Հեքիաթներ – Հոգեբանական Անկյուն
041 21 31 03 hov-bakh@mail.ru

Հեքիաթներ

 ԻՐԵՔ ԴԱՐԴԱՏԵՐ

Ժամանակով իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։ Գնում են հասնում մի ճամփաբաժանի։ Նրանք իրար խոսք են տալիս՝ ով որ առաջինը ետ դառնա, սպասի մեկելներին. ոնց որ իրար հետ դուրս են եկել գեղիցը, էնպես էլ իրար հետ ետ գան։

Անց ա կենում մի քանի տարի։ Էդ տղերքը ետ են գալիս իրենց նշանակած տեղը։ Ամեն մեկը սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մեկը ասում ա,— ես յոթ տարի Վանա թագավորի մոտ ձիապան էի։ Աստծու ամեն առավոտ թագավորն ինձ հարուր ոսկի էր տալիս ու հրամայում, որ տանեմ աղքատներին բաժանեմ։ Ես էլ էդ հրամանը հալալությունով կատարում էի։ Յոթ տարին որ թամամեց, թագավորը շատ փող տվեց ինձ ու ճամփու դրեց։
Ընկերները հարցնում են.

— Բա, դու, որ յոթ տարի թագավորի մոտ ձիապան կացար, ու նա քու ձեռով ամեն առավոտ փող էր բաժանում աղքատներին, օրից մի օր չհարցրի՞ր, թե թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանը անում ես։

— Չէ,— ասաց տղեն,— որ սիրտս միամիտ էր, էլ չհարցրի։ Հիմի ես էլ ձեզ նման մտածմունքի մեջ ընկա։ Դուք գնացեք տուն, ես ետ դառնամ Վանա թագավորի մոտ, նրա դարդն իմանամ։

Գալիս ա, հասնում Վանա թագավորի պալատը, թագավորը հարցնում ա.

— Ւնչի՞ ետ եկար, այ տղա։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես յոթ տարի քու դռանը ձիապան էի, ու դու ամեն առավոտ իմ ձեռով փող էիր բաժանում աղքատներին։ Ոչ դու օրից մի օր ինձ հարցրիր, թե. «Այ տղա, փողերն ի՞նչ ես անում», ոչ էլ ես մի օր հարցրի, թե. «թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ դու էդ բանը անում ես»։ Հիմի թագավորն ապրած կենա, ես ետ եկա, որ ոտներդ ընկնեմ, աղաչանք-պաղատանք անեմ, քու դարդն ինձ ասես։

Թագավորը մի խոր հոգոց հանեց ու ասավ.

Ավելին

 

ԺՈՒԺԿԱԼ ԹԱԳՈՒՀԻՆ ՈՒ ԻՐ ԵՐԵՔ ՏՂԵՆ

Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարքի վայելքից։

— Միտք չունեմ,— ասում ա,— աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն ու Քրիստոսին եմ տվել։

Թագավորի տեղը շատ նեղում են.

— Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարքը անտեր չմնա։ Թագավորի աղջիկն ասում ա.

— Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարենը մենակ մի անգամ իմ անկողինը գար:

Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Օչով չի ուզում էդ աղջկան առնել։ Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.

— Ես կուզեմ։ Թե որ թագավորի աղջիկը էդքան համբերող ու նամուսով կլինի՝ ես էլ կլինեմ։ Ես էդ պայմանին համաձայն եմ, ախպեր, ես դրան կուզեմ։

Թագավորի աղջիկը էս տղի խոսք ու զրցից հասկանում ա, որ սա համ շատ խելոք ա, համ էլ շատ դիմացկուն ու համբերող։ Բերում են սրանց պսակում։ Թագի տակին երդվում են՝ տարենը մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն.— Ով որ մեզանից,— ասում են,— էս երդումը քանդի, աստված էն րոպեն նրա մեջքը կոտրի։— Ասում են ու իրանց խոսքին հաստատ մնում։

Պսակի առաջին գիշերը աղջիկը երկուհոգիսանում ա։ Ծեր թագավորը հրաժարվում ա Գահից, ու նրա տեղը թագավոր ա նստում փեսեն՝ նախրչու տղեն։ Սա էնպես խելքով ու իմաստությունով ա կառավարում երկիրը, որ ժողովուրդը սրտով սիրում ա ու պատվում սրան։

Վրա երկրորդ տարին թագուհին պառկում ա, բերում մի սիրուն տղա։ Աշխարքն էլ իրանց սիրած թագավորի ու թագուհու հետ ուրախանում ու զվարճանում ա։ Բոլորի բերանին նրանց բարի գործերն ու անարատ հալալ սուրբ անկողինն ա լինում։ Օրերը գալիս անց են կենում, թագուհին մի տղա էլ ա բերում։

Էդ վախտերը, մի իրիկուն, մի քանի փչացած ջահել տղերք քեֆ անելիս են լինում։ Նրանցից մեկն ասում ա,— թագավորի ու թագուհու բախտավորությունն էլ երկար չի քաշիլ։ Թագավորը տարենը մեկ ա գնում թագուհու անկողինը։

— Էդպես ա,— ասում ա մեկելը,— ասում են, հենց էս գիշերը նրանց ժամկետը թամամում ա։ Թագավորը գնալ պտի թագուհու անկողինը։
— Տղերք,— ասավ սրա կողքին նստողը,— ես էս գիշեր գնալու եմ թագուհուն խաբեմ։ Թե ես նրանց բախտավորությունը չքանդեմ, բաս ես ես չեմ։

Ավելին

 

ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ

Ժուկով ժամանակով մի մարդ ա լինում, ունենում ա մի մինուճար տղա։ Էս մարդը կանչում ա աղին.

— Այ որդի,— ասում ա,— տեսնում ես՝ հրես մեռնում եմ։ Քեզ ուզում եմ իր եք խրատ տամ։ Որտեղ լինես,— ասում ա,— ինչ էլ որ անելիս լինես, հենց որ ժամի զանգակի ձենը լսես, ձեռիդ գործը թող, գնա ժամ, աստծուն աղոթք արա։ Էս մեկ։ Որ վարար ջուր հանդիպի,— ասում ա,— առանց փորձված ուղեկցողի անց չկենաս։ Էս էլ երկու։ Երրորդն էլ,— ասում ա,– գիշերով ճամփա չգնաս. որտեղ մթնեց, էնտեղ էլ վեր արի, կաց, մինչև լուսանա։

Ասում ա ու հոգին տալիս։

Ժամանակ ա անցնում։ Էս տղեն միտք ա անում. գնա համ աշխարք տեսնի, համ էլ ապրանք բերի, առևտուր անի։ Ընկերների հետ վեր ա կենում, ճամփա ընկնում։ Գալիս են, հասնում քաղաք, իրանց առևտուրն անում, պրծնում, վերադարձին մի վարար ջրի են հանդիպում։ Ուզում են թե տան, անց կենան էն ափը, տղեն չի թողնում, հոր խրատը միտն ա բերում, թե «վարար ջրի հանդիպելիս, առանց փորձված ուղեկցողի չանցնես»։

Մինը գալիս ա թե՝ ի՞նչ կա, տնաշեններ, որ էդքան վախենում եք։ Ուզու՞մ եք, ես ջուրը մտնեմ, հետո դուք։

Ասում ա ու ախմախավարի ձին քշում, ջուրը մտնելն ու չքվելը մին ա լինում։ Իրան էլ, ձիուն էլ ջուրը քշում ա տանում։ Դե, հիմի արի տես էն մեկելները ոնց են ուրախացել, որ տղի խոսքին ականջ արին` ջուրը չմտան, թե չէ պտի խեղդվեին։ Նոր մի իմացող մարդ են գտնում, որ ջրի սաղրիկ տեղերն էնպես գիտեր, ինչպես իր հինգ մատը, դրանց անց ա կացնում ջրի էն ափը։

Մի վաճառական էդ տղի խելքն ու շնորհքը որ տեսավ, շատ հավանեց։
— Տղա,— հարցրեց,— ինձ ընկեր չե՞ս լինի։

— Խի՞ չեմ լինի,— ասեց,— համա հերս մեռնելիս ինձ խրատ ա տվել, թե դու էլ կընդունես դրանք…— ու պատմում ա հոր իր եք խրատը։

— Տնաշեն,— ասում ա վաճառականը,— բան գիտես, բան ասա, թե չէ ով չի ընդունի էդպես խելոք խրատները։ Դե, որ ընկերացանք՝,— ասում ա,— դու վեր, վռազ գնա իմ քաղաքր, հրես քեզ էս նշանաբանը, կտանես,— ասում ա,— կտաս կնկանս, դուքանի բալանիքը կառնես, կգնաս պատրաստություն կտեսնես, որ ես գամ թե չէ մեր բանին կենանք։

— Շատ լավ,— ասում ա տղեն,— ձին նստում, ճամփա յա ընկնում։ Հասնում ա տեղ,
— Ֆլան վաճառականի տունը ո՞րն ա։

— Հրես, էս ա,— ասում են։

Տղեն դուռը ծեծում ա։ Վաճառականի կնիկը դուրս ա գալի, տեսնում մի շահել, սիրուն, բոյով բուսաթով տղա հրեն էնտեղ կանգնած։ Կնիկը տղին տեսնելուն պես, խելքամաղ ա լինում։

— Ո՞ւմ ես ուզում,— հարցնում ա կնիկը։

— Ֆլան վաճառականի տունն էս ա։

— Հա, էս ա,— ասում ա կնիկը։— Ի՞նչ կա։

Ավելին

 

ՉԽՈՍԿԱՆ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի թագավոր ա լինում, ունենում ա մինուճար մի տղա։ Էս տղի տարիքը հասնում ա, թամամում, համա ինչ աղջիկ որ ջոկում են սրա համար, չի ուզում պսակվի հետը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա հորը,— ես լսած կամ, որ էն ֆլան երկրումը, էն ֆլան թագավորը մի չխոսկան աղջիկ ունի։ Ով որ կարենա խոսացնի նրան, մարդու կգնա, թե հո չէ, գլուխը կտրիլ ա տալիս։ Պետք ա գնամ,— ասում ա,— իմ բախտը փորձեմ։

— Այ որդի,— ասում ա թագավորը,— աշխարքի աղջիկը կտրվել ա՞, որ դու գնում ես սարեսար-չոլեչոլ ընկնես, թե ինչ ա մի չխոսկան աղջիկ ես խոսացնում, որ նոր նրան կնիկ առնես։ Անշառ գլուխդ շառի մեջ մի գցի,— ասում ա,— ձեռ քաշիր դրանից։

— Չէ, որ չէ,— ասում ա որդին։ — Որ ասել եմ, պետք ա անեմ։ Ես իմ թքածը լիզողը չեմ։

Թագավորը տեսնում ա ճար չկա, ուրդու ճակատը պաչում, ճամփու ա դնում։

Առավոտ լույսը որ բացվում ա, բարին բացվի ձեր վրա, ձեր որդկերանց վրա,— էս թագավորի տղեն ձին նստում ա, ճամփա ընկնում դեպի չխոսկան աղջկա երկիրը։ Դե, աստված նրան բարի ճամփա տա, թող գնա։

Գնում ա, գնում, գնում, շատ ու քիչը աստված ա իմանում, գնում ա ցերեկով, գնում ա գիշերով, մի օր, երկու օր, իրեք օր, մի շաբաթ, երկու շաբաթ, մախլաս, մի ամիս, երեք ամիս,— հասնում ա էն երկիրը, մի ախպրի մռտ վեր ա գալիս, տեսնում, հրես իրեք հատ սիրուն աղջիկ եկան։

— Ախպեր ջան, դու ո՞ր թագավորի տղեն ես,— հարցնում են։

— Թե՝ Արևշատ թագավորի տղեն եմ։

— Բա ո՞ւր ես գնում, աստված հաջողա։

— Թե՝ եկել եմ ձեր թագավորի աղջկան խոսացնեմ, առնեմ ինձ կնիկ։

— Մենք որ կանք,– ասում են աղջիկները, — էդ թագավորի աղջկա աղախիններն ենք։ Մենք քեզ կտանենք նրա մոտ, համա մինչև էդ, քեզ հետ նարդի պիտի խաղանք, ով որ տանուլ տա,— ունեցածը տա։

— Լավ, ի՜նչ եմ ասել, դե բերեք խաղանք։

Նարդին բերին դրին առաջները, տղեն ձիու ճիպոտը դրեց կողքը։
— Դե գցեցինք— ասեց։ Գցեցին, տղեն մնին տարավ։

— Աղջկերք,— ասեց,— էս մի՞ն։

— Մին։

Մեկ էլ խաղաց, էլի տարավ։ Ասեց.— իմացա՞ք, աղջկերք, էս էլ երկուսիդ տարա։

Մինը մնին թե.

— Տնավեր, տարավ, խայտառակ կլինենք, փեշդ մի քիչ ետ քաշիր, թող աչքը գցի, բալքի տարվի։

Աղջիկը որ փեշը ետ քաշեց խաղալու վախտը, տղեն ձիու ճիպոտով տվուց դրա ոտին, թե.

— Տո լաչառ, էս խաղ ա՞, թե լրբություն ա։

Սրան էլ տարավ։

Ավելին

 

ՉՈՒԹՉԻ

Լինում ա չի լինում մի թագավոր, սրան ունենում ա մի աղջիկ։ Օրվա մի օր մի ձկնորս իրեք լավ ձուկ ա բռնում, տանում թագավորին փեշքեշ։ Թագավորն էլ վեր ա ունում, տալի նազրին՝

— Առ,— ասում ա,— էս ձկները տար տուր աղջկանս, զաթի քեֆը տեղը չի, բալի սիրտն ուզում ա, թող խաշիլ տա ուտի։

Էս նազիրն ա՝ ձեները դնում ա մի էրծաթի սին ու մեջ, տանում ա տալի թագավորի աղջկան։

Աղջիկը որ տեսնում ա, հարցնում ա.

— Էդ ձկները է՞գ են, թե որձ։

— Թագավորի աղջիկն ապրած կենա, որձ են,— ասում ա նազիրը։

— Դեն տարեք, կորցրեք,— ասում ա աղջիկը,— չե՞ք իմանում, որ ես իսկի որձեղենի էրես չեմ ուզում տեսնեմ, ուր մնաց ուտեմ։

Ձկները էս խոսքը որ լսում են, վեր են կենում, պոչների վրեն կանգնում, ծիծաղում, էլ ետ շրմփալեն վեր ընկնում։

Թագավորին էս խաբարը որ տանում են, սրա բերանը մնում ա բաց`

— Ոնց լինի, — ասում ա,— պիտի իմանամ էս ի՞նչ բան ա, էդ ձկները ինչի՞ էին ծիծաղում։

Թագավորի աղջիկը, որ տեսնում ա ձկների ծիծաղելը, կանչում ա նազիրին.

— Կգնաս, — ասում ա,— մեր աշխարհը ման կգաս, կհարցնես, որտեղ իմ անունը չեն տալ, ինձ չեն ճանաչի, կգաս, կասես, որ ես էնտեղ մարդու գնամ։

— Լավ,— ասում ա նազիրը,— վեր ա կենում, ընկնում ճամփա։ Գնում ա, գնում, շատն ու քիչը աստված գիտա, տեսնում ա հրես մի մարդ, մնել մի շահել տղա չութով վրա են անում։ Չութչու տղեն իմաստուն ա լինում։

— Այ հեր, ասում ա,— հրեն թագավորի նազիրը գալիս ա։

Նազիրը գալիս ա, հասնում դրանց.

— Բարի աջողում, բաբի,— ասում ա, ի՞նչ կա, ի՞նչ չկա, քեֆներդ, հալներդ, ո՞նց եք, ի՞նչ եք անում։

— Ջանսաղություն, թագավորի նազիրը սաղ լինիմ,— ասում ա Չութչին,— կանք, ապրում ենք էլի։ Խեր լինի, բա դու էդ ո՞ւր ես գնում,— հարցնում ա։

— Գնում եմ մեր մհալը պտտեմ, տենամ ի՞նչ կա, ի՞նչ չկա, թագավորիցը խալխը հո գանգատավոր չեն։

— Թագավորի նազիրը ապրած կենա,— ասում ա Չութչու տղեն,— զուր ես չարչարվում, ինչքան էկել ես՝ տասն էնքան էլ գնաս, հլա թագավորի աղջկա անունը կա, զուր տեղը մի գնա, ետ դառ, գնա քու բանին, դու էլ ես մեղք, ձիդ էլ։

Թագավորի նազիրը տղի էս ասածը որ լսում ա, գալիս ա թագավորի աղջկանը մին-մին պատմում թե՝ էսպես, էսպես բան, ֆլան տեղը մի Չութչի կար, նրա տղեն էսպես պատասխան տվեց։

Թագավորի աղջիկը էս որ լսում ա, սուտ հիվանդ ա ձևանում։ Աշխարքումը ինչքան հեքիմ ա լինում, թագավորը բերել ա տալիս՝ աղջիկը չի լավանում։ Օրեն մի օր էլ, աղջիկը հորն ասում ա.

— Թագավորը ապրած կենա, բա չես ասի՝ էս գիշեր էրազիս մի սուրբ հալևոր էկավ՝ «Այ որդի,— ասավ,— ֆլան զեղումը մի Չութչի կա, էդ Չութչին մի մինուճար տղա ունի, պիտի էն տղին մորթեք, արինը խմես, որ լավանաս»։ — Այ հեր,— ասաց,— թե ուզում ես լավանամ, պիտի էն տղին մորթեք, պիտի բերել տաս, թե հու չէ՝ դու գիտաս։
Թագավորը կանչում ա նազիրին։

Ավելին

 

ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՐԿԸ

Մի անխիղճ ու անսիրտ թագավոր ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա ուտում իրա նազիր-վեզիրների, սինոդականների ու պալատականների հետ։ Թագավորական խազինեն դատարկվում ա։ Սա կանչում ա նազիր-վեզիրներին.

— Խազինեն լափ դար ու դատարկ ա։ Դե հիմի ո՞նց եք էշը ցեխիցը հանում։ Մի հնար գտեք,— ասում ա թագավորը։— Էկեք մի նոր հարկ դնենք։

— Լավ, դրեցինք, բա հարկի անունը ի՞նչ դնենք, որ հարկը կարենանք հավաքենք։

Պալատականների ու սինոդականների, նազիրների ու վեզիրների խորհուրդ են կանչում։ Թագավորը նստում ա թախտին, դահիճները կանգնում են թագավորական թախտի աջ ու ձախ կողմը.

— Դե, սկսեք սինոդական խորհուրդը, թե նոր հարկահավաքության միջոցը չգտանք, հրես դահիճները պատրաստ սպասում են, բոլորիդ գլխները կթռցնեմ։

Խոսքը վեր ա ունում ամենահասակով ու ամենափորձված սինոդապետը.

— Թագավորն ապրած կենա,— սկսում ա նա իր ճառը… Թագավորը նրա խոսքը կտրում ա.

— Քու տունը չքանդվի,— ասում ա,— ես էլ ո՞նց «ապրած» կենամ, որ խազինեն լափ դար ու դատարկ ա, դուք էլ մի խելքը գլխին բան չասեցիք, թե էս էշը ո՞նց ենք ցեխիցը հանում։

— Դե հենց իմ ուզածն էլ էն ա, որ իմ թագավորը ապրած կենա,— ասեց սինոդապետը,— դրա համար ա, որ խնդրում եմ իրավունք տաս խոսքս թամամացնեմ, թե հավան կացար հու լավ, թե հու չէ՝ գլուխս կտրիլ տու։

— Կարճ կտրի,— վրա բերեց թագավորը,— երկար ճառի աչքակապություն չանես, ասելիքդ պարզ ասա, որ էշի գլուխն էլ հասկանա, պոչն էլ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա սինոդապետը,— արի մի էս տեսակ կարճ ու, ոնց որ դու հրամայեցիր՝ էշի գլխին էլ, պոչին էլ հասկանալի հրաման գրի. ում անունը Մահմադ լինի՝ հինգ ոսկի տա։ Ում կնկա անունը Ֆաթմա լինի՝ հինգ ոսկի տա։ Ում մի էշ ունենա, նա էլ հինգ ոսկի տա։ Ով փինաչի լինի՝ նա էլ հինգ ոսկի տա։ Ով որ քաչալ ա` նա էլ։

— Ապրի մեր սինոդապետը,— ձեն տվին աջից ու ձախից,— նրա խելքը մեզ համար, ոնց որ արեգակը՝ մթնագիշերին։

— Հալբաթ որ,— ասեց թագավորը,— հալբաթ որ, երկրիս ու ժողովրդիս գլխին ես եմ բազմած, ամա հայտնի բան ա, որ իմ աջ ու ձախ ձեռներս իմ նազիրներն ու վեզիրներն են, իմ աջ ու ձախ տեսնող աչքերս՝ իմ պալատականներն ու սինոդականները։ Ապրի իմ սինոդապետը, էս անգամ էլ նա տերությանս էշը ցեխի միջիցը հանեց։ Դե, մինչև հրամանը կգրվի, էկեք մեր սինոդապետի պատվին մի չավ քեֆ անենք, նոր էգուցվանից թող հրամանը ուժի մեջ մտնի։

Նստում են քու հավանած քեֆն ու ուրախությունը անում, որ էս անգամ էլ կառավարության էշը ցեխիցը դուրս քաշեցին։

Ավելին

 

ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:

— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։

Թե՝

— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։

— Բա, ի՞նչ արժի։

Թե՝

— Հիսուն ոսկի։

— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։

— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։

Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։

Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։

Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։

Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։

Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.

— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։

Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։

Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։

Ավելին

 

ԱՇՈԻՂԻ ՍԵՐԸ

Մի ջահել-ջիվան, ամա շատ աղքատ տղա յա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնովն ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ չեմ տա։

— Ախր ի՞նչի չես տա,— ասում ա կնիկը,— որ իրար սիրել են, թող առնեն իրար, ինչի՞ ես հոգուդ մեղք անում։

— Չէ որ չէ,— ասում ա մարդը,— իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում, տազ անում։

Տղեն, որ իմանում ա աղջկա հոր ասածը, հենց իմանում ա գլխին կրակ վառվեց։ Ւնչ անում ա, չի անում՝ բան չի դառնում։ Մին ուզում ա իրա գլուխը մահի տա, մին ուզում ա աղջկա հորը տա՝ սպանի, ամա ձեռիցը ինչ կգար։ Զոռը հարստի կողմն էր։ Սերը սիրտն ընկած՝ հալվում մաշվում ա։ Ուզում ա, թե գժվի։ Օրվա մի օր ալևոր աշուղ ա գալիս դրանց կողմերը։ Շատ անուշ երգեր ու խաղեր ա ասում, լսողին խելքից հանում։
էս տղեն ընկնում ա աշուղի ոտը, թե.

— Աշուղ պապի, ես վառվեցի-խորովվեցի, ինձ սազ ածել սովորացրու, որ գնամ սազ ածեմ, խաղ ասեմ, դարդս լամ ու գլուխս վայ տամ։

— Լավ,— ասում ա ալևոր աշուղը,— համա պետք ա իմանամ դարդդ ի՞նչ ա։

Էդ ջահել տղեն սիրտը բաց ա անում աշուղին, մին-մին պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Ալևոր աշուղը մի խոր ախ ա քաշում, իր ջահելությունը միտը բերում։

— Լավ,— ասում ա,— որդի, որ էտենց ա, արի՝ սովորացնեմ։

Ավելին

 

ԳՈՄՇԻ ՊՈԶԸ

Մի մարդ իրեք տղա ա ունենում։ Էս տղերքը որ մեծանում են, պսակվում՝ ամեն մեկն իրա կնկա խելքին ընկած բաժանվում են, խլում են հոր ու մոր ձեռից ապրուստը, տուն ու տեղը, գոմն են անում նրանց.

— Էս էլ ձեզ բոլ ա,— ասում են։

Մի քանի ժամանակից հետո խեղճ մերը չի դիմանում դարդին, մեռնում ա։ Հերը շատ ա դարդ անում, — ախար,— ասում ա,— մենք ի՞նչ մեղք ունեինք արած աստծու դեմ, որ մեր տղերքը, այ կոտորվեն դրանք, էդքան աննամուս դուրս էկան, խեղճ կնիկս դարդից մեռավ, ես էլ— հրես, նրա օրն եմ ընկնելու։

Կանչում ա մեծ տղին, թաքուն բերում գոմը,

— Դուք իմ տղերքն եք,— ասում ա,— իմ ջիգյարն եք, դուք աննամուս դուրս էկաք՝ ձեր հորն ու մորը տերություն չարիք, ձեր մորը դարդիցը մահվան դուռը հասցրիք, դուք արիք, ես՝ անիլ չեմ։ Ես չեմ ուզում, որ իմ աշխատածը ջուրը մաղվի կորչի, շուն ու գելի փայ դառնա։ Տեսնո՞ւմ ես էս քարը, սրա ետևի գոմշի պոզը ես սվաղել եմ պատի մեջը, մենակ ծերն ա էրեվում։ Իմ ոսկին էդ պոզի միջին ա պահած, էս բանը մենակ քեզ եմ ասում, չունքի դու իմ մեծ տղեն ես, ես էս ա կմեռնեմ, մեռնելուցս հետո էն ոսկին քեզ եմ կտակում։

Մեծ տղեն որ լսում ա էս բանը, հորը տանում ա տուն, կնիկը սկեսրարին լողացնում ա, հագցնում, ուտացնում, Էն տեսակ պահում, որ ասվիլ չի։

Մեծից հետո հերը կանչում ա միջնեկին, ասում ա էն՝ ինչ որ մեծին։

Հետո էլ էդ ամենը ասում ա պուճուր տղին։ Էս տղերքը ոսկու անունը որ լսում են, հորը իրար ձեռքից են խլում, պատվում, ազիզ պահում, նրանցից ամեն մեկը հենց իմանում ա, թե հերը մենակ իրան ա ասել կտակը, պայմանն էլ էնպես ա, որ մինչև հոր մեռնելը պոզին ձեռ տալու իրավունք չունեն։

Տղերքը միտք են անում, թե հերները ալևոր մարդ ա, էսօր-էգուց կմեռնի, իրանք ոսկու տեր կդառնան, ամա արի տես, որ (մեռնեմ աստծու դիվանին) սրանց հերը կտակն անելուց հետո ապրում ա նորից էլի մի քսան տարի։

Հայտնի բան ա՝ բոլորս էլ մահկանացուներ ենք, սրանց հերն էլ. մեռնելուց առաջ ջոկ-ջոկ կանչում ա տղերանցը— Հու մի՞տդ ա կտակը։ Վռազ կգնաս կհանես, օտարի ձեռք չդիպչի էն գոմշի պոզին։ Փառքդ շատ ըլի տեր աստված, որ էսպես ինձ սիրող տղա ունեմ։

Էհ, էս հերը մեռնում ա, տղերքը բերում են սրան պատվով, առոք-փառոք թաղում։ Գերեզմանի գլխին կանգնած տղերքից ամեն մեկը միտք ա անում, թե տեսնես ինչքա՞ն ոսկի ա թողել հերը։

Թաղում են թե չէ՝ մեծ տղեն ափալ-թափալ առաջ ա ընկնում գոմը, հենց էն ա, ուզում ա պոզը պատիցը հանի, մին էլ տեսնում ա՝ գոմի դուռը բաց էլավ ու միջնեկ ախպերը ներս մտավ։ Սրանք մինչև իրար էրեսի մտիկ տալով սառչում են կանգնած տեղներում, գոմն ա մտնում պուճուր ախպերը։ Սրանք մի աչքով իրար էրեսի են մտիկ տալիս, մի աչքով՝ պատի միջի պոզին։ Մեծ ախպերը ասում ա.

Ավելին

 

ԷՇԻ ԵՐԳՆ ՈԻ ՈԻՂՏԻ ՊԱՐԸ

Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։

— Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։

Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում… տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։

Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։

Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,

— Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։

— Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։

Ասում ա ու սկսում զռալը։

Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։

Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։

— էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։

— Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։

Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.

— Էշ ախպեր, պար գալս էկել ա։

Ավելին