+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հետաքրքիր Փաստեր

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտության արդյունքները տպագրված European Heart Journal-ում առաջին անգամ ցույց տվեցին հուզականության և սրտի իշեմիկ հիվանդության միջև ուղիղ կապը:

 

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի դոկտոր Կարին Դևվիդսոնի վկայությամբ, կարելի է կանխել սրտի հիվանդությունը` տրամադրությունը բարձրացնելով. «Յուրաքանչյուր ոք պետք է բազմակերպ դարձնի գորշ առօրյան ինչ-որ ուրախ բանով, որպեսզի հակադարձի սթրեսի հետևանքների բացասական հետևանքները: Դա բերում է առավել մեծ օգուտ, քան հավերժ սպասվող արձակուրդը»:

 

Տաս տարվա ընթացքում դոկտոր Դևիդսոնը, գործընկերների հետ, հետևել է հետազոտությանը մասնակից 1739 մարդու առողջությանը: Գնահատվում էր նրանց սրտի հիվանդության զարգացման ռիսկը, հետևում էին դեպրեսիայի, թշնամության, տագնապի ախտանիշներին, ինչպես նաև դրական հույզերի մակարդակին:

 

Մասնակիցների ամեն մի դրական հուզմունքի համար հաշվարկվում էր 0 մինչև 5 միավոր, պայմանավորված այն հարցերի պատասխաններով, թե ինչպես են նրանք արձագանքել սթրեսին կամ արտահայտել զգացմունքները: Ինչպես նաև ուշադրություն են դարձրել նրանց տարիքին, սեռին և սրտային հիվանդությունների ծագման ռիսկին:

 

Տասնամյա հետազոտությունների արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ դրական հույզերով բարձր միավորներ ունեցող մասնակիցների մոտ ինֆարկտի կամ կաթվածի ռիսկը համեմատաբար ցածր էր:

 

«Բացասական հույզերով մարդկանց մոտ ինֆարկտի հնարավորությունը բարձր է 44%-ով, քան նրանց մոտ, ովքեր դրական լիցքեր ունեն,-բացատրում է դոկտոր Դևվիդսոնը:- Մենք բացահայտել ենք նաև, որ, եթե մարդը լավատես է ընդհանրապես, սակայն ինչ-ինչ պատճառներով տխրել է հետազոտության ժամանակահատվածում, դա ոչ մի կերպ չի ազդում հետազոտության վրա: Նրա հիվանդացության ընդհանուր ռիսկը մնում է ցածր»:

 

Գիտնականների կարծիքով, կարող են լինել այդ կապի մի քանի բացատրություններ: Օրինակ, երջանիկ մարդիկ ավելի շուտ են վերականգնվում սթրեսից հետո, նրանք ավելի քիչ են կրկին ու կրկին վերհիշում բացասական իրադարձությունները, որը նրանց դարձնում է հոգեբանորեն ավելի ուժեղ:

 

Դոկտոր Դևիդսոնը հիշեցնում է, որ լարվածությունը թուլացնելու և տրամադրությունը բարձրացնելու համար չպետք է թերագնահատել հոբբիներն ու սիրած գործով զբաղվելը.«Շատ կարևոր է ժամանակ հատկացնել սեփական անձին, նույնիսկ եթե դա օրվա մեջ 15 րոպե տևի»:

Քեզ ճնշված ես զգում: Ուղղակի ժպտա և վատ տրամադրությունը կկորչի: Մի ամաչիր լիաթոք ծիծաղել և շուտով կնկատես, թե ինպես է փոխվում քո կյանքն ու առողջությունը: Ծիծաղը ոչ միայն օգտակար է տրամադրությունը բարձրացնելու, այլև առողջության համար:

 

Մարդիկ, ովքեր սիրում են ծիծաղել, քիչ են հիվանդանում, հազվադեպ են ջղաձգվում և չգիտեն, թե ինչ բան է դեպրեսիան:

 

Ծիծաղը հանգստացնում է

Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմեդիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին. միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ փոխում է նրա հոգեվիճակը:

 

Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները

Միասին ծիծաղելու ունակությունը չափազանց կարևոր է լավ ու բարի հարաբերությունների ստեղծման համար: Երկու մարդու պատկերացումն այն մասին, թե ինչը կարող է ծիծաղելի լինել, ավելի է մտերմացնում նրանց ու թույլ է տալիս ավելի ազատ լինել միմյանց հետ շփման մեջ: Եթե դու կատակում ես, ուրեմն չես վախենում ծիծաղելի երևալ: Հետևաբար վստահում ես:

 

Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա

Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ միջոցների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:

 

Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների այդ թվում` քաղցկեղի դեմ:
Ծիծաղը
բարձրացնում է իմունիտետը

 

Ծիծաղը առողջացնում է սիրտը

Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին: Բծիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:

 

Ծիծաղը անցկացնում է  ցավը

Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաև ցավերի վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

 

Ծիծաղը մաքրում է թոքերը

Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, որն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:

 

Անպայման նայեք, թե մարդը ինչպես է ծիծաղում: Ծիծաղը, իրականում շատ բան է ասում դիմացինի մասին: Փիլիսոփաներից մեկը ծիծաղը կոչել է «հոգու ձայն»:

 

Օրվա խորհրդի հետ կապված զրուցեցինք մի քանի ուսանողների հետ:«Ապրիլի մեկը մեզ համար կոնկրետ իմաստ չունի, բայց տոնը այնքանով է լավ, որ ուրախանում ենք, միմյանց խաբում ենք, հատկապես` դասախոսներին… Չնայած դա միշտ չէ, որ հաջողվում է՚,- ասաց նրանցից մեկը:

 

Իսկ ահա դասախոսները լրջորեն անդրադարձան տոնի խորհրդին և մեզ հետ զրույցում մի քանիսը գիտական բացատրություն տվեցին, որոնցից մեկն էլ սա է.«Կատակի, հումորի նպատակը դրական հատկանիշերով օժտված անձի կամ երևույթի առանձին թերությունները ցույց տալն է և դրանց վերացմանը նպաստելը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել ծագած խնդիրները: Հումորն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերի ավելի թեթև նայել: Եվ այսօր մենք էլ ենք փորձում հումորով ընկալել ուսանողների կատակները»:

 

Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ մարդկանց դեմքին ժպիտ կա, և երևի կարևոր չէ` այդ ժպիտը երջանկության թե ընդամենը այսրոպեական հումորի արդյունք է: Ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել` մեկ էլ տեսար մարդն իր ծիծաղով լիովին մատնեց իրեն, և դուք միանգամից ճանաչեցիք նրա ողջ ներաշխարհը:

 

Ուրեմն, եկեք ոչ թե խաբելով միմյանց ժպիտներ պարգևենք, այլ առողջ հումորի միջոցով, քանի որ հումորը մեծ ուժ է. ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես ջինջ, անչար ծիծաղը: Իսկ ծիծաղի հիմնական պայմանն անկեղծությունն է:

 

Ծիծաղի դրական ազդեցության մասին կարծես ամեն ինչ ասվեց: 

 

Չասվեց միայն մի բան. կարո՞ղ է ծիծաղը բացասաբար ազդել մարդու վրա: 

 

Խոսքն այն դժբախտ դեպքերի մասին չէ, երբ ծիծաղի ժամանակ շնչարգելությունից մահացության դեպքեր են գրանցվել:

 

Խոսքն այն մասին է, թե ինչպես կարող է ծիծաղը նյարդայնացնել:

 

Ասածս անհավանական չի թվա, եթե հիշենք ներկայումս հեռուստատեսությամբ ներկայացվող կոմիկական հաղորդումների ու ներկայացումների ժամանակ կադրից դուրս այնքան հաճախակի հնչող անիմաստ ու գռեհիկ հռհռոցը, որը նպատակ ունի անգլիական հումորի օրինակով հանդիսատեսին հուշել, թե որտեղ պետք է ծիծաղել… 

 

***

Գեղեցիկ հայերենով խոսելու մասին իմ դիտողությանն ի պատասխան ծանոթներիցս մեկը նշեց.

— Շատ ես ասում հայերեն խոսեք: Ասա խնդրեմ` խոխմա բառի փոխարեն ի՞նչ օգտագործեմ:

— Հրեական ծագմամբ այս բառի փոխարեն  օգտագործիր զավեշտ բառը, որը և գեղեցի´կ է, և հայերե´ն:

Իրականում ինչու՞ է առաջանում այդքան առեղծվածային դեժավյուն

Գտնվելով անծանոթ վայրում, թվացել է  թե նախկինում  եղել ենք այնտեղ. նման երևույթ պատահել է գրեթե յուրաքանչյուրիս հետ:

Թեև déjà vu (fr)   բառացի թարգմանելիս նշանակում  է »արդեն տեսել եմ», բայց այն կարող է առաջանալ ոչ միայն տեսողական ասոցիացիաներով, այլ նաև ձայների, հոտերի ասոցիացիաների միջոցով:

 

Ավելի հաճախ, դեժավյուն կապված է լինում ուղեղի ճակատային բլթի գործունեության խանգարման հետ: 

 

Ըստ վիճակագրության, դեժավյուն ավելի հաճախ հանդիպում է մինչև 30 տարեկան և ստեղծագործ մարդկանց մոտ : 

 

Իսկ ինչպե՞ս է բացատրվում դեժավյուի երևույթը բացարձակապես առողջ մարդկանց մոտ:

Ամենապարզ բացատրությունն այն է, որ մեր ենթագիտակցությունը մեզ «խաբում» է: Ցանկացած իրավիճակում, երբ մեզ մի փոքր բան ծանոթ է լինում (հոտ, ձայն, գույներ ), մեր ուղեղը սխալմամբ ամբողջացնում է պատկերը և մեզ թվում է, թե արդեն իսկ եղել ենք այդ իրավիճակում, տեսել ենք այդ ամենը: 

 

Մյուս բացատրությունը այսպիսին է. մենք տեսել ենք տվյալ փողոցը կես վայրկյան առաջ, բայց հիշում ենք  որպես վաղ անցյալ: Երբ տեսնում ենք փողոցը և ուղեղը ուղարկում է այն մեր հիշողություններիմեջ, »կես ժամ առաջ» տեսածների դարակում դասավորելու փոխարեն սխալմամբ դասավորում է »կես տարի առաջ» տեսածների մեջ: 

Այս բացատրությանը կա նաև հակադարձություն. մենք ոչ թե արձագանքում ենք մեր տեսած որևէ առարկային, այլ, մենք վերհիշում ենք նմանատիպ դասավորվածությունը: Գոյություն ունեն »մտավոր քարտեզներ», որոնք մենք պահում ենք մեր ուղեղում՝ հիպոկամպում: Եվ համաձայն այս տեսության, դեժավյուն առաջանում է, երբ նոր մտավոր քարտեզը հանկարծակի համընկնում է նմանատիպ հնի հետ:

 

Սակայն, սրանք բոլորը դեռևս տեսություններ են և մեզ համար, միևնույն է, դեժավյուի երևույթը շարունակում է մնալ անբացատրելի և առեղծվածային:

 

Գիտնականները համոզված են, որ կյանքի «իմաստը» գտնելը երկարացնում է կյանքի տևողությունը

Կյանքի իմաստ գտնելն ու նպատակ ունենալն անխոս բարձրացնում է նրա որակը, սակայն արդյո՞ք այն նաև երկարացնում է կյանքի տևողությունը: Նոր հետազոտությունն ասում է՝ »այո»:

Հետազոտությունն անցկանցրել են Լոնդոնի համալսարանական քոլեջի և ԱՄՆ Պրինտստոնի և Սթոուն Բրուքի համալսարանի գիտնականները: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մինչև 65 տարեկան 9050 բրիտանացու տվյալներ:

Նրանց բաժանեցին 4 խմբի` ըստ կյանքից բավարարվածության աստիճանի և կյանքի գիտակցված իմաստի առկայության` ամենաբարձր ցուցանիշներով մասնակիցներից մինչև ամենացածրերովը և ուսումնասիրեցին 8,5 տարվա ընթացքում: Հետազոտության արդյուքները գնահատելուց առաջ արդյունքները ճշգրտեցին ըստ տարիքի, սեռի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, ֆիզիկական առողջությանդեպրեսիայի աստիճանի, ծխելու կարգավիճակի, ֆիզիկական ակտիվության, ալկոհոլի օգտագործման, որպեսզի բացառեն գործոնները, որոնք կարող են ազդել մեծահասկան մարդու առողջությանն ու բարեկեցությանը:

Հետազոտության վերջում, կյանքից ամենաբարձր բավարարվածությամբ խմբում մահացավ մասնակիցների 9%-ը այն դեպքում, երբ ցածր բավարարվածությամբ խմբում մահացավ մասնակիցների 29%-ը: Բոլոր կողմնակի գործոնները հաշվի առնելով գիտնականները պարզեցին, որ կյանքից ամենբարձր բավարարվածությամբ մասնակիցները 30%-ով պակաս հավանականություն ունեին այդ 8 տարվա ընթացքում մահանալու և ապրեցին միջինը 2 տարով ավել’ կյանքը շարունակելու ցածր մոտիվացիայով մասնակիցների համեմատությամբ:

Պրոֆեսոր Ստեպտոն նշում է, որ իր կողմից նախկինում անցկացված հետազոտությունները ցույց էին տվել, որ մարդու երջանկության բարձր աստիճանը կապված է մահացության ռիսկի նվազման հետ: Այս վերջին հետազոտությունը նմանատիպ արդյունքներ ունեցավ` ցուցադրելով մեծահասակ մարդկանց մոտ կյանքի նպատակի և կյանքի տևողության միջև կապը: Այն հարցին, թե ինչպե՞ս կարող են մարդիկ մեծահասակ տարիքում բարեկեցիկ լինել, պրոֆեսոր Ստեպտոն պատասխանեց, որ ունիվերսալ բաղադրատոմս չկա: Ամեն դեպքում, առանցքային կետերից մեկը ակտիվ սոցիալական փոխհարաբերությունների պահպանումն է այդ տարիքում: Նա ավելացրեց, որ կան բազմաթիվ զբաղմունքներ, որոնք մեծահասակ մարդու կյանքը լցնում են իմաստով ու նպատակներով` այգեգործություն, խոհարարություն, թոռների դաստիարակությունը, ընկերներին ու ընտանիքին օգնելը:

Սոցիալական ցանցերն ազդում են մարդու ինքնագնահատականի վրա

Սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնող մարդկանց ինքնագնահատականը, որպես կանոն, բարձր է, և դրա հետ մեկտեղ նրանք հակված են կորցնել ինքնատիրապետումը սթրեսային իրավիճակներում: Այդ պատճառով, ի տարբերություն մյուսների, նման մարդիկ արագ ավելորդ քաշ են հավաքում և նույնիսկ հակված են ինքնասպանության: Նման եզրակացություն են արել Փիթսբուրգի համալսարանի գիտնականները:

 

Նրանք 5 հետազոտություն են անցկացրել ամերիկաբնակ 1000 ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, որպեսզի հասկանան, թե ինչպես է անդրադառնում ինտերնետային աշխարհը իրական կյանքի վրա: Առաջին ուսումնասիրության ընթացքում մասնակիցները պատասխանում էին մի շարք հարցերի, պարզելու համար թե որքան մտերիմ են իրենց ֆեյսբուքյան ընկերների հետ: Հետո նրանք պետք է բացատրեին, թե ինպես և ինչ նպատակով են օգտագործում կայքը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ անկախ նրանից, թե որքան ակտիվ են օգտատերերը կայքում, նրանց ինքնագնահատականը բարձր է եղել, երբ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել իրենց ֆեյսբուքյան ընկերների հետ:  

 

Երկրորդ փորձի ժամանակ մասնակիցները պետք է սոցցանցում անցկացնեին 5 րոպե  և հետևեին ընկերների տարածած ինֆորմացիային: Փորձագետները հայտնաբերել են, որ հենց իրենց՝ մասնակիցների տարածած ինֆորմացիայի արձագանքները առաջ են բերել գոհունակություն, հետևաբար՝ ինքնագնհատականի բարձրացում: 

 

«Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ մարդիկ մեծ բավարարվածություն են ստանում, երբ նրանց ընկերներն, այսպես կոչված «լայքերով» հավանության են արժանացնում տվյալ օգտատիրոջ տարածած նյութը»,- նշում է  համահեղինակ Քեյթ Ուիլքոքսը:  

 

Վերջին երեք հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերից  հաճախակի օգտվող անձինք դյուրադրգիռ են և չեն կարողանում վերահսկել իրենց պահվածքը: Սա կարող է հանգեցնել քրոնիկական դեպրեսիայի և առաջ բերել ինքնասպանության հակումներ: 

 

Աղբյուրը՝ Doctors.am

 

Հոգեկանի կառուցվածքը

 Ինչպես մեզ շրջապատող առարկաները, մարդիկ, կենդանիները ունեն որոշակի կառուցվածք, կազմված են իրար հետ սերտորեն կապված բաղադրամասերից, այնպես էլ հոգեկանն ունի իր կառուցվածքը։

Սովորաբար առանձնացվում է հոգեկան երեք հիմնական խումբ, երևույթներ կամ հոգեկանի դրսևորումների երեք հիմնական ձևեր։

Դրանք են՝ հոգեկան գործընթացները (պրոցեսները), հոգեկան վիճակները, հոգեկան հատկությունները։

Հոգեկան գործընթաց ասելով՝ հասկանում ենք օբյեկտիվ իրականության դինամիկ արտացոլումը հոգեկան երևույթների (մտածողության, ընկալման, հիշողության և այլն) ձևով։ Արտացոլումը համարում ենք դինամիկ, որովհետև հոգեկան ցանկացած գործընթաց արտահայտում է շարժման վիճակ, զարգացման ընթացք և փոփոխություն դրա վրա ազդող պատճառների շնորհիվ։

Հոգեկան գործընթացներն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի, ճանաչողական (իմացական) և հուզակամային։

Իմացական խմբի մեջ մտնում են՝ զգայություններըընկալումներըհիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և խոսքը։

Երկրորդ խմբի մեջ են մտնում զգացմունքները և կամքը։

Հոգեկան վիճակներ ասելով հասկանում ենք կոնկրետ ժամանակահատվածում հոգեկան գործունեության համեմատաբար կայուն աստիճանը, որը դրսևորվում է մարդու բարձր կամ ցածր ակտիվության մեջ։ Այդ վիճակներն արտահայտում են կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք ու ոգևորվածություն, համոզվածություն կամ տարակուսանք, կասկած, ընկճվածություն, անտարբերություն և այլն։

Իրավիճակի փոփոխության հետ հուզական վիճակը կարող է փոխվել, օրինակ, լացը կարող է փոխարինվել ծիծաղով, անտարբերությունը՝ ակտիվությամբ և այլն։

Որպես հոգեկան վիճակներ՝ հանդես են գալիս նաև այնպիսի հուզական վիճակները, ինչպիսիք են սթրեսըֆրուստրացիանաֆեկտը։ Հոգեկան հատկությունները դրանք կայուն ձևավորումներ, կայուն հոգեբանական գոյացություններն են, որոնք ապահովում են տվյալ մարդուն տիպական գործունեության ու վարքի որոշակի որակական ու քանակական մակարդակ։

Հոգեկան հատկությունների մեջ են մտնում.

ա) անձի ուղղվածությունը (կենսադիրքորոշումը) պահանջմունքների, հետաքրքրությունների, համոզմունքների, դրդապատճառների ու իդեալների համակարգը։

Հատկապես այս հատկություններն են որոշում մարդու ընտրողական ակտիվության մակարդակը,

բ) խառնվածքը,

գ) ընդունակությունները,

դ) բնավորությունը։

Մարդու հոգեկան հատկությունները նրա հոգեկան գործունեության բարձրագույն կարգավորիչներն են։

Հոգեկանի հիմնական ֆունկցիաները:

Մարդու հոգեկանը կատարում է երկու հիմնական ֆունկցիա։

Առաջինին դա արտացոլման ֆունկցիան է, որի միջոցով մարդուն տրվում է արտաքին աշխարհի սուբյեկտիվ պատկերը, և որոնց նկատմամբ նա ցուցաբերում է հուզազգացմունքային վերաբերմունք։

Գիտնականների կողմից մշակված է արտացոլման տեսություն, որի երեք հիմնական դրույթները դուք պետք է հիշեք։ Առաջինի մասին արդեն գիտեք՝ հոգեկանը ուղեղի հատկություն է, նրա յուրատիպ ֆունկցիան։ Երկրորդ, որ այդ ֆունկցիան արտացոլիչ բնույթ ունի։

Երրորդ՝ արտացոլման ճշտությունը հաստատվում է պրակտիկայով։ Հոգեկան արտացոլման հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ այն հայելանման չէ, որ աշխարհը կամ առարկան մեխանիկորեն արտացոլվի գլխուղեղի մեջ:

Հոգեկանի երկրորդ հիմնական ֆունկցիան մարդու վարքի և գործունեության կարգավորումն ու կառավարումն է։

Հոգեկանը մեր ներքնաշխարհն է, մեր հույզերըզգացմունքները, մտածողությունը, հիշողությունըերևակայությունը, պահանջմունքները և այլն։ Եթե մենք մի ողջունելի, խելամիտ, արդյունավետ աշխատանք ենք կատարում, ապա դա մեր մտքի սրության ու ճկունության, գործողությունները ճիշտ կառուցելու ու կատարելու արդյունք է։

Հոգեկանի այդ վճռորոշ ֆունկցիան արդյունավետորեն իրականանում է, եթե առողջ է մարդու գլխուղեղը։ Թե տարբեր պատճառներով վնասվում է մարդու գլխուղեղը, ապա մասնակիորեն կամ լրիվ խանգարվում են հոգեկանի հիմնական ֆունկցիաները։

 

 

Հոգեկանի էվոլյուցիան

 Թե կենդանին և թե մարդը, հատկապես նրանց նյարդային համակարգերըերկարատև պատմական զարգացման, այսինքն էվոլյուցիայի արդյունք են։  

Երկար ժամանակ այն կարծիքն էր իշխում, որ մարդուն հատկացված է իշխան տիրակալի դերը կենդանական աշխարհի մնացած տեսակների նկատմամբ, որում համոզված են շատերը մինչ օրս։ Համաձայն ավանդական տեսակետի՝ ողջ աշխարհը (բույսերը, կենդանիները, մարդիկ) ստեղծվել են միանգամից և վերջնական տեսքով, վեց օրվա ընթացքում, ինչպես դա հաստատում է Աստվածաշունչը։   Այդ կոնցեպցիային  1859 թվականին հակադրեց  իր տեսությամբ անգլիացի բնագետ, կենսաբան Չարլզ Դարվինը։

Դա էվոլյուցիոն տեսությունն էր, դա ավելի շուտ հեղափոխական տեսություն էր։

 

Չ.Դարվինի հիմնական վարկածի համաձայն՝ այսօր գոյություն ունեցող բոլոր բույսերն ու կենդանիները առաջանում են կյանքի մի ձևից և իրենցից ներկայացնում են որպես էվոլյուցիայի արդյունք, որը տևել է միլիարդ տարիներ։ Իսկ ինչ մնում է մարդուն իր ֆիզիկական, անձնային և վարքագծայինհատկանիշներով, ապա նա վերջին հաշվով այդ էվոլյուցիայի արդյունքներից միայն մեկն է։
 
 
Այսօր էլ նույն Էվոլյուցիոն տեսության և այլ գիտությունների տվյալներով ապացուցված է համարվում այն, որ կենդանի օրգանիզմներըկարող են ծագել այլ կենդանի օրգանիզմներից։ 
էվոլյուցիայի հաջորդ կարևորագույն քայլն այն է,որ այդ օրգանիզմները վերածվում են ավտոտրոֆների, այսինքն՝ այնպիսի օրգանիզմների, որոնք քիմիական սինթեզի և ֆոտոսինթեզի միջոցով իրենք են ստեղծում  իրենց գոյության համար անհրաժեշտ նյութերը, օրինակ, գազանման թթվածնի առաջացումը։

 

Այսպիսով՝ առաջին ավտոտրոֆ օրգանիզմների ծագումից հետո հնարավորություններ են ստեղծվում կանաչ բույսերի, բակտերիաներիսունկերի և կենդանական աշխարհի ծագման և զարգացման համար, այսինքն՝ երկրի վրա կյանքի առաջացումը ոչ միայն հնարավոր, այլն անխուսափելի էր։

 

  Փորձեք կյանքի էվոլյուցիայի մասին ստացած տեղեկությունների հիման վրա մտորումներ անել, թե այլ մոլորակների վրա հնարավո՞ր է արդյոք կյանքի գոյությունը և եթե ոչ, ապա ինչու։ Իհարկե, որոշ տեսա կետների համաձայն՝ երկրի վրա կյանքը «տիեզերական ծագում» ունի, տիեզերքից պարզագույն կենդանի օրգանիզմների երկիր տեղափոխվելու հետևանքով է առաջացել, որը պակաս հավանական, թեկուզ լրիվ ժխտելի չէ։

 

Այսպիսով՝ կյանքի առաջացումը միլիոնավոր տարիների էվոլյուցիա է անցել։ Կենդանի օրգանիզմների առաջացման էվոլյուցիայում առանձնացվում են երկու հիմնական ժամանակաշրջաններ՝ զարգացման յուրատիպ գործընթացներով։

Ուղեղը և հոգեկանը

Մարդու ուղեղը բնության ամենաբարդ և ամենակատարյալ ստեղծագործությունն է։ Այն մեր հոգեկան գործունեության նյութական հիմքն է, մեր օրգանիզմիկառավարման կենտրոնական վահանակը։

 

Բազմաթիվ գիտնականներ նախ և առաջ ընդգծում են այն ապշեցուցիչ անհամապատասխանությունը, որը կա այդ արտաքինից պարզ ու հասարակ զանգվածի և նրա գործունեության անսահման հնարավորությունների և   բարդության միջև։

Նույնպիսի զարմանք է հայտնում և անվանի հոգեբան Ա.Լուրիան, որը մասնակցել է գլխուղեղի վրա կատարված շատ վիրահատությունների։ Նա գրում է, թե ինչքան միատարր և ձանձրալի տեսք ունի ուղեղը, այն օրգանը, որն ընդունում, մշակում և պահպանում է արտաքին և ներքին աշխարհից ստացած ինֆորմացիան, որը ստեղծում է մարդու գործունեության և վարքի ծրագրերը և կարգավորում ու կառավարում է դրանց կատարումը։

 

Որպեսզի ավելի պատկերավոր և տպավորիչ լինի ուղեղի կարևորությունը, բավական է նայել չորս կողմը և հասկանալ, որ այն, ինչ տեսնում ենք՝ շքեղ մեքենաները, գեղեցիկ կառույցները, ձեր հրապուրիչ հագուստները, օդում սավառնող ինքնաթիռը, ձեր ձեռքի գրիչը և բազմաթիվ տեսանելի, շոշափելի իրողությունները, գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները, ըստ էության, մարդու ուղեղի գործունեության, նրա աշխատանքի արդյունքն են։

 

ՈՒղեղի կառուցվածքըՄարդու կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կազմված է ողնուղեղից և գլխուղեղից։ Ինչքան բարձր է տեղադրված այս կամ այն բաժինը, այնքան բարձր ու բարդ է դրա ֆունկցիան։ Բոլորից ներքև տեղադրված է ողնուղեղը։ Այն տեղավորված է ողնաշարի մեջ և կարգավորում է ներքին օրգանների և առանձին մկանային խմբերի աշխատանքները։ Ողնուղեղի վերին մասում տեղավորված է երկայնական ուղեղը՝ փոքր ուղեղի հետ միասին։ Դրանք միավորում, կոորդինացնում են օրգանիզմի բարդ ֆունկցիաները։ Միասնական գործունեության մեջ են ներգրավվում մկանների մեծ խմբեր ու ներքին օրգանների ամբողջական համակարգեր, որոնք իրականացնում են շնչառության, նյութափոխանակության և այլ ֆունկցիաներ։ Երկայնական ուղեղից փոքր-ինչ վերն տեղավորված է ԿՆՀ-ի բաժիններից մեկը՝ միջին ուղեղը, որը մասնակցում է բարդ շարժումների և ամբողջ մարմնի դիրքի կարգավորմանը։ Երկայնական և միջին ուղեղները միասին կազմում են գլխուղեղի սյունային մասը։

 

Բարձրագույն նյարդային համակարգի առավել բարձր բաժինները կազմում են գլխուղեղի մեծ կիսագնդերը, որոնց անմիջապես վերևի մասում տեղավորված է նյարդային բջիջների մի շերտ, որը կոչվում է գլխուղեղի կեղև։
Գլխուղեղի կեղևի մակերեսը (մոտ 2000 քառ. սմ) ունի ծալվածքների, ծալքերի ու գալարների տեսք։ Ենթակեղևային հանգույցները մոտակայքում տեղակայված, տեսողական բլրակի հետ միասին կոչվում են ենթակեղև։ Գլխուղեղի կեղևը և ենթակեղևը իրականացնում են ռեֆլեկտոր գործունեության ամենաբարդ ձևերը։

 

Կյանքի ընթացքում սովորելու, հասարակական-պատմական փորձը յուրացնելու ժամանակ մարդը ձեռք է բերում բազմաթիվ պայմանական ռեֆլեքսներ, որոնք էլ ապահովում են նրա հարմարումը (ադապտացիան) միջավայրի փոփոխվող պայմաններին։

 

Առաջին ազդարարային համակարգի ազդարարները մեզ շրջապատող աշխարհի կոնկրետ առարկաների պատկերներն են, որոնք առաջացել են մեր հոգեկանում, գլխուղեղում և մասնակցում են մեր վարքի ու գործունեության կազմակերպման ու կարգավորման գործընթացին։ Մեր կյանքի համար դրանք խիստ կարևոր են։  Ի դեպ, ի տարբերություն մարդկանց՝ կենդանիների ակտիվությունը ընթանում է այս համակարգի մակարդակում։

 

Երկրորդ ազդարարային համակարգը, որն ունեն միայն մարդիկ, արտասանվող, լսվող, գրված բառերն  են, որոնք ազդարարների ազդարարներն են։ Բառն ունի երկու կողմ՝ արտաքին նշանակություն (ձայն, գրվածի տեսողական պատկերներ) և ներքին նշանակություն, որը պետք է հասկացվի ուղեղի աշխատանքի շնորհիվ, որպեսզի հնչած բառը ամբողջությամբ որոշակի գործողություններ առաջ բերի։ Դրա համար էլ արտահայտված անհասկանալի բառը մարդուն չի կարող դրդել ակտիվության կամ կողմնորոշել, կարգավորել նրա վարքը։

Հոգեկանի ակտիվության մակարդակները

Գիտակցություն։ Հոգեբանական գրականության մեջ հաճախ նույնացվում են հոգեկան ակտիվության մակարդակները «գիտակցության վիճակների» հետ։

Հոգեկանը չի հանգեցվում միայն գիտակցությանը, գիտակցական վիճակին, կան և այլ մակարդակներ, ենթագիտակցությունանգիտակցություն:
Հոգեկան ակտիվության առաջին և կարևորագույն մակարդակը գիտակցություննէ։  Գիտակցությունը շրջապատող աշխարհի օբյեկտիվ ու կայուն հատկությունների և օրինաչափությունների ընդհանրացված արտացոլման, մարդու մեջ այդ աշխարհի ներքին մոդելի ձևավորման բարձրագույն ձևն է, բնորոշ միայն մարդուն, որի արդյունքում իրականանալի է դառնում շրջապատող իրականության ճանաչումը և վերափոխումը։
Գիտակցությունը շրջապատող աշխարհի արտացոլման բարձրագույն մակարդակն է, որի դեպքում անձն անմիջականորեն իրեն հաշիվ է տալիս այն հոգեկան գործընթացների մասին, որոնք ընթանում են իր հոգեկան աշխարհում, այն մասին, թե ինչ է արտացոլում ու ապրում տվյալ պահին:  

Այսպիսով՝ բոլոր բնութագրերում մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներքնաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Պարզ է այս մակարդակը չունեն կենդանիները, որոնց հոգեկան գործընթաները անգիտակցական են։

 

  Հոգեկանը, կարգավորում է մեր վարքն ու գործունեությունը։
Մարդու գիտակցության ֆունկցիան կայանում է նրանում, որ.

աձևավորվեն գործունեության վարքի նպատակները,

 

բ) մինչև կոնկրետ գործունեութ|յան անցնելը նախօրոք մարդը մտովի   կարողանա կառուցել ոչ միայն կատարվելիք գործողթյունները, այլ կանխատեսի դրանց արդյունքները,

 

գ) խելացիորեն կարգավորի մարդու վարքն ու գործունեությունը։  

 

Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:  

Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր.  

 

1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետնաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայություններըընկալումներըհիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։  

 

2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  «Ես»-ի առանձնացումը «Ոչ ես»-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։

 

3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։  

 

4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերիզգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։

 

Այսպիսով՝ գիտակցությունը միայն մարդուն հատուկ հոգեկան ակտիվության մակարդակ է։ Նա և փոփոխական է, կարող է և ժամանակավորապես անհայտանալ (օրինակ, քնած վիճակում) կամ թուլանալ (շատ հոգնած, լարված վիճակում), կամ անհայտանալ (ուշակորույս, աֆեկտի վիճակում):  

 

Ենթագիտակցություն։ Անգիտակցություն։ Մարդը միաժամանակ արտացոլում է բազմաթիվ ազդակներ, որոնք տեղի են ունենում արտաքին և ներքին աշխարհում։ Բայց նրա պարզ գիտակցության տիրույթում իր արտացոլումն է գտնում դրանց մի փոքր մասը։ Գիտակցությանմակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են գիտակցության վարքի ու գործունեության կարգավորման համար։ Գիտակցության ոլորտից դուրս մնացած բազմաթիվ գրգռիչներ մարդու կողմից նույնպես օգտագործվում են որոշ հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց ենթագիտակցական մակարդակի վրա։ Հոգեբանների բազմաթիվ դիտարկումներ և հետազոտություններ պարզել են, որ սովորաբար մարդու պարզ գիտակցության ոլորտում են հայտնվում այն օբյեկտները, առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի ու գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։ Ուշադրություն գրավելով այդ գրգռիչները մարդու կողմից գիտակցվում են, և դա օգնում է, որպեսզի նա գտնի կարգավորման նոր ռեժիմ, խնդրի լուծման նոր եղանակներ։ Երբ որ դրանք արդեն գտնվել են, և այլ խոչընդոտներ չկան, ապա կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։ Իսկ գիտակցությունըայդ ընթացքում ազատվում է լարվածությունից, հանգիստ վիճակի մեջ է մտնում։ Բայց քանի որ մարդու (հատկապես գլխուղեղի) հանգիստ վիճակը շատ հարաբերական է, նրա առաջ ծագում են նորանոր պրոբլեմներ, ապա գիտակցությունը ձեռնամուխ է լինում նոր խնդիրներ լուծելու, նոր դժվարություններ հաղթահարելուն։ Եվ այդպես շարունակ դժվարությունների դեպքում մեր գործունեությունը կառավարում է գիտակցությունը, դրանք հաղթահարելուն պես՝ «ղեկը» հանձնվում է անգիտակցականին, որպեսզի գիտակցությունը նորից կարողանա լուծել նոր խնդիրները։

 

Այսպիսով ենթագիտակցությունը մեր հոգեկան ակտիվության կարևոր մակարդակն է, որի բովանդակությունները (հոգեկան երևույթները, մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները և այլն) չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքայնորեն մատչելի են գիտակցության համար։

Մեր հոգեկան ակտիվությունը մի մակարդակ ես ունի, դա անգիտակցականն է, որը ոչ մի հանգամանքների պարագայում գիտակցություն չի դառնում։
Առօրյա կյանքում այդ հասկացությունը սովորաբար օգտագործվում է մարդու կողմից չգիտակցվող հոգեկան ապրումների ե այլ պրոցեսների ոլորտը նշանակելու համար։ Իրականում անգիտակցական ասելով՝ պետք է հասկանալ հոգեկան հատկությունների ու բովանդակությունների միասնությունը, որը մարդուն անցնում է ժառանգաբար (օրինակ՝ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները)։ Ավելին, կան և որոշ տվյալներ (օրինակ՝ քնի ու երազների մասին), որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ժառանգական անգիտակցականը ավելի բարդ ու բովանդակալից է:

 

Անգիտակցականի հիմնախնդիրը առավել լայնորեն ուսումնասիրել է հոգեբան Զ. Ֆրոյդը ։ Ելնելով իր երկարատև հոգեբուժական  պրակտիկայից՝ Ֆրոյդը ցույց է տվել, որ մարդու անգիտակցական հակումները, մղումները և ցանկությունները հաճախ առաջացնում են ներքին թաքնված, քողարկված լարվածության, տագնապալիության բազմաթիվ օջախներ, որոնք պարզ է, ոչ մի կերպ չեն գիտակցվում։ Բայց դա չի նշանակում, որ նրանք որևէ մասնակցություն չունեն մեր վարքի ու գործունեության կազմակերպման ու կարգավորման հետ։ Այդ լարվածության օջախները կարող են ծնել, առաջացնել միջավայրին հարմարվելու (ադապտացիայի) հոգեբանական դժվարություններ կամ հիվանդություններ։

 

Հոգեկան ակտիվությունն իր մակարդակներով թույլ է տալիս մարդուն արտացոլելու արտաքին միջավայրը և սեփական ներքնաշխարհը, ինչը որ մղում է նրան արդյունավետ գործելու իրական կյանքում։

Ինտուիցիա

Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց կամ բնակարան ընտրելու ժամանակ ինտերյերի իրերի նկատմամբ հանկարծակի համակրանք կամ հակակրանք: Լիդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք:Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի կենտրոնից պրոֆեսսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լիդսի հետազոտողների խումբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունքն է, այս նույնը վերաբերվում է նաև ռեալ հոգեբանական ֆենոմենին, որը հետագա հետազոտման կարիք ունի, որպեսզի հնարավորություն ստեղծվի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները:

Կան բազում հայտնի դեպքեր, երբ ինտուիցիան կանխել է աղետը, կամ ծանր հիվանդները հրաշքով առողջացել են, երբ բժիշկները հետևել են իրենց զգացողությանը: Բայց և այնպես, գիտնականները միշտ թերահավատությամբ են վերաբերվում ինտուիցիաին և դասում են նրան այնպիսի փսեվդոգիտության մեջ, ինչպիսին է պարահոգեբանությունը, ֆրենոլոգիան և այլն:

Գիտնականները, վերլուծելով այս ֆենոմենի ահռելի քանակի դեպքեր, եկան այն եզրակացության, որ ինտուիցիան, դա ուղեղի պատկեր է հիմնված ուղեղի նախքին փորձի վրա, որը իր մեջ պարունակում է խնդրի լուծման հավելյալ բանալիներ: Որոշումը ընդունվում է շատ արագ, ենթագիտակցական մակարդակի վրա: Այն ինչ մենք գիտենք, դա ընդհանուր զգացմունքն է՝ ինչ-որ բան ճիշտ է կամ ոչ:

«Մարդիկ հաճախ ինտուիտիվ են շարժվում, երբ ժամանակ չեն ունենում որոշում ընդունելու, կամ երբ ընկնում են ինֆորմացիայի ավելցուկի կամ լուրջ վտանգի իրավիճակներում, երբ իրավիճակի գիտակցված վերլուծությունը անհնար է».- ասում է պրոֆեսսոր Հաջիկսոնը:

Նա բերում է «Ֆորմուլա 1» -ի մրցումների ժամանակ տեղի ունեցած իրավիճակի օրինակը, երբ բոլիդի օդաչուն, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծակի արգելակեց՝ շրջադարձից առաջ, որի հետևանքով էլ խուսափեց շրջադարձից այն կողմ կուտակված մեքենաների հետ ընդհարվելուց և փրկեց իր կյանքը:

«Օդաչուն չէր կարողանում բացատրել, թե ոնց զգաց, որ իրեն անհրաժեշտ է արգելակել, սակայն այդ ցանկությունը շատ ավելի մեծ էր, մրցույթը շահելու ցանկությունից» բացատրում է պրոֆեսսոր Հոջկինսոնը: «Մրցույթից հետո, օդաչուն ենթարկվեց հոգեբանական վերլուծության, որի համար նրան ցույց տվեցին այդ էպիզոդի տեսագրությունը, որպեսզի նա այդ պահը մեկ անգամ էլ վերապրի: Հետադարձ հայացք գցելով, նա գիտակցեց, որ հանդիսատեսը, որը մինչ այդ նրան խրախուսում էր, չէր նայում թե ինչպես է նա շրջադարձ մտնում, այլ սառած նայում էր մյուս կողմի: Դա էլ հենց հուշումնէր: Նա հակազդեց այդ ինֆորմացիային անգիտակցաբար, և հասկանալով, որ ինչ-որ բան այնպես չէ, ժամանակին արգելակեց»:

Պրոֆեսսոր Հոջիկսոնը համարում է, որ բոլոր ինտուիտիվ որոշումները հիմնվում են այսպիսի հուշումների վրա, սակայն չի պնդում, որ բոլոր այսպիսի որոշումները պարտադիր ճիշտ են:

«Մարդկանց համար նույնքան անհրաժեշտ են ինչպես գիտակցված, այնպես էլ անգիտակցական մտավոր գործընթացները, սակայն այնպես չէ, որ մի գործընթացը մյուսից լավն է» ասում է նա:

Պրոֆեսսոր Հոջիկսոնը հատուկ հետաքրքրված է բիզնեսում ինտուիցիայի դերի հարցով, որտեղ շատ մենեջերներ պնդում են, որ երբ կայծակնային լուծում է անհրաժեշտ, նրանք գերադասում են ինտուիցիան սոցիալական վերլուծությունից: «Մենք ուզում ենք որոշել, թե երբ են բիզնեսմենները փոխում մտածելակերպի մի ձևը՝ մյուսի, և ինչու, և ուզում ենք վերլուծել թե երբ են նրանց լուծումները ավելի ճիշտ: Հասկանալով այս ֆենոմենը, մենք կարող ենք օգնել կազմակերպություններին զարգացնել և սրել իրենց աշխատակիցների ինտուիտիվ հնարավորությունները:»:

Խանդը՝ որպես հիվանդություն

Ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են կոնֆլիկտները: Կոնֆլիկտների առաջացման ամենահզոր պատճառներից մեկը խանդն է:
Խանդը մարդու ծննդի հետ միասին է առաջ գալիս, այն բնածին հուզավիճակ է: Դա անբռնազբոսիկ, աֆեկտիվ վիճակ է: Խանդի ժամանակ գիտակցությունը կարծես նահանջում է: Այն տարիքային և սեռային սահմանափակումներ չունի:

Խանդը սովորաբար սիրո դրսևորման բաղադրատարր է«Առողջ» խանդը հիշեցնում է մեզ` յուրաքանչյուրիս, թե որքան թանկ ենք գնահատում մեր «կեսին»: Խանդը կարող է նաև լավացնել միջամուսնական հարաբերությունները: Խանդը չի կարելի միանշանակ որպես խիստ բացասական երևույթ դիտել, եթե չափի մեջ է: Բայց եթե անցնում է թույլատրելի սահմանը, վերածվում է քաոսի և խանդվողի, և հենց իր` խանդողի համար:

Եթե հիմքեր չկան խանդելու` տեղիանտեղի է խանդում, կարելի է խանդը դիտարկել որպես հիվանդությունԽանդը կարող է ի հայտ գալ այնպիսի իրադրություններում, երբ մարդն ինչ-որ բանից ձեռնունայն է և դրան համապատասխան պատմություն է լսում:
Խանդը երբեմն իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունի:

Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ:
Նա, ում խանդում են, ստիպված է անընդհատ լսել կասկածանք և մեղադրանք արտահայտող խոսքեր:

Կանանց համար խանդը կարող է սիրո լավագույն դրսևորում լինել:   Սակայն հիվանդագին խանդը կնոջ համար շատ տհաճ երևույթ է:
Խանդի իսպառ բացակայություն գոյություն չունի: Խանդը գալիս է սիրո հետ միասին: Եթե սիրում է, ուրեմն խանդում է:

Խանդը կարող է բերել անցանկալի հետևանքների` բռնություններ, սպանություններ, ինքնասպանություններ, ամուսնալուծություններ:
Տառապանքները մեղմելու ճանապարհներից է դավաճանությունը: Մոռացվում են հարազատները, ընկերները, աշխատանքը:

Խանդը լիովին վերացնել հնարավոր չէ: Բայց այդ զգացումը հաղթահարելի է ամուր կամք և պատրաստակամություն դրսևորելու դեպքում: Ցավագին խանդոտ մարդը պետք է գտնի իրեն հոգեհարազատ մեկին, խոսի նրա հետ, եթե իրական պատճառ չկա, ապա դա իսկապես վտանգավոր է և մտածելու տեղիք է տալիս:

Հոգեկան հիվանդության պատճառները

Երկարատև ծանր հոգեկան ապրումներ, անձնական անհաջողություններ, տրավմաներ, ալկոհոլիզմ, մի շարք հոգեներգործող նյութերի գործածում սրանք այն գործոններն են, որոնք նպաստում են հոգեկան հիվանդություններիառաջացմանը:

Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90%-ը նյարդային հիմք ունի: Այս «հիմքը» նախ արտահայտվում է հարատևող անբացատրելի հոգնածությամբ, գլխացավերով, մարսողական խանգարումներով, անքնությամբ ,  իսկ արդյունքում վերածվում է որևէ «մարմնական հիվանդության»:
Սկսում են ի հայտ գալ նոր ախտանշաններ` սևեռունություն, բռնության դրսևորման փորձեր, չարություն: Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ֆունկցիոնալ խանգարումներով, ընդհանուր տհաճ ինքնազգացողությամբ:

Ահա մի վիճակ, որին հատուկ է հոգևոր հանգստի կորուստը: Մարդը պահում է հստակ քննադատական վերաբերմունք, գրեթե պարծենում է իր վիճակով, սակայն ոչինչ իր հետ անել չի կարողանում: Սա հոգու յուրահատուկ ազդակ է՝ թե ինչ-որ բան լավ չէ:

Յուրաքանչյուր երկրում բնակչության մոտ 10%-ն ունի հոգեկան խնդիրներ: Ստացվում է, որ Հայաստանում նման մարդկանց թիվը կազմում է մոտ 350 հազար:

Հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու հետեւաբար կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ:
Հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունի ժառանգական արմատներ ու գալիս է մարդկության ծագման օրից: Իսկ այդ հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում իրենց առողջական խնդիրն ու մասնագետին չեն դիմում:

Նյարդային հիվանդությունների տեսակները

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։

Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։

Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։

 Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։

Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։ 
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ «խանգարվել , խենթացել է» հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։ 

Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրաառաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։

Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։

Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։

Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, «լրտեսում», հետևում են իրեն)։

Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։

Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։

Իպոխոնդրիկական (մելամաղձայինզառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում

Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։

Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։

Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ և գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։

Սակավամտությունը մտածողության խանգարում է, որի արդյունքում թուլանում է շրջապատող աշխարհի երևույթների միջև կապեր ստեղծելու, գլխավորը երկրորդականից զանազանելու ընդունակությունը։ Թուլանում է հիշողությունը, գիտելիքները սակավանում են, չի կարողանում ընդհանրացումներ կատարել։ Դրա վառ արտահայտված ձևը օլիգոֆրենիան է, որը նկատվում է այն անձանց մոտ, որոնց ուղեղը թերզարգացած է ներարգանդային կամ վաղ տարիքում տարած հիվանդությունների պատճառով։

Ձեռքբերովի սակավամտությունը` (դեմենցիան) հաճախ հետևանք է գլխուղեղի օրգանական վնասվածքների ավելի ուշ տարիքում։ Այդ հիվանդները կորցնում են տրամաբանական մտածողությունը ու վերլուծելու ընդունակությունը։
 Առանձին դեպքերում նրանցից ոմանք կարող են լուծել բարդ խնդիրներ, բայց միևնույն ժամանակ մնալ բացարձակ ոչ պիտանի՝ կյանքին հարմարվելու համար։

էյֆորիան հույզերի զգացմունքների խաթարում է, բարձր զվարճանալի տրամադրությունն է, երբ ամբողջ աշխարհը մարդը ընկալում է վարդագույն ակնոցներով։ Դա ուղեղի օրգանական վնասվածքների արդյունք Է։

Շիզոֆրենիան`  ամենատարածված հիվանդություններից մեկն է և  հաճախ հանդիպում Է 18-ից 30 տարեկան հասակում։ Սկզբնական դրսևորումներից են գլխացավը, որը հիվանդը ներկայացնում է որպես ուղեղի ներսում ճնշման զգացողություն։  Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ զարգանում են զառանցանքների վերը նշված ձևերը։

Նևրաստենիան (նյարդաթուլագարություն) մարդու նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որն առաջանում է հյուծման և գերլարվածության հողի վրա։ Մարդը ձեռք է բերում բարձր գրգռվածություն, արագ հոգնում է ֆիզիկապես և հոգեպես, ուշադրությունըդառնում է անկայուն, սակայն չի կարողանում զսպել իր հույզերն ու զգացմունքները, բուռն է արձագանքում աննշան դիտողությանը, խանգարվում է քունը, վատանում է ինքնազգացողությունըհիշողությունը և այլն։

Հիսթերիան   արտահայտվում է մի քանի ձևով. նոպաների (իրար են խառնվում հիվանդի շարժումները, որոնք հաճախ արտահայտում են նրա զգացմունքները), գիտակցության խաթարման ձևով (գիտակցությունը կիսախավար, աղջամղջային վիճակում է, շրջապատում կատարվող իրադարձությունները ընկալվում, գնահատվում են ոչ թե որպես իրական, այլ դրանք հիվանդը կապում է իր նախկին ապրումների մասին պատկերացումների հետ)։

Փսիխաաստենիան (հոգեկան անկարողություն) արտահայտվում է բնավորության տագնապալիության, կասկածամտության, սեփական անձի սակավարժողության, ցածր ինքնագնահատականի, սևեռուն գաղափարի դրսևորումներում։ Այդպիսի մարդը ապրում է մշտական կասկածների աշխարհում։

Սևեռուն, կպչուն վիճակների նևրոզը հատուկ է այն մարդկանց, որոնք ունեն փսիխաաստենիկ բնավորություն։ Դրանք առաջանում են նյարդային գործընթացների գերլարվածության հետևանքով, ծանր կենսական իրադրության մեջ տեղ գտած խաթարումներով:
 

Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների` հիվանդությունների մոտ 90%-ը նյարդային հիմք ունի: Այս «հիմքը» նախ արտահայտվում է հարատևող անբացատրելի հոգնածությամբ, գլխացավերով, մարսողական խանգարումներով, անքնությամբ  իսկ արդյունքում վերածվում է որևէ «մարմնական հիվանդության»:
 Սկսում են ի հայտ գալ նոր ախտանշաններ` սևեռունություն, բռնության դրսևորման փորձեր, չարություն: Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ֆունկցիոնալ խանգարումներով, ընդհանուր տհաճ ինքնազգացողությամբ:

Ահա մի վիճակ, որին հատուկ է հոգևոր հանգստի կորուստը: Մարդը պահում է հստակ քննադատական վերաբերմունք, գրեթե պարծենում է իր վիճակով, սակայն ոչինչ իր հետ անել չի կարողանում:   

Նևրոզներ

Նևրոզները սահմանային հոգեկան խանգարումների խումբ են, որոնք բնու¬թագրվում են հոգեկանի գործունեության ոչ կտրուկ խանգարումներով չավարտված հոգեցնցող իրավիճակների պայմաններում ։

Նևրոզների հիմնական բնութագիրը դրանց դարձելությունն է, սակայն կան նախ այլ չափանիշներ։

Դրանք են.

1. խաթարումների մասնակիությունը, որը չի հանգեցնում ամբողջական դեզադապտացիայի

2. մտավոր ոլորտում խանգարումների բացակայությունը

3. նևրոտիկների քննադատական վերաբերմունքը սեփական հոգեվիճակի նկատմամբ

4. այնպիսի նախանշանների բացակայությունը, որոնք աոկա են անձի և վարքի խանգարումներով մարդկանց մոտ։

Նևրոտիկ դրսևորումներ կարող են լինել յուրաքանչյուրի մոտ, ոմանք ունեն նևրոտիկ նախատրամադրվածություն։ Այդ մարդիկ հաճախ անձի ու վարքի խանգարումներով անհատներն են։
Մյուսների մոտ կարող են դրսևորվել աոանձին անձնային գծեր։ Հաճախ նրանց մասնագիտական գրականության մեջ անվանում են բնավորության շեշտվածությամբ անհատներ։
Նրանց մոտ նևոզներ համեմատաբար քիչ են լինում։ Ոմանց մոտ էլ բնավորության շեշտվածություն չի նկատվում, և նևրոտիկ դրսևորումներ կարող են ի հայտ գալ հոգեցնցող իրադարձության հետևանքով։

Նևրոզներն ավանդաբար բաժանվում են հետևյալ խմբերի.

1. վախի նևրոզներ կամ տագնապային-ֆոբիաներով խանգարումներ

2. կպչուն վիճակների նևրոզներ կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ

3.հիստերիա կամ դիսոցիատիվ խանգարումներ:

Չնայած ներկայումս գոյություն ունեցող հոգեկան անբարվոքություննեբի դասակարգման բազմաթիվ վարձերին՝ դեռևս չեն մշակվել հոգեկան խանգարումների, նևրոտիկ դրսևորումների, բնավորության շեշտվածության համընդհանուր դասակարգում։ 

Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ:
Գանգատները տարբեր են. թուլություն, խանգարված քուն, ամենատարբեր տիպի գլխացավեր, առանց պատճառի փոփոխվող տրամադրություն, տարբեր տագնապներ, կասկածամտություն, կպչուն մտքեր, դյուրագրգռություն: Առաջ են գալիս տարբեր ֆիզիկական գործընթացների խանգարումներ` տատանվում է ճնշումը, սրտի աշխատանքն է փոխվում, բերանն է չորանում, տղամարդկանց մոտ առաջ է գալիս իմպոտեցիա, կանանց մոտ` սառնություն տղամարդկանց նկատմամբ:

Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունը ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից:
Կամ պետք է փոխել պատճառը, կամ եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքը այդ պատճառի նկատմամբ:

Այսօր ապացուցված է, որ բոլոր հիվանդությունները սթրեսի հետևանք ենԲուժումը նպաստում է, որ մարդը դառնա կայուն սթրեսինկատմամբ և կարողանա ճիշտ դիմագրավել արտաքին աշխարհի ազդակներին

Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա«, «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիանավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:

Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումներիախտահարումներից մեկի ` հիպոթիմիայի արտահայտվող ձևերից է:
Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։

Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։

Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:

Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներսեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն:
Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:

 

Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:

Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում նրա փոփոխությունը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության և շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում է սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ Տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռականցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարիցՔունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր:
Թախիծը, տխրությունը, «հոգեկան ցավը», անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն:

 

 

Mor Ev mankan

Ինչպե՞ս խնամել երեխայի մաշկը՝ իր կյանքի առաջին տարվա ընթացքում. ո՞ր գործոններից խուսափել

Նորածինների հարթ և քնքուշ մաշկը շատ գեղեցիկ է: Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին:

 

Լողացնելը

 

Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, հիշեք, որ ամբողջովին նրան պետք է լողացնել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ: Մնացած ժամանակ բավարար է սրբել երեխայի մաշկը տակդիրի տակ և ծալքերի մեջ: Լողացնելու համար ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն: Մի օգտվեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով: Լողանալիս ոչ մի վայրկյան երեխային մի թողեք մենակ:

 

Արև

 

Հետևեք, որ երեխան արևի տակ շատ չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ: Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս: Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է:

 

Տակդիր

 

Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը: Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով, մի մոռացեք տակդիրի համար հատուկ քսուկի մասին: Այն պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին, որոնք պաշտպանում են մաշկը: Հնարավորինս թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից: 

 

Լվացք

 

Երբ տանը հայտնվում է երեխա, անհրաժեշտ է օգտագործել ամենաանվնաս միջոցները: Լվացքի համար (ոչ միայն մանկական, այլև մեծերի) օգտագործեք առանց բուրավետիչների և ներկանյութերի միջոցներ: Չէ՞ որ երեխան հպվում է ոչ միայն իր, այլև ծնողների հագուստին: Ոչ մի դեպքում մի գնեք սպիտակեղենի կոնդիցիոներ:

 

Խոնավեցում

 

Նորածնի մաշկը, ինչպես որ ծնողների մաշկը, խոնավեցման կարիք ունի: Լողանալուց հետո երեխայի մաշկին քսեք փափկեցնող միջոց: Հաճախ խոնավեցումը պահանջվում է այն դեպքում, երբ երեխայի մաշկը չոր է, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին: Երեխաների համար մի օգտագործեք լոսյոններ, դա կարող է գրգռել մաշկը: 

Աղբյուրը՝ Doctors.am

 

Մարմնական շփումը խիստ կարևոր է երեխայի առողջ զարգացման համար

60-ական թվականներին ամբողջ աշխարհի գիտնականները զբաղվում էին վաղ տարիքում զարգացման առանձնահատկությունների, ինչպես նաև կենդանիների և մարդկանց հետագա ճակատարգրին վերջինիս ազդեցության ուսումնասիրության հարցերով: Ամերիկյան գիտնական Փրեսքոտը ուսումնասիրել է նաև դաստիարակության առանձնահատկությունները: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն վայրերում, որտեղ ավանդույթները ապահովում են վաղ տարիքում երեխայի բավարար շփում մոր հետ (երեխային մեջքին կապած են պահում Կուբայում, Աֆրիկայում, ասիական երկրներում երեխաներին կրում են գլխաշորի մեջ, վերցնում են իրենց հետ աշխատանքի, չեն թողնում մենակ երկար ժամանակ), մեծահասակների բնավորությունն ավելի խաղաղարար է:

 

Որքան ավելի վաղ տարիքում են երեխաներին զրկել մարմնական շփումից, այդքան ավելի ակնառու են եղել մեծահասակների մոտ մոլեգնության և ագրեսիվության արտահայտումները: Ուստի, մոր (կամ հոր, պապիկի, տատիկի) հետ շփումից ստացած հաճույքը պարզապես խաղ չէ, այլ պարտադիր պայման` մինչև երկու տարեկան երեխայի դրական հույզերի և ուրախության զգացման, և անհրաժեշտ` նյարդային կառուցվածքների զարգացման համար: Իսկ նման հաճույքների պակասը վաղ տարիքում կարող է թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման դրդապատճառներից մեկը լինել:

 

Բնականաբար, երեխայի տարիքի հետ այդ շփումների, օրորների, քնքշանքի, համբույրների և զրույցների դերը փոխվում է: Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում փոքրիկին անհրաժեշտ է ուղիղ հուզական շփում մոր (և մյուս մեծերի) հետ: Յոթ ամսականից մինչև 2.5 տարեկանը կարևոր են շփումը, զրույցները, հեքիաթները, բայց պարզագույն հմտություններին սովորեցնելու, առարկաների հետ վարվելու, պարզ, թեթև խաղերին սովորեցնելու տեսքով: Այստեղ երեխայի համար կարևորը մեծերի ուշադրությունը գրավելն ու պահպանելն է, կարևորը իր ճիգերի գնահատականը ստանալն է:

 

Տարիքի հետ ծնողների կողմից կիրառվող մարմնական շփումների դերը պակասում է, ի հայտ են գալիս մարմնական պատիժները (խփելը, հրելը): Որոշ ծնողներ որպես պատիժ օգտագործում են մարմնական շփումներից զրկելը («չեմ սիրի քեզ, չեմ համբուրի քեզ»):

 

Մեծ լինելու զգացումը դեռահասների մոտ պահանջում է նրանցից «մեծական» վարքագիծ, մանավանդ տղաների մոտ:

 

Դեռահասների երկրորդ առանձնահատկությունը նրանց քննադատական տրամադրությունն է, որը լիովին արտահայտվում է հարազատ մեծահասակների` ծնողների և ուսուցիչների հետ հարաբերություններում: Դա նույնպես նվազեցնում է մարմնական շփումների կարիքը: Դեռահասի համար ավելի կարևոր են խրախուսանքի խոսքերը, այն, ինչ չի ստորացնում նրա արժանապատվությունը, չի ակնարկում մանկությունը: 

 

 

Աղբյուրը՝ Doctors.am

 

 

Ի՞նչ է ցուցված և ի՞նչ է արգելվում անել, երբ փոքրիկը ջերմում է

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում

7 ոսկե կանոն

  1. Իջեցնում ենք միայն մարմնի` 38.5-ից բարձր ջերմությունը: Եթե ջերմությունն ավելի ցածր է` հարկավոր է պարզապես ուշադիր լինել երեխայի հանդեպ, սակայն ոչ միանգամից ջերմությունն իջեցնել: Հիշեք , որ տենդը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է ինֆեկցիայի դեմ, և բարձրացած ջերմությունը հարկավոր է պաշտպանական մեխանիզմների ավելի արդյունավետ աշխատանքի համար:
  2. Երեխային երբեք ասպիրին կամ անալգին մի տվեք:
  3. Երեխային չափից շատ մի ծածկեք: Օդը սենյակում պետք է զով ու թարմ լինի: Փոքրիկի մոտ ջերմակարգավորման համկարգը դեռ հասուն չէ, հետևաբար օգնեք նրան հովանալ, և ոչ ավելի տաքացրեք:
  4. Սպիրտով կամ քացախով շփումներ մի արեք: Ալկոհոլն ու քացախաթթուն փոքրիկի համար թունավոր են:
  5. Հիշե՛ք, որ ջերմիցնող դեղերի ազդեցության համար ժամանակ է հարկավոր: Մի՛ սպասեք որ ջերմաստիճանը միանգամից կիջնի մինչև 36,6: Ուշադիր կարդացեք դեղի ներդիր թերթիկը` չափաբաժինն ու օգտագործման հաճախականությունը պարզելու համար:
  6. Երեխայի տաք մարմնին սառը առարկաներ մի հպեք: Սա կարող է մաշկի անոթների սպազմ առաջացնել:
  7. Եթե ջերմաստիճանը բարձր է, իսկ փոքրիկի մարմինը` գունատ, վերջույթները սառն են, ապա »սպիտակ տենդ» է և անոթների սպազմ: Անհապաղ շտապ օգնություն կանչեք և շփեք փոքրիկի ձեռքերն ու ոտքերը` սպազմ անցկացնելու համար: Բացառեք ֆիզիկական սառեցման բոլոր միջոցները` շփումներ, թրջոցներ և այլն:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Ihappymama.ru

Վնասակա՞ր են արդյոք տակդիրները երեխաների առողջության համար

Զանգվածային լրատվության միջոցներում հաճախ են  հայտնվում տագնապալի հաղորդագրություններ, թե միանվագ տակաշորերի մեջ ստեղծվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության միկրոմիջավայր, որը բացասաբար է անդրադառնում ամորձիների ինֆրակառուցվածքի վրա ու ճնշում սերմնարտադրությանը` սպերմատոգենեզը

 

Շրջանառվում է նաև այն կարծիքը, թե «ջերմոցային ազդեցության» տակ ամորձիների հյուսվածքներում անդառնալի փոփոխություններ են կատարվում, որը հետագայում կարող է անպտղության և պոտենցիայի թուլացման պատճառ դառնալ: Սակայն հեղինակավոր մանկաբույժները պնդում են, որ նման հավաստիացումները անհիմն են ու չունեն գիտական ապացույց: 

 

Դեռևս 1997թ. գերմանացի էնդոկրինոլոգները չափել են մինչև մեկ տարեկան այն տղաների ամորձապարկի ջերմաստիճանը, որոնք օգտագործել են բամբակյա միջոցներ և միանվագ տակաշորեր: Պարզվել է, որ բամբակյա տակաշորեր օգտագործելիս ամորձապարկի մաշկի միջին ջերմաստիճանը եղել է 34,9˚C, իսկ միանվագ տակաշորի դեպքում այն կազմել է 36˚C: Այսինքն` նրանց միջև եղած տարբերությունը չի գերազանցում 1,1˚C: Այս փաստը հիմք է տվել հերքելու կայուն ջերմոցային ազդեցության վարկածը: 

 

Տակդիրներին հաճախ «մեղադրում» են նաև այսպես կոչված խանձարուրային մաշկաբորբի առաջացման մեջ: Սա նույնպես վիճելի է: Օրինակ. կատարվել է համեմատական հետազոտություն երկու զուգահեռ խմբերում` պարզելու ավանդական միջոցների և տակդիրների ազդեցությունը ծծկեր երեխաների մաշկի վրա: Ստացված տվյալների համաձայն՝ տակդիր օգտագործած ծծկեր երեխաների մոտ խանձարուրային մաշկաբորբի (կարմրամաշկություն, ցան, մաշկի ամբողջականության խախտում), վիճակագրորեն հավաստի ավելի ցածր միջին ցուցանիշ է նկատվել, քան ավանդական միջոցներ կիրառած մանկիկների մոտ: 

 

Նկատվել է, որ տակդիրների օգտագործման դեպքում, ի տարբերություն գործվածքների, մաշկի խոնավությունը պահպանվում է ֆիզիոլոգիականի սահմաններում: 

    

Այսպիսով. ստացված տվյալները մեկ անգամ ևս հերքում են այն տեսակետը, որ միանվագ տակաշորերը ստեղծում են երեխաների առողջության վրա բացասաբար ազդող միկրոմիջավայր:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Խաղալիքների դերը երեխայի կյանքում. ինչպե՞ս ընտրել խաղալիք

Խաղալիքները երեխայի կայնքում խիստ կարևոր դեր ունեն: Դրանց հետ երեխաները զարգանում ու աճում են, քնում գիշերներն ու լողանում լոգարանում: Հետևաբար, շատ կարևոր է գնել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև անվտանգ ու ճիշտ խաղալիքներ:

 

  1. Խաղալիքներ գնեք միայն մասագիտացված մանկական խանութներից

 

Խորհուրդ չի տրվում մանկական խաղալիքներ գնել շուկայից, չէ՞ որ այս դեպքում խաղալիքը հավաստագիր կամ որակը հաստատող այլ փաստաթղթեր չի ունենա: Իսկ խանութում կարող եք պահանջել ներկայացնել խաղալիքի որակը հաստատող բոլոր փաստաթղթերը: Մեծ խանութների ցանցում հայտնվելու առաջ խաղալիքներն անցնում են հետազոտություն: Ստուգվում է նրանցում տոքսիկ նյութերի առկայությունը` կապար, մկնդեղ, սնդիկ, սելեն, բարիում: Կարևոր է նաև, որ խաղալիքի պաշտպանիչ-դեկորատիվ թաղանթը դիմացկուն լինի թքի և քրտինքի հանդեպ: Շուկայում կարող են հայտնվել նաև խաղալիքներ, որոնք չափազանց բարձր ձայներ են արձակում:Փափուկ խաղալիքները պետք է խնամքի ու մաքրման ցուցումներ ունենան: Դրանք շատ արագ փոշի են հավաքում իրենց վրա, ինչը կարող է նպաստել երեխայի մոտ ալերգիայիզարգացմանը:

 

  1. Քիմիական անվտանգություն

 

Ցավոք, ոչ բոլոր խաղալիքներն են (հատկապես էժանագին չինականները) ներկվում էկոլոգիապես մաքուր ներկերով: Երբեմն ներկի կազմի մեջ մտնում են նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Հետևաբար , կարևոր է գնելուց առաջ ծանոթանալ խաղալիքի օգտագործման ցուցումներին: Եթե խաղալիքը պարունակում է պոլիվինիքլորիդ, ֆտալատլեր, բիսֆենոլ, կապար՝ հրաժարվեք այն գնելուց:

 

  1. Համապատասխանությունը իրականությանը

 

Հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել ոչ իրական կերպարներ պատկերող խաղալիքներից` զոլավոր շներից, կարմիր ճագարներից, աստղերով զարդարված կովերից: Այսպիսի խաղալիքները կարող են երեխայի մոտ աշխարհի մասին սխալպատկերացում ձևավորել:

 

  1. Անվտանգությունըառողջությանհամար

 

3 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է տալ խաղալիքներ՝ փոքր կամ վատ ամրացված դետալներով: Նա կարող է կուլ տալ դրանք, կամ մտցնել ականջը, քիթը…

Խորհուրդ չի տրվում նաև գնել չափազանց աղմնկոտ խաղալիքներ. Դրանք կարող են վնասել երեխայի նուրբ ու զգայուն ականջը: Ինչպես նաև,  աղմուկի չափազանց բարձր մակարդակը կարող է հանգեցնել երեխայի գրգռվածության, գլխացավերի ու քնի խանգարման:

Խաղալիքի պարաններն ու թելերը պետք է կարճ լինեն, որպեսզի երեխան չկարողանա դրանք փաթաթել պարանոցին:

Ուշադիր եղեք, որ խաղալիքը սուր եզրեր չունենա, այլապես երեխան խաղի ընթացքում կարող է վնասել ինքն իրեն:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Երեխային ինչպե՞ս դեղ խմեցնել

Երեխայի թեթև տկարությունն անցնում է առանց բուժման, նույնիսկ երբ ծնողները դիմում են բժշկի, նա դեղ չի նշանակում։ Երբ դեղամիջոցի կարիք կա, բժիշկրկբացատրի՝ ինչպե՞ս և քանի՞ օր պետք է տալ երեխային։ Բժշկի նշանակումները պետք է անթերի կատարել։ Դեղը շշից լցնելուց առաջ պետք է լավ թափ տալ։ Դեղաքանակը պետք է որոշել 5 միլիփտրանոց չափի (թեյի) գդալով կամ կաթոցիչով, իսկ եթե դեղաքանակը 5 մլ– ից պակաս է, դեղաքանակի հատուկ սրսկիչով։ Չի կարելի դեղր խառնել կաթնային խառնուրդին, սննդին կամ ըմպելիքներին, որպեսզի երեխան դեղի լրիվ չափը ստանա, չէ՞ որ նա կարող է լրիվ չուտել կամ չխմել կերակուրը կամ կաթը։ Եթե փոքրիկը չի թողնում, որ մայրր քթիկը, ականջը կամ աչքերը դեղ կաթեցնի, մեկը պետք է բռնի նրան։ Եթե բժիշկրհակաբիոտիկներ է նշանակել, երեխան պետք է բուժման ամբողջ կուրսն ստանա, նույնիսկ երբ արագ է կազդուրվում, հիվանդությունդ կարող է կրկնվել։ Սակայն հակաբիոտիկները միշտ չէ, որ օգնում են. ոչնչացնում են մանրէներր, բայց վարակի նկատմամբ անզոր են։ Վարակիչ մի քանի հիվանդություններ՝ կարմրուկջրծաղիկխոզուկ, հատուկ բուժման միջոցներ չունեն և պահանջում են ճիշտ խնամք ու սնունդ, սակայն բժիշկը պետք է միջամտի, եթե առկա է որևէ բարդություն։ Բայց շնչուղիների կամ միզուղիների և այլ շատ հիվանդություններ, որոնք մանրէներից են ծագում, հաջողությամբ բուժվում են հակաբիոտիկներովմիայն բժշկի հսկողությամբ։

Ինչպե՞ս փոքրիկին դեղ տալ

Երեխային հեղուկ դեղ խմեցնելուց առաջ հարկավոր է կապել կրծկալր, ձեռքի տակ անձեռոցիկ ունենալ։ Եթե երեխան 6 ամսականից փոքր է, հարկավոր է եռացրած ջրում մանրէազերծել դեղ խմեցնելու համար անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Եթե երեխան դեռևս չի նստում, մայրր նրան գրկում է կերակրելու դիրքով, երեխայի մի ձեռքը տանում հետ՝ դեպի իր մեջքր, իսկ մյուսն ամուր բռնում է։

Չափի գդալով

Հարկավոր է չափի գդալով դեղ վերցնել և գդալը դնել հարմար տեղ։ Պետք է երեխային այնպես բռնել, որ նա շուռումուռ չգա, գդալով դեղր մոտեցնել նրա ներքևի շուրթին, երբ խմի, մյուս գդալը մոտեցնել.

Կաթոցիչով

Չափի գդալով վերցնել անհրաժեշտ դեղաքանակր։ Գդալից կաթոցիչով վերցնել մի քիչ դեղ, կաթեցնել երեխայի բերանր։ Նորածիններին չի կարելի կաթոցիչով դեղ տալ. նրանք կարող են խեղդվել։ Երբ երեխան ատամներ ունի, չի կարելի ապակյա կաթոցիչ օգտագործել։

Մանուկների համար նախատեսված դեղերր հաճելի համ ունեն, բայց եթե երեխան դեղ խմել չի ուզում, պետք է՝

— երեխայի կողքին դնել նրա սիրած հեզուկր, որ դեզը դրանով խմի, կա րելի է որևէ համով բան, կամ ուրիշ պարգև խոստանալ։ Դա կօգնի։

— Եթե երեխան չավ է հասկանում, պետք է բացատրեչ դեզ խմելու անհրաժեշտությունը։ Գնահատեչով դեղի օգտակարությունը երեխան թույւ կտա իրեն համոզել:

— եթե ոչ մի հորդոր, միջոց չի օգնում, պետք է խնդրել բժշկին, որ ուրիշ համով ու տեսքով դեզ նշանակի։

Զգուշության միջոցներ

Հարկավոր է զգուշանալ, որ երեխան չկարողանա ձեռքր վերցնել դեղերր։ Դրա համար՝

• Դեղամիջոցները պետք է պահել փակ պահարանում։

• Դեղը գնել այնպիսի փաթեթավորումով, որը երեխան բացել չի կարող։

• Չի կարեփ երեխային համոզել, թե դեզը համով է։

Ուշադրոիթյոիուն

Երեխային չի կաբելի ասպիրին տալ, կարելի է տալ միայն պարացետամոլ և նման դեղամիջոցներ։ Եթե երեխայի առողջացման շրջանում հանկարծակի բարձրացել է երեխայի ջերմությունր, սկսվել է սրտխառնոց,անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել։

Ծծկեր փոքրիկների քթի մեջ դեղ կաթեցնելը

1. Մահճակալի վրա պետք է դնել ոչ մեծ բարձ, երեխային պառկեցնել այնպես, որ բարձր լինի նրա թիկունքի տակ, իսկ գլուխր հետ ընկնի։ Եթե երեխան դիմադրում է, մեկր պետք է նրան բռնի։

2. Կաթոցիչի ծայրը պետք է մոտեցնել քթանցքին ու կաթեցնել անհրաժեշտ թվով կաթիլներ։ Պետք է զգույշ լինել, որ կաթոցիչը չդիպչի երեխայի քթին, իսկ եթե դիպել է, պետք է կաթոցիչր լվանալ։

Ծծկեր փոքրիկների ականջը դեղ կաթեցնելը

1. Երեխաները չեն սիրում, որ սառր դեղն ականջն է կաթում։ Դրա համար անհրաժեշտ է հարցնել բժշկին՝ դեղը գոլացնել

կարելի՞ է, թե՞ ոչ (որոշ դեղամիջոցներ տաքանալիս քայքայվում են)։ Գոլացնելու համար դեղի սրվակր պետք է դնել գոլ (ոչ տաք) ջրով լի թասիկի մեջ, 2-3 րոպե անց ձեռքի դաստակի ներսի մասով ստուգել՝ գոլացա՞վ, թե՞ ոչ։

2. Պետք է երեխային կողքի պառկեցնել՝ հիվանդ ականջը վերևում և անհրաժեշտ քանակով դեղ կաթեցնել լսողական անցքի մեջ։ Ականջիմեջ պետք է զգուշորեն մի քիչ բամբակ դնել, որ դեղը չթափվի, և երեխային այդ դիրքով մի քիչ պառկեցնել։

Ծծկեր փոքրիկների աչքի մեջ կաթիլներ կաթեցնելը

1. Մայրը գոլ ջրում թրջված բամբակով լվանում է ցավող աչքը, հետո երեխան պառկում է՝ գլուխը դնելով մոր գիրկը։ Մայրը մի ձեռքով բռնում է նրա գլուխը, մի քիչ կողքի թեքում այնպես, որ ցավող աչքը ներքևում լինի, բութ մատով զգուշորեն հետ է քաշում ներքևի կոպր։

2. Կաթոցիչը մոտեցնում է ներքևի կոպին այնպես, որ երեխան կաթոցիչը չտեսնի, կաթեցնում է հարկավոր թվով կաթիլներ։ Պետք է զգույշ լինել և կաթոցիչով չդիպչել աչքի կոպին։ Եթե երեխան անգամ լաց լինի, միևնույն է, դեղի հարկավոր քանակ կմնա նրա աչքում։

Աչքի քսուք

Բժշկի նշանակած աչքի քսուքից մի քիչ պետք է սեղմելով մտցնել երեխայի աչքի դրսի անկյունը:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Նյութը՝ Med-info.ru