1. Խելացին գնահատում է սեփական դատողությամբ, հիմարը՝ ամբոխի:
2. Լավ է թշնամի լինել խելացիի հետ, քան ընկերանալ հիմարի հետ:
3. Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում բարի և չար գայլերի միջև: Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:
4. Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն, և՛ դիմացինին:
5. Վերցրու լավը նույնիսկ թշնամիներից, մի՛ վերցրու վատը նույնիսկ ծնողներից:
6. Մի՛ արա ուրիշին այն, ինչը քեզ էլ տհաճ կլիներ:
7. Ողորմելի է նա, ով խոսում է ուրիշի թերություններից կամ իր առաքինություններից: Իսկական արժանավորը չի խոսում ո՛չ ուրիշների թերություններից, ո՛չ էլ իր արժանիքներից:
8. Իր հույզերի գերին բոլոր մարդկանց գերին է, իր հույզերի տիրակալը՝ ողջ աշխարհի տիրակալը:
9. Ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ, հերոսը՝ ճակատամարտում, ազնիվը՝ պարտքը վերադարձնելիս, կինը՝ աղքատության մեջ, բարեկամները՝ անախորժությունների ժամանակ:
10. Հաղթահարիր զայրույթը քնքշությամբ, չարությունը՝ բարությամբ, սուտը՝ ճշմարտությամբ: