ՀԻՄՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ՀԻՄՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ

Ինչպես արդեն ասվել է, հնում ընտանիքը մարդկանց համար ամենից առաջ նյութական
միություն էր, և հետո միայն, ազգակցական և հոգեկան մերձեցման միություն: Ամենից
հաճախ այն ծառայում էր մարդու պարզագույն պահանջմունքների՝ կենսաբանականի,
հուզականի, նյութականի բավարարման միջոց: Երեխաները նույնպես բավարարում էին ոչ
թե միայն ծնողների կենսահոգեբանական, այլև տնտեսական կարիքները. Նրանք հարկավոր
էին և որպես աշխատող ձեռք, և որպես կենսաթոշակի գրքույկ, ծերության ապահովություն:
Ուստի այն ժամանակ ավելի շատ էին երեխաներ ծնվում, և ամուսիններին միացնող կապերն
ստիպողական էին, առաջնային: Այժմ երեխաների պահանջը դադարել է տնտեսական
լինելուց, մնացել է միայն կենսահոգեբանականը: Ամուսին ունենալու պահանջը նույնպես
փոխվել է, դրանում բավական նվազել է տնտեսական շերտը. Մարդիկ դարձել են միմյանցից
նյութապես ավելի անկախ, և նրանց տնտեսական կարիքները հիմնականում բավարարում են
ընտանիքից դուրս: Այս ամենը նվազեցնում է նյութական՝ ստիպողական, առաջնածին
կապերի ուժը, որոնք մարդկանց միացնում են ընտանիքում:
Ընտանիքում մարդկանց միացնող հին ամրակներին, մեծ մասամբ արտաքին
անհրաժեշտության ամրակներին, աստիճանաբար փոխարինելու են գալիս նորերը՝ներքին
անհրաժեշտության, հոգեբանական և հոգեկան ամրակները: Հոգեբանորեն զարգացած
մարդու ամուսնության գլխավոր ձգողականությունը այժմ ոչ թե միմյանց նյութական
օգնությունն է, ոչ թե ընտանիքավոր մարդու բուն դիրքը, ոչ թե կնցաղայինի թթևացումը թեև
այս ամենը, իհարկե, շատ կարևոր է: Մարդիկ աստիճանաբար գիտակցում են, որ այժըմյան
ամուսնության երջանկությունը առավել շատ պայմանավորված է հատկապես
համագործակցությամբ, հոգեկան մրձեցումով: Ժամանակակից մարդն ակնկալում է, որ
ամուսնությունը կբավարարի ոչ միայն իր բազային՝ կենսաբանական, հուզական,
կենցաղային, այլև ավելի վեհ՝ գեղագիտական, բարոյական, ինտելեկտուալ
պահանջմունքները: Աստիճանաբար ընտանիքում երևան է գալիս նոր դեր, նոր
պարտականություն, որը խիստ բարդացնում է նրա ողջ կյանքը՝ մարդու հուզական-հոգևոր
բարձրագույն պահանջմունքների բավարարման պարտականությունը: Այս ամենին,
հավանաբար, սպասում է մեր նոր հոգեբանությունը, նոր ենթագիտակցությունը:
Բայց որքան ավելի բարդ է պահանջմունքը, այնքան ավելի դժվար է այն բավարարել: Որքան
ավելի անհատական է մարդը, այնքան ավելի դժվար է նրա համար մտերիմ մարդ գտնել, և
այնքան ավելի դժվար է նրա հետ լավ հարաբերությունները պահպանել: Սա, ի դեպ,
այժմյան ամուսնալուծությունների և ամուրիության հոգեբանական հիմքն է: Այժմյան
ամուսնության մեջ աստիճանաբար իրենց դերը նվազեցնում են սոսկ հիմքերը,

առաջնայինները, նյութականը, դրանց փոխարինելու են գալիս ուրիշները, առավել բարդերը,
բայց գալիս են դանդաղ, հապաղելով: Այստեղից էլ շատ ամուսնությունների
երերունությունը՝ հին և նոր ամուսնությունների ընտանեկան հիմքերի բախումների
արձագանքը, ամուսնության ողջ հոգեբանության վերակառուցման արգասիքը:

Comments