Կենդանի տուն Թեստ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Կենդանի տուն Թեստ

Կենդանի տուն

Նպատակը՝  միջանձնային  հարաբերությունների ախտորոշում

Հրահանգ՝  նկարեք տուն, որը պարտադիր պետք է ունենա  հիմք, պատեր, պատուհաններ, կտուր,խորդանոց, դուռ, ծխնելույզ, շեմ։ Այնուհետև թղթի վրա գրեք 7-8 մարդկանց անուն, որոնք որոշակի ազդեցություն ունեն ձեր կյանքում։ Գրեք այդ մարդկանց անունները  ձեր նկարած տան տարբեր հատվածներում։

Արդյունքների վերլուծություն

 Հիմքը խորհրդանշում է տան հոգևոր  նյութական հիմքն է, դա այն մարդն է, ում շնորհիվ ընտանիքը կայուն է։

 Պատերը- այն մարդն է, ով պատասխանատու է ընտանիքի  և կոնկրետ հեղինակի հուզական վիճակի համար։

Պատուհաններ- այն մարդիկ են, որոնց հետ հեղինակը հույսեր է կապում, սովորաբար այս հատվածում նկարում են երեխաներին։ 

Կտուր- ընտանիքի այն անդամը, ով <<խղճում>> և պաշտպանում է  նկարի հեղինակին։

Խորդանոց— գաղտնի հարաբերություններ, հեղինակը ցանկություն ունի այս մարդու հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ։

Ծխնելույզ— Այն մարդն է, ում կողմից հեղինակը կցանկանար առանձնահատուկ վերաբերմունքի, խնամքի արժանանալ։

Դռներ— Տեղեկատվական ոլորտ, այն մարդն է, ով շատ բան է սովորեցրել նկարի հեղինակին։ 

Շեմ— այն մարդն է, ում հետ  հեղինակը կցանկանար շփվել ապագայում

Comments