Ծերանալուց հետո շատերն են գնահատում ժամանակը, իսկ խելոքները` նախքան ծերանալը։
Ով ձգտում է նպատակի` նա չի նայի ժամանակի։
Հոգու խռովքը մարդուն ավելի խորն է կապում կյանքին։
Ով սիրում է հողն ու հերկը, նա է զգում գարնան հևքը։
Թե որ շատ քնես ծառերի հովին, դու կուլ կգնաս ձմեռվա սովին։
Շվիդ կտրիր քո անտառից` երգ հյուսիր քո բառ ու բանից։
Ծովն առանց ալիք չի լինի` պիտի նավավարը հմուտ լինի։
Միշտ խոսում է բարությունից, սիրտն է պայթում չարությունից։
Ուրիշի սխալն ուղղելիս` ինքդ անսխալ պիտի լինես։
.
Հողին խաբողը ծնողին չի խնայի։
Սիրո հայրենիքը բարոյականությունն է։
Ապրել` կնշանակե ճամփորդել կյանքում։
Աննորմալների շրջանում նորմալն աննորմալ է դիտվում։
.
Պարզ ոճը հարթ ճամփա է, խճողվածը` քարքարոտ։
.
Սիրել նախ մարդը, հետո ազգականը։
Խելոքը խելոքին այնքան խելք չի սովորեցնում, որքան հիմարը հիմարին հիմարություն։
Կան մարդիկ, որ կարճ կյանք ունեն, բայց երկար են ապրում;
Երանի նրան, ով իր մտքերի հորիզոնն իր իսկ աչքերով է տեսնում։
.
Ապրել դեռ չի նշանակում վայելել. վայելել` չի նշանակում ապրել։
Խելոքները գործող անձինք են, տխմարները` հանդիսատես։
Արտասուքը աչքը կծանրացնե, բայց սիրտը կթեթևացնե։
.
Կան տաղանդներ, որ չեն երկնում, ավա՜ղ, կան երկնողներ, որոնք տաղանդներ չեն։
Լավ համբավը կրիայի քայլերով է առաջանում, վատը` լույսի արագությամբ:
Կարելի է շատ կարդալ` քիչ սովորել, քիչ կարդալ` շատ սովորել։
Խելոքներին դաստիարակում են, անխելքներին` մարզում։
Մարդու դեմքը ամենակատարելագործված դիմակն է։
Մեծ մարդը նա է, ով բարձր դիրք ունի, բայց իրեն բոլորին հավասար է զգում։
Գիտակը գիտնական չէ։
Հոգսի մեջ ստեղծագործական միտքը թաղվում է այնպես, ինչպես ծովում նստած քարը։
Անձդ զոհիր հազար անգամ, պատիվդ` ոչ մի անգամ։
Հիմարի հետ չխոսել կնշանակե` ժամանակ շահել։
Գազանն անգութ է, երբ սոված է, մարդը` փոքրոգությունն է։
Մեծամտությունը փոքրուղեղություն է։
Ազնիվները նրանք չեն, որ ազնվություն են դրվատում, այլ նրանք, որ գործով ազնիվ են։
Ավա՜ղ, ինչքան շատ ենք քննադատում այն, ինչ որ չգիտենք։