 բաժին գլիցերինի, 7 բաժին օճառաջրի և մի քանի   կաթիլ սկիպիդարի խառնուրդով:

  Ակնոց ընտրելիս անհրաժեշտ է իմանալ.

  • Քառակուսի դեմքը պահանջում է կլոր շրջանակով ակնոցներ:
  • Կլոր դեմքին սազում է թեքված և վերև բարձրացած, դրսից անկյուններով բարակ շրջանակ:
  • Ձվաձև դեմքը պահանջում է թեթևակի կլորավուն շրջանակներ:
  • Եռանկյունի դեմքը կարիք ունի լայն շրջանակով ակնոցների:

 Ինչպես պետք է շպարվեք, եթե ակնոց եք կրում

  • Կարճատեսության դեպքում անհրաժեշտ է ընդգծել աչքերի մեծությունն ու արտահայտականությունը`մեղմացնելով ապակիների փոքրացնող հատկությունը:
  • Կոպերի համար կարելի է օգտագործել վառ գույնի ստվերաներկ: Կարելի է ներկել նաև ներքևի կոպերը և աչքերի արտաքին անկյունը ինչպես նաև մատիտով ընդգծել աչքերի եզրագիծը:
  • Հեռատեսության դեպքում պետք է աշխատել փոքրացնել ապակիների խոշորացնող հատկությունը: Ընտրեք տաք երանգի ստվերաներկ, որը պետք է քսել աչքերի արտաքին անկյունից դեպի քունքերը, որպեսզի աչքերը կլոր չերևան:

 

Աղ                                                                                                                                            

Աղը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության   համար: Այն ոչ միայն լավացնում է կերակրի համը, այլև կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, ծառայում է որպես ստամոքսահյութի աղաթթվի գոյացման աղբյուր:                                                                                                                                      Սակայն աղի ավելցուկը կարող է վնասակար ազդեցություն գործել օրգանիզմի վրա:                                                                                                                               Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների, բորբոքային երևույթների, և մի շարք այլ հիվանդությունների դեպքում աղի սահմանափակ օգտագործումը բուժիչ նշանակություն ունի.

  • Աղամանի մեջ ծծան թղթի կտոր կամ մի քանի բրնձահատիկ դնելը կանխում է աղի խոնավացումը և գնդիկների առաջացումը:
  • Որպեսզի աղը չոր մնա, ավելացրեք մի քիչ կարտոֆիլի ալյուր:

Սննդի հետ օրգանիզմ թափանցող մեծ քանակությամբ աղը, որը պարունակում է նատրիումի քլորիդ, շատ վնասակար է: Հետևանք է երիկամաքարային հիվանդության, քաղցկեղի առաջացման: Այն ուժեղացնում է անոթների կծկումը, բարձրացնում զարկերակային ճնշումը,ծանարաբեռում սիրտը: Սահմանափակեք աղի քանակը, դրա փոխարեն օգտագործեք այլ համեմունքներ, կիտրոնի հյութ, սխտոր, պղպեղ կանաչեղեն դարչին:                                                          Մեծ նշանակություն ունի աղի օգտագործման ժամանակաընթացքը.

  • Մսի արգանակի աղը ավելացնում են պատրաստի լինելուց 30րոպե առաջ:
  • Ձկան արգանակի մեջ քափը քաշելուց և կանաչին ավելացնելուց հետո,
  • Բանջարեղեն եփելիս`եփելու ավարտին:
  • Լոբազգիներ եփելիս`փափկելուց հետո
  • Մսին և ձկանը տապակելուց առաջ:

Սննդի մեջ օգտագործելուց բացի կիրառում են նաև այլ նպատակներով.

  • Թաց փայտը շուտ կբռնկվի, եթե վրան մի բուռ աղ լցնենք
  • Գոլ աղաջրով լվացած և սառը ջրով ցայած ապակե ամանեղենը դառնում է թափանցիկ և փայլուն:
  • Աղաջրով լավ են լվացվում հայելիներն ու ապակիները:
  • Աղով կարելի է այրոցքից մաքրել կաթսայի կամ տապակի հատակը հաստ աղի շերտ ցանել, մի քիչ ջուր լցնել և թողնել մի քանի ժամ:
  • Խոհանոցի կրակարանի ճարպաբծերը մաքրելու համար տաք կրակարանի վրա առատորեն աղ են ցանում, ապա մի քանի անգամ մաքրում լրագրաթղթով:

                        

Աղինքներ                                                                

Աղինքները սկսվում են սատմոքսից և վերջանում են հետանցքով, ունեն 7-8մ երկարություն: Առանձնացվում են բարակ և հաստ աղինքներ: Աղինքների հիմնական ֆունկցիաներն ենսննդանյութի ներծծումը, մարսողությունը, թունավոր և չյուրացված թունավոր արգասիքների հեռացումն օրգանիզմից: Աղեփքանքի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.

  • Գինու պտուղները վերացնում են աղեփքանքը;
  • Խնկածաղկի 2 թեյի գդալ հումքը 15-20րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ըմպել քաղցած և տաք վիճակում:
  • 8-ական գրամ խռնդատի ծաղիկների ու անխոնի սերմերին ավելացնում են 30գ չամիչ, 1ճաշի գդալ շաքար, 5գ քիմոնի սերմ և 0.5 լ ջուր: Խառնուրդը եփում են 5-10 րոպե ու քամում: Ընդունել կես բաժակ`օրական 3 անգամ`մի քանի օր տևողությամբ:
  • 4 մաս կատվախոտ, 6 մաս երիցուկ և 1 մաս մեծ մռնի սերմերը 2 թեյի գդալ հումքը 10 րոպե 1բաժակ ջրում եռացնել, ընդունել առավոտյան և երեկոյան:
  • 2 ճաշի գդալ հազարատերևուկի տերև, 2ճաշի գդալ քիմոնի սերմ, 1ճաշի գդալ սամիթի սերմ, 1ճաշի գդալ վարսակի կտրտած ծղոտ, 3ճաշի գդալ խնկեղեգի արմատ և 1 թեյի գդալ կատվախոտի արմատ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 15րոպե 3բաժակ ջրում եռացնել, հովացնել, քամել և ըմպել 1 ական բաժակ օրը 3 անգամ:
  • 10գ ր օշինդր և մատնուկի, 20գ հազարատերևուկ և ձիաձետ: Այս խառնուրդից 2թեյի գդալ 30րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում ըմպել օրը 2 անգամ:

                    

Աղցան

Մայոնեզն ու թթվասերը աղցանին ավելացնել մատուցելուց անմիջապես առաջ, այդպես լավ  կպահպանվի կարոտինը:

  • Աղցանի համար ընտրված բանջարեղենը լվացեք միայն սառը ջրով, տաք ջրից զգալիորեն վատանում է համը և բուրմունքը:
  • Թարմ բանջարեղենից աղցանները պետք է աղով համեմել միայն օգտագործելուց առաջ: Հակառակ դեպքում աղցանը կկորցնի ոչ միայն հաճելի տեսքը, այլև օգտակար օգտակար հատկությունները:
  • Աղցանը ամանի մեջ լցնելիս չի կարելի սեղմել կամ հարթեցնել:
  • Աղցանը քացախով պետք է համեմել ուտելուց անմիջապես առաջ:
  • Աղցանի համար առանձնացված գլուխ սոխը մանր կտրատեք, լցրեքքամիչի մեջ և եռացրած ջուր լցրեք վրան, այդպես ավելի համեղ կլինի:
  • Որպեսզի աղցանի համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխվի, ջուրը եռալուց 10-15րոպե հետո մեջը մի քիչ քացախ լցրեք:
  • Աղցանը ավելի համեղ կստացվի, եթե սկզբից ավելացնենք համեմունքը, ապա նոր միայն բուսական յուղը և թթվասերը:
  • Աղցանը կամ վինեգրետը`բազուկից գույնը չի փոխի, եթե բազուկը սկզբում կտրատեք առանձին ամանի մեջ ավելացնենք աղցանին կամ վինեգրետին:
  • Աղցանի մեջ ոչ մի դեպքում տաք և սառը մթերքները մի խառնեք: Դրանից աղցանը շուտ է փչանում:
  • Բավական է աղցանի ամանը շփեք սխտորով,որպեսզի աղցանն ունենա սխտորի անուշաբույր հոտ:
  • Աղցանը զարդարում են այն սննդամթերքով, ինչից այն պատրաստված է:

 

Ամանեղեն                                                                                     

Յուղոտ ամանները հեշտ կլվացվեն, եթե տաք ջրին ավելացնենք մի քիչ մանանեխի փոշի:                                                    Յուղոտ ամանները հեշտ են լվացվում, եթե ջրին խառնենք մի քիչ քացախ:

  • Բոլոր ամանները չէ, որ սկզբից պետք է լվանալ տաք ջրով: Այն ամանները որոնց մեջ եղել է ձու, կաթ, ձկնեղեն, մուրաբա, սկզբից լվանում են սառը, հետո միայն տաք ջրով:
  • Ամանեղենը հեշտությամբ է լվացվում օգտագործելուց անմիջապես հետո: Բայց եթե հետաձգվում է, ապա ամաններից սննդի մնացորդը հեռացրեք փափուկ մաքուր թղթով, ամանի մեջ լցրեք մի քիչ սառը ջուր, ավելացրեք մի քիչ աղ և թողեք փափկելու:
  • Այն ամանը, որի մեջ խմոր պիտի պատրաստեք, նախապես յուղոտեք, որպեսզի խմորը չկպչի պատերին:
  • Բյուրեղապակյա ամանները մաքրում են սպիրտով թրջած լաթով, որից հետո փայլեցնում չոր փափուկ սրբիչով:
  • Եթե մենաապակյա ամանեղենը լվանաք անուշադրի սպիրտով լուծված գոլ ջրով, բոլոր բծերը կանհետանան:
  • Ապակե սպասքը հաճելի փայլ կստանա, եթե լվանալուց հետո ողողեք քացախաջրով կամ աղաջրով, ապա մաքուր ջրով:
  • Երկար օգտագործելուց սևացած ալյումինե ամանը մաքրելու համար պետք է դրա մեջ լիքը ջուր լցնել 3-4 գդալ քացախ և եռացնել:
  • Պղնձյա սպասքը կարելի է փայլեցնել կիտրոնի և աղիխառնուրդով:
  • Ծաղկամանների հատակի նստվածքը հեշտությամբ կարելի է մաքրել քացախի և կերակրի աղի խառնուրդով:
  • Եթե թեյնիկը նստվածք ունի , մեջը լցրեք խնձորի և տանձի կեղև, վրան ավելացրեք ջուր և եռացրեք:
  • Այրված կաթսան հեշտ կմաքրվի, եթե կաթսայիմեջ աղաջուր լցնենք և թողնենք ողջ գիշեր, իսկ հաջորդ օրը աղաջուրը եռացնենք և լավ լվանանք:
  • Որպեսզի այրվածքի հետքը ամանից մաքրվի, լցրեք ջուր, կտրատեք 3-4 սխտոր և եռացրեք:
  • Կաթսայի հատակին կպած այրված կաթը հեշտ լվանալու համար անհրաժեշտ է դրա մեջ լցնել սառը ջուր, ավելացնել 2-3 ճաշի գդալ կերակրի սոդա և մի քանի րոպե եռացնել:

   

Այրոց

Տհաճ զգացողություն է կերակրափողում, առավել արտահայտված է ստորին բաժնում: Առաջանում է ստամոքսի թթուպարունակությունը կերակրափող ընկնելիս: Հաճախ նկատվում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, երբեմն էլ ստամոքսահյութում աղաթթվի քչացման և նույնիսկ բացակայության դեպքերում:                    Հանդիպում է ստամքսի տարբերհիվանդությունների,լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի, որոշ սննդամթերքի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության ժամանակ:

  • Այրոցի ժամանակ խմել տաքացրած հանքային ջուր, կաթ, ընդունել մագնեզիում:
  • Չոր, թարմ ոլոռ ծամել,
  • Սննդի մեջ բացառել կծու, ապխտած, յուղոտ ուտելիքները,
  • Չորածաղկի ջրաթուրմը օգտագործել ճաշի գդալով, օրը 4+5 անգամ,
  • 20գ սրոհունգ, 20գ եզան լեզվի տերև, 6գ երիցուկի ծաղիկներ: Այս խառնուրդից 1ճաշի գդալ 20մլ եռման ջրում թրմել 30 րոպե: Օգտագործել ճաշի գդալով:
  • Առավոտները անոթի ուտել հնդկացորենի շիլա, խմել մաքուր ջուր, յուղալի մթերքները,այդ թվում բուսական յուղը սահմանափակել:

     

Այրվածքներ

Այրվածքը հյուսվածքների վնասումն է բարձր ջերմաստիճանի, ագրեսիվ քիմիական նյութերի,էլեկտրական հոսանքի և ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությամբ: Ըստ խորուփյան բաժանվում են 4 աստիճանի:

1-ին աստիճանի  դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում, դառնում ցավոտ:                              

2-րդ աստիճանի  դեպքում  մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը:Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են ընդհանուր վարակման պատճառ դառնալ: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:                                                                                                               

3-րդ աստիճանի  դեպքում մաշկից բացի ախտահարվում են ավելի խոր հյուսվածքները:                                                                                                                              

4_րդ աստիճանի   դեպքում խոր հյուսվածքները մեռուկանում են:                                       

3  -րդ և 4-րդ աստիճանի  այրվածքների  դեպքում  անհապաղ հիվանդին տեղափոխել բուժհիմնարկություն: Չի կարելի այրված հատվածից հագուստը պոկելով հանել, այն պետք է կտրելև զգույշ հեռացնել: Եթե այրվածքը քիմիական նյութերից է, պետք է անմիջապես լվանալ սառը ջրի շիթով, թթուներով առաջացած այրվածքի դեպքում` սոդայի լուծույթով,իսկ հիմքերով առաջացածի դեպքում քացախաթթվի կամ քլորաթթվի թույլ լուծույթով: Ժողովրդական բժշկության միջոցների դիմել միայն 1-ին աստիճանի այրվածքների դեպքում.                                   

  • Սառույցի կտոր դնելը,
  • Թարմ մեղրով թրջել,
  • Կարտոֆիլը կիսել, և դնել վերքին,
  • Տրորված կաղամբը ձվի սպիտակուցի հետ հարելով դնել`ամեն տեսակի այրվածքի վրա,
  • Օգտագործել նաև գազարի քերուկ,
  • Պոմիդորը տապակել յուղի մեջ և այդ յուղը օգտագործել այրվածքի բուժման համար,
  • Եզան լեզվի թարմ տրորած տերևները ձվի սպիտակուցի հետ լավ միջոց է այրվածքի բուժման համար,
  • Կաղնու ծառի կեղևը 1լ ջրում եփել 20րոպե, քամել և օգտագործել թրջոցների ձևով,
  • 3գ մեղրամոմը հալել 10մլ ձիթապտղի յուղի մեջ, ավելացնել ձվի դեղնուց և քսել այրվածքին,
  • Օգտագործել աղի ու զեյթունի յուղի խառնուրդը,
  • Ճառագայթային այրվածքի ժամանակ օգտագործել կտավատի, սրոհունդի, գերչակի, չիչխանի յուղ,
  • Կոկորդի այրվածքի ժամանակ հարկավոր է խմել ձիթապտղի յուղ կամ ջրի մեջ խառնած հում ձվի սպիտակուց,
  • Օրվա ընթացքում 2-3 անգամ քաթունը թրջեք կաթի մեջ և դրեք այրվածքի վրա,
  • Տանը ունեցեք հետևյալ թուրմը

        1բաժակ լվացած ու մանրացրածթարմ եղինջը լցրեք 0.5լ  օղու մեջ, 2 ամիս դրեք  զով, մութ տեղ; Այրվածքի դեպքում բինտը թաթախեք թուրմի մեջ և դրեք այրվածքի վրա:

  • Ալոեի տերևների հյութը քսեք վերքին:

 

Անանաս, Արքայախնձոր

Անանասը մշակում են արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: 7 աստիճան ցելսուսից ցածր ջերմաաստիճանում պտուղները փչանում են, իսկ 10 աստիճան ցելսուսից բարձր ջերմաստիճանի դեպքում պտուղներն արագ հասունանում են, կորցնում տեսքն ու համը:                                                                               Այն իր մեջ պարունակում է շաքար, օրգանական թթուներ, մոխիր, պեկտինյան, դարաշող և բուրավետ նյութեր, ինչպես նաև C վիտամին, կարոտին, B1 և B2 վիտամիններ:

Անանուխ,Դաղձ Նանա

Բույսը պարունակում է եթերայուղ: Նրա հիմնական մասը կազմում է երկրորդային սպիրտ մենթոլը: Բացի այդ, բույսի մեջ կան մենթոլ, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ, պուլեգոն, մենթոլի քացախաթթվական և վալերիանաթթվական եթերներ, կարոտին, ուրսոլաթթու, օլեինաթթու և այլ նյութեր:                                                         Բուժման նպատակով օգտագործվում են բույսի տերևներ; Դեղաբույսը օգտագործում են գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության և վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, ձայնի խռպոտության, հազի, ստամոքսի բորբոքումների, փսխման, վատ ախորժակի դեպքերում: Օգտագործվում է նաև միգրենի, վերին շնչուղիների սուր բորբոքման, կրծքային հեղձուկի, լուծի, թութքի ժամանակ:

                            

Անգինա

Անգինան սուր, վարակիչ հիվանդություւն է, որը բնորոշվում է քմային  ավշահանգույցների առավելապես բորբոքային ախտահարմամբ: Անգինայով հիվանդանում են չափից ավելի մրսածության, գերհոգնածության, ոտքերի թրջվելու դեպքում և այլն:                                                                                                                Անգինայի ժամանակ քմային նշիկները մեծանում են, լորձաթաղանթը գերարյունային և այտուցված է, ջերմությունը հասնում է 38աստիճամից 40 աստիճանի: Ըմպանում առաջանում է չորություն և քերման զգացողություն: Հիվանդները գանգատվում են կլման ակտին ուղեկցվող մշտական ցավերից, գլխացավից:                                                                                                                      Ֆոլիկուլյար անգինայի ժամանակ նշիկների վրա առաջանում են սպիտակադեղնավուն, գնդասեղի գլխիկի մեծության թարախային կետեր:                          Հարկավոր է սնունդն ընդունել տաք վիճակում և լավ մանրացված, սուր և կոշտ սնունդը բացառել:                                                                                                            Անգինայի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս.

  • Կում- կում խմել խաղողի հյութ օրը 4-5 անգամ կոկորդը ողողել այդ հյութով: Խաղողի հյութը իջեցնում է նաև ջերմությունը:
  • Խաղողի տերևներից պատրաստած ջրաթուրմով ողողել կոկորդը,
  • Մի քանի թուզ մանրացնել լցնել 1բաժակ տաք կաթի մեջ թողնել 30րոպե գոլ վիճակով ողողել կոկորդը,
  • Վաղենակի ծաղկաբույլերի ջրաթուրմով, օրը 4-5 անգամ կոկորդը ողողել,
  • Տրորված կաթնաշոռըքսել մի կտորի վրա և փաթաթել վիզը, բկանցքի շրջանովկոմպրեսի ձևով: Պահել 4-5 ժամ, կրկնել 6-7 օր:
  • Կարմիր վարդի 2-3 թեյի գդալ թերթիկների վրա ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր ևկատարել կոկորդի ողողումներ:
  • Լորենու տերևի 3-4գդալը շոգեխաշել եփելու աստիճանի, խառնել 5գ կերակրի սոդա և կատարել կոկորդի ողողումներ:
  • Անանուխի տերևների 20գ-ի վրա լցնել 1 բաժակ եռացող ջուր թրմել 30րոպե քամել և կատարել ողողումներ,
  • Տանձենու թրջած տերևնռրը 2 շերտով դասավորել վզի վրա, նշիկների շրջանում ծածկել փափուկ պոլիէթիլենով և կապել տաք շորով:
  • Եղիսպակի և դեղատու երիցուկի չոր հումքից 1-ական թեյի գդալ լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ թրմել 45 րոպե քամել և կատարել բկանցքի ողողումներ:
  • 2 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել մոշի չորացրած տերևների 3թեյի գդալ, թողնել 3 ժամ, քամել և կես- կես բաժակ ընդունել օրը 3-4 անգամ ուտելուց առաջ:
  • Երիցուկի եփուկը խմել և կատարել ողողումներ:
  • Լիմոնի 2-3 շերտ մաքրել կեղևից, պահել բերանի խորքում և աշխատել ծծել, կուլ տալ:
  • 1 բաժակ եռացող ջրի մեջ լցնել 2ճաշի գդալ ուրց, թողնել 30րոպե, քամել, օգտագործել ողողումների ձևով:
  • 3 թեյի գդալ սոխի կճեպը եռացնել 0.5լ ջրում թողնել 4 ժամա, քամել և կատարել ողողումներ:
  • Սև թթենու տերևների ջրաթուրմով ողողումներ կատարել:
  • Կաղամբի տերևները դնել կոկորդին և կապել:
  • 1 ճաշի գդալ մեղրը լուծել կես բաժակ ջրի մեջ և ողողումներ կատարել:
  • 50մլ օղու մեջ լցնել 5-6 կաթիլ յուղ և քսել նշիկներին օրը 3-4 անգամ:
  • Հավի ձուն կոտրել և 1բաժակ գոլ ջրում հարել կոկորդը ողողել օրը 5-6 անգամ:
  • Կարտոֆիլը կլեպով խաշել, նրա գոլորշին 5-10 րոպե շնչել, որից հետո այդ գոլ ջրաթուրմով կոկորդին դնել կոմպրես:
  • Չիչխանի 1 թեյի գդալ յուղը խառնել 0.5լ գոլ ջրում և 30 րոպեն մեկ բկանցքի ողողումներ կատարել:
  • Խմել տաք կաթ,
  • Հազարատերևուկի 1 բաժակ հյութը լցնել 1լ գոլ ջրի մեջ և խմել:
  • 1թեյի գդալ կերակրի սոդան լուծել 1 բաժակ եռացրած ջրում և ողողել:
  • 1բաժակ ջրում 1 ճաշի գդալ ազնվամորու չոր տերևները եռացնել 20րոպե և թուրմը օգտագործել կոկորդի ողողումների համար:
  • 2 թեյի գդալ փիփերթիփոշիացրած ծաղկաթերթերի վրա լցնել 1բաժակ եռացրած ջուր և թողնել 4-5 ժամ: Լուծույթով ողողել կոկորդը:

Անեմիա

Բնորոշվում է էրիթրոցիտների քանակի կամ հեմոգլոբինի պարունակության նվազմամբ:                                   Անհրաժեշտ է սնվել մսեղենով հատկապես լյարդով: Շատ օգտագործել կաթ, դեղին դդում, գետնամորի, նուռ, թուզ, ձմերուկ, սեխ, խաղող, բալ, բանան, ճակնդեղ, կաղամբ, գազար, ծիրան, թութ, դամբուլ, հոն, եղինջ, ածիկ, սամիթ, խնձոր: Բուժման համար անհրաժեշտ է.

  • Լյարդը կտրատել բարակ շերտերով, թավայի մեջ տապակել,մսաղացով աղալ: 200գ լյարդին ավելացնել ավելացնել 100գ կարագ և ուտել օրը 100գ,
  • 3 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 3ճաշի գդալ սրոհունդ, 2ճաշի գդալ խուլ եղինջի ծաղիկներ, 2ճաշի գդալ մոշենու տերևներ և թրմել 3 ժամ ըմպել 1բաժակ օրը 3 անգամ,
  • Օգտագործել սերկևիլի և պոմիդորի հյութեր, սպանախի, եղինջի, խատուտիկի և նեխուրի թուրմեր,
  • 1կգ գազարի հյութը 2 բաժակ մուգ թեյ, 1բաժակ բազուկի հյութ, 200գ մեղր և 3հատ լիմոնի հյութ խառնել, փակ ամանով պահել սառնարանում: Օգտագործել օրը 1 բաժակ
  • Նուշի պտուղները ծեծել և շաքարով ուտել,
  • Օգտագործել ծիրան, հոն,
  • Օրական ընդունել 1թեյի գդալ չիչխանի յուղ,
  • 1 ճաշի գդալ լորենու ծաղիկների վրա լցնել 1բաժակ եռացրած ջուր թրմել, ըմպել տաք վիճակում օրը 2-3 անգամ,
  • 10-15գ եղինջի չոր հումքը 2ժամ թրմել 200մլ ջրում խմել 1ճաշի գդալ, օրը 2-3 անգամ,
  • Ամեն առավոտ անոթի վիճակում ուտել100գ քերած գազար`թթվսսերով կամ բուսական յուղով խառնած,
  • Սխտորը ծեծել, մեղրով եփել ու ճաշի գդալով ուտել,
  • Կարմիր ճակնդեղի հյութը խմել օրը 1 բաժակ 3-4 շաբաթ,
  • Օրը 3 անգամ խմել  2 թեյի գդալ կոտեմի հյութ,
  • 150մլ հալվեի հյութը խառնել 250մլ մեղրի և 350մլ կագոր տեսակի գինու հետ: Խմել ուտելուց առաջ օրը 3 անգամ 1 ճաշի գդալ,
  • Գետնամորու տերևները թրմել և խմել կաաթով կամ շաքարով,
  • Գետնամորու չորացրած պտուղների 2 ճաշի գդալին լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 1 ժամ և ըմպել կես բաժակ օրը 3 անգամ:
  • Մասուրի պտուղների վրա լցնել եռացրած ջուր թրմել մինչև հովանալը քամել, ընդունել 1ճաշի գդալ 2 ժամը մեկ,
  • Երկտուն եղինջ 1 մաս, հազարատերևուկի ծաղիկներ 1 մաս, դեղատու խատուտիկի արմատ 1մաս, 1ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր թրմել 3 ժամ, քամել: Խմել 3-4 անգամ օրվա ընթացքում, ուտելուց 20 րոպե առաջ:
  • 3թեյի գդալ փոշիացրած փայտատամիկի բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թողնել մի քանի ժամ քամել, խմել,
  • 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չոր հոն թողնել եռա: Վերցնել թողնել 30-50 րոպե, և օրական 3 անգամ խմել 0.5 բաժակ:
  • Պատրաստել թթի դոշաբ և խմել,
  • 3 հատ չորացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր,քիչ եռացնել:Կրակից վերցնել 10-12 հետո կում- կում խմել:

Անթառամ Կղմինդրաբաժակ(Бессмертник Кирпинно-Чащечный)

 

Անթառամի ծաղկաբույլերը պարունակում են ֆլավոնոիդներ, եթերայուղեր, սկոպոլետին, օրգանական թթուներ, լորձ դառը նյութեր, դաբաղանյութեր, ֆենոլատիպ ներկանյութ, ճարպանյութ, կալիումի քլորիդ և սուլֆատ, կալցիում, մագնեզիում,երկաթ և այլն:                                                                                                                      Բուժման նպատակով օգտագործվում են բույսի միայն ծաղկազամբյուղները Այն օգտագործվում է լեղուղիների, ստաոքսաղիքային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ, դաշտանային խանգարումների դեպքում:                           Անթառամի թուրմը ունի լեղամուղ հատկություն, բարձրացնում է լեղապարկի տոնուսը, բարձրացնում արյան ճնշումը, նվազեցնում խոլեստերինի քանակը:

 Անքնություն

Անքնությունը գիշերային քնի տարբեր խանգարումների ընդհանուր անվանումն է: Առավել հաճախ դրսևորվում է արթուն վիճակից քնի անցման փուլի խանգարումներով: Անքնության պատճառները տարբեր  կարող ենլինել` բացասական հուզմունքներ, գերհոգնածություն, քնատեղի փոփոխություն, սեռական անբավարարվածություն, երեկոյան ժամերին շատակերություն և տարբեր հիվանդություններ:                                                                                          Ընդհանուր խորհուրդներ անքնության դեմ.

  • Քնելուց առաջ զբոսանք, հրաժարվեք թունդ թեյ, սուրճ խմելուց:
  • Քնելուց առաջ ընդունեք ոտքերի տաք լոգանքներ,
  • Պառկեք քնելու միշտ նույն ժամին.
  • Քնելու համար հագեք լայն և հարմար ներքնազգեստ:
  • Գայլուկի 1 թեյի գդալ կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել մի քանի ժամ: Երեկոյան կում-կում խմել:

      

 Աչք

Աչքը հանդիսանում է տեսողության անալիզատորի մի մասը և անմիջապես հաղորդակցվում է գլխուղեղի հետ:              Լավ տեսողություն պահպանելու համար խորհուրդ է տրվում.

  • Աչքերը պաշտպանել փոշուց, ծխից, քամուց:
  • Երկար չնայել նույն օբյեկտին:

Հեռու մնալ ալկոհոլից և շատակերությունից:                                                                        

 Օգտակար է,

  • Նռան հյութը մեղրի հետ թրմել ջեռոցում և աչքերին թրջոցներ դնել:
  • Ջրի մեջ բացել աչքերը,
  • Աչքերի վարժություններ կատարել:
  • Օգտագործել A և C վիտամիններով հարուստ սնունդ:
  • Ճակատի, քունքերի և ականջներիի հետին մասերի շփումը և թեյի ջրով աչքերը թրջելը:

Աչքերի բորբոքումների ժամանակ չի կարելի տրորել մատների ներքին մակերեսով, հատկապես մինչև լվացվելը, այլ կերպ վարակը կտարածվի և կբարդանա: Աչքերը կարելի է սրբել մաքուր թաշկինակով:                                                          Եթե աչքերը բորբոքված են, կարմրած, զգացվում է այրոց, օգտակար է հում տրորած կարտոֆիլ, խնձոր կամ թարմ վարունգ դնել աչքերին, փակ ծոծրակին տաք ջրով թրջոց:                                                                                                                Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար դեմքը ծածկեք  ափով, մատների ծայրով, մի քանի վարկյան սեղմեք աչքերի ակնագնդերը, այնուհետև նայեք հեռու ու նորից սեղմեք:                                                                                                  Մուգ ակնոցներ մի կրեք մռայլ օրերին, շինություններում, երեկոյան:Մութ ապակիները խանգարում են գույների ընկալմանը դժվարացնում են աչքերի աշխատանքը: Աչքերի երկար ժամանակ լարված լինելուց առաջանում է կարճատեսություն: Ձիաձետի ընձյուղների եփուկով լվացեք աչքերը: Աչքերի բորբոքման ժամանակ.

  • 2 թեյի գդալ փոշիացրած ակնախոտի վրա լցնել 2բաժակ եռացրած ջուր, եռացնել 10 րոպե և խմել:
  • 2թեյի գդալ գայլաթաթի փոշիարած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Լուծույթով թրջոց դնել:

 

 Աչքի հիվանդություններ

 Կոպերի բորբոքում- բլեֆարիտ- լինում է 2 տեսակի`թեփոտվող և խոցային: Թեփոտվողի ժամանակ նկատվում է կոպեզրի կարմրություն, այտուց, քոր այրոցի զգացում, լուսավորություն, արցունքահոսություն: Թարթիչների հիմքում առաջանում են դեղնագույն թեփանման կեղևներ: Խոցայինի ժամանակ բորբոքվում են սոխուկները, որտեղից  աճում են թարթիչները: Թարթիչների հիմքում առաջանում են թարախայինխոցեր, դեղին կեղև  և թարթիչները կպչում են մեկը մյուսին: Բուժման համար խորհուրդ է տրվում.

  • Թթու դրած կաղամբի տերևները օրը 4 անգամ դնել աչքերին:
  • Կանեփի տերևի եփուկը օգտագործել թրջոցների ձևով:
  • Կովի թարմ կաթը թրջոցների ձևով դնել բորբոքված աչքերի վրա:
  • Վարունգի կեղևի կես բաժակի վրա լցնել նույնքան եռացրած ջուր և կես թեյի գդալ կերակրի սոդա, օգտագործել թրջոցների ձևով;
  • Աչքերի լոգանք գոլ ջրով, դեմքը թաց աչքերով1.5 վարկյան սուզել ջրի մեջ, որից հետո գլուխը բարձրացնել և 30վարկյան հետո կրկնել: Հետո աչքերը լվանալ սառը ջրով:
  • Մի գլուխ սոխ եփել 1 բաժակ ջրում, եփուկին ավելացնելմի քիչ մեղր կամ բորաթթու: Այդ լուծույթով աչքերը լվանալ օրը 4-5 անգամ:
  • Դեղատու երիցուկի ծաղիկների և խոտի 2-3 ճաշի գդալին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, թրմել 1 ժամ բերանը լավ ծածկած ամանում, քամելԼ Օգտագործել աչքերը լվանալու համար:
  • 1-2 ճաշի գդալ ուրցը լցնել1 բաժակ եռման ջրի մեջ, 5 րոպե եռացնել, քամել, լվանալ կոպերը:
  • Աչքերին դնել խմորանման խառնուրդ`
  • Ձվի սպիտակուց և տրորած խնձորի
  • Սպիտակուցի և թարմ վարունգի
  • Սպիտակուցի և կտրատած հում կարտոֆիլի:

 

  • 1թեյի գդալ եղիսպակի վրա լցնել 100մլ եռացրած ջուր, 10րոպե թողնել, բաժանել 2մասի: Մի մասը դնել սառնարանում, իսկ մյուսով բամբակյա տամպոնը թրջել և դնել փակ աչքերին, պահել 10 րոպե: Այնուհետև նույն պրոցեդուրան կատարել սառը լուծույթով:
  • Մաղադանոսի թուրմ, կանաչ տերևները մանր կտրատել, դնել փակ աչքերի վրա: Վրայից ծածկել խոնավ տամպոնով և պահել 10-15 րոպե:

    

 Կոնյունկտիվիտ                                                                                                       

Ակնագնդի և կոպերի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է: Սկսվում է հանկարծակի արտահայտվում է լորձաթաղանթի գերարյունահոսությամբ, հիվանդը չի կարողանում բացել աչքերը, քանի որ կոպերը կպած են լինում իրար: Բուժման համար.

  • երիցուկի ծաղիկների և վերգետնյա մասի3ճաշի գդալը 1 բաժակ եռման ջրում թրմել 1 ժամ, քամել: Օգտագործել աչքի լվացումների ժամանակ:
  • մասրենու ծաղիկների եփուկը օգտագործել որպես թրջոց:
  • գոլ մեղրը դնել կոպերի տակ.
  • Աչքերը լվանալ աղաջրով.
  • Դեղատու տուղտի 2 գդալ տերևների և ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30րոպե, օգտագործել թրջոցների համար:

 

Գլաուկոմա                                                                                                                     

Բնորոշ է ներերակային ճնշման մշտական կամ պարբերական բարձրացումը, որի անոթներում արյան շրջանառությունը, պակասում է ցանցաթաղանթիև տեսանյարդի սնուցման բալանսը, որը բերում է տեսանյարդի ատրոֆիայի: Հիվանդը գագատվում է տեսադաշտի նեղությունից, աչքի և գլխի համապատասխան կեսի ցավերից:        Խորհուրդ է տրվում.

  • օգտագործել կաթնեղեն, բանջարեղեն,միրգ, պոմիդորի և հոնի հյութ
  • քնել 7-8 ժամ սև ակնոցներ չկրել,
  • վերցնել կես բաժակ եղինջ, 1թեյի գդալ մայիսյան հովտաշուշան լավ լավ մանրացնել խառնել 1ճաշի գդալ ջրով թողնել 8-9 ժամ մութ տեղում, այնուհետև ավելացնել կես թեյի գդալ խմորի սոդա: Զանգվածը կապի ձևով դնել աչքերին:

 

Կատարակտ

Աչքի ոսպնյակի պղտորությունն է, որի հիմնական պատճառը նրա նյութափոխանակության խանգարումն է: Հիվանդները սկզբնական շրջանում գանգատվում են աչքերի առջև ֆիքսված և չֆիքսված թռչող ճանճիկների առկայությունից, աչքերի առջև շղարշի առկայությունից, միակողմանի բազմատեսությունից:                                                                                                                   Խորհուրդ է տրվում.

  • 1 թեյի գդալ մեղրը լուծել 1բաժակ ջրի մեջ, եռացնել մարմանդ կրակի վրա 5 րոպե և օգտագործել որպես թրջոց:
  • Կատվախոտի թարմ արմատները կտրտել, լցնել 100մլ տարողությամբ սրվակի մեջ վրան լցնել 75 տոկոսանոց սպիրտ, թողնել 10 օր: Քնելուց առաջ քթով ներշնչել այդ ոգեթուրմի հոտն ու գոլորշին:

Տրախոմա 

Աչքի լորձաթաղանթի քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Լորձաթաղանթում առաջանում են տարբեր մեծության,  խոշոր, պղտորամորագույն պարունակությամբ բշտանման գոյացություններ:                                                                                                            Խորհուրդ է տրվում.

  • 20գ մասուրը 1 բաժակ ջրում եռացնել 10րոպե, թրմել 24 ժամ, խմել կեսը առավոտյան , կեսը երեկոյան:
  • Ակնախոտի 2 թեյի գդալը 2 բաժակ ջրում եռացնել 30 րոպե, թողնել 45 րոպե, քամել: Օգտագործել աչքի լոգանքների, լվացումների համար:
  • Հավասար քանակով, կապույտ տերեփուկի ծաղիկների և կատվախոտի խառնուրդի 3 ճաշի գդալի վրա լցնել 2բաժակ եռացրած ջուր և թրմել 8 ժամ:Քամել, օգտագործել թրջոցների համար:
  • Լիմոնի մի կտրած շերտի կեղևը մաքրել, հյութը ճզմել լուցկու հատիկի վրա փաթաթած բամբակով, 3 օր անընդմեջ այդ հյութը քսել կոպերի արտաքին մասին,4-րդ օրը` կապերի ներսի ներքին մակերեսին, որից հետո կոպերը թարթել: Ավլի լավ է եփե հիվանդը ինքը կատարի դա:

                            

Աչքի հատ   

Աչքի  եղջերաթաղանթի պղտորվածությունն է, աչքի լորձաթաղանթի վրա բորբոքային պրոցեսների հետևանքով առաջացած սպին է: Խորհուրդ է տրվում.

  • Գլուխ սոխի հյութը խառնած մեղրի հետ, կանխարգելվում է դրա առաջացումը: Միջին չափի գլուխ սոխի հյութը լուծել 1 բաժակ ջրում և ավելացնել1ճաշի գդալ մեղր և լավ խառնել, կաթեցնել հիվանդ աչքին:
  • Աչքին դնել տաք թրջոցներ, խնկեղեգի արմատի ջրաթուրմով:

 

Վատ տեսողության դեպքում

  • Օգտագործել գազարի հյութ, կեռաս, 100 օր անընդմեջ խմել ոչխարի լյարդի 100մլ եփուկ և այդ լյարդը ուտել:
  • Խորոված խնձերը կիսել և դնել աչքերին
  • Յասամանի ծաղիկներից պատրաստել թեյ և դրանով թրջած տամպոնները 3-4 րոպե պահել աչքերի վրա:
  • Հավկուրության դեպքում օգտագործել հապալասենու պտուղների եփուկ:
  • Նուշը և նրա յուղը ամրապնդում է տեսողությունը:
  • Կուրության դեպքում 1 բաժակ ցորենի և 1 ճաշի գդալ շաքարավազի վրա լցնել գոլ ջուր այնքան, որ միայն ցորենը թրջվի: Բաժակը 12 ժամով դնել մութ տեղում, պահել սառնարանում, ուտել միայն անոթի, 1ճաշի գդալ, 10օր տևողությամբ, այդպես 3 փուլ:

 

    Աչքերի ցավի դեպքում

 

  • Աչքերի ցավի ժամանակ որպես ցավազրկող կարելի է օգտագործել կակաչի ջրաթուրմում ձվի հարած սպիտակուցը:
  • Ցավի ժամանակ ծիծեռնադեղի ջրաթուրմը մեղրով դնել աչքերին: 1ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 5 րոպե տաքացնել, թրմել 20 րոպե, քամել, ավելացնել 1թեյի գդալ մեղր:
  • Աչքերի այտուցվածության ժամանակ սառը ջրով թրջոցներ դնել, կամ կարտոֆիլի կլեպը խաշել, երբ գոլանա շրջաձև կտրտել և դնել աչքերին:
  • Աչքերի արյունազեղման ժամանակ հարկավոր է օգտագործել վիտամին C:

 

 

 Ապակի                                                                             

Պատուհանի ապակիները կարելի է լվանալ ջրով, որի մեջ ավելացվում է անուշադրի   սպիրտ: Ապակին լվանալուց հետո, այն չորացնել լաթով, ճմլած փափուկ թղթով:

  • Կեղտոտ ապակիները պետք է լվանալ քլորաջրով:
  • Սառած ապակիները հեշտությամբ լվացվում են աղաջրով: Ապակիները սրբել այնքան, մինչև սառույցը հալվի, որից հետո փայլեցնել չոր, փափուկ լաթով:
  • Քացախի թունդ լուծույթը մաքրում է ապակու և հայելու վրայի բծերը:
  • Հայելին լվանալու համար 1 բաժակ ջրում պետք է լուծել 1 կերակչի գդալ գինու քացախ և 20գ ծեծած կավիճ: Խառնուրդը եռացնել, իսկ երբ այն սառչի, թողնել, որ պարզվի:
  • Կեղտոտած ապակին կփայլի, եթե մաքրենք ջրի մեծ լցրած կտրտված կարտոֆիլով:
  • Ապակին կարելի է մաքրել կամֆորայի սպիրտով: Լաթի կտորը թրջեք, քսեք ապակուն ու անմիջապես շփեք չոր լաթի կտորով:
  • Ապակին կարելի է լվանալ ջրի և սպիրտի խառնուրդով: Լվանալուց հետո չորացրեք լաթի կտորով,կամ մաքուր լաթի կտորով:
  • Ապակին կարելի է մաքրել վուշի յուղի մեջ թաթախած լաթի կտորով: Այն քսելուց հետո սրբեք բրդյա լաթի կտորով կամ անձեռոցիկով:

 Առաջին բուժօգնություն

Առաջին օգնությունը սկզբնական օգնությունն է սուր զարգացող հիվանդությունների, դժբախտ պատահարների, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող այլ վիճակների ժամանակ, մինչև բուժօգնության ժամանելը:                                                          

Վիրավորումների ժամանակ- Առաջին օգնությունը ճնշող վիրակապով արյունահոսությանդադարեցումն է վնասված  հատվածից վեր ձիգ լարան դնելով : Վերքի վրա հարկավոր է դնել վիրակապ, բամբակե բարձիկներ:                                     Քիմիական այրվածք կամ ցրտահարության ժամանակ: Վնասված մակերևույթին վիրակապ դնելուց առաջ հարկավոր է մաշկը լվանալ ջրածնի պերօքսիդով կամ եռացրած մաքուր ջրով: Ջերմային այրվածքի ժամանակ դնել օղիով թրջած վիրակապ:                                                                                                  

Գիտակցության հանկարծակի կորստի ժամանակ: հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ մեջքի վրա, գլուխը թեքել կողքի, ազատել սեղմող հագուստից, բացել լուսամուտը:                                                                                                      Մեքենայում զբոսաշրջային արշավների ժամանակ տանը միշտ ունեցեք առաջին օգնության բուժարկղ:

Քթի արյունահոսության ժամանակ: Հիվանդի ճակատին սառը թրջոցներ դնել: Որոշ դեպքերում քթի արյունահոսությունը կարելի է դադարեցնել մատներով քիթը սեղմելով:

Մեղվի խայթոցի ժամանակ: լավ միջոցներ են սոխի հյութը և եզան լեզվի մանրացրած տերևները: Եթե շնչափողը կամ կոկորդը ձկան փուշ է ընկել, անմիջապես կիտրոնի հյութ խմեք:

Թունավորված մարդուն- առաջին հերթին պետք է խմեցնել մի քանի բաժակ, ջուր, թեյ, սոդայաջուր, աղաջուր և այնպես անել, որ տուժածը փսխի:

Առիթմիա 

Սրտի կծկումնների բնականոն հերթականության և հաճախականության խանգրումները, որոնք ծագում են ավտոնմատիզմի, գրգռվածության և հաղորդականության ֆունկցիաների խանգարման հետևանքով, կոչվում են սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ՝ առիթմիաներ: Խորհուրդ է տրվում.

  • Սև ծաղկի հյութը ճաշի գդալով օրը 2-3 անգամ, կամ նույն հյութը մեղրի հետ օգտագործելով:
  • Օգտագործել դեղձ, սև հաղարջենի:
  • Կալենդուլայի 2 թեյի գդալ ծաղիկների վրա լցնել 2 բաժակ, խմել օրը 4 անգամ:
  • Էլեուտերոկոկի ոգեթուրմը 20-30 կաթիլ օրը 1 անգամ, ուտելուց առաջ խմել;
  • Մատնոցուկի տերևների ջրաթուրմը ճաշի գդալով խմել օրը 3-4 անգամ:
  • Ձիաձետի 1 ճաշի գդալ հումքը մանրացրած լցնել 2 բաժակ եռացող ջրիմեջ թրմել 2-3 ժամ, քամել, խմել ճաշի գդալով 5-6 անգամ:
  • Բռնչիի պտուղների եփուկը ճաշի գդալով ընդունել օրը 3-4 անգամ:
  • Դեղատու պատրինջի ջրաթուրմը ընդունել1-2 ճաշի գդալ օրը 5-6 անագամ:
  • Ադոնիսի 4գ հումքը լցնել 250մլ եռացող ջրի գալով, օրը 3-4 անգամ:
  • 5գ լիմոն քերել, խառնել 0.5կգ մեղրի հետ, ավելացնել 20 հատ ծիրանի կորիզի տրորած միջուկ: Ուտել օրը 2 անգամ՝ ճաշի գդալով:
  • Օգտագործել կանաչ լոբի, թութ:
  • Կատվախոտի արմատների եփուկը, խմել քնելուց առաջ մաս-մաս:

Առյուծագի (Пустырник)

 

Պարունակում է ալկոլոիդներ, դառը նյութեր, դաբաղանյութեր, շաքար. եթերայուղ,  ֆլավոնոիդներ, ձյութ և վիտամիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու,գինեթթու, ֆոսֆորաթթու,սապոնիներ:                                                                Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը: Այն օգտագործում են ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ, որպես քրտնամուղ, սրտխփոցների, ընկնավորության, հիսթերիայի, նևրալգիայի, շնչարգելության ժամանակ: Բույսի պատրաստուկները հանգստացնում են կենտրոնական նյարդային համակարգը, իջեցնում արյան ճնշումը,դանդաղեցնում սրտի ռիթմը:                                                                                          Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում այնպիսի հիվանդությունների ընթացքի վրա, ինչպիսիք են աթերոսկլերոզը, իմպոտենցիան:

Առվույտ Ցանովի (Люцерна Посевная)

Բուժական նպատակով բույսը հավաքում են ծաղկման շրջանում: Այն պարունակում է սպիտակուցներ, հանքային աղեր, լիպիդներ, օսլա, պեկտինյան նյութեր, կարոտինոիդներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ:                                              Այն օգտակար է շաքարախտի և վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ: Նյարդային խանգարումների ժամանակ պետք է օգտագործել տերևների թուրմը, թրմել: Օգտագործել օրը 4 անգամ 50 մլ:

 

Ասեղնաբուժություն

Սկուպունկտուրա, չժենթերապիա, բուժման եղանակ`մարմնի ջփափուկ հյուսվածքների մեջ հատուկ ասեղներ մտցնելով: Ասեղնաբուժությունը վերաբերվում է, ասյպես կոչված`ռեֆլեքսաբուժությանը, այսինքն ասեղները մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ, խիստ, որոշակի կետերի մեջ մտցնելիս գրգիռը փոխանցվում է կենտրոնական նյարդային համակարգ, որի միջոցով վերականգնվում կամ ուժեղանում է գլխուղեղի և ոողնուղեղի կարգավորող ազդեցությունը հիվանդ օրգանի վրա: Ասեղնաբուժության տարբերակ է աուրիկուլոթերապիան, որի դեպքում ասեղները մտցվում են ականջախեցու որոշակի կետեր: Վերջինս հիմնված է այն պատկերացման վրա, որ ականջախեցու շրջանում կուտակված են հիմնական օրգանների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիաներին համապատասխանող, կենսաբանորեն ակտիվ կետեր, որոնց վրա կարելի է ազդել ոչ միայն ասեղներով, այլև էլեկտրական հոսանքով փոքր մակերեսային էլեկտրոդների միջոցով, ինչպես նաև մատներով սովորական սեղմումներով:                                                                                           Ասեղնաբուժության և ռեֆլեքսաբուժության մյուս տարբերակները կիրառվում են նյարդային համակարգի և ներքին օրգանների , հոդերի ու մկանների բուժման նպատակով: Անհայտ ծագման ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև ցավային համախտանիշնեչի և տենդային վիճակների ժամանակ ասեղնաբուժությունը հակացուցված է: Անհրաժեշտության դեպքում մեթոդը զուգակցվում է դեղորայքի ընդունմանը:                                                                                 Բուժումը նշանակում և անցկացնում է բժիշկը:

Ավել

  • Երկար օգտագործելու համար ավելը երբեմն-երբեմն մտցրեք աղաջրի մեջ:
  • Գնելուց հետո 2-3 ժամ ավելը պահեք տաք աղաջրում, որպեսզի շուտ չկոտրվի:

 

Ավելուկ

Ավելուկը հանդիպում է համարյա ամենուրեք, մարգագետիններում, անտառեզրերին: Հավաքում են գարնանը: Տերևները պարունակում են սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամին C, մոխիր, դաբաղանյութեր, եթերային յուղեր և այլն: Պահում են չորացրած կամ աղ դրած վիճակում: Ավելուկի տերևներից պատրաստում են կանաչ բանջարապուր:                                                                                                                                      Փորացավի ժամանակ բուժական նպատակով ավելուկը խաշում և դնում են փորին կամ ձեթով տապակում և ուտում: Օգտագործում են նաև մրսածի, ցրտահարության, քոսի, լուծի, շաքարախտի ժամանակ:

Ատամների խնամք

Մարդու առողջության համար ատամների վիճակը ունի կարևոր նշանակություն: Իսկ որպեսզի ատամները առողջ լինեն, անհրաժեշտ է բերանի խոռոչի մանրակրկիտ խնամք: Այդ նպատակով օգտագործում են ատամի խոզանակ, մածուկ: Ատամները մաքրելուց հետո հարկավոր է այն լվանալ տաք ջրով: Երեխաներին պետք է սովորեցնել ատամները խնամել 2-3 տարեկանից, իսկ ատամնաբույժի մոտ պետք է հաճախել տարին 1 անգամ:                                                      

  • Ատամները մաքրելիս հարկավոր է խնայել լնդերի եզրերը: Որպեսզի ատամների մակերևույթը լրիվ մաքրվի, պետք է հորիզոնական, ուղղաձիգ և շրջանաձև շարժումները զուգակցել:
  • Ատամները հարկավոր է մաքրել օրը 2 անգամ, առավոտյան մածուկով, երեկոյան խոզանակով և առանց մածուկի:
  • Ատամի խոզանակը պետք է լինի ոչ շատ չոր, ոչ շատ փափուկ:
  • Ատամները մաքրելիս խոզանակը շարժեք վերևից ներքև, ներքևից վերև, և ոչ թե լայնակի, դրանից ատամի էմալը կարող է փչանալ:
  • Ծխելու հետևանքով դեղնած ատամները պետք է մաքրել մի քիչ սոդայով և 1-2 կաթիլ կիտրոնի հյութով:Կիրառել հազվադեպ:
  • Չհանվող ատամնապչոտեզների խնամքը ոչնչով չի տարբերվում բնական ատամների խնամքից:
  • Շարժական պրոթեզները հատուկ խնամք են պահանջում: Յուրաքանչյուր ուտելուց հետո պետք է պրոթեզը բերանից հանել և ջրով լվանալ, որպեսզի կերակրի մնացորդներ չմնան: Գիշերը քնելուց ատաջ պրոթեզը պետք է բերանից հանել, խոզանակով լավ լվանալ ու դնել մաքուր ամանի մեջ:

                            

Ատամի ցավ

Ժողովրդկան բժշկությունը խորհուրդ է տալիս.

  • Ուրցի գոլ թեյով ողողումներ կատարել:
  • Ավելուկը եփել գինով և ողողել կամ եփել կաթով և դնել ցավոտ ատամին:
  • Ընկույզը այրել, դնել ատամին:
  • Մանրած շաքարը բովել, բամբակով թաթախել, վրան լցնել տաքդեղ և դնել ատամին:
  • Ցավացող ատամով մի կտոր սխտոր ծամել:
  • Պղպեղը ծեծել, օղիով շաղախել և դնել ատամի վրա:
  • Ընկույզի միջուկը այնքան տաքացնել, որ յուղը դուրս գա և դնել ցավող ատամների արանքում:
  • Մեխակը ջրով եփել և բերանը ողողել:
  • Եղինջի տերևը չորացնել և ծխել:
  • Դդումի հյութը կաթեցնել քթի մեջ:
  • Նռան հատիկները մեղրի հետ տրորել և դնել ատամին:
  • Կռատուկի արմատները եփել գինով և կատարել ողողումներ;
  • Եզան լեզվի տերևների ոգեթուրմը թաթախել բամբակով և դնել ցավող ատամի վրա:
  • Կաղնու տերևների եփուկով կատարել ողողումներ:
  • Թթենու տերևը եփել և խյուսը դնել ցավող ատամի վրա:
  • Եղիսպակի գոլ եփուկով ողողումներ կատարել:
  • Կաղամբի հյութով ողողել բերանը:
  • Կուսածաղկի տերևների եփուկով ողողել բերանը:

Արդուկ

 

  • Արդուկի վրա առաջացած բծերը կարելի է մաքրել օղու և 2 տոկոսանոց ծծմբաթթվի խառնուրդով: Հետո լվանալ մաքուր ջրով:
  • Արդուկի հատակը մաքուր կլինի, եթե մաքուր, սպիտակ թղթի վրա մանր աղ լցնենք և տաք արդուկը քսեք վրան, այնուհետև արդուկեք խոնավ  գործվածք:
  • Կտորի ասեղնագործած տեղերը պետք է արդուկել հակառակ երեսից, որպեսզի ասեղնագործը ուռուցիկ մնա:
  • Բրդյա գործվածքները խորհուրդ է տրվում արդուկել խոնավ շորով:
  • Նոր արդուկած սպիտակեղենը չի կարելի անմիջապես տեղափոխել պահարանում, պետք է թողնել, որպեսզի այն սառչի, որ չճմռթվի և չկորցնի ձևը:
  • Մետաքսե գործվածքից կարված իրերը արդուկում են չոր կամ ոչ շատ չորացած վիճակում, հակառակ երեսից կամ բամբակե չոր շորով:
  • Գործած հագուստը պետք է արդուկել հակառակ երեսից խոնավ վիճակում, խոնավ լաթի կտորով:
  • Բաց գույնի վերնաշապիկը արդուկեք շիտակ, մուգերը հակառակ կողմից:

 

Արծաթե իրեր

Արծաթե իրերը թարմացնելու համար լվանալ գոլ օճառաջրով կամ անուշադրի սպիրտի լուծույթով, որից հետո մաքրաջրել և չորացնել փափուկ  լաթով: Կարելի է անուշադրի սպիրտի եհտ խառնել նաև կավիճ:                                                                  

Խոնավությունից առաջացած բծերը խորհուրդ է տրվում մաքրել 8 տոկոսանոց գոլ քացախով թրջած  լաթով, այնուհետև լվանալ ջրով:

 

                                       

Արոսենի(Рябина)

Բուժման նպատակով օգտագործում են արոսենու պտուղները, ծաղիկները տերևները:                                                          Պտուղները հարուստ են շաքարներով, օրգանական թթուներով: Պտուղներում բարձր է նաև ասկորբինաթթվի և կարոտինի պարունակությունը: Արոսենու պտուղներում երկաթի քանակն ավելին է, քան խնձորի մեջ:                              Դրանք հարուստ են նաև A, P,K վիտամիններով ինչպես նաև յուղով: Բժշկության մեջ պտուղները առաջարկվում են որպես բազմավիտամինային միջոց, ինճպես նաև աթերոսկլերոզի, սակավարյունության, հետվւտամինոզի, սրտի և լյարդի հիվանդությունների, գաստրիտի,  աղիքաբորբի բուժման նպատակով: Հյութը օգտակար է դեղնախտի, դիզենտերիայի, թութքի, արգանդային արյունահոսւթյան , արյան բարձր ճնշման, ստամոքսի բարձր թթվայնության, լեղապարկի բորբոքման համար:

Արյունխմիկ դեղատու(Кровохлебка лекарственная) 

Բույսը հարուստ է դաբաղանյութերով: Արմատները պարունակում են եթերայուղ, օսլա, պիգմենտ,թրթնջկաթթվային կալցիում, օրգանական թթուներ: Տերևներում հայտնաբերված է C վիտամին, կարոտին: Միկրոտարրերից պարունակում է մանգան, մագնզիում, երկաթ, վանադիում:                                                                                              Բուժական նպատակով օգտագործում են արմատը և կոճղարմատը: Այն հայտնի է որպես լուծը և աղիքային արյոււնահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող, արյան ճնշումը իջեցնող, միզամուղ: Եփուկի ձևով օգտագործվում է գլխացավերի, անգինայի, առատ դաշտանի ժամանակ: Կոմպրեսների ձևով օգտագործում են մաշկային բորբոքային հիվանդությունների, մեղվի և այլ թունավոր միջատների խայթոցների ժամանակ:

 Արևածաղիկ(Пидсолнечник)

Բուժական նպատակով գործածում են տերևները,  ծաղիկները, ծաղկաթերթիկները, Արևածաղկից ստացվում է ձեթ ,որը գործածվում է որպես սնունդ, մաժամանակ բժշկության մեջ  գործածվում է դեղորայք պատրաստելու համար: Տերևները պարունակում են կաւոչուկ, խեժեր,պրովիտամին A, կարոտին,իսկ ծաղիկներում կան ներկող միացություններ կվերցմերիտին, քոլին, բետային: Պտուղներում կա մեծ քանակությամբ ճարպայուղ:                                Ժողովրդական բժշկության մեջ գործածվում են արևածաղկի տերևներն ու ծաղկաթերթիկները, որոնք լցնում էին օղու մեջ ու  շշով դնում արևի տակ չորացնում:. Իսկ ծաղկաթերթերը հավաքում են միայն վառ դեղիններն ու չորացնում մութ սենայկում: Ծաղկաթերթիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում  են20գ և 200գ օղի`ընդունելով 20-ական կաթիլ, օրը 3 անգամ:

Արեվահարություն

Օրգանիզմի գերտաքացման հետևանքով առաջացող հիվանդային վիճակ է: Պատճառը օրգանիզմի գերտաքացումն է արևի ուղիղ ճառագայթնևրի ազդեցության հետևանքով: Առաջին նշաններն են թուլություն, սրտխառնոց,գկխացավ, գլխապտույտ: Հետագայում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է , հնարավոր են փսխումներ, ուշագնացություն, ջղաձգություններ:   Տուժածին պետք է պառկեցնել զով սենյակում, հանել կաշկանդող հագուստը: Գլխին, վզին, սառույց դենել, շատ հեղուկ տալ: Անուշադրի սպիրտ կամ թթվածին տալ շնչելու: Զանգահարել շտապօգնություն:                        Արևահարությունը կանխելու համար անհրաժեշտ է տաք եղանակին հագնել թեթև, բաց գույնի հագուստ, գլխարկդնել: Շոգ եղանակին երկար քայլելուց առաջ ստամոքսը չի կարելի ծանրաբեռնել սննդամթերքով կամ օգտագործել ոգելից խմիչք:

Արևայրուկ

Մաշկի թխացում է, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների կամ լույսի արհեստական աղբյուրների ներգործության հետևանքով: Արևայրուկի շնորհիվ կարգավորվում է սիրտ- անոթային և նյարդային համակարգերի գործունեությունը, բարելավվում նյութափոխանակությունը, լավացնում ախորժակը: Բացի այդ օրգանիզմում ավելանում է D վիտամինի առաջացումը: Սակայն արևայրուկի աստիճանը և առաջացման արագությունը միշտ չէ, որ առողջության ցուցանիշ է:

  • Առաջին օրը կարելի է արևի ուղիղ ճառագայփների տակ գտնվել 10-15րոպեից ոչ շատ: Ամենահարմար պահը 10-11-ի ժամանակահատվածն է: Այդ ժամերին արևը հարուստ է ուլտրամանուշակագույն բուժիչ ճառագայթներով:
  • Արևի տակ քնել չի կարելի աչքերը պաշտպանելու համար անհրաժեշտ է մուգ ակնոցներ կրել: Հարկավոր է նաև գլխարկ կրել:
  • Արևայրուկն ընդունելուց առաջ շրթներկ օգտագործեք:
  • Արևայրուկից առաջ մի լվացվեք օճառով մաշկը կճարպազրկվի և հեշտությամբ կայրվի:
  • Դեմքի մաշկը պաշտպանելու համար օգտագործեք պաշտպանական մաշկաքսուկ:
  • Հավասարաչափ արևայրուկ ստանալու համար խորհուրդ է տրվում մաշկին քսել ընկույզի, մեխակի կամ այլ բուսական յուղ:
  • Արևայրուկից հետո օգտակար է լողանալ, բայց ոչ անմիջապես:
  • Արևայրուկից առաջ օծանելիք մի օգտագործեք: Այն պարունակում է հոտավետ նյութեր, որը բարձրացնում է մաշկի զագյունությունը արևի ճառագայթների նկատմամբ
  • Արևայրուկից առաջ և հետո մարմնին թեյի եփուկ քսեք, այն մաշկին տալիս է հաճելի գույն:
  • Մինչև 2 տարեկան երեխաներին, թոքերի քրոնիկական, նյարդային, սիրտ- անոթային հիվանդություններով տառապողներին խորհուրդ չի տրվում արևայրուկ ընդունել:

 Արյուն

 Արյան բաղադրությունը լավացնելու համար.

  • Օգտագործել թզենու պտուղները,
  • Շաղգամի,ճակնդեղի, գազարի և աղցանախոտի հյութերը խառնել միմյանց և խմել:

Արյան մաքրման համար.

  • Խմել կուսածաղկի բույսի եփուկը,

     Արյան շրջանառության խանգարման դեպքում.

  • Ավելուկի փոշիացրած արմատը խմել ջրով:

     Արյան ցածր մակարդելիության դեպքում.

  • Ուտել լիմոն
  • Հազարատերևուկի մանրացրած հումքից պատրաստել թուրմ և խմել
  • Եգիպտացորենի 10գ առէջաթելերով եփել 1բաժակ թեյ, խմել 1 ճաշի գդալ,3 ժամը մեկ:

     Արյունատար անոթների խցանման դեպքում.

  • Շագանակենու ծառի կեղևը փոշիացնել, որից 50գ-ը լցնել 1լ եռացրած ջրի մեջ, թողնել մի քանի ժամ, քամել, խմել: 1 օրվա չափաբաժինն է:

 

Արյունամիզություն

Արյունամիզության ժամանակ խորհուրդ է տրվում.

  • Ուտել հում դդում, սինձ,փիփերթ,
  • Երկտոն եղինջի ջրաթուրմը ընդունել կես-կես բաժակ, օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ:
  • Արջախաղողի տերևները եփել 15 րոպե, թողնել 20 րոպե, քամել, խմել 100մլ, օրը` 3 անգամ:
  • Դդումի և կանեփի սերմերից վերցնել 1ական բաժակ խառնել, տրորել, ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, քամել, մնացորդը ճզմել: Խմե;օրվա ընթացքում:

Արյունալուծ

  • Թարմ թթի պտուղները, օգտակար են արյունալուծի ժամանակ:
  • Օգտագործեք սերկևիլի սերմերի եփուկ:

Արյունահոսություն

Ըստ վնասված անոթի տարբերում են զարկերակային, երակային, մազանոթային, պարենխիմատոզ արյունահոսություններ: Երակայինի ժամանակ արյունն ունենում է մուգ կարմիր գույն և հոսում է միապաղաղ կերպով մաշկի վրա: Զարկերակայինի ժամանակ արյունն ունի վառ կարմիր գույն և հոսում է շատրվանի ձևով:                              Մազանոթայինի ժամանակ արյունը դուրս է թափվում վերքի բազմաթիվ կետերից: Պարենխիմատոզի ժամանակ դուրս է գալիս վնասված օրգանից: Տարբերում են արտաքին և ներքին արյունահոսություններ:                                             Արտաքին արյունահոսության նախնական կանգնեցման  եղանակներն են.

  • Ճնշում արյունահոսող անոթի վրա:
  • Ծայրանդամներից արյունահոսությունների ժամանակ ծայրանդամները բարձրանում են

Ժողովրդական բժշկության մեթոդներից են.

  • Նռան ծաղիկների եփուկով թրջոց դնել
  • 100գ դրախտածառի տերևը եփել 1 լ ջրում: Եփուկով թրջոց դնել
  • Հազարտերևուկի թարմ հյութից թրջոց դնել
  • Ցանել շիբի փոշի
  • Եղինջի տերևների հյութով վիրակապ դնել
  • 2 ճաշի գդալ մաքուր լվացած եզան լեզվի տերևները մանրացնել, փաթաթել մառլյայով և դնել վերքին:
  • Հալվեի տերևը մեջտեղից կիսել և հյութալի կողմով դնել կտրած վերքին, կապել
  • Մեղրը եփել մինչև լավ խտանալը և դնել վերքին
  • Քսել գերչակի յուղ
  • Սրոհունդի յուղ, ջրաթուրմ կամ եփուկ օգտագործել
  • Կտորի վրա դնել կարտոֆիլի քերվածք: Վերքի վրա կապել:

Ներքին արյունահոսություններ.

Արգանդի արյունահոսության ժամանակ.

  • Խմել իծամորու տերևներից պատրաստված ջրաթուրմ:
  • 6 սուրճի գդալ փոշիացրած հովածաղկի տերևների վրա լցնել 2բաժակ ջուր, թողնել 8ժամ, քամել: Խմել 1 օրուն:
  • Բռնչիի արմատի 30գ աղացած կեղևը 200մլ ջրում եռացնել 5-10րոպե, քամել և խմել ճաշի գդալով, օրը 3 անգամ:
  • 1թեյի գդալ աբեղախոտի փոշիացրած կոճղարմատների ու վերգետնյա հատվածը խմել 3 ճաշի գդալ տաք ջրի հետ`օրը 3 անգամ:
  • 6 ձվի սպիտակուցը խառնել 0.5 թեյի գդալ լիմոնաթթվի հետ և խմել:
  • Գերիմաստի կեղևի հեղուկ մզվածքը խմել օրը  2-3 անգամ`25-30 կաթիլ:
  • Խմել սերկևիլի սերմերի եփուկը:
  • Ծաղկման շրջանում հավաքած և չորացրած եղինջի 1 ճաշի գդալը 250 մլ եռման ջրում, փաթաթած թրմել 30րոպե, քամել: Խմել ճաշի գդալով, օրը 3 անգամ:
  • Վերցնել 7 նարինջ և խաշել 2 լիտր ջրում այնքան, մինչև հեղուկի 1/3դառնալը, ավելացնել շաքար, խմել օրը 3 անգամ 12ճաշի գդալ:
  • Հազարատերևուկի, ջրապղպեղի, եզան աչքի, կծոխուրի արմատների կեղևը, թռչնային մատիտեղի, ձիաձետի և մշամուճի հավասար խառնուրդից, հովվապարկից պատրաստած ջրաթուրմը նույնպես օգտակար է արգանդային արյունահոսության ժամանակ: 

Թոքերի արյունահոսության ժամանակ.

  • Հազարատերևուկի տերևներից և ծաղիկներից պատրաստած եփուկը օգտագործել ճաշի գդալով`օրը 4-5 անգամ, 7-10 օր:

Ներքին արյունահոսության ժամանակ օգտագործել հետևյալ դեղաբույսերը.

  • 5 թեյի գդալ արյունախմիկի կոճղարմատների և արմատների վրա լցնել 1-2 բաժակ ջուր: Թողնել 8 ժամ, եռացնել, քամել: Խմել 2-3 ճաշի գդալ`հարելուց հետո:
  • Մարեմ խոտի թուրմը խմել օրը 2-3 անգամ`10-15 կաթիլ:
  • Եղինջի հյութը օգտագործել թոքերի,երիկամների, աղիքային, արգանդի արյունահոսության ժամանակ:
  • Հազարատերևուկի 100գ փոշիացրած տերևներն ու ծաղիկները 3 օր թողնել օղու մեջ, օրական 3անգամ խմել 30 կաթիլ:
  • Գարնանաթարմի 2գ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել մի քանի ժամ, քամել: Խմել (արգանդից, թութքից, քթից, թոքերից, աղեստամոքսային տրակտից տեղի ունեցող արյունահոսությունների ժամանակ);

Արտարգանդային Հղիություն                                                                

Պատճառն առավել հաճախ կնոջ սեռական օրգանների, առաջին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են: Բորբոքային փոփոխությունների (կպումներ, սպիներ,) հետևանքով  արգանդափողերը կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը( պտղաձուն) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը, որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ջվարանում: Արտարգանդային հղիությունը  կարող է կապված լինել նաև ինֆանտիլիզմի (սեռական օրգանների թերզարգացում), հղիությունը կանխելու վնասակար եղանակների կիրառման, ինչպես նաև արհեստական, հատկապես արտահիվանդանոցային վիժումների հետ: Արտարգանդային հղիությանը բնորոշ են դաշտանի անկանոնությունը , երկարատևությունը, նկատվում է թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն: Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Չի կարելի ինքնուրույն ընդունել արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որովայնի ջեռակ կամ սառցապարկ դնել: Բուժման միակ արդյունավետ եղանկը անհապաղ վիրահատությունն է:                           

Արտարգանդային հղիությունը կանխարգելելու համար կինը պետք է խստորեն  պահպանի անձնական հիգիենայի կանոնները: Մեծ նշանակություն ուեն կանոնավոր կանխարգելիչ զննումները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել և բուժել կանանց սեռական օրգանների հիվանդությունները:

 

 Արցունքահոսություն

Առաջանում է արցունքապարկի բորբոքման արցունքային ուղիների նեղացման, քթի խոռոչի, աչքի բորբոքային և այլ հիվանդությունների ժամանակ:  Խորհուրդ է տրվում.         

  • Հասուն ընկույզը մեղրի հետ տրորել և քսել աչքերին:
  • Կապույտ տերեփուկի ծաղկաթերթիկների 1 ճաշի գդալը 30րոպե թրմել 2 բաժակ եռման ջրի մեջ, ապա օգտագործել թրջոցների ձևով:
  • Կորեկաձավարի եփուկով 30-40րոպե քնելուց առաջ կատարել աչքերի լվացումներ:
  • 1ճաշի գդալ սամիթի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 15 րոպե, քամել օրը 4-5 անգամթրջոցներ դնել:
  • 1ճաշի գդալ քիմոնի պտուղները 25 րոպե եփել 1 բաժակ ջրում: Դեռ տաք, չքամած եփուկին ավելացնել 1 թեյի գդալ կապույտ տերեփուկի ծաղկաթերթիկները, եզան լեզվի մեծ տերևներ և ակնախոտի վերգետնյա մասը : Ամանը ծածկել, թրմել 10-12ժամ տաք տեղում, այնուհետև եփել 10-15 րոպե, քամել: Կաթեցնել աչքերին:

      

Աֆեկտ                                                                                             

Արագ և բուռն թափով ընթացող հուզական պրոցես է, որը առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսից գործողություններ  և արտահայտիչ շարժումներ: Այդ գործեղությունները հաճախ չեն համապատասխանում ազդող գրգռիչների նշանակության աստիճանին, այսինքն ադեկվատ ու հարմարվողական բնույթ չունեն: Հաճախ առաջ են գալիս այնպիսի գրգռիչների ազդեցության տակ, որոնք անսպասելի են անձի համար և նա չի հասցնում հարմարվել ու ադեկվատ գործողություններ կատարել: Աֆեկտը լինում է սթենի(գրգոող, ակտիվացնող ուրախություն,զայրույթ) և ասթենիկ (ճնշող սարսափ, հուսահատություն):                                                                                Աֆեկտիվ վիճակից դուրս գալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս մասնակցել կամքը ուժեղացնող, ինքնագնհատականը բարձրացնող թրեյնինգների:

Բադրիջան (Սմբուկ)                                                                  

Հասուն  պտուղներում պարունակվում են շաքարներ, (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), սպիտակուցային նյութեր, օրգանական թթուներ մինչև 1,3գ/ կգ, դաբաղանյութեր, վիտամին C, B , կալիումի և պղնձի աղեր;                Բուժական եղանակով օգտագործում են պտուղները;                                         Բադրիջանը կանխում ու բուժում է աթերոսկլերոզը, աղերի կուտակումը, երիկամների հիվանդությունը: Բարելավում է ճարպերի յուրացումը, կանխում լյարդի ցեռոզը, ուժեղացնում ինսուլինի ակտիվությունը, որի շնորհիվ արյան մեջ շաքարի  տոկոսն իջնում է:                                              Բադրիջանը դրական ազդեցություն է թողնում արյունաստեղծ օրգանների վրա:                                                                      Եթե մանր սմբուկները եփվեն աղի ջրի մեջ, ջուրը քամվի, հավասար խառնվի ձիթապտղի յուղի հետ և նորից եփվի մինչև ջրի գոլորշանալը, մնացածը կարելի է քսել գորտնուկներին: Եթե բադրիջանը եփեք և խմեք ջուրը, այն սև մաղձը կհանի միզատար ուղիներից, իսկ եթե եփվի քացախով , կբացի լյարդի և փայծախի խցանումը: Միկրո- և մակրո տարրերի բարձր պարունակության շնորհիվ այն օգտակար է հղիության ընթացքում և սակավարյունության դեպքում:

           

Բազեդովյան Հիվանդություն (Զոբ, Խպիպ)    

Մեծանում է վահանագեղձը սննդի մեջ օրգանական յոդի պակասի հետևանքով:                                                                  Յոդի քիմիական պրեպարատների օգտագործումը վնասում է օրգանիզմին, քանի որ դրանք անօրգանական են և վաղ թե ուշ կարող են վնասել օրգանիզմի հյուսվածքները: Ամենալավ օրգանական յոդ պարունակում են ծովային ջրիմուռները և ծովային կաղամբը: Խորհուրդ է տրվում.

  • Խպիպի վրա որպես կապ դնել տրորած գազար՝ խառնած լոբու ալյուրի հետ , մի քիչ էլ քիմոն:
  • Խմել կապարի պտուղների թարմ հյութը:
  • Կանեփի տերևները և ծեծած սերմերը դնել խպիպի վրա, կապել:
  • Ընկուզենու տերևները՝ 10գ,  եղինջի տերևները՝ 10գ, կատվախոտի արմատ՝ 5գ, մատուտակի արմատ՝ 10գ: 3 ճաշի գդալ այս  խառնուրդից 0.5լ ջրում եռացնել, քամել և խմել օրվա ընթացքում:
  • Կեմենու երիտասարդ ճյուղերն ու ծաղիկները փոշիացնել և օգտագործել 3-5 անգամ՝ 0.01-0.02գ:
  • Ամեն օր ուտել խնձորի 4-5 կորիզ:
  • Արոսի պտուղները օգտագործել թարմ և եփուկի ձևով:
  • Լիմոնը կեղևի հետ միասին մանրացնել, ավելացնել շաքարավազ և ուտել թեյի գդալով, օրը 3անգամ: Նույն ձևով օգտագործել նարինջը:
  • Թարմ, դալար, չոր կաղնու տերևների ջրաթուրմով թրջել բամբակյա կտորը և վիզը փաթաթել:
  • Կարտոֆիլի ծաղիկներից թեյ պատրաստել և խմել օրը 3անգամ 2ամսվա ընթացքում:
  • 1բաժակ մանրացրած ընկույզի վրա լցնել 300մլ սպիրտ, 7օր թողնել մուտ տեղում, հետո քամել, խմել օրը 1անգամ 40 կաթիլ:
  • Օրական 2-3 անգամ խմել 100մլ թարմ կամ թթու կաղամբի հյութ:
  • Ուտելուց առաջ օրական 3անգամ, խմել 40-ական կաթիլ առյուծագիի թարմ հյութ:
  • Շատ օգտագործել խուրմա, կարմիր հաղարջ:
  • 200մլ կարտոֆիլի հյութ , 200մլ գազարի հյութ, 100մլ բազուկի հյութ: Խմել ուտելուց կես ժամ առաջ, 50-ական մլ, օրը 3 անգամ:

Բազուկ (Ճակնդեղ )

Պարունակում է շաքր 23-25 տոկոս, պիգմեներ, բազմաթիվ վիտամիններ, մեծ քանակությամբ կալցիում, բազմաթիվ քիմիական տարրեր, օրգանական միացություններ:Այն միզամուղ է, վերացնում է փորկապությունը,հակաբորբոքային է: Բազուկը սննդի մեջ  օգտագործելիս մեծանում է սեռական կարողությունը:  Սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութը ամենաարժեք ավորմն է: Պետք է այն խառնել գազարի հյութին և խմել օրը 3-4 բաժակ; Այն ընդհանրապես օգնում է արյան որակի բարձրացմանը:                                                                                  

Բազուկի հյութը չափզանց աևդյունավետ է դաշտանի հետևանքով առաջացող անհանգստության ժամանակ, որի համար պետք է խմել օրական 50-100գ այն ընդունելով օրը 2-3 անգամ:                                                                                                         

Բազուկի հյութը իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը, կանխարգելում քաղկցկեղի առաջացումը : Արտաքին վերքին կարելի է բազուկի հյութ քսել:

 Բալ 

Հայաստանում մշակում են գրեթե ամենուր:                                                                                                             

ԲԱՄԲԱԿՅԱ ՀԱԳՈև  Բալը պարունակում է շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, 10-20մգ C վիտամին: բալենու խեժն օգնում է հազի և շնչարգելության դեպքում: Տերևների եփուկն  անցկացնում է մրսածությունը: Ամենաօգտակար չորացրած պտուղներն են : Եթե դրանք տրորվեն , խառնվեն գինու հետ և տրվեն լեղապարկի քարեր ունեցող հիվանդին, ապա քարերը կտարալուծվեն: Թարմ պտուղը հագեցնում է ծարավը: Կաթի մեջ եփած տերևները օգտակար են դեղնախոտի դեմ. Իսկ պտուղները կաթի հետ օգնում են արթրիտի դեպքում;Բալի ծաղիկներից ստացված նյութը կաթեցնում են աչքի մեջ դեղնության և արյունազեղման  բուժման նպատակով: Մանրացրած տերևները լցնում են քթանցքների մեջ արյունահոսության դեմ:                                                                                                                                       Սև վայրի բալը նպաստում է ընկնավորությանը և շիզոֆրենիայի բուժմանը:                           Բալը չափավորում է առատ քրտնարտադրությանը, նորմալացնում աղիների աշխատանքը, դիմադրում թունավորմանը:                                                  Բալի պտուղների կորիզներից ստացվում է յուղ, որը օգտագործվում է լյարդի, երիկամների, բուժման ժամանակ, վերացնում մաշկի բծերը:

 

Բակլա                                                                                                                     

Սննդի մեջ օգտագործում են չհասունացած ունդերը: Կանաչ  ունդերը: պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, քաղանթանյութ B1 B2, PP, C վիտամիններ, ակրոտին և հանքային աղեր:

  • Եթե տերևների հյութը քսեք աչքերին. Կօգնի գլաուկոմայի դեպքում:
  • Ծաղիկների եփուկի ջուրն օգտակար է չոր հազի դեպքում:
  • Աղիքային հիվանդությունների դեպքում օգնում է, եթե եփվի քացախի հետ:
  • Բակլայի ալյուրը, խառնելով շաքարի և նշի յուղի հետ ու դնելով կնոջ կրծքի ուռուցքին,բացում է կաթի ճամփան:

                      

Բաղեղ  Լաբլաբ

Բույսի մեջ հայտնաբերված էգլյուկոզիդ դեդերին և սապոնին: Թունավոր է: Բուժահումք են հանդիսանում թարմ  տերևներն ու արմատները, որոնք պետք է հավաքել ծաղկման շրջանում , չորացնել ստվերում  լավ օդափողվող տեղում: Նրա կաթնանման հյութը մազաթափելու հատկություն ունի: Փայծախին կօգնի, եթե եփվի քացախի մեջ:

 

Բամբակենի

Բուսահումք են հանդիսանում արմատներն ու ցողունի կեղևը, և սերմերը: Ցողունի կեղևում հայտնաբերվել է գոսսիպային թթու, դաբաղանյութեր: Սերմերում կա յուղ: Սերմերն օգնում են ասաթմայից առաջացած հազի դեպքում: Տերևների հյութը դադարեցնում է լուծը:

  • Բամբակի յուղը օգնում է թութքով տառապողներին;
  • Բամբակյա հագուստը տաքացնում է մաչմինն ու փաջկեցնում մաշկը
  • Հազի և հարբուխի ժամանակ բամբակը պետք է պահել վառվող խունկի ծխի վրա և դնել կրծքին, կամ կարելի է քթանցքներում  բամբակ դնել:

                          

Բամիա

Բամիայի պտուղներում  պարունակվում է սպիտակուց, ճարպեր, ածխաջրեր, ասկորբինաթթու , կարոտին  և մի շարք վիտամիններ: Հասուն սերմերը պարունակում են 18 տոկոս սննդային յուղ: Բուժահումք են հանդիսանում 3-5 օրրական պտուղները:

  • Մատնաշունչի համար կտավատը, բամիան և քնջութը միասին ծեծե, այնքան, որ ստացվի խյուս, և դնել հիվանդ մատին:
  • 2ճաշի գդալ մանրացրած արմատները լցնել 0.5 լիտր եռման ջրի մեջ, պահել 1 ժամ, ավելացնել շաքար կամ մեղր, օգտագործել 6-8 անգամ 1 ճաշի գդալ `հազի , խռպոտության և շնչառական րգանների բորբոքման ժամանակ:

 

Բանգի

Բուժական նպատակով օգտագործում են տերևները և սերմերը: Տերևները հավաքում են բույսի ծաղկման շրջամում` չոր և արևոտ օրերին, իսկ սերմերը օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Օգտագործում են փոքր քանակներով: Տերևներում և արմատներում կան թունավոր ալկալոիդներ: Սերմերում կա դառը գլյուկոզիդ. Հիացիպիկրին, մոմանման նյութ`հոսցերին , ձյութանյութ, յուղանյութ: Տերևներում ալկալոիդները կազմում են 0.06-0.07 տոկոս, սերմերում `0.05-0.06 տոկոս, արմատներում `0.08տոկոս:                                                                                                          Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում էին զանազան ծագում ունեցող դողէրոցքի, դիզենտերիայի սրտխառնոցի, անքնության և հոգնածության դեպքերում: Ատամնացավի ժամանակ շորի մեջ փաթաթում էին, ջրով լի ամանի եզրին վառում ու ծուխը   ձագարի  միջոցով տանում բերանը:                                                                         Զանազան , Նյարդացավեր:ի ու պոդագրիկ հոդացավերի և սալջարդների դեպքում ձեթով պատրաստած քսուկ-լուծունյթները կիրառում են որպես ցավազրկող:

 

Բանջարեղեն

Բանջարեղենը անփոխարինելի սննդամթերք է: Բանջարեղենի սննդարար արժեքը պայմանավորված է դրանցում պարունավկող դյուրամարս նյութերի պարունակությամբ: Վերջիններս հարուստ են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, հանքային աղերով,  տարբեր օրգանական թթուներով, սպիտակուցներով , եթերայուղերով; Բանջարեղենը մարսողության լավագույն կարգավորիչն է: Բանջարեղենի սննդարար արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է, այն ճիշտ մշակել և եփել:

  • Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ:
  • Բանջարեղենի վիտամիններն ու հանքային աղերը գտնվում են անմիջապես կեղևի տակ, ուստի մաքրելուց պետք է հնարավորին չափ բարակ կեղևել:
  • Որքան խոշոր է կտրտված բանջարեղենը, այնքան քիչ է վիտամինների կորուստը:
  • Գերադասելի է բանջարեղենը մաքրել և մանրատել օգտագործելուց կամ եփելուց առաջ: Խորհուրդ չի տրվում մաքրած բանջարեղենը թողնել ջրի մեջ, որովհետև կորչում են սնննդանյութերը, նվազում է սննդարարությունը: Մաքրած բանջարեղենը պահում են 3 ժամից ոչ ավելի:
  • Բանջարեղենի և մրգերի մեջ պարունակող վիտամինների կորուստը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դրանք պահել մութ և հով տեղում:
  • Խորհուրդ է տրվում բանջարեղենը եփելու ժամանակվրան եռացրած լցնել , քանի որ բարձր ջերմաստիճանում կանխում է Cվիտամինը քայքայող ֆերմենտների գործունեությունը:
  • Ջուրը որի մեջ եփվել է բանջարեղենը , կարելի է օգտագործել այլ կերակրատեսակների պատրաստման համար:
  • Գերադասելի է կանաչին առանց եփելու լցնել պատրաստի կերակրի մեջ:
  • Թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները պետք է աղով համեմել միայն օգտագործելուց առաջ , հակառակ դեպքում դրանք կկորցնեն օգտակար հատկությունները:
  • Սառեցրած բանջարեղենը միանգամից լցրեք եռացրած ջրի մեջ մինչև հալվելը: Սննդարարությունը և համը ավելի լավ կպահպանվեն:
  • Եթե բանջարեղեն կամ հատապտուղ մաքրելիս ձեռքերը սևացել են, մաքրեք այն կիտրոնի հյութով:

Բարակ աղինքների քրոնիկական բորբոքումներ-քրոնիկական  Էնտերիտ      

Քրոնիկական էնտերիտը բազմապատճառային հիվանդություն է, որի հիմքում ընկած են բարակ աղինքների դիստրոֆիկ և դիսռեգեներատոր փոփոխությունները, որոնք հանգեցնում են լորձաթաղանթի բորբոքման, ատրոֆիայի և սկլերոզի: Հիվանդության ժամանակ նկատվում է փորլուծություն, ցավեր որովայնում, վիտամինային անբավարարության նշաններ: Հիմնականպատճառներն են տարբեր բնույթի վարակները, մարսողական գեղձի ֆունկցիաների խանգարումները, արտաքին և ներքին տոքսինները, սննդակարգի խանգաչումները, ալկոհոլի չարաշահումը, քիմիական, ջերմային տարբեր բնույթի վնասակար գործոնները:                                                                        Բուժման համար անհրաժեշտ է նյութափոխանակությանը խթանող, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի սեկրեցիան բարձրացնող դեղամիջոցներ օգտագործել:

20գ նռան չորացրած կեղևը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, եռացնել 30 րոպե խմել երեկոյան և առավոտյան  ճաշի գդալով:

1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները 1 բաժակ ջրում եռացնել 5րոպե, թրմել 4ժամ, քամել: Խմել 2 ճաշի գդալ, օրը 4 անգամ:

Օրը 5 անգամ 250-300 գրամ մաքրած և տրորրածհասած խնձոր ուտել:

Եզան լեզվի թարմ տերևների հյութը քամել, խմել ուտելուց առաջ, 1թեյի գդալ, օրը 3անգամ:

Եզան լեզվի թարմ տերևները լվանալ , կտրտել, տրորել և հյութը ճզմել: Խառնել մեղր : Ընդունել օրը 1 անգամ,2-3 ճաշի գդալ;

Վաղենակի ծաղիկներից 1թեյի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմել կես ժամ և խմել ուտելուց կես ժամ առաջ:

Գետնամորու տերևների և արմատների խառնուրդից 1 ճաշի գդալ սառը ջրում թրմել 6-8 ժամ քամել, ընդունել առավոտյան և երեկոյան կես բաժակ:

Օշինդրի 1 թեյի գդալը թրմել 1 բաժակ եռման ջրում 20րոպե, քամել: Խմել ուտելուց առաջ 2ճաշի գդալ, օրը 3 անգամ: Կարելի է ավելացնել նաև մեղր:

Թխենու պտուղների ջրաթուրմը տաքացնել, չեռացնել: Քամել մառլյայով: Խմել օրը 1 անգամ ուտելուց 30րոպե առաջ, կես բաժակ:

1մաս խատուտիկի արմատ, 1 մաս կտկենու պտուղները, 2մաս մոշի տերևներ, 2 մաս եղինջի տերևներ խառնուրդից 1ճաշի գդալ 0.5բաժակ եռման ջրում թրմել 8-10 ժամ, քամել: Խմել 1 բաժակ օրը 2-3 անգամ:

ԲարդիԲուժական նպատակով օգտագործում են բարդու տերևային բողբոջները:   Բողբոջները պարունակում են մի շարք եթերային յուղեր, գլյուկոզիդներ, օրգանական թթուներ: Բարդու բողբոջների թուրմը օգտակար է թութքի, հոդացավերի, ռևմատիզմի, մազաթափության բուժման համար: 

     Բերանի խոռոչի բորբոքումներ

 

  • Բոված աղը կօգնի բերանի վերքերի դեպքում:
  • Լնդերի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում պետք է թաց նուշն ուտել կճեպի հետ:
  • Շանճարի հյութը խառնել մեղրին և ուտել:
  • Վաղամեռուկը բուժում է բերանի ցանը:
  • Օգտագործել բանան, ելակի հյութ կամ ջրաթուրմ, սև հաղարջենու տերևների թուրմ, վարունգ մաղադանոս:
  • 4 թեյիգդալ մոշի տերևները 500մլ եռացրած ջրի մեջ թրմել 4ժամ, քամել, խմել 4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
  • Կիտրոնի հյութով ողողել բերանը:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ խորհուրդ է տրվում.

  • Օգտագործել սոխ հացի հետ միասին:
  • Սխտորի մի պճեղ ծամել 3-4 րոպե տևողությամբ, հետո ողողումներ չկատարել:
  • Ծիրանենու տերևների եփուկով կատարել ողողումներ:
  • Ձվի սպիտակուցը հարել կես բաժակ ջրում, մի կում բերանում ինչքան հնարավոր է պահել, կրկնել:
  • Լորենու ծաղիկների 1ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 5ժամ , քամել ավելացնել 5գ կերակրի սոդա կատարել,ողողում:
  • Սրոհունդի ջրաթուրմով օրը 4-5 անգամ բերանի ողողում կատարել:
  • Մորու պտուղները ծամելով երկար պահել բերանում:
  • Հալվեի տերևները ծամել: Կարելի է ծամել նաև դափնու տերևներ:
  • Ծովաբողկի արմատը տրորել , եփել քացախով , ավելացնել շաքար խառնել, քամել և եփուկով օրը 3 անգամ բերանը ողողել:
  • Բերանը ողողել դեղատու երիցուկի ծաղիկների եփուկով , օրը 5-6 անգամ:
  • 1 կգ սալորի տերևները եփել 1լ ջրում, քամել և ողողումների համար օգտագործել;
  • Գազարի հյութը և եփուկը խառնել մեղրի հետ և ողողել:
  • Կաղնու տերևի եփուկով ողողումներ կատարել:
  • Ողողել կաղամբի թարմ հյութով:
  • Վաղենակի ծաղկաբույլի ջրաթուրմը նոսրացնել եռացրած ջրում և ողողումներ կատարել:
  • Ողողում կատարել սև կամ սպիտակ թթի հյութով:
  • Կտավատի 2 գդալ սերմը լցնել 1 բաժակ ջրի մեջ, թողնել մի քանի ժամ, քամել և ողողել բերանը:
  • Մոշի տերևների 10գ-ը լցնել 200մլ ջրում, թողնել 30 րոպե, քամել և ողողել բերանը
  • Ողողել բերանը չորացրած ավելուկի եփուկով:
  • Ուրցի 1-2 ճաշի գդալի վրա 1բաժակ եռացող ջուր լցնել, թրմել 30րոպե, քամել, ողողել բերանը:
  • Անիսոնի 1 ճաշի գդալ պտուղները լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, թրմել 20 րոպե, քամել: Օրը 2-3 անգամ ողողել բերանը:

  

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ տեխնածին  քիմիական արտանետումների պատճառով:

Այդպես էլ մեր հոգին ու հոգեկանը, մարդու էությունն ամեն աստծու օր դիմադրում է տհաճ իրադարձություններին, ապրումներին, ցավին ու սթրեսին: Մեր կյանքն է  այդպիսին` շերտավոր, ալիքանման:

Իսկ ինչի՞ց է, որ ոմանք, գլուխը բարձր պահած, կարողանում են անցնել խնդիրների կողքով, իսկ ոմանք էլ ընկնում ու խորասուզվում են անհաջողությունների մեջ, որոնք ներսից սկսում են մաշել, ինչպես քայքայվում է  փտած արմատներ ու բուն ունեցող ծառը:

Մարդը հին ժամանակներից վախ ունի հոգեկան հիվանդությունների նկատմամբ, որոնք թերևս ամենաանհասկանալին են բոլոր ախտերից: Դրա առաջացման պատճառները լիովին հայտնի չեն: Հոգեկան հիվանդությունների ուսումնասիրությունը սկսել է Հիպոկրատը:

Ներքին փոխկապվածություն

Ձերդ գերազանցություն ուղեղը ղեկավարում է  մեր օրգաններն ու համակարգերը, հրամաններ ու հրահանգներ տալիս, ստիպում մշակել քիմիական տարբեր նյութեր: Օրգանիզմը ժամացույցի մեխանիզմ է: Ու երբ կոտրվում է այդ  մեխանիզմի մեկ պտուտակը, ժամացույցը կա՛մ կանգ է առնում, կա՛մ սխալ ժամ  ցույց տալիս:

Առողջ մարդ, կարելի է ասել, դժվար է գտնել: Իսկ հիշյալ պտուտակը վաղ թե ուշ մի օր կանգ  է առնում  կամ զգացնել տալիս` կախված գենետիկ նախատրամադրվածությունից: Ոմանք թույլ սիրտ ունեն, ոմանց թոքերը կարգին վիճակում չեն, ոմանց էլ հոգեկանն է անհավասարակշիռ վիճակում:

Որտեղ շղթան բարակեց` այնտեղ կկտրվի: Իսկ  հոգեկանը տուժում է միշտ, սակայն տարբեր ուժգնության ու աստիճանի: Այստեղից էլ առաջացել են հոգեսոմատիկ և սոմատոհոգեկան հիվանդություններ եզրույթները: Այսինքն` ներքին հիվանդություններն ազդում են հոգեկան վիճակի վրա: Օրինակ` կաթվածը կամ ինֆարկտը կարող են հանգեցնել անձի` հիվանդության նկատմամբ ռեակցիայի, որոնք իրենց հերթին, կախված մարդու խառնվածքից, լինում են մի քանի տեսակ:

Օրինակ` տագնապ ու ընկճախտ է առաջանում վատատեսների, մելանխոլիկների մոտ: Իսկ, օրինակ, խոլերիկները կամ լավատեսները նման վիճակներում չեն հայտնվում, բացառում են իրենց  հիվանդության գոյությունը:

Հոգեկան պրոցեսների անհավասարակշռությունը, ինչը նույնպես գենետիկորեն է տրված, իր հերթին վատթարացնում է մարդու սոմատիկ վիճակը, ֆիզիոլոգիական պրոցեսները (հոգեսոմատիկ խանգարումներ):

Նյարդային ապրումների կամ դեպրեսիաների հետևանքով  կարող են առաջանալ ցավեր կամ կարող են սրվել արդեն գոյություն ունեցող ասթման, խոցային հիվանդությունները:

Արտաքին սպառնալիքներ

Յուրաքանչյուր մարդ էլ կյանքում անհաջողություններ ունենում է. դրանք կարող են լինել մանր ու խոշոր, քրոնիկ կամ հանկարծակի:

Իսկ ինչից է պատռվում «օզոնային շերտը» (հոգեկան հավասարակշռությունը). հարվածի ուժից

Հայտնի է, որ վիշտը, թախիծն ու տխրությունը  մաշում են մարդուն, մենք նույնիսկ այդ   վիճակը բնորոշող  խոսք ունենք` հոգեմաշ: Մշտական խնդիրներին հոգին հարմարվում է: Այս դեպքերում հիվանդությունն անմիջապես չի դրսևորվում ողջ սրությամբ, սակայն կարող է վերածվել քրոնիկականի:

Եթե արտաքին հարվածն ուժեղ է ու  հանկարծակի (մտերիմ մարդու կորուստ, մահ, գանգուղեղային վնասվածք, ինսուլտ, ուղեղի բորբոքում, ապա առաջանում է «օզոնային անցք», նյարդային բջիջների մեռուկացում: Այս դեպքում դժվար է հավասարակշռություն պահպանել: Հիվանդությունը սուր բնույթ ու ընթացք է ունենում:

Մեկի դեպքում բավական է մի չնչին թվացող անհաջողությունը, որ սկսի հիվանդությունը զարգանալ, իսկ մյուսի մոտ միայն ուժեղ ցնցումը, սթրեսը կարող է նման երևույթների պատճառ դառնալ: Ամուր հոգեկանով մարդը արագ  և լիարժեք ապաքինվում է:

Հոգեկան հիվանդությունից ոչ ոք երաշխավորված չէ: Ասվածն ամենևին չի հետապնդում սարսափեցնելու միտում, այլ սա մեկ անգամ հիշեցում է, որ հոգեկանը պետք է պահպանել, թե՛ արտաքին ազդակներից և թե՛ ներքինից:

Ի՞նչ տեսք ունի հոգեպես առողջ մարդը

Գուցե դժվար լինի պատկերացնել առողջ հոգեկան ունեցող մարդուն, սակայն հնարավոր է, եթե չշփոթենք հոգեկան առողջությունը հոգեբանականի հետ: Մինչև վերջերս հոգեբանությունը հոգեկան առողջության բաղկացուցիչն էր համարվում, որը կապ ունի հոգեկան պրոցեսների ու մեխանիզմների, ավելի ստույգ` հիշողության, զգացման, ուշադրության, ընկալման, մտածողության և այլնի հետ: Հոգեբանական առողջությունը կապ ունի մարդու հետ` ամբողությամբ: Դա  հոգեկան հատկությունների մշտապես զարգացող ամբողջությունն է, որը ներդաշնակություն  է ապահովում  անհատի ու հասարակության պահանջմունքների միջև: Ընդ որում, հոգեբանական շեղումներն ավելի հեշտ է ուղղել, քան հոգեկանը:Հոգեբաններն առանձնացրել են մի քանի որակներ, որոնցով բնորոշվում է մարդու հոգեբանական առողջությունը:

Առաջին` հոգեբանորեն առողջ մարդը իրատես է: Բոլորին է հասկանալի, որ պետք է ուշադրություն դարձնել իրողությանը, իրավիճակը սթափ գնահատել ու ինչ-որ կերպ մասնակցել այդ կյանքին, հակառակ դեպքում այն կանցնի ձեր կողքով:

Երկրորդ` հոգեբանորեն առողջ մարդն իրեն ու շրջապատին ընդունում է այնպիսին, ինչպիսին որ են: Դա իսկապես դժվար է, չէ՞ որ մենք միշտ ցանկանում ենք, որ մարդիկ երբեմն տեսնեն իրենց հիմարություններն ու մեր մեջ լավը նկատեն:

Երրորդ` ինքնաբուխ լինելը: Բացատրական բառարանում այն մեկնաբանվում է որպես ներքին պատճառների հետևանքով առաջացած, առանց  արտաքին ազդակների անմիջական ազդեցության, ինքնակամ, երբ անում  ենք այն, ինչ ցանկանում ենք: Հնարավոր է, որ դա չի համապատասխանում վարքականոնի օրենքների մասին ինչ-որ մեկի պատկերացումներին: Սակայն, առանց այդ կարևոր որակների, մենք նման կլինեինք մեկս մյուսին: Չէ՞ որ վարքականոններին ճշգրիտ հետևելն անհնար է: Ամեն մարդ ինքը պետք է հստակ իմանա, թե առաջին հերթին իրեն ինչ է հարկավոր, որ իր կյանքը ստացվի, որ ապրելու ցանկություն ունենա:

Չորրորդ, երբ խնդիրներ են առաջանում հոգեբանորեն առողջ մարդու մոտ, ապա նա ինքն իրեն չի սկսում կեղեքել, մեղադրել տհաճությունների մեջ հայտնվելու համար, այլ սկսում է մտքի մանրադիտակով զննել խնդիրը, վերլուծել ու հնարավորության դեպքում օպտիմալ լուծումներ գտնել:

Հինգերորդ` որքան էլ տարօրինակ է, հոգեբանորեն առողջ մարդը մենակության կարիք է ունենում: Անընդհատ հասարակության մեջ գտնվել ուղղակի անհնար է: Պարզապես այդպես կարելի է կորցնել հոգեբանական առողջությունը: Իսկ միայնությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն աղմուկից հանգստանալու, այլև մեզ ու մեր սիրելիների վրա կենտրոնանալու համար:

Հոգեբանորեն առողջ մարդն ինքնաբավ է ու անկախ: Ավելի պարզ` ազատ: Նա իր արարքների համար մշտական հավանության կարիք չունի: Որոշումներ է կայացնում առանց ավելորդ  հավանության ու խրախուսանքների: Նա մարդկանց կարծրատիպերով ընկալելու հակում չունի:

Հոգևորություն: Այս կարգը կարելի է մի քանի տեսանկյունով դիտարկել, որոնցից առաջինը հոգեբանական է: Այն ենթադրում է  աշխարհի հետ  ներդաշնակ փոխազդեցություն ու մարդուն ուղղորդում է այն մտքին, կենսական խնդրի կատարմանը, առանց որի անհնար է հոգեկան հանգստություն ու անձնական երջանկություն ունենալ:

Հոգեբանորեն առողջ մարդն ընդունակ է այլ մարդկանց հետ մտերիմ հարաբերությունների: Եվ, վերջապես, հոգեբանորեն առողջ է համարվում հումորի զգացում, ստեղծագործելու բարձր ունակություն ունեցող մարդը, ընդ որում, հումորն այս դեպքում  ագրեսիվ բնույթ չի ունենում:

Ահա, այսպիսին է հոգեբանորեն առողջ մարդը:

Շագանակագեղձի ադենոմա

Հիվանդության հին անվանումը շագանակագեղձի գերաճ է ( շագանակագեղձի բարորակ ուռուցք):

Հորմոնալ փոփոխություններՀայտնի է,  որ կանանց նման, տղամարդիկ նույնպես չեն  շրջանցում  տարիքային փոփոխությունները. խախտվում է հորմոնային հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է շագանակագեղձի գերաճի (պրոստատիտ):

 

Մասնագիտական լեզվով  այդ երևույթը կոչվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, իսկ ժողովուրդն այն անվանում է ադենոմա: Oրինակ` 18-ամյա տղամարդու շագանակագեղձի քաշը սովորաբար 20 գ է,  հետագա  25 տարիների ընթացքում այդ գեղձի կառուցվածքն ու քաշը մնում են անփոփոխ: Սակայն արդեն 60 տարեկանում բարորակ գերաճ է նկատվում տղամարդկանց 50%-ի, 80 տարեկանում` 80%-ի, իսկ որոշ տվյալների համաձայն էլ` 90%-ի մոտ: Ընդ որում, ադենոմայի քաշը կարող է հասնել նույնիսկ 400 գ-ի: Տարեց տղամարդկանց մոտ  առաջացած խնդիրը հաճախ կապվում է տարիքային հորմոնալ փոփոխությունների հետ, ինչի պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում:

 

Ադենոմայի նախանշանները

 

Ադենոմայի դեպքում առաջագեղձը մեծանալով սեղմում է միզուղին` դժվարացնելով մեզի արտահոսքը: Մեզը նեղացած լուսանցքից դուրս մղելու համար միզապարկի պատերն ավելի ուժեղ են կծկվում: Ժամանակի ընթացքում դրանք հաստանում են (ցանկացած մկան մշտական վարժությունների ազդեցությամբ հաստանում է), հետևաբար միզափամփուշտի ծավալը փոքրանում է և հանգեցնում հաճախամիզության` նվազ քանակով: Միզափամփուշտի ծավալի փոքրացման հետևանքով մեզի ճնշումը  միզապարկում մեծանում է, և դրա պատճառով այն կարող է հոսել ոչ միայն միզուղով, այլև մղվել հակառակ ուղղությամբ, դեպի երիկամներ և հանգեցնել դրանց գործունեության խանգարման: Ժամանակի ընթացքում միզափամփուշտը վերածվում է «թսկած» պարկի, որը չի կարող նույնիսկ մեզը դուրս մղել: Միզելու ժամանակ այն լիովին չի դատարկվում և մեզը  հոսում է քիչ-քիչ, երբեմն էլ` կաթիլներով, չնայած միզապարկը լեցուն է:

 

Հիվանդությունը զարգանում 3 փուլով

 

Առաջին փուլ. միզապարկում մնացորդային մեզ չի լինում: Վերին միզուղիներն ու երիկամները  գործում են նորմալ: Երկրորդ փուլ. առաջանում է մնացորդային մեզ, վերին միզուղիների ու երիկամների  աշխատանքը թուլանում է: Երրորդ փուլ. մեզի լրիվ կանգ: Դրան հետևում է քրոնիկ  երիկամային անբավարարությունը: Տարածված կարծիք կա, որ ադենոման կարող է վերաճել  առաջնագեղձի քաղցկեղի: Դա թյուրիմացություն է, քանի որ տվյալ հիվանդությունը սովորաբար տեղայնացված չի լինում. այն կարող է ախտահարել առաջնագեղձի տարբեր հատվածներ: Սակայն ադենոման և առաջնագեղձի քաղցկեղը նույն հիվանդի մոտ կարող են  զուգակցված լինել: Քանի որ առաջնագեղձի բարորակ հիպերպլազիան, կարելի է ասել, տարիքային հիվանդություն է, ուստի դրա դեմ պայքարելը խիստ դժվար է: Սակայն դրա զարգացումը կարելի է լիովին կանխել:

 

Բուժումը հիմնականում ենթադրում է վիրաբուժական միջամտություն,  իսկ այսօր գովազդվող  դեղորայքն էլ կարող է անարդյունավետ լինել:  Մինչդեռ, ինչպես և գրեթե միշտ, բնությունը դեղորայքներին համարժեք միջոցներ ունի: Դեղաբույսերը ոչ միայն կենսաբանական ակտիվ նյութեր են պարունակում, այլև կարող են կանխել, արգելակել հիվանդության  զարգացումը: Շատ արդյունավետ են` երկտուն եղինջը, դդումը: Արդյունավետ են ծաղկափոշին ու ակնամոմը:

 

Արդյունավետ են երկտուն եղինջի թարմ արմատներից պատրաստված մզվածքը  (էքստրակտ) կամ էլ չոր արմատներից պատրաստված փոշին:  Աշնանը կամ վաղ գարնանը հավաքված արմատները լավ լվանալ, մսաղացով մանրացնել ու ապակյա տարայի մեջ լցնել, ավելացնել 45%-անոց օղի, այնքան, որ հումքը ծածկվի 1-2 սմ, թրմել 2 շաբաթ` ամեն օր խառնելով: Ընդունել քամելուց հետո,  օրական 3 անգամ 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:

 

Արմատափոշի. լավ չորացրած արմատները կտրատել, ապա աղալ  սրճաղացով (ցանկալի է` մանր): Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի գդալ, կրկին ուտելուց կես ժամ առաջ, գոլ ջրով: Փոշին ցանկալի է պատրաստել ամեն օր, քանի որ աղացած արմատը շատ արագ է կորցնում օգտակար  բուժիչ հատկությունները:

 

Դդում սովորական. օրվա կերակրաբաժնին դդմի կորիզների  հավելումը շատ օգտակար է:

 

Մեղվաբուծական մթերքներ

 

Մեղուների հավաքած ծաղկափոշին կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, այն հատկապես հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, կոբալտով, ցինկով, մանգանով, քրոմով, կալցիումով, յոդով ևն: Ծաղկափոշին պարունակում է գրեթե բոլոր հիմնական վիտամինները, այդ թվում և կարոտինոիդներ  և B,E.C,D,P,PP,K վիտամիններ:  Պարզապես պետք է իմանալ, որ ծաղկափոշին ուժեղ ալերգածին է, ոստի , եթե ալերգիաների հակում ունեք, չպետք է օգտագործել:  Ծաղկափոշու օգտակար հատկությունները նույնպես երկար պահելու դեպքում նվազում են: Վիտամինների զգալի մասը 2-3 ամսից  կորչում է: Մեղրի հետ խառնած (1:1 հարաբերությամբ)  ու սառնարանում պահված ծաղկափոշին ավելի երկար կպահպանի կենսաբանական ակտիվ նյութերը, սակայն մեկ տարի անց այն նույնպես կկորցնի բուժիչ հատկությունները: Այն իր ազդեցությամբ շատ նման է մարդարմատին (ժենշեն). օրգանիզմին  շրջապատող միջավայրի  նկատմամբ դիմացկունությունն ուժեղացնում է, խթանում: Կարծիք կա, որ ծաղկափոշին ծերացման գործընթացը դանդաղեցնում է, կնշանակի` խանգարում է ադենոմայի առաջացմանը:

 

Ծաղկափոշի (перга)

 

Այս բնամթերքի կառուցվածքը փոքր-ինչ տարբերվում է թարմ ծաղկափոշուց: Նրանում 2 անգամ ավելի շատ շաքար  կա, 2 անգամ ավելի քիչ ճարպ ու սպիտակուց : Բացի այդ, ծաղկափոշու(перга) մեջ ավելի մեծ քանակով վիտամիններ են պարունակվում` C, B1,B2,B6,P,A,E,D: Դրա կենսաբանական ակտիվ նյութերը դժվարությամբ են քայքայվում, քան, ասենք,  թարմ ծաղկափոշունը, սակայն այն պահպանելու համար կրկին հարկավոր է խառնել մեղրի հետ 1:1 հարաբերությամբ ու պահել սառնարանում: Բուժման նպատակով  ծաղկափոշին ընդունել մեղրով 1:1 հարաբերությամբ, օրական 2-3 անգամ մեկ թեյի գդալ:

 

Ադենոմայի բուժման պարզագույն գծապատկեր

 

Շագանակագեղձի ադենոմայի դեպքում առաջարկվում է խմել առաջարկվող դեղաբույսերից մեկնումեկի եփուկը կամ էլ մզվածքը, իսկ բուժիչ ազդեցությունն ուժեղացնելու նպատակով զուգահեռ օգտագործել դդմի կորիզներ կամ էլ ծաղկափոշի: Օրինակի համար ներկայացնենք մի ոչ բարդ գծապատկեր, որը կօգնի ստանալու լավ արդյունք:

 

Եղինջի սպիրտային մզվածք + դդմի կորիզ + մեղրի հետ խառնած ծաղկափոշի: Մզվածքն ընդունել օրական 3 անգամ, 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ, նախապես այն լուծելով 1/3-1/2 բաժակ ջրում: Միաժամանակ ուտել մեղրի հետ  խառնած մեկ թեյի գդալ ծաղկափոշի: Իսկ դդմի կորիզներ կարելի է ուտել օրվա բոլոր ժամերին:

 

Ի դեպ, բուսաբուժությունն արդյունավետ է ադենոմայի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ: Բուժման տևողությունը 3 ամիս է: Ցանկալի է նմանատիպ բուժում կատարել ամեն տարի: Երբեմն վիճակի  բարելավում է նկատվում բուժման առաջին իսկ օրերից, ինչը բուժումը դադարեցնելու պատճառ է դառնում:  Քանի որ առաջարկվող դեղաբույսերն ունեն հակաբորբոքային հատկություն, ուստի  առաջին իսկ օրերից  տղամարդկանց թվում է, թե բոլոր խնդիրներն արդեն անցյալում են: Սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը գլուխ է բարձրացնում և ավելի ծանր բնույթ  ստանում (մեզի լրիվ կանգ, երիկամների գործառույթի խանգարում):  Բուժման ընթացքում պետք է ուրոլոգի մոտ  հետազոտվել: Եթե ադենոման ուղեկցվում է բորբոքային պրոցեսով, անհրաժեշտ է պրոստատիտը բուժել:

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

Հայտնի էոր գիրությունը վտանգավոր էպարարտ հող բազմաթիվ հիվանդություններիզարգացման համարՄենք հաճախ ենք դիմում զանազան միջոցներիքաշը թեթևացնելուերբեմն էլթվացյալ գիրությունից ազատվելու նպատակովՍակայնգոյություն ունենհամամասնություններորոնք իմանալու դեպքում կարող ենք կարգավորել մեր քաշը կամ էլխորը շունչ քաշելհամոզվելովոր այն նորմայի սահմաններում էԱռաջարկում ենք այսաղյուսակըորում ձեր տարիքին ու հասակին համապատասխան կգներն են ներկայացվածՊահե՛ք այն ու ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրեքքաշը «սրբագրելու» նպատակով:

տարիքը` 18 25 30 40 50
բոյը` կիլոգրամներով
158սմ 54 57 59 61 62-կգ
160սմ 55 59 61 63 63,5-կգ
164սմ 59 62 63 66 67-կգ
168 սմ 61 65 66 68,5 69-կգ
170սմ 63 66 67 70 71-կգ
172 սմ 64  68 69 71 72-կգ

 

Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման տարածվածությամբ, ծանր բարդություններով, ինչպես նաև սիրտանոթային համակարգի, երիկամների, հոդերի խրոնիկական հիվանդություններով, որոնք բերում են երկարատև անաշխատունակության։

Անգինան (ango–սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներից։ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց` հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը` քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չի տալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարում։ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերը։ Մանրէները օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակ։

Անգինան հիմնականում խրոնիկական բորբոքային պրոցեսի (տոնզիլիտի) սրացման հետևանք է, որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են, ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը, մրսածությունը, զանազան սթրեսները։ Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի, քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումները։

Անգինային բնորոշ է կլինիկական ախտանիշների խիստ բազմազանությունը։ Նշիկների ախտաբանական փոփոխությունների բնույթը կանխորոշվում է հարուցչի տեսակային հատկանիշներով, հետևաբար անգինայի տարբերակիչ ախտորոշումը հույժ կարևոր է։ Սակայն հայտնի են նաև անգինայի այնպիսի ձևեր, որոնք առաջանում են համակարգային հիվանդությունների, լեյկոզների ժամանակ։
Անգինայի դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է նյարդային վերջույթների մեծ մասը, ինչով և պայմանավորված է արտահայտված ցավային ախտանիշը։ Ցավը ճառագայթվում է դեպի ականջը, քունքը, ատամները։

Հիվանդության ձգձգվող գործընթացը հաճախ ուղեկցվում է այլ օրգանների (սիրտանոթային համակարգ, երիկամներ) ֆունկցիայի խանգարմամբ։ Անգինայի ժամանակ դիտվում են նաև օրգանիզմի ընդհանուր թունավորվածություն և գերզգայուն վիճակ, որոնք կարող են բերել մի շարք բարդությունների` ռևմատիզմ, երիկամների սուր տարածուն բորբոքում։ Երեխաների մոտ ջերմության բարձրացումը կարող է ուղեկցվել ցնցումներով, փսխումով, ուղեղաթաղանթի բորբոքման երևույթներով և գիտակցության մթագնումով, հաճախ լինում են նաև փորլուծություն և փորացավեր։ Հետևաբար բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է բուժումը կազմակերպել ժամանակին և ճիշտ։

Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե հիվանդանում են նրանք, որոնց ըմպանի դիմադրողականությունը ցածր է, կամ ըմպանի ցանկացած ցավ անգինա է։ Սակայն իրականում հնարավոր է, որ հիվանդանա յուրաքանչյուր մարդ, այդ թվում` բացարձակ առողջ ըմպանի առկայության դեպքում։

Կարծում են նաև, թե անգինան կարելի է հաղթահարել միայն ողողումներով։ Իրականում բուսական թուրմերով ողողումներն օգնում են միայն հիվանդության առաջին շրջանում։

Ջերմությունը իջնելու օրվանից ցանկալի չէ հակաբիոտիկների օգտագործումը դադարեցնել։ Անգինայի որոշ բարդություններ զարգանում են հենց առողջացման շրջանում։ Մանրէների վերջնականապես վերացման համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի կարևոր նշանակություն ունեն դեղամիջոցի ընդունման կարգը և դեղաչափը պահպանելը։

Ամբողջ աշխարհում աճում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որը առաջանում է բազմաթիվ պատճառներից, այդ թվում` դրանց անհետևողական, փոքր դեղաչափերով և ոչ տեղին օգտագործման հետևանքով։ Բուժումն ավելի արդյունավետ է լինում, երբ նախապես ըմպանից քսուք է վերցվում և որոշվում հակաբիոտիկի նկատմամբ զգայունությունը։ Մինչև պատասխանը ստանալը, նշանակվում են լայն ոլորտի ազդեցության հակաբիոտիկներ, ցավազրկողներ, վիտամիններ, ողողումներ եղեսպակի թուրմով և այլն։ Վերջնական առողջացում դիտվում է, երբ մարմնի ջերմաստիճանը 5 օրվա ընթացքում նորմալանում է, ըմպանի ցավերը վերանում են, և պարանոցի ավշային հանգույցները շոշափելիս հիվանդը ցավ չի զգում, նորմալանում են նաև արյան, մեզի և էլեկտրասրտագրության տվյալները։ Պետք է հիշել, որ բարդությունները հաճախ առաջանում են առողջացման շրջանում տեղային և ընդհանուր ախտանիշները վերանալուց հետո առաջիկա օրերի ընթացքում և հարկ չկա շտապելու դպրոց կամ աշխատանքի գնալ։ Անգինայից և դրա բարդություններից խուսափելու համար ահրաժեշտ է վերացնել ատամների, լնդերի, ըմպանի, քթի և հարակից խոռոչների հիվանդությունները, զբաղվել ֆիզկուլտուրայով, կատարել մերսումներ, ինչպես նաև ճիշտ սնվել։

Անգինայի առաջին իսկ նշանների դեպքում անպայման բժշկի դիմեք, որը կնշանակի անհրաժեշտ բուժում։

 

Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները։

Հիվանդության հարուցիչը անզեն աչքով ոչ տեսանելի մանրէն` բրուցելան է։ Այն հայտնաբերել է անգլիացի բժիշկ Բրյուսը, 1886 թ., Մալթա կղզում։

Հիվանդությունը ԽՍՀՄ է ներթափանցել 19-րդ դարի 20-ական թվականներին, իսկ հարուցիչն առաջին անգամ անջատվել է 1923-ին։

Մարդկանց համար վարակի աղբյուրը հիմնականում բրուցելոզով հիվանդ գյուղատնտեսական կենդանիներն են։ Վիժելու և ծնելու ժամանակ դրանց ընկերքի ու պտղաջրերի հետ արտազատվում են մեծ քանակությամբ բրուցելաներ, որոնք վարակում են շրջապատը` հողը, անասնակերը և տարբեր առարկաներ։ Հարուցիչները հողի, գոմաղբի, բրդի մեջ իրենց կենսունակությունը պահպանում են 3-4 ամիս։ Հիվանդ կենդանուց արտազատված բրուցելաներն արտաքին միջավայրում չեն բազմանում, բայց երկար ժամանակ մնում են կենսունակ ու, տարբեր ճանապարհներով մուտք գործելով կենդանու և ընկալունակ մարդու օրգանիզմ, սկսում են բազմանալ։

Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու մսից, բրդից, կաթից և կաթնամթերքից։ Առավել վտանգավոր են ոչխարի և այծի հում կաթն ու թարմ պանիրը։ Բրուցելաները վերջինիս մեջ իրենց կենսունակությունը պահպանում են մինչև 60, կաթի մեջ` 45 օր, իսկ կարագի մեջ` 2-3 շաբաթ։ Վարակի տարածմանը նպաստում է նաև կենդանիների արտաթորանքով վարակված ջուրը, որի մեջ բրուցելաները կենսունակ են մնում մինչև 42 օր։

Վարակումից հետո հիվանդության գաղտնի շրջանը, կախված հարուցիչների ակտիվությունից և քանակից, տևում է 1-4 շաբաթից մինչև 2-3ամիս։ Լորձաթաղանթների և մաշկի վնասվածքների միջոցով ներթափանցած բրուցելաներն օրգանիզմում տարածվում են ավշային ուղիներով` նախ ախտահարելով ավշային հանգույցները և ապա տեղակայվում տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով դրանց զգայունության բարձրացում և ալերգիկ երևույթներ։

Գաղտնի շրջանին հաջորդում է հիվանդության կլինիկական երևույթների զարգացումը, որը կարող է ընթանալ բուռն, միջին կամ թույլ արտահայտված ինտենսիվությամբ։ Հիվանդության դանդաղ զարգացման դեպքում հիմնական ախտանիշներն են ընդհանուր թուլությունը, ջարդվածությունը, քնի խանգարումը, աշխատունակության անկումը, տարբեր հոդերի, մկանների, գոտկային շրջանի ցավերը։ Աստիճանաբար բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ի հայտ են գալիս մանրէային թույների ազդեցության նշանները, որոնք զուգորդվում են դողով, քրտնարտադրությամբ, աստիճանաբար մեծանում են լյարդի, փայծաղի չափսերը։

Արագ զարգացման դեպքում հիվանդության առաջին-երկրորդ օրերին ջերմաստիճանը բարձրանում է մինչև 390C և ավելի, որին նախորդում է արտահայտված դողը, սարսուռը, ապա առատ քրտնարտադրությունը։ Այս տենդային վիճակը շարունակվում է մի քանի օր, բայց կարող է տևել 3-4 շաբաթ` արդեն ալիքաձև տատանվող կլինիկական ընթացքով։ Այս դեպքում հիվանդի վիճակը, չնայած տանջող գլխացավին, հոդամկանացավերին և քնի խանգարմանը, լինում է համեմատաբար բավարար։ Նման խաբուսիկ վիճակը հաճախ դժվարացնում է բրուցելոզի կլինիկական տարբերակիչ ախտորոշումը։

Ենթասուր կլինիկա ունեցող բրուցելոզը կրկնվող և խրոնիկական հակում ունի, որի ժամանակ ախտանիշները (ջերմաստիճանի բարձրացում, հոդացավեր, հոգնածություն և այլն) ավելի թույլ են արտահայտված և մշտական բնույթ չեն կրում։ Սակայն դրանք կարող են խորանալ, ընդգրկելով ոչ միայն մարմնի ամբողջ հենաշարժական համակարգը, այլև ախտահարել տարբեր օրգաններ։

Ախտորոշման համար կիրառվում են արյան շիճուկի, հոդերում կուտակված հեղուկի լաբորատոր հետազոտության մեթոդները, որոնք կարող են զուգակցվել, բացահայտելով նաև հարուցչի տեսակը։

Լայնորեն ընդունված է կիրառել բրուցելոզային, մաշկային ալերգիկ փորձը, որը կարող է օգնել հայտնաբերելու նաև տարիներ առաջ հիվանդացածներին։ Այն կարող է դրական պատասխան տալ նաև բրուցելոզային կենդանի վակցինայով պատվաստված լինելու դեպքում։
Այժմ մի քանի խոսք կանխարգելման մասին։ Հակաբրուցելոզային պայքարի կազմակերպումը հասարակական ու պետական նշանակություն ունեցող խնդիր է։ Նրա նպատակն առաջին հերթին անասնապահական տնտեսությունները վարակից պահպանելն է, ապա բրուցելոզի տեսակետից անապահով տնտեսություններն առողջացնելը և, վերջապես` մարդկանց այդ հիվանդությունից զերծ պահելը։

Սննդամթերքի միջոցով վարակի փոխանցումը կանխելու նպատակով յուրաքանչյուր քաղաքացի կաթն ու կաթնամթերքը պետք է գնի խանութներից, որովհետև դրանք վաճառքի են հանվում միայն համապատասխան ջերմային մշակումից (պաստերիզացիա) հետո։ Մասնավոր մենատնտեսից կաթնամթերք գնելիս վաճառողից պետք է պահանջել կենդանու ստուգված և առողջ լինելու վերաբերյալ անասնաբույժի տված վկայականը։ Պատահական մարդկանցից գնած հում կաթը կարելի է օգտագործել միայն լավ եռացնելուց հետո։ Բրուցելոզով հիվանդ կենդանու մսից չի կարելի խորոված, կոտլետ, քյաբաբ պատրաստել կամ առանց լավ եփելու ուտել, քանի որ դրանք կարող են կենսունակ հարուցիչներ պարունակել։ Այս տեսակետից մասնավոր մարդկանցից գնած միսը միշտ պետք է վտանգավոր համարել, եթե վաճառքի համար չկա անասնաբույժի կողմից տրված վկայական։ Նման դեպքում չի բացառվում բրուցելոզով հիվանդ կենդանիների մսի միջոցով փոխանցվող մի շարք այլ հիվանդություններով վարակվելու հնարավորությունը։ Կասկածելի, չստուգված միսն օգտագործելու դեպքում անհրաժեշտ է լավ եփել, ապա տապակել։

Բրուցելոզով վարակումը կանխելու նպատակով անհրաժեշտ է միսը գնել այն օբյեկտներից, որտեղ գոյություն ունի անասնաբուժական հսկողություն։

Ավելի հեշտ է կանխել բրուցելոզով վարակումը, քան բուժել հաճախ խրոնիկական բնույթ կրող այդ հիվանդությունը։

 

Ներվային բուլիմիա (F50.2) են այն կլինիկական դեպքերը, որոնք ընթանում են անհագ և անկառավարելի շատակերությամբ։

Առաջինն այն նկարագրել է Ռասելը 1979թ., որպես նյարդային անոռեքսիայի չարորակ տարբերակ, սակայն հետագայում պարզվել է, որ այն կարող է արտահայտվել նաև առանց նախորդող անոռեքսիայի, որպես ինքնուրույն խանգարում։

Այս խանգարումը ներառում է իր մեջ երկու հիմնական ախտանիշ՝ անհագ շատակերության մղում և միտումնավոր առաջացվող փսխում (երբեմն լուծողական միջոցների չարաշահումով)՝ գիրությունը կանխելու նպատակով։ Սովորաբար, նյարդային բուլիմիայով հիվանդները գեր չեն։ Շատ կարևոր հատկանիշ է նաև մարմնի քաշով, չափով և ձևերով մտահոգվածությունը, որը ձեռք է բերում գերարժեք նշանակություն։

Այս հիվանդությամբ, հիմնականում, տառապում են կանայք։ Դաշտանի խանգարում շատերի մոտ չի դիտվում։ Բուլիմիայի նոպաները կարող են հրահրվել սթրեսներով կամ հաստատված սովորական ռեժիմի խախտումով։ Բուլիմիան ավելի հաճախ է բարդանում ու զուգորդվում դեպրեսիվ ախտանիշներով։ Կրկնվող փսխումները հաճախ որոշակի մարմնական բարդություններ են ստեղծում։ Կալիումի նվազումը բերում է թուլության, սրտի առիթմիայի, նեֆրիտի, ինչպես նաև՝ էպիլեպտիկ ցնցումների։

Նյարդային բուլիմիայի հաճախականությունն ու տարածվածությունը դեռևս վերջնականորեն պարզված չեն։ Հայտնի է, որ այն ավելի բնորոշ է զարգացած երկրներին, հիմնականում, հիվանդանում են երիտասարդները։

Ստույգ հետազոտական կատամնեստիկ հետազոտություններ չկան, սակայն որոշ տվյալներ վկայում են, որ «սովորույթները» մնում են ողջ կյանքում։

 

 

Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

 

 

Խրոնիկական բրոնխիտը բնութագրվում է խորխարտադրության հետ զուգակցվող հազով, որը տևում է տարին առնվազն 3 ամիս անընդմեջ՝ 2 տարուց ավելի ընթացքում, և պայմանավորված չէ թոքերի տուբերկուլյոզով, բրոնխէկտազներով, թոքային, սրտային կամ այլ հիվանդություններով, որոնք ուղեկցվում են խրոնիկական հազով։

 

Խրոնիկական բրոնխիտը բրոնխների տարածուն, հարաճող ախտահարում է, ունի երկարատև ընթացք՝ պարբերաբար կրկնվող սրացումներով։ Խրոնիկական բրոնխիտով հիվանդների վաղահաս հաշմանդամության և մահվան հիմնական պատճառը թոքային սիրտն է։

 

Խրոնիկական բրոնխիտն ընթանում է իրար հաջորդող 4 փուլով։

 

  1. Ռիսկի գործոնների ազդեցություն օրգանիզմի վրա. առկա է հիվանդության դրսևորվելու վտանգ։
  2. Սկզբնական նախակլինիկական նշանների փուլ. կլինիկական դրսևորումները աղքատիկ են, բնորոշ են խրոնիկական հազ («ծխողների հազ» համախտանիշ), քիչ քանակի խորխի արտադրություն, հիվանդի կողմից չզգացվող հևոց (օբյեկտիվ հևոց)։ Էական տեղաշարժեր ԷՍԳ-ի, թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի և ռենտգեն պատկերի կողմից չեն գրանցվում։
  3. Հիվանդության կլինիկայի դրսևորում (այս փուլում ավարտվում է ոչ օբստրուկտիվ բրոնխիտի զարգացումը). նշվում են ախտանիշների՝ հազի, հևոցի, խորխարտադրության աճ և վենտիլյացիոն ֆունկցիայի խանգարում։
  4. Հիվանդության բարդությունների փուլ (այս փուլը բնորոշ է միայն օբստրուկտիվ բրոնխիտին). արտահայտված է շնչառական անբավարարությունը, առկա է հանգստի հևոց, որն ուժեղանում է հիվանդության սրացման, ֆիզիկական լարման, ծանր հազի ժամանակ (որոշ հիվանդների մոտ ծանր նոպայական հազը կարող է ընթանալ գիտակցության կարճատև կորստով, ուշաթափությամբ և ջղաձգումներով (բետտոլեպսիա)։ Ձևավորվում են թոքի տարածուն էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, խրոնիկական թոքային սիրտ, թոք-սրտային անբավարարություն։

 

Ռիսկի գործոններ

 

  • Ակտիվ և պասիվ ծխելը (դիտվում է նաև որպես պատճառական գործոն)։ Հայտնի է, որ ծխողների 50%-ի մոտ նշվում են խրոնիկական բրոնխիտի նշաններ, իսկ թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ տառապողների 95%-ը ծխողներ են։ Այս գործոնը հատկապես արդիական է Հայաստանում, որտեղ բնակչության 1/3-րդը ծխող են։
  • Օրգանիզմի սառեցում։ Այս գործոնը հատկապես արդիական է Հայաստանի լեռնային շրջաններում։
  • Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։
  • Օդում մասնագիտական վնասակար նյութերի՝ ծծմբի, ազոտի երկօքսիդների, թթուների գոլորշիների, սև ծխի, բարդ քիմիական միացությունների, կադմիումի, կրեմնիումի, ածուխի փոշիների բարձր պարունակություն (շրջակա միջավայրի աղտոտվածություն)։
  • β1-հակատրիպսինիբնածին անբավարարություն (նպաստում է թոքերի էմֆիզեմայի առաջացմանը երիտասարդ տարիքում)։
  • Սուր շնչական վիրուսային վարակ, շնչուղիների հիպերռեակտիվություն (հրահրվում է գրիպի, պարագրիպի, ռեսպիրատոր-սինցիտիալ, ադենովիրուսային վարակով)։
  • Ընտանեկան, գենետիկական (բրոնխաթոքային հիվանդությունների հանդեպ Ժառանգական նախատրամադրվածություն), սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ։
  • Ալկոհոլ չարաշահելը։
  • Տարիք։ Տարեցների հիվանդության ընթացքն անբարենպաստ է։

 

Հատկապես վտանգավոր է միաժամանակ մի քանի ռիսկի գործոնների ազդեցությունը (օրինակ՝ սառեցման, ծխախոտի ծխի, արդյունաբերական և կենցաղային աղտոտիչների զուգակցված ազդեցությունը)։

 

Դասակարգում

 

Ըստ ախտածագման՝

 

  • Առաջնային
  • Երկրորդային

 

Ըստ ֆուկցիոնալ առանձնահատկությունների՝

 

  • Ոչ օբստրուկտիվ
  • Օբստրուկտիվ

 

Ըստ կլինիկալաբորատոր առանձնահատկությունների՝

 

  • Լորձային
  • Լորձաթարախային կամ թարախային

 

Ըստ շրջանի՝

 

  • Սրացում
  • Ախտադադար

 

Ըստ խրոնիկական բրոնխիտին բնորոշ (օբլիգատ) բարդությունների՝

 

  • Խրոնիկական թոքային սիրտ
  • Շնչառական և թոք-սրտային անբավարարություն

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտն ախտորոշելիս պետք է նշել բորբոքման տեսակը՝ լորձային, լորձաթարախային կամ թարախային, բարդությունների առկայությունը, արտաքին շնչառության ֆունկցիայի խանգարման աստիճանը։

 

Սովորոբար թոքերի օբստրուկտիվ հիվանդությունն ախտորոշվում է վերջնական շրջանում, քանի որ նախորդ շրջաններում կլինիկական նշանները (հազից բացի), որպես կանոն, բացակայում են՝ նույնիսկ արտաքին շնչառության ֆունկցիայի զգալի խանգարման դեպքում, և հիվանդը գանգատներ չի ներկայացնում։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում առողջ անձանց, հատկապես ծխողների, կանխարգելիչ նպատակով հետազոտման ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել սպիրոմետրիայի տվյալներին (ԿՂԹ1-ի և այլ ցուցանիշների գնահատում)։

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտին հատուկ են բրոնխների տարածուն ոչ ալերգիկ բորբոքում, հարթ մկանների և լորձային գեղձերի բորբոքային հիպերպլազիա, բրոնխային լորձի առատ արտադրություն և էպիթելային բջիջների մետապլազիա, որոնց հետևանքով առաջանում է թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարում։ Այդ խանգարումը մշտական բնույթի է, դրսևորվում է հազով, խորխարտադրությամբ, հևոցով, որոնք պայմանավորված չեն բրոնխաթոքային այլ հիվանդություններով և այլ օրգան-համակարգերի ախտահարմամբ։

 

Ի տարբերություն խրոնիկական ոչ օբստրուկտիվ բրոնխիտի՝ օբստրուկտիվի դեպքում դիտվում է շնչուղիների մշտական օբստրուկցիա, որը հիմնականում անդառնալի է կամ քիչ դարձելի՝ բրոնխալայնիչների ազդեցությունից։ Ի տարբերություն բրոնխային ասթմայի՝ խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի դեպքում բորբոքային գործընթացին մասնակցող հիմնական բջջային տարրերն են նեյտրոֆիլները և ալվեոլային մակրոֆագերը, որոնք, արտադրելով մեծ քանակությամբ պրոտեոլիտիկ ֆերմենտներ՝ էլաստազա, միելոպերօքսիդազա և այլն, հանգեցնում են հավասարակշռության խանգարման պրոտեոլիզ-հակապրոտեոլիզ և օքսիդիչ-հակաօքսիդիչ համակարգերում, քայքայում թոքերի առաձգական գոյացությունները՝ առաջացնելով ֆիբրոզ և անդառնալի օբստրուկցիա։ Օբստրուկտիվ բրոնխիտի դեպքում որոշ չափով առկա է նաև դարձելի օբստրուկցիայի բաղադրիչը, որի հիմքում ընկած է բրոնխների հարթ մկանների սպազմը և լորձի առատ արտադրությունը։ Լորձի առատ արտադրությունը պայմանավորված է նեյտրոֆիլային էլաստազայի գրգռիչ ազդեցության հետևանքով առաջացած բրոնխային գեղձերի հիպերպլազիայով։

 

Խրոնիկական ոչ օբստրուկտիվ բրոնխիտի առանձնահատկությունները

 

  • Ախտահարվում են խոշոր, պրոքսիմալ բրոնխները։
  • Առկա է հազ, խորխարտադրություն։
  • Տարածուն կոշտացած շնչառություն, ցրված չոր սուլող խզզոցներ՝ առավելապես ցածր տոնի։
  • Ընթացքը համեմատաբար բարվոք է։

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի առանձնահատկությունները

 

  • Անդառնալի ախտահարվում են մանր, դիստալ բրոնխները։ Ինֆեկցիոն-դեստրուկտիվ գործընթացի մեջ ընդգրկվում է նաև թոքային հյուսվածքը։
  • Առկա է հազ, խորխարտադրություն, մշտական հարաճող հևոց, ֆիզիկական լարման հանդեպ տոլերանտության անկում։
  • Տարածուն թուլացած շնչառություն՝ երկարացած արտաշնչումով, ցրված չոր սուլող խզզոցներ՝ առավելապես բարձր տոնի։
  • Պերկուտոր հնչյունը՝ տուփային երանգով։
  • Ստոծանու գմբեթը՝ հարթված, իջած։
  • Դիտվում է «շնչառական դիսկոմֆորտ», որը վերածվում է շնչահեղձության նոպաների և ասթմանման բաղադրիչի։
  • Ընթացքն անբարենպաստ է։

 

Անամնեզի տվյալները խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի դեպքում

 

  • Ծխելը
  • Շնչուղիների կրկնվող վարակային հիվանդություններ (հաճախ՝ ձմռան ամիսներին)
  • Հիվանդության ընթացքի մշտական հարաճուն բնույթ և ախտանիշների արտահայտվածության աճ
  • Տարիների ընթացքում անընդհատ հարաճող հևոց՝ կապված ֆիզիկական լարման հետ
  • Ֆիզիկական ակտիվության սահմանափակում
  • Հազ (հիմնական նշաններից է, սովորաբար ուղեկցվում է խորխարտադրմամբ, որն առավել արտահայտված է առավոտյան ժամերին)
  • Արյունախխում (թարախային խորխում արյան ձգաններ)
  • Տարածուն, տարբեր տրամաչափի սուլող խզզոցներ

 

Խրոնիկական թոքային սրտի սկզբնական շրջաններում օբստրուկտիվ բրոնխիտի հիմնական նշաններին միանում են արտահայտված հևոց, որը չի համապատասխանում կատարվող ֆիզիկական աշխատանքին, սրտխփոց, սրտի ռիթմիկ աշխատանքի խաթարման զգացում։ Հետագայում նշվում են աչքի սպիտապատյանի ինյեկցիա, տեսանելի լորձաթաղանթների կապտություն, ափերի մշտական տաքություն, պարանոցի երակների լայնացում (հատկապես արտահայտված հազի և ֆիզիկական լարման պահին), աջ թուլակողի ցավեր, վերորովայնի պուլսացիա։ Վերջնական շրջաններում ի հայտ են գալիս վերջույթների այտուց, ասցիտ, մեզի քանակի նվազում։

 

Ֆիզիկական հետազոտություններ

 

  • Հիվանդները հաճախ թերսնված են (հիվանդության հարաճին զուգընթաց առաջանում է անօրեքսիա, և նկատվում է քաշի կորուստ)։
  • Պերկուտոր՝ պարզ թոքային կամ տուփային հնչյուն, սրտի աջ սահմանի տեղաշարժ դեպի աջ։
  • Աուսկուլտատիվ՝ օբստրուկցիայի (սուլող խզզոցներ, կոշտացած շնչողություն) և (կամ) էմֆիզեմայի նշաններ (թուլացած շնչառություն)։ Խրոնիկական թոքային սրտի դեպքում եռփեղկ փականի վրա I տոնն ուժեղացած է, թոքային զարկերակի վրա II տոնը շեշտված, լսվում են սիստոլիկ, դիաստոլիկ և Գրեխեմ-Սթիլլի աղմուկ թոքային զարկերակի վրա։
  • Կրծքավանդակը հաճախ էմֆիզեմատոզ տեսք ունի։ Կրծքավանդակի էքսկուրսիան սահմանափակ է, օժանդակ մկանները մասնակցում են շնչական ակտին։ Առկա է կենտրոնական ցիանոզ։ Այդ ախտանիշները կրում են մշտական հարաճուն բնույթ։ Խրոնիկական թոքային սրտի դեպքում ներշնչման և արտաշնչման պահին պարանոցի երակներն արտափքվում են։

 

Լաբորատոր և գործիքային հետազոտություններ

 

  • Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտություն (ՂԹԺ)։ Կարող են հայտնաբերվել բրոնխային օբստրուկցիայի նշաններ.

 

  1. մեկ վայրկյանում արագացված արտաշնչման ծավալի (ԿՂԹ1) իջեցում (մեկ տարում 50 մլ-ից ավելի ԿՂԹ1-ի իջեցումը վկայում է հիվանդության հարաճի մասին),
  2. ԿՂԹ1-ի հարաբերությունը թոքերի կենսական տարողությանը (Իժխ) (Տիֆնոյի ցուցանիշ) իջած է,
  3. ԿՂԹ1-ի հարաբերությունը պատշաճ մակարդակից իջած է (այս ցուցանիշի հիման վրա տրվում է խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի դասակարգումն ըստ ծանրության),
  4. բրոնխային օբստրուկցիայի անդառնալիություն (β2-ագոնիստներովինհալյացիոն փորձի արդյունքում՝ ԿՂԹ1-ի աճը 20%-ից քիչ է),
  5. թոքերի կենսական տարողությունը բնականոն է կամ իջած,
  6. թոքերի ընդհանուր տարողությունը բնականոն է կամ բնականոնից բարձր։

 

  • Խորխի ընդհանուր քննություն։ Ուշադրություն դարձնել խորխի քանակին, գույնին, կոնսիստենցիային և պարունակությանը։

 

Խորխի քննության տվյալները տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների ժամանակ

 

  • Խորխի մանրադիտակային և մանրէաբանական հետազոտություն (հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում, անհրաժեշտության դեպքում՝ խորխի ցանքս թթվակայուն մանրէների՝ տուբերկուլյոզի միկոբակտերիաների կուլտիվացիայի համար նախատեսված միջավայրերի վրա)։
  • Զարկերակային արյան թթվահիմնային վիճակի քննություն։ Նպատակահարմար է կատարել միջին ծանրության և ծանր խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտով հիվանդներին՝ թոքերում գազափոխանակության վիճակը, հիվանդության հարաճի և շնչառական անբավարարության աստիճանը որոշելու համար։
  • Էլեկտրասրտագրություն։ Ուշադրություն են դարձնում՝ կա՞ն արդյոք խրոնիկական թոքային սրտին բնորոշ նշաններ (աջ փորոքի գերաճ)։
  • Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն։ Պարտադիր կատարվում է հիվանդի առաջնակի հետազոտության ժամանակ։ Կարող են նշվել.
  1. բուլլաներ, թոքի օդատարության աճ, ստոծանու իջեցում և (կամ) հարթեցում, կողմնային պատկերի վրա՝ հետկրծոսկրային տարածության լայնացում,
  2. թոքային պատկերի ուժեղացում, թոքային զարկերակի ցողունի լայնացում, աջ փորոքի ստվերի մեծացում, սրտի ուղղահայաց դիրք (այս նշանները հայտնաբերվում են խրոնիկական թոքային սրտի դեպքում)։

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի սրացման շրջանում պարտադիր պետք է կատարել այս հետազոտությունը՝ թոքաբորբը, սպոնտան պնևմոթորաքսը կամ այլ բարդությունները բացառելու համար։

 

  • Բրոնխոսկոպիա (թոքի քաղցկեղի, տուբերկուլյոզի կասկածի դեպքում)։
  • Բրոնխոգրաֆիա (բրոնխէկտազների կասկածի դեպքում)։
  • Համակարգչային տոմոգրաֆիա (թոքի քաղցկեղի, թարախակույտի, բրոնխէկտազների կասկածի դեպքում)։
  • Ռինոսկոպիա և (կամ) հարքթային ծոցերի ռենտգեն հետազոտություն (սինուսիտի կասկածի դեպքում)։
  • Աղեստամոքսային ուղու վերին հատվածների էնդոսկոպիկ հետազոտություն, որկորում թթվայնության մակարդակի որոշում (ստամոքս-որկորային ռեֆլյուքսային հիվանդության կասկածի դեպքում)։
  • Քրտինքում քլորիդների մակարդակի որոշում (մուկովիսցիդոզը բացառելու համար)։

 

Տարբերակիչ ախտորոշում

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի սրացման շրջանում պետք է ժխտել թոքաբորբն ու սպոնտան պնևմոթորաքսը։ Դրանից բացի, խրոնիկական բրոնխիտ ախտորոշելիս բացառում են.

 

  • բրոնխային ասթման,
  • բրոնխէկտազները,
  • թոքի ուռուցքները,
  • տուբերկուլյոզը,
  • մուկովիսցիդոզը,
  • օրգանների տրանսպլանտացիայի, տոքսիկ քիմիական նյութեր ներշնչելու, ծանր վիրուսային վարակի հետ կապված օբլիտերացնող բրոնխիոլիտը,
  • ընդհանուր ճարպակալումը, որն առաջացնում է հևոց, ցերեկային քնկոտություն, գիշերային ապնոյեի համախտանիշ, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաներ։

 

Նշանակություն ունի նաև խրոնիկական հազով հիվանդների շրջանում ախտորոշման ճշգրտելը և օբստրուկտիվ բրոնխիտով հիվանդների վաղ հայտնաբերելը, ինչը հնարավորություն կտա իրականացնել համապատասխան բուժում և հսկողություն ու կանխել բրոնխիտի բարդությունների ի հայտ գալը։

 

Հայտնի է, որ զարգացած արդյունաբերությամբ երկրների բնակչության շրջանում հազը հանդիպում է 30%-ի մոտ, որոնցից 10%-ը տառապում է խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտով։ Ըստ որում, խրոնիկական հազը կարող է լինել բրոնխիտի միակ և առաջին դրսևորումը, որը հաճախ առաջանում է տարվա ցուրտ ժամանակահատվածում, զուգակցվում վերին շնչուղիների բորբոքային հիվանդություններով, և որին հետագայում միանում է հևոցը։

 

Հազը շնչառական ռեֆլեքս է, որն ուղղված է շնչուղիներից օտար մարմիններ, փոշի և բրոնխային արտադրուկի ավելցուկ հեռացնելուն և շնչուղիների մեխանիկական պաշտպանությանը (‚ՍՈՔպսՖ – րՑՏՐՏՋպՉՏռ տպր սպչՍՌւե)։ Այն առաջանում է, երբ շնչափողում և բրոնխներում արտադրվում է մեծ քանակությամբ փոփոխված լորձ, որը չի հեռացվում թարթչավոր էպիթելի օգնությամբ։

 

Պետք է հաշվի առնել, որ հազային ռեֆլեքսը ծագում է ինչպես շնչուղիներում, այնպես էլ թոքամզում տեղադրված թափառող նյարդի վերջավորությունների գրգռման հետևանքով։

 

Կայուն հազն ախտաբանական երևույթ է։ Այն կարող է լինել սուր և խրոնիկական (4-8 շաբաթից ավելի տևողությամբ), խորխարտադրությամբ և առանց դրա (պրոդուկտիվ և ոչ պրոդուկտիվ)։

 

Հազի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու համար պետք է ճշտել.

 

  • առաջացման ժամանակը (առավոտյան, ցերեկային, երեկոյան կամ գիշերային հազ),
  • հնչեղությունն ու արտահայտվածությունը,
  • բնույթը (մշտական, նոպայական),
  • խորխարտադրության բնույթը,
  • հազն առաջացնող, ուժեղացնող և մեղմացնող գործոնները,
  • ուղեկցող ախտանիշների առկայությունը։

 

Հազի առանձնահատկությունները տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների ժամանակ

 

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի բուժում

 

Բուժման արդյունավետությունը և հիվանդության հետագա ընթացքը մեծապես կախված են ռիսկի գործոնների՝ հատկապես ծխելու դեմ իրականացվող միջոցառումներից։ Ըստ ժամանակակից տվյալների` գոյություն չունեն այնպիսի դեղեր, որոնք կարող են դանդաղեցնել թոքերի արտաքին շնչառության ֆունկցիայի վատթարացումը, եթե հիվանդը շարունակում է ծխել։

 

Ոչ դեղորայքային միջոցառումներ

 

  • Շնչառությանը մասնակցող մկանների մարզում՝ բուժական ֆիզկուլտուրայի մեթոդների կիրառմամբ։
  • Մեծ քանակությամբ դյուրամարս սննդի օգտագործում։
  • Կոտորակային սննդակարգ (սննդի ընդունում օրը 5-6 անգամ, քիչ քանակով)։
  • Երկարատև թթվածնային թերապիա. օրը առնվազն 18 ժամվա ընթացքում (ներառյալ քնի ժամանակահատվածը) թթվածնով հարուստ օդի ինհալյացիա 2-5 լ/րոպե արագությամբ (ցածր հոսքի թթվածնային թերապիա)։
  • Ֆիզիոթերապիա՝ կրծքավանդակի բախում, վիբրոմերսում, բրոնխների պոստուրալ (դիրքային) դրենավորում։

Խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի դեղորայքային բուժումը հիմնականում իրականացվում է խոլինոլիտիկներով, β2-ագոնիստներով և երկարատև ազդող մեթիլքսանտիններով։ Դրանց անարդյունավետության և ախտանիշների խորացման դեպքում նշանակում են նաև ինհալյացիոն գլյուկոկորտիկոիդներ։ Համակարգային գլյուկոկորտիկոիդներից (պրեդնիզոլոն) պետք է հնարավորին չափ խուսափել՝ նկատի ունենալով վերջիններիս կողմնակի ազդեցությունը մկանների, այդ թվում նաև՝ ստոծանու և այլ շնչառական ակտին մասնակցող օժանդակ մկանների վրա (միոպաթիա), ինչը կարող է խորացնել շնչառական անբավարարությունը։

Հազն անհրաժեշտ է ճնշել, երբ այն սպառում է հիվանդի ուժերը, խանգարում քնին, առաջացնում ցավ։ Հազի դեմ կարճատև օգտագործում են հակահազային և խորխաբեր միջոցներ։ Խորխաբեր միջոցներ օգտագործելու հետ մեկտեղ հիվանդը պետք է մեծ քանակությամբ հեղուկներ ընդունի (տաք թեյ, հանքային ջրեր և այլն)։ Թանձր խորխի դեպքում նշանակում են խորխալույծ միջոցների՝ ացետիլցիստեինի ինհալյացիաներ։ Ֆերմենտային պատրաստուկների՝ տրիպսինի և այլնի նշանակումը խորհուրդ չի տրվում՝ հաշվի առնելով դրանց գրգռիչ ազդեցությունը։

Գրականություն

 

  1. Кокосов А.Н. Хронический бронхит. Концепция этапного развития, ее суть и значение // Врачебное дело.- 1991.-N12.- С. 8-10.
  2. Кокосов А.Н. Хронический бронхит обструктивная болезнь легких: особенности клинической картины, клинико-функциональная диагностика и принципы лечения // // Новые Санкт-Петербургские врачебные ведомости.- — N1(7).- С. 15-18.
  3. Овчинников А.А. Патогенез и дифференциальная диагностика хронического кашля // Туберкулез.- 2002.- N1.- С. 54-58.
  4. Руководство по фармакотерапии для врачей и фармацевтов.- Под ред. Э.С.Габриеляна, Р.Г.Борояна.- Ереван: «Гитутюн», 2001.- С. 186-205.
  5. Сарыбаев А.Ш. Подходы к диагностике и лечению больных с гипоксической легочной гипертонией при хронических обструктинвых заболеваниях легких (продолжение) // Центрально-Азиатский мед. журнал.- 1996.- Том 2, N2.- С. 95-100.
  6. Спутник терапевта (внутренние болезни в вопросах и ответах).- Под ред. Ю.Р.Ковалева.- Санкт-Петербург: «Фолиант», 1997.- 448 с.
  7. Чучалин А.Г. Пульмонология в России и пути ее развития // Пульмонология.- 1998.- N4.- С. 6-22.
  8. Mannino M. Chronic obstructive pulmonary disease: epidemiology and evaluation // Hospital physician.- 2001.- October.- P. 22-31.- www.turner-white.com

Հեղինակ :     Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ.
Աղբյուր :     Ներքին հիանդություններ