+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Խոհանոց

Պիցցա-րոպեիկ

Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Մայոնեզ – 4 ճ/գ
3. Թթվասեր – 4 ճ/գ
4. Ալյուր – 9 ճ/գ
5. Պանիր՝ ըստ ճաշակի
6. Երշիկ՝ ըստ ճաշակի
7. Սունկ՝ ըստ ցանկության
8. Լոլիկ – 1 հատ
Պատրաստման եղանակը
Խմորի համար խառնել ձուն, ալյուրը, թթվասերը, մայոնեզը: Ստացվում է թթվասերի պնդության խմոր:
Խմորը լցնել թավայի մեջ, հետո վրան շարել ցանկացած տեսակի միջուկ, որը սիրում եք: Կարելի է նրբերշիկ, երշիկ, մի փոքր տապակած սունկ:
Միջուկի վրա շարել կտրատված լոլիկ, վրան մայոնեզից ցանց ձևավորել և հաստ շերտով պանիր լցնել:
Թավան դնել ցածր կրակի վրա 10 րոպե: Ծածկել կափարիչով, հենց պանիրը հալչի, պիցցան պատրաստ է:

«Zaletti». եգիպտացորենով պատրաստված իտալական թխվածքաբլիթ

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 477 կկալ
Սպիտակուցներ – 8 գ
Ճարպեր – 17.3 գ
Ածխաջրեր – 73.7գ
Բաղադրիչներ
1. Ցորենի ալյուր – 3/4 բաժակ
2. «Պոլենտա» (եգիպտացորենի շիլա) – 3/4 բաժակ
3. Շաքարավազ – 1/4 բաժակ
4. Փխրեցուցուցիչ – 1 թ/գ
5. Աղ – 1 պտղունց
6. Ձվի դեղնուց – 3 հատ
7. Կարագ – 60 գ
8. Կիտրոն – 1 հատ
9. Չամիչ – 95 գ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, պոլենտան, 1 կիտրոնի կեղևը, աղը և փխրեցուցիչը: Կենտրոնում փորվածք անել, լցնել հալեցրած կարագը և շաքարավազի հետ հարած ձվի դեղնուցները, ավելացնել ալկոհոլի մեջ թրջած և մանր կտրատած չամիչը և խմոր հունցել: Խմորին գնդի ձև տալ, հետո դարձնել երշիկի տեսքի, փաթաթել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:
2. Ազատել պնդացած երշիկը թաղանթից և կտրատել այն 1 սմ հաստության կլորների: Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատած տապակին և 12 րոպե թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Մատուցել սառը վիճակում:

Ոսպից պատրաստված շատ համեղ ապուր-խյուս

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 200 կկալ
Սպիտակուցներ – 12.4 գ
Ճարպեր – 0.7 գ
Ածխաջրեր – 33.8 գ
Բաղադրիչներ
1. Կարմիր ոսպ – 300 գ
2. Սոխ – 1 հատ
3. Լոլիկ – 1 հատ
4. Գազար – 2 հատ
5. Սխտոր – 2 ատամիկ
6. Սպիտակ հաց – 3 կտոր
7. Կոճապղպեղի արմատ – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Ոսպը եփել:
2. Սոխը և լոլիկը խոշոր կտրատել:
3. Գազարը քերել խոշոր քերիչով, իսկ կոճապղպեղը՝ մանր:
4. Սխտորը մանր կտրատել:
5. Ամբողջ բանջարեղենը տապակել թավայի մեջ:
6. Տապակած բանջարեղենն ավելացնել կաթսայի մեջ եփված ոսպին:
7. 10-15 րոպե եփել մանր կրակի վրա:
8. Ստացված խառնուրդը հարել բլենդերի մեջ:
9. Հացը կտրատել մանր քառակուսիների և տապակել առանց յուղի թավայի մեջ՝ անընդհատ խառնելով:
10. Ապուր-խյուսը մատուցելիս վրան շարել տապակած հացի կտորները:

«Գոմենտաշ» կամ «Ամանի ականջները». հրեական տոնական կարկանդակ

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 795 կկալ
Սպիտակուցներ – 13.9 գ
Ճարպեր – 26.6 գ
Ածխաջրեր – 126.4 գ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 500 գ
2. Մարգարին – 300 գ
3. Եգիպտացորենի օսլա – 70 գ
4. Ձու – 2 հատ
5. Փխրեցուցիչ – 5 գ
6. Շաքարավազ – 1/2 բաժակ
7. Միջուկ – մուրաբա, շոկոլադե պաստա, ընկույզի կամ խուրմայի պաստա
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, օսլան և փխրեցուցիչը:
2. Մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը:
3. Ավելացնել ալյուրը և հունցել մինչև խմոր ստանալը, որը պետք է ծածկել և 1 ժամ դնել սառնարանը:
4. Գրտնակել խմորը 0.5 մմ հաստության և բաժակով շրջանակներ ձևավորել:
5. Կենտրոնում դնել միջուկը և 3 կողմից այնպես ծածկել, որպեսզի ստացվի կենտրոնը բաց եռանկյունի:
6. Վրան սպիտակուց քսել և կակաչի սերմ շաղ տալ:
7. Շարել պերգամենտով պատած տապակին և 10-15 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
8. Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:

Հավի կոտլետներ՝ ֆրանսիական ձևով

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 470 կկալ
Սպիտակուցներ – 63.7 գ
Ճարպեր – 21 գ
Ածխաջրեր – 8.1 գ
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 900 գ
2. Ձու – 5 հատ
3. Մայոնեզ – 1 ճ/գ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Կանաչ սոխ – 1 փունջ
6. Բուսայուղ – 1 ճ/գ
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կրծքամիսը կտրատել մոտ 5 մմ քառակուսիների: Աղ և պղպեղ ցանել, ավելացնել ձուն և մայոնեզը, լավ խառնել: Ավելացնել մանր կտրատած սոխը և ալյուրը, նորից կտրատել:
2. Ստացված ֆարշից գդալով կոտլետներ ձևավորել և տապակել երկու կողմից:

Գազարով տորթ՝ Starbucks

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 571 կկալ
Սպիտակուցներ – 7.7 գ
Ճարպեր – 28.5 գ
Ածխաջրեր – 73.5 գ
Բաղադրիչներ
1. Բուսայուղ – 120 մլ
2. Շագանակագույն շաքարավազ – 1/2 բաժակ
3. Սպիտակ շաքար – 1/2 բաժակ
4. Ձու – 2 հատ
5. Ընկույզ – 100 գ
6. Բաց չամիչ – 95 գ
7. Աղ – 1/2 թ/գ
8. Փխրեցուցիչ – 1 թ/գ
9. Մշկընկույզ – 3/4 թ/գ
10. Սոդա – 3/4 թ/գ
11. Դարչին – 1 թ/գ
12. Պանիր Ֆիլադելֆիա – 220 գ
13. Վանիլին – 1 տուփ
14. Շաքարի փոշի – 1 բաժակ
15. Գազար – 375 գ
16. Ալյուր – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ լցնել ձվերը, ավելացնել շաքարավազը և հարել՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Ավելացնել աղ, փխրեցուցիչ, սոդա և համեմունքներ, խառնել: Խմորը պետք է պինդ ստացվի:
2. Մանր քերել գազարը, կտրատել ընկույզը և խառնել բլենդերում: Չամիչը լվանալ տաք ջրով, չորացնել: Այդ ամենն ավելացնել խմորին և խառնել: Խմորը պետք է մի փոքր թուլանա: Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Կաղապարը պատել պերգամենտով, լցնել խմորը և թխել 35-40 րոպե:
3. Պատրաստի թխվածքը սառեցնել սենյակային ջերաստիճանում, հանել կաղապարից և կիսել 2 մասի:
4. Պատրաստել միջուկ տորթի համար. հարել սենյակային ջերմաստիճանի պանիրը շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլին, խառնել մինչև միասեռ զանգված ստանալը: Քսել ներքևի շերտին, ծածկել երկրորդով և ամբողջ տորթը պատել պանրային կրեմով: Զարդարել խմորի փշուրով:

Կոտլետներ՝ ձվային միջուկով

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
Կալորիականություն – 247 կկալ
Սպիտակուցներ – 17.4 գ
Ճարպեր – 14.9 գ
Ածխաջրեր – 9.6 գ
Բաղադրիչներ
1. Աղացած միս – 500 գ
2. Սոխ – 200 գ
3. Ձու – 4 հատ
4. Սպիտակ հաց – 100 գ
5. Կաթ – 200 մլ
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
8. Բուսայուղ – 10 մլ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մանր կտրատել: Եփած ձուն ևս մանր կտրատել: Սոխը տապակել բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը: Խառնել ձուն և սոխը, աղ ցանել:
2. Հացը թրջել կաթի մեջ: Խառնել աղացած միսը և հացը, աղ և պղպեղ ցանել: Ստացված զանգվածից բլիթ ձևավորել: Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում դնել ձվով պատրաստված միջուկը: Բլիթով փաթաթել միջուկը և կոտլետ ձևավորել:
3. Կոտլետները շարել բուսայուղով պատած տապակին և դնել ջեռոցը:
4. 40-45 րոպե թողնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Կարելի է նաև տապակել թավայի մեջ:

Դդումով չիզքեյք՝ առանց խմորի

Բաղադրիչներ
1. Սերուցքային պանիր – 225 գ
2. Դդմի խյուս – 425 գ
3. Հունական յոգուրտ- 425 գ
4. Շաքարավազ – 3/4 բաժակ
5. Համեմունքներ դդմի պիրոգի համար – 1 թ/գ
6. Աղ – 1/8 թ/գ
7. Ալյուր – 4 ճ/գ
8. Ձու – 8 հատ
9. Վանիլին – 1 թ/գ
10. Հարած սերուցք՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
1. Խոհանոցային կոմբայնի մեջ խառնել բոլոր բաղադրիչները:
2. Զանգվածը լցնել 23 սմ տրամագծով չայրվող կաղապարի մեջ:
3. 60-70 րոպե թխել 175 աստիճան ջեռոցում:
4. Սառեցնել դդմային չիզքեյքը, հասցնել մինչև սենյակային ջերմաստիճանի, հետո մի քանի ժամ դնել սառնարանը:
5. Մատուցել՝ զարդարելով սերուցքով:
Համեմունքներ պատրաստելու համար խառնել.
1. Աղացած բուրավետ պղպեղ – 1 ճ/գ
2. Աղացած դարչին – 1 ճ/գ
3. Աղացած մշկընկույզ – 1 ճ/գ
4. Աղացած մեխակ – 1 ճ/գ
5. Աղացած համեմի սերմ – 1 ճ/գ
6. Աղացած կոճապղպեղ – 1 ճ/գ

Այս բաղադրատոմսը կշրջի Ձեր պատկերացումները կոտլետների մասին. անհրաժեշտ է 25 րոպե

Ջեռոցում պատրաստված կոտլետները շատ ավելի հետաքրքիր են, քան յուղով տապակածները: Եվ, ընդ որում, դրանք բացարձակապես դիետիկ ուտեստ են:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիական ձևով պատրաստվող ձվով կոտլետների բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Մսի ֆարշ – 250 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սպիտակ հաց – 1 կտոր
4. Ձու – 4 հատ
5. Բուսայուղ – 1 ճ/գ
6. Սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի
7. Թարմ մաղադանոս
Պատրաստման եղանակը
1. Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղով:
2. Թասի մեջ տեղավորել ֆարշը, ձուն, տապակած սոխը, թրջած հացը, աղը և պղպեղը: Լավ խառնել զանգվածը:
3. Պատրաստված ֆարշից կոտլետներ ձևավորել և շարել պերգամենտի վրա:
4. Կոտլետների վրա փորվածք անել և ձուն ջարդել փոսիկի մեջ: Պատրաստել դրանք 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե:
5. Եթե չեք սիրում թույլ դեղնուց, ապա կարող եք թողնել ջեռոցում մի փոքր ավելի երկար:

Ընդամենը 500 գ միս, կարտոֆիլ և ալյուր. լեհ արքաների և հասարակ տնային տնտեսուհիների սիրելի ուտեստը

Միջուկով կոտլետը լիտվական, բելառուսական, ռուսական, լեհական և ուկրաինական խոհանոցի ուտեստ է: Եթե հավատանք լեհական գրականությանը, ապա միջուկով կոտլետներ շատ է սիրել լեհ արքա Վլադիսլավ Յագելոն: Այս ուտեստի հեղինակը, ըստ վարկածներից մեկի, միլանյան արքայադուստր Բոնե Սֆորցան է: Այդպե՞ս է, թե՞ ոչ, անհայտ է, բայց մսային միջուկով կարտոֆիլե կոտլետները հաստատապես հիմնավորվել են մեր խոհանոցներում:
Բաղադրիչներ
1. Միջին կարտոֆիլ – 12 հատ
2. Ձու – 2 հատ
3. Ալյուր – 5 ճ/գ
4. Դափնու տերև – 1 հատ
5. Աղ – 1 թ/գ
Միջուկ
1. Աղացած միս – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կտրատել կարտոֆիլը և եփել՝ մինչև լրիվ պատրաստ լինելը: Աղ ցանել:
2. Կարտոֆիլը տաք վիճակում վերածել խյուսի:
3. Սոխը մաքրել, մանր կտրատել:
4. Կտրատած սոխը տապակել բուսայուղով, ավելացնել աղացած մսին, խառնել, աղ և պղպեղ ցանել:
5. Սառած կարտոֆիլի խյուսին ավելացնել ձուն, ալյուրը և խառնել:
6. Կարտոֆիլային խմորից գնդեր ձևավորել: Գնդերին բլիթի տեսք տալ: Կենտրոնում դնել 1 ճ/գ մսային խճողակ:
7. Ձևավորել կարտոֆիլային կարկանդակ:
8. Պատրաստի կարկանդակը թավալել ալյուրի մեջ: Տապակի մեջ լցնել մի փոքր բուսայուղ: Տապակել կարկանդակները 2 կողմից:

Լավաշից պատրաստված չիփսեր՝ պանրով և թթվասերով

Բաղադրիչներ
1. Բարակ լավաշ – 200 գ
2. Թթվասեր – 70 գ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Համեմունքներ (պղպեղ, չորացրած սամիթ, մաղադանոս)՝ ըստ ճաշակի
5. Աղ՝ ըստ ճաշակի
6. Պինդ պանիր (ցանկալի է պարմեզան) – 40 գ
Պատրաստման եղանակը
1. Ճզմել սխտորը և ավելացնել թթվասերի մեջ: Մի փոքր աղ ցանել:
2. Բացել լավաշը և բարակ շերտով վրան տարածել թթվասերային զանգվածը:
3. Կտրատել լավաշը մանր կտորների:
4. Լավաշի կտորները շարել տապակի վրա և վրան քերած պանիր և համեմունքներ ավելացնել:
5. Լավաշները 4-5 րոպեով ուղարկել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:

Ոսպով աղցան

Բաղադրությունը
400 գրամ ոսպ
100 գրամ բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ
1 գազար
Պատրաստման եղանակը
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ, քերիչով անցկացրած գազար և աղացած սև պղպեղ:
Բարի ախորժակ:

Բանանով թխվածք. հիասքանչ աղանդերի բաղադրատոմս

Այսպիսի թխվածքը ստացվում է շատ նուրբ, բուրավետ և համեղ: Իսկ յուրահատուկ շարմ դրան հաղորդում են բանանի կտորները:
Բաղադրիչներ
1. Բանան – 2 հատ
2. Կեֆիր – 500 մլ
3. Կարագ – 1 ճ/գ
4. Սպիտակաձավար – 330 գ
5. Շաքարավազ – 180 գ
6. Վանիլին – 10 գ
7. Սոդա – 1 պտղունց
8. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կեֆիրը խառնել շաքարավազի, վանիլինի և աղի հետ:
2. Սպիտակաձավարը խառնել սոդայի հետ, ավելացնել հեղուկ զանգվածին և լավ խառնել:
3. Բանանները մաքրել և կտրատել 1.5-2 սմ հաստության օղակների:
4. Խմորի կեսը լցնել կարագով և սպիտակաձավարով պատած կաղապարի մեջ: Վրան շարել բանանների մի մասը և վրան լցնել մնացած խմորը: Մնացած բանանները շարել վրան:
5. Բանանով թխվածքն ուղարկել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե:
6. Պատրաստի թխվածքը սառեցնել, հանել կաղապարից և մատուցել:

Գազար՝ կորեական եղանակով

Անհրաժեշտ է 1 կգ գազարը քերել երկարությամբ, վրան լցնել 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ:
Այնուհետև ավելացնում աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 պճեղ ճզմած սխտոր և վերջում ավելացնում ենք նախապես արված սոխեռածի միայն ձեթը:
Տապակած սոխը անպայման պետք է հեռացնել ձեթի միջից: Ցանկալի է այն 1 օր թողնել սառնարանում, որպեսզի գազարը ավելի համեղ լինի:

Ազգային խոհանոց. վիեննական կաթնաշոռային չիզքեյք

Բաղադրիչներ
Հիմնական
1. Յուղոտ կաթնաշոռ – 1 կգ
2. Ձու – 5 հատ
3. Կարագ – 100 գ
4. Օսլա – 1 ճ/գ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Շաքարավազ – 100 գ
7. Կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի
Ջնարակ
1. Շոկոլադ – 80 գ
2. Կարագ – 40 գ
3. Նուշ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռն անցկացնել քամիչով:
2. Կարագը հարել շաքարավազի հետ՝ մինչև բաց գույնի միասեռ զանգված ստանալը: Հատ-հատ ավելացնել ձվերը, հարել:
3. Մաս-մաս ավելացնել կաթնաշոռը՝ բահիկով խառնելով զանգվածը: Ավելացնել 1/5 կիտրոնի կեղևը, նախապես մաղած ալյուրը և օսլան: Զգուշությամբ խառնել զանգվածը բահիկով:
4. 22 սմ տրամագծով կաղապարի հատակին պերգամենտ փռել: Կաղապարը յուղապատել: Լցնել կաթնաշոռային զանգվածը, ուղղել բահիկով և 1 ժամ 20-30 րոպե թխել 150-170 աստիճան տաքացրած ջեռոցում: Այդ ընթացքում նուշի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե: Կեղևազրկել նուշը և չորացնել տապակով: Նուշի մի մասը մանրացնել դանակով, իսկ մյուս մասը թողնել: Պատրաստի չիզքեյքը թողնել, որ սառչի ջեռոցում՝ մի փոքր բացելով դուռը: Հետո թողնել դրսում՝ մինչև լրիվ սառչելը:
5. Պատրաստել շոկոլադե ջնարակը: Հալեցնել շոկոլադը կարագի հետ: Լցնել չիզքեյքի վրա և զարդարել նուշով:
6. Ամբողջ գիշերվա ընթացքում պատրաստի չիզքեյքը թողնել սառնարանում:

Իսկ դուք գիտե՞ք, որ պյուրեն միշտ սխալ եք պատրաստել

Կարտոֆիլի պյուրեն ամենատարածված և ամենասիրելի ճաշատեսակներից մեկն է։ Marketium.ru-ն գրում է, որ այս սննդարար, ունիվերսալ ու համեղ ճաշատեսակն իր ուրույն տեղն ունի աշխարհի շատ ժողովուրդների խոհանոցում։ Բայց… պարզվում է՝ այն կարելի է պատրաստել բոլորովին այլ կերպ։
Ամերիկյան Food Network հեռուստաընկերության գլխավոր խոհարար Թայլեր Ֆլորենսը վերջերս խոսել է պյուրեի պատրաստման այլ եղանակի մասին։ Նրա խոսքով՝ պյուրեն ճիշտ պատրաստելու համար հարկավոր է կարտոֆիլը եփել կաթով։
Ավելացրեք 3 ճաշի գդալ կարագ, աղ և մի փոքր ձիթապտղի յուղ։ Կարտոֆիլը հարկավոր է ևս 20 րոպե եփել դանդաղ կրակին։ Դրանից հետո այն կարող եք տրորել և ստանալ համեղ պյուրե։