«Կարող եք տեղափոխվել մեզ մոտ ապրելու» — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

«Կարող եք տեղափոխվել մեզ մոտ ապրելու»

Ամենաանհարկի նախադասություն, որ երբևէ կարելի է լսել հարսի կամ փեսայի շուրթերից:
Ընտանեկան հոգեբանները վաղուց միաբերան հավաստիացնում են՝ նորապսակները պետք է առանձին ապրեն:
Համատեղ կյանքն արդարացվում է միայն ծայրահեղ դեպքերում (օրինակ՝ ծնողներից մեկի լուրջ
հիվանդությունը կամ կենցաղային խնդիրների անլուծելիությունը): Խոհանոցային վեճերը կարող են փչացնել
երկու սերնդի ներկայացուցիչների ամենալավ հարաբերություններն անգամ:
Անտեսեք սկեսրոջ՝ ձեզ հետ ապրելու մասին ակնարկները: Որքան էլ նա լավը լինի, ձեր
հարաբերություններին չմիջամտող, միևնույնն է, որոշ ժամանակ անց սկսելու է բացատրել, թե ինչպես է
պետք ապուրը պատրաստել կամ ինչպես ամուսնուն դիմավորել աշխատանքից վերադառնալիս: Ձեզ հետ
ապրելով՝ նա հնարավորություն կստանա ձեր ամուսնու ուշադրությունը հրավիրելու ձեր փոքրիկ
թերությունների վրա, որոնց վերջինս ուշադրություն չի դարձնում: Շաբաթվա ընթացքում երկու օր հատկացրեք
ծնողների հետ հանդիպմանը. այդպիսով թե՛ դուք, թե՛ նրանք գոհ կլինեն:

Comments