Կնոջ Հանրագիտարան — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Կնոջ Հանրագիտարան

Տնային պայմաններում դեմքը մաքրող, մաշկին առողջ տեսք և հարթություն պարգևող դիմակ:

 Դիմակի պատրաստման համար հարկավոր է.

3 հատ ասպիրինի հաբ
մեղր (կես թ.գ.)
մի քանի կաթիլ ջուր

Ասպիրինի հաբերի վրա մի քանի կաթիլ ջուր կաթեցրեք, քիչ անց կնկատեք, որ դրանք փխրուն են դարձել: 

 

2 հզոր բաղադրիչ, որոնք մաքրում են օրգանիզմը մակաբույծներից ու նվազեցնում են ճարպային կուտակումները

Մակաբույծներն այն օրգանիզմներն են, որոնք կլանում ու տնօրինում են մարդու օրգանիզմի սնուցող նյութերը, որն էլ և բացասաբար է ազդում մարդու ամբողջ առողջական վիճակի վրա: Մակաբույծները լինում են տարբեր ձևերի ու կարող են զարգանալ ամբողջ օրգանիզմում: 

Առավել հաճախ նրանք ապրում են մարդու աղիներում:
healthyfoodvision.com-ը ներկայացրել է բաղադրատոմս, որի օգնությամբ հանարվոր է ազատվել մակաբույծներից

 

Հենց այս նշաններով է առանձնանում ԽՆԱՄՎԱԾ կինը մյուսներից

Գաղտնիք չէ, որ խնամված կինը միշտ էլ առանձնացել է: Նրան համարել են  գեղեցկության և կանացիության խորհրդանիշ: Տասնամյակներ շարունակ, կոսմետիկական մի շարք ընկերություններ պայքարել են կանացի խնամքի պարագաներ արտադրելու և ոլորտում լավագույնը լինելու համար: Այսպիսով, որոնք են այն քայլերը, որոնց առկայության դեպքում կարող ենք կնոջը խնամված համարել:
 

Գեղեցիկ վարսեր: Սա կնոջ այցեքարտն է: Կինը պետք է ունենա ճիշտ և իրեն սազող սանրվածք, խնամված և միշտ մաքուր մազեր:

Մեծ մազակալներն ու բրոշները ոչ միշտ են տեղին և ակտուալ: Հասարակ լինելը միշտ էլ գրավիչ է:

Մաքուր մաշկ: Հաճախակի մաշկը մաքրելը կնոջը դարձնում է առավել թարմ, հրապուրիչ: Բացի դա, այն հնարավորություն է տալիս շպարվելուն քիչ ժամանակ տրամադրել:

Հոնքեր: Դրանք շաբաթական երկու անգամ ուղղելն ու խնամելը պարտադիր է: Ոչ ուղիղ և երկար հոնքերը միանգամից ուշադրություն են գրավում:

 Թեթև արևայրուք: Գոնե ամռանը կնոջ մաշկը պետք է լինի փոքր-ինչ թուխ: Այն խնամվածության, գեղեցկության խորհրդանիշ է: Բացի դա, շքեղություն և փայլ է հաղորդում մաշկին:

Եղունգներ: Եթե հնարավորություն չունեք իդեալական մատնահարդարում կատարել, ապա ավելի լավ է ընդհանրապես չներկեք ձեր եղունգները: Պարզապես հավասարեցրեք, հարթեցրեք, որպեսզի դրանք լինեն միևնույն չափի և խնամված տեսք ունենան:
 

Խնամված կանայք միշտ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և թողնում են կիրթ, գործունյա կնոջ տպավորություն:

 

Մազերի շքեղության և առողջության 7 հնդկական գաղտնիք

Սուշմիտան Հնդկաստանում մեծ ճանաչում ունեցող վիդեոբլոգեր է։ Նա հայտնի է երկար մազերով։ Adme.ru-ն ներկայացրել է նրա խորհուրդները երկար մազեր ունենալու համար։
 

  1. Օգտագործեք հալվեի հյութը։Հալվեի հյութը խթանում է մազերի աճը և հոգ տանում գլխի մաշկի մասին։ Հալվեի տերևներից քամեք հյութը, մերսելով քսեք մազերի արմատներին եւ թողեք նվազագույնը 2 ժամ։ Ցանկության դեպքում կարող եք թողնել ամբողջ գիշեր։
  2. Պանտենոլ օգտագործեք։Սա վիտամին B-ն է, որը կարգավորում է մաշկի վիճակը։ Մազերը սովորականի նման լվացեք, պանտենոլը քսեք մազերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։
  3. Մազերը լվանալուց հետո փափկացրեք սառը ջրով։Սառը ջուրը փակում է անցքերը և լավացնում արյան շրջանառությունը։ Մազերը լվացեք սովորականի նման, կոնդիցիոների օգտագործումից հետո փափկացրեք սառը ջրով։
  4. Խնձորի քացախ օգտագործեք։Խնձորի քացախը կօգնի խիտ մազեր ունենալու ցանկության դեպքում։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոների փոխարեն խնձորի քացախ օգտագործեք։ Դրանից հետո գլուխը մի լվացեք։ Ի տարբերություն խաղողի քացախի՝ այն սուր հոտ չունի։
  5. Սպիտակուցային դիմակ պատրաստեք։Սա կօգնի լրացնել պրոտեինների անբավարարությունը։ Սենյակային ջերմաստիճանի երկու ձու վերցրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, խառնեք և քսեք արմատներին։ Կարող եք նաև պոլիէթիլենային տոպրակ հագնել կամ` գլխարկ։
  6. Փորձեք կոնյակից և ձվից պատրաստված դիմակ։Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ նյութեր, որոնք մազերն ավելի խիտ և հաստ են դարձնում, խթանում դրանց աճը։ Վերցրեք երկու ձու և մեկ բաժակ կոնյակ։ Խառնեք, քսեք մազերի արմատներին։ Եթե ցանկանում եք քսել մազերի ամբողջ երկարությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղ, որը կփափկացնի մազերը և դրանք ավելի ենթարկվող կդարձնի։
  7. Եթերային յուղեր օգտագործեք։Ժոժոբայի, նշի, լավանդայի, ռոզմարինի յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա, քանի որ մեծ քանակով վիտամիններ և բուսական բաղադրիչներ են պարունակում։ Յուղերը խառնեք կոկոսի յուղով դիմակին և քսեք մազերին, սպասեք 2-3 ժամ։ Մազերը լավ լվանալու համար երկու անգամ շամպուն օգտագործեք։

 

Գեղեցիկ լինելու համար կարևոր է իմանալ այս 7 հնարքները

Բոլորս էլ գեղեցկությանը վերաբերող հազարավոր հոդվածներ ենք կարդացել և փորձել ենք հարյուրավոր միջոցներ, սակայն ստորև թվարկված կանոնները տարբերվում են բոլորից:
 

Ջուր խմել. կարծում եք սա գաղտնիք չէ՞: Մոռացեք 8 բաժակ ջրի կանոնը: Խմեք այնքան ջուր, որ բավարարեք ծարավը:

Արևից պաշտպանող քսուքների օգտագործումը պարտադիր է.  արևից պաշտպանող քսուքները երիտասարդ մաշկ ունենալու գրավականներից մեկն է: Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի և ծերացման թշնամիներն են:

Խոնավեցում. մաշկը խոնավեցնող լասիոն օգտագործեք: Այն կօգնի ձեզ թաքցնել ոտքերի երակները և ավելի նրբագեղ տեսք կհաղորդի ձեր մարմնին:

Ձեռքերը և պարանոցը ևս կարևոր են. ձեռքերը և պարանոցը նույնպես  հետևողական խնամք են պահանջում: Հարկավոր է ընտրել ձեր մաշկին համապատասխան քսուք և մեղմորեն տարածել այն ձեռքերի և պարանոցի մաշկի շրջանում:

Մարզանքներ. եթե ցանկանում եք ունենալ դեմքի առողջ և թարմ մաշկ, միայն քսուքները բավարար չեն: Դեմքի մարզանքները նպաստում են արյան շրջանառությանը և թթվածնի ներթափանցմանը:

Ճիշտ սնվել. անհրաժեշտ է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն օգտագործել: Օգտագործեք A, C և E վիտամիններ, որոնք օգնում են հաղթահարել մաշկի հետ կապված խնդիրները: Հակաօքսիդանտների օգտագործումը ևս օգտակար է մաշկի համար:

Լավ ինքնազգացողություն. այնպիսի զբաղմունք գտեք, որի օգնությամբ կարող եք լավ ինքնազգացողություն ձեռք բերել: Երջանկությունն ու լավ ինքնազգացողությունը արտացոլվում մարդու արտաքինի վրա: Այնպես որ ժպտացեք և ուրախ եղեք:

 

Ընկերուհիս ֆանտաստիկ կերպով արագ նիհարեց այս 5 միջոցներով

  NEWS.am STYLE

Ամեն տարի այս շրջանում՝ Ամանորի նախաշեմին, բոլոր կանայք եւ աղջիկները ցանկանում են շատ արագ նիհարել եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Եվ քանի որ հաշված օրեր են մնացել տարվա ամենակարեւոր տոնի մեկնարկին, հետեւաբար պետք է հենց հիմա գործի անցնել։
 

Եթե արդեն մի շարք դիետաներ եք փորձել, բայց արդյունքի չեք հասել, ուրեմն առաջարկում ենք հետեւել մեր խորհուրդներին եւ կիրառել դրանք եւ մինչեւ Ամանոր, եւ դրանից հետո։
 

Այսպիսով, խորհուրդ №1.Առավոտյան եւ քնելուց առաջ պետք է խմել կախարդական ըմպելիքը։ Իսկ ո՞րն է այն. մեկ բաժակ եռացրած ջրի մեջ պետք է ավելացնել մեկ թեյի գդալ դարչին եւ նույնքան էլ մեղր։ Մեղրը լցնում եք ամենավերջում, երբ արդեն ցանկանում եք խմել։

Խորհուրդ №2. Ամեն առավոտ պետք է ձվածեղ կամ վարսակաշիլա ուտել, իսկ հետո մեկ բաժակ սուրճ խմել, բայց… սուրճի մեջ (ոչ լուծվող) պետք է մեկ պտղունց կարմիր չիլի պղպեղ, դարչին եւ վանիլին ավելացնել։ Այս համեմունքները նպաստում են նյութափոխանակության գործընթացների կարգավորմանը։

Խորհուրդ №3. Ամեն անգամ ուտելուց առաջ կես լիտր տաք ջուր խմեք։

Խորհուրդ №4. Կոնֆետների եւ բուտերբրոդների փոխարեն նարինջ կամ թուրինջ օգտագործեք։ 

Խորհուրդ №5. Երկար ծամեք։ Ամեն անգամ կերակուրը կուլ տալուց առաջ ավելի քան քսան անգամ այն ծամեք։ Այսպես դուք շատ ավելի շուտ կհագենաք եւ ավելի քիչ կուտեք։

 

Ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր խնամված աղջիկ

Ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր խնամված աղջիկ

  1. Որովայնի վրայի ճարպերը չեն այրվում այն ժամանակ, երբ Դուք աշխատում եք որովայնային ճնշամկանների վրա: Ճնշամկաններ կառաջանան, բայց ճարպի շերտի տակ: Այնպես որ, որովայնը նույնիսկ կմեծանա: Որպեսզի որովայնի ճարպն այրվի, միշտ ներս քաշեք այն և լարեք մկանները:
  2. Կոնքերի համար ամենալավը պտույտներն են, սրնքաձկների համար` ձգումները, իսկ ոտքերի համար` քայլքը:
  3. Որպեսզի մկանները գեղեցիկ մարզվեն և չափից ավելի չաճեն, մարզվեք շաբաթական 2-3 անգամ, որից հետո անպայման ձգումներ կատարեք:
  4. Առավոտյան անոթի խմեք երկու բաժակ ջուր, կարելի է՝ կիտրոնով: 10 րոպե անց՝ 2 գդալ ձիթայուղ:
  5. 10-15 րոպե հետո՝ նախաճաշ:
  6. Սնունդ ընդունելիս և դրանից հետո 40 րոպե ջուր չխմեք:
  7. Սնունդ ընդունեք շուտ-շուտ, բայց քիչ չափաբաժիններով: Ճիշտ նյութափոխանակության համար անհրաժեշտ է ուտել օրը 5 անգամ` միշտ նույն ժամերին:
  8. Բաղնիքը և սաունան չեն այրում ճարպը, այլ ուղղակի օրգանիզմից հեռացնում են հեղուկը, որը վերականգնվում է 2 ժամ հետո:
  9. Օրվա մեջ վերջին անգամ սնունդ ընդունեք քնելուց 3-4 ժամ առաջ:
  10. Ժամը 16-ից հետո՝ միայն սպիտակուցային կերակուր: Օրվա երկրորդ կեսին ածխաջրերը վերածվում են ճարպի:
  11. Հակադրական ցնցուղը համադարման է ամեն ինչի:
  12. Մանրամասն ծամեք կերակուրը: Դա նույնպես բարելավում է նյութափոխանակությունը:
  13. Հագենալու զգացողությունն ի հայտ է գալիս բավարար սնունդ ընդունելուց 20 րոպե հետո: Այնպես որ, դանդաղ կերեք:
  14. Սննդի ընդունումը վերածեք տանջանքի. նստեք ուղիղ մեջքով, առանց հեռուստացույց, և օգտագործեք բոլոր տեսակի խոհանոցային պարագաները:
  15. Ցանկանում եք ուտե՞լ: Պետք չէ: Կատարեք 20 կքանիստ, 50 ցատկ և դուրս եկեք զբոսնելու:
  16. Համակարգչի դիմաց նստած ժամանակ 5 րոպեն մեկ ինչ-որ վարժություն կատարեք:
  17. Սպորտով զբաղվելիս ուտել չեք ցանկանում 2 պատճառով.

ֆիզիկական – օրգանները չորանում են, քրտնում եք

հոգեբանական – կալորիաներ եք ծախսում և չեք ցանկանում նորից հավաքել

  1. Ժամը մեկ ջուր խմեք:
  2. Սուրճ, ծխախոտ, ալկոհոլ, գազավորված ըմպելիք, չիպս, մայոնեզ, երշիկ. սրանք Ձեր թշնամիներն են:
  3. Ընկուզեղենը և յուղն օգտակար են, բայց շատ փոքր չափաբաժիններով:
  4. Կարտոֆիլ, բայց ոչ տապակած:
  5. Բոլոր գույների հացերում կալորիան նույնն է: Այնպես որ, սովորեք սնվել առանց հացի:
  6. Թեյ մի խմեք: Եթե խմում եք, ապա գոնե՝ առանց շաքար և ոչ ուտելու հետ:
  7. Կանաչ թեյ` օրը 2 գավաթ: Հանգստացնում է և մաքրում օրգանիզմը:

 

Կանգնեցրեք մազաթափությունը և խթանեք մազերի աճը այս հրաշք դիմակի օգնությամբ 

 

Չնայած խանութներում կարելի է գտնել մազաթափության դեմ պայքարող բազմաթիվ միջոցներ՝ պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել՝ մազերին ուժ և գեղեցկություն հաղորդելու համար:

Մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում

Շատ կարևոր է ավելացնել այն մթերքների օգտագործումը, որոնք հարուստ են երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով և օմեգա-3 թթուներով: Սրանք օգտակար են և կանխարգելում են մազաթափությունը:

 

Ամեն առավոտ խմեք այս հյութը և հանգիստ ապրեք մինչև խորը ծերություն

 

Ահա երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը կարող է պատրաստվել արագ և հեշտությամբ։ Պատրաստել այս խմիչքը երկարակեցության համար և խմել անմիջապես։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

2 սմ երկարությամբ կոճապղպեղի (իմբիրի) արմատ,
4 գազար,
3 խնձոր,
կես կիտրոնի հյութ:

 

Կոսմետոլոգները շոկի մեջ են. Այս քսուքը կնճիռները հարթեցնում է 1 գիշերում

Կնճիռների դեմ ամենատարածված քսուքը կանանց շրջանում դեմքի մաշկը հարթեցնում է բառացիորեն 1 գիշերում: Այս բաղադարատոմը ստուգված է և արդեն շատերին է օգնել:

Քսուքի բաղադրության մեջ միայն բնական բաղադրիչներ են, ոչ մի քիմիա:

Քսուքը 2 շաբաթ օգտագործելու արդյունքում ես 10 տարով երիտասարդացա:
 

5 րոպեում մաքրեք ձեր դեմքի մաշկը (

Հետևեք այս հեշտ միջոցին և կարող եք պատրաստել ձեր դեմքերի մաշկի համար առողջարար ու մաքրող դիմակ: Անհրաժեշտ է 1 փոքր գդալ սոդա և 4 փոքր գդալ լիմոնի հյութ։