Չեմ ուզում որևէ խտրականություն դնել կրոնների և ազգերի միջև,քանի որ այս պահին ամբողջ աշխարհն է տառապում կորոնավիրուսով և ամենքն իր աղոթքն է բարձրացնում երկինք,որպեսզի րոպե առաջ վերանա կորոնավիրուսը։
Թող խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում և թող շատ արագ այս դժվարին ժամանակահատվածը յուրաքանչյուրիս համար դառնա անցյալ։
Եթե մենք բոլորս չդադարենք և միաձայն ամեն օր աղոթք բարձրացնենք ու մեր շնորհակալությունը հայտնենք մեր Տեր Աստծուն ,վստահ եմ,որ Ապրիլի 12 -ին Սուրբ Զատկի տոնին՝ Քրիստոսի հարութեան օրը բոլոր քրիստոնեաներս կզատվենք, կմաքրվենք ամեն տեսակ վիրուսից և Հիսուսի հարութեան տոնն էլ ավելի մեծ տոն կդառնա։