+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ԾԻՐԱՆԱՉՐՈՎ ՄՈՒՐԱԲԱ

ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ԾԻՐԱՆԱՉՐՈՎ ՄՈՒՐԱԲԱ

 

Անհրաժեշտ է՝ 1 կգ անկորիզ ծիրանաչիր, 300 գ ջուր, 1.2 շաքարավազ, 500 գ մաքրած, կտրատած խնձոր:

Շաքարաջրի համար՝ 1 լ ջուր, 500 գ շաքարավազ, վրան լցնելու համար՝ 1 լ հյութ, 500 գ շաքարավազ:

Խնձորը լվանալ, շերտերով կտրատել, սերմը հեռացնել, վրան շաքարաջուր լցնել, եփել մինչև պատրաստ լինելը:

Նախապատրաստած ծիրանաչիրը լցնել շաքարաջրի մեջ, մարմանդ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, եփել մինչև պատրաստ լինելը։

Եփվելու ընթացքում զանգվածը պետք է խառնել զգուշորեն, որպեսզի խնձորի շերտերը մնան ամբողջական։ Պատրաստի մուրաբան տաք վիճակում (85-90C) լցնել չոր տարաների մեջ: 0.5 լ-անոց տարաները ստերիլիզացնել 15 րոպե, 1 լ-անոցները՝ 20: հերմետիկ փակել։

Comments