Կամքը գործնական բանականությունն է:
Ականավոր փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան կամքը և բանականությունը նույնական էր համարում: Կամքն էլ, բանականության նման, ճշմարտության կամ կեղծիքի հաստատման կամ ժխտման ընդունակությունն է, անհրաժեշտության ճիշտ ըմբռման վրա հիմնված բանական ցանկություն:
Ճիշտ է, կամքն ու բանականությունը, մտածողությունը, չեն համընկնում, բայց առանց մտածողության և իմացական ընդունակությունների մարդը չի կարող ճիշտ հասկանալ երևույթները, արժեքավոր նպատակներ ընտրել և իր ջանքերն իզուր չվատնել աննշան նպատակներ ձեռք բերելու վրա: Մտքի բարձր զարգացումն ու լայն մտահորիզոնը մարդուն թույլ են տալիսարժեքների այնպիսի համակարգ ունենալ, որը նրա գործունեությունը արդյունավետ և հասարակության համար օգտակար էդարձնում: Զարգացած միտքը թույլ է տալիս ժամանակին հրաժարվել անհեռանկարային գործունեություններից և նորնպատակադրումներ կատարել: Իսկապես որ, կամքը գործնական բանականություն է: Բայց պետք է պարզել, թե ինչպես էայնգործում:
Մարդու կամքը և բարոյականությունը
Գիտակցական կամքը և արժեքավոր նպատակների ձգտելը միշտ կապված է անձի բարոյական սկզբունքների հետ: Հաճախմենք մեզ պարտավորված ենք զգում անդադար ջանքեր գործադրել, քանի որ մեր գործունեությունը պետք է մերմերձավորներին, հասարակությանը, հայրենիքին: Այդ իսկ պատճառով կամային գործողություններ կատարելիս մենք շատհաճախ բարոյական զգացմունքներ ենք ապրում` կոնկրետ հուզական վիճակների ձևով: Որքան ավելի ուժգին ենք մենքբարոյական հույզեր ապրում, այնքան ավելի մեծ եռանդ կարող ենք կենտրոնացնել դեպի նպատակը տանող ճանապարհին իհայտ եկած դժվարությունները հաղթահարելու համար: Հայրենասիրության, պարտքի և պատասխանատվության, ամոթի ևխղճի ապրումները մարդու կամքին կարող են մեծ եռանդ հաղորդել և մղել նպատակասլաց գործերի: Հնարավոր չէ մեծ ձեռնարկներ պլանավորել և իրագործել` առանց բարոյական նորմերի և զգացմունքների եռանդուն մասնակցության:
Բարոյական զգացմունքները դրդապատճառներ են, կարող են և՛ գործողությունների մղել մարդուն, և՛ զսպել նրան: Չէ՞ որ կամքի ուժ է պետք որոշ գործողություններից հետ կանգնելու, օրինակ, որոշ եսասիրական պահանջմունքների բավարարումից հրաժարվելու համար: Իզուր չէ, որ ասում են, թե մարդու համար ինքն իրեն հաղթելն ավելի դժվար է, քան թշնամիներին հաղթելը, դա ավելի մեծ կամք է պահանջում:
Այսպիսով, մենք հիշատակեցինք կամքի ֆունկցիաներից երկուսը` հիմնականները. ա) մարդուն ակտիվացնելու, գործունյա ևնպատակասլաց դարձնելու և բ) զսպելու, սխալ և անբարոյական գործողություններից հետ պահելու ֆունկցիաները: