Հաղթում է նա,ով կարողանում է սպասել — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Հաղթում է նա,ով կարողանում է սպասել

Պետք է փոթորկվող զգացմունքների եռաձի կառքը սանձահարել կամքի ուժով։Պետք է կարողանալ արգելակել պոռթկումներն ու ի զորու լինել սպասելու։Բայց ինչի՞ն սպասել,-կհարցնեք դուք,-ոչնչի՞ն։Այո,ոչնչին։Պարզապես պետք է սպասել,որ այդ պահն անցնի։Այն պահը, երբ բերանիցդ կարող են անմտածված բառեր թռչել,երբ կարող են ասվել ամենաչար,ամենակործանարար խոսքերը։ Պետք է սպասել ,մինչև զգացմունքները մարեն,և հնարավոր լինի զրուցել առանց զայրույթի։Այդ ընթացքում պետք չէ սեփական հոգին թունավորել,մատները կոտրատել։Պարզապես պետք է սպասել․որ ժամն ացնի։Ֆիլմ դիտել,գիրք կարդալ,հեռախոսով զրուցել։Ընդամենը 1 ժամ։Ցանկալի է այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն։Արժանապատվորեն ՝ նշանակում է հանգիստ,բարյացկամ և մշտապես,քանի որ զգացմունքների պոռթկման պահին մենք միշտ մի այնպիսի բան ենք անում,որի համար հետո անպայման զղջում ենք։Վատ ենք վերաբերվում մեր մտերիմների հետ,իսկ ավելի վատ ՝ ինքներս մեզ հետ։

Հոգեբան Լիա Բախշյան 

https://web.facebook.com/Bakhshyan

Comments