ԽԶԲԶԱՆՔՆԵՐ ԹՂԹԻ ՎՐԱ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԽԶԲԶԱՆՔՆԵՐ ԹՂԹԻ ՎՐԱ

Այդ խզբզանքները կարող են ջրի երես հանել մեր իսկական զգացմունքները և վերաբերմունքն այս կամ
այն խնդրին, չեն թողնի, որ ձախողվենք, կհուշեն իրավիճակից դուրս գալու ելքը: Զարմանալի բան է, մենք
կարող ենք լսել մի բան, մտածել բոլորովին այլ բանի մասին և միաժամանակ բլոկնոտի թերթերին կամ ոչ
պետքական փաստաթղթի լուսանցքներում նկարել մի երրորդ բան՝ հանգույցներ, շրջանակներ, արևներ,
ծաղիկներ կամ առհասարակ անհասկանալի ֆիգուրներ ու գալարներ: Ձեռքն ասես ինքնիրեն է սահում թղթի
վրայով, ճի՞շտ է: Հոգեբաններն այդ երևույթն անվանում են մեքենայական կամ ավտոմատ գծանկարներ և
համարում են, որ դրանց միջոցով մեր ենթագիտակցությունը բարձրանում է մակերես և մերկացնում իսկական
ձգտումներն ու ապրումները: Նման նկարչությունը միաժամանակ հնարավորություն է տալիս հոգեպես
հանդարտվելու, որոշ չափով թոթափելու լարվածությունը, ձերբազատվելու որոշ մոլորություններից ու
տառապանքներից՝ պատկերելով դրանք գծանկարներով: Մի խոսքով, ավտոմատ նկարչության հոգեթերապևտիկ
ազդեցությունն ապացուցված է, մնում է միայն սովորել վերծանել այդ խորհրդանիշները:
Տարբեր մեծության խաչեր են նկարում մեղքի զգացումից ճնշված մարդիկ: Շատ հաճախ խաչերով են
նկարում այն կանայք, որոնց ամուսինները շարունակ կշտամբում են նրանց. կա՛մ ապուրն անալի է, կա՛մ
երեխաները վատ են սովորում, կա՛մ էլ տունը թափթփված է… Իհարկե, ծանր է այդպես ապրել, բայց չարժե
ինքդ քեզ վրա խաչ դնել: Ավելի լավ է ինչ–որ չափով սրբագրել սեփական վարքագիծը և որևէ կերպ
հակահարված տալ զուգընկերոջը, որպեսզի նվազի նրա ճնշման աստիճանը: Առավել ևս, որ նա էլ հավանաբար
անթերի չէ:
Վանդակ կամ ցանց. սա անվճռականության, ցրվածության, խնդիրներից ելք գտնելու անկարողության
խորհրդանիշն է: Նման իրավիճակում են հայտնվում հաճախ ոչ ճկուն, համագործակցության չհակված մարդիկ:
Նրանք հազվադեպ են բացեիբաց կոնֆլիկտի մեջ մտնում, բայց ապրում են մերթ ընդ մերթ նյարդայնության
զգացումով և ասես թղթի վրա ճաղավանդակի հետևն են դնում իրենց ընդդիմախոսներին: Կամ էլ այդ վանդակի
օգնությամբ ասես պաշտպանվում են տհաճ մարդկանցից:
Սովորաբար ուղղանկյունաձև ֆիգուրներ են նկարում առաջնորդի խառնվածքով մարդիկ: Չարժե կանգնել
նրանց մասնագիտական ճանապարհին և խառնվել նրանց կենցաղին. դա կավարտվի բախումով: Ավելի
խելամիտ կլինի գաղափարներն այնպես մատուցել նրանց, որ նրանք ընդունեն դրանք իբրև իրենցը և իրենք էլ
առաջ տանեն: Սակայն կան նաև քառակուսիների և եռանկյունիների սիրահար նվազ գերիշխող անձինք: Սրանց
հետ կարելի է համաձայնության գալ՝ հիմնավորելով սեփական տեսակետը և փոխզիջման
պատրաստակամություն ցուցաբերելով:
Շրջանների հյուսվածքը ունեցած դիրքից (աշխատանքում, ընկերների հետ հարաբերություններում,
ընտանիքում) անբավարարության նշանն է: Մարդն իրեն «խաղից դուրս» է զգում, դուրս է մնում գործընթացից

99

կամ ի սկզբանե օտարված է իրադարձությունների շրջանակից, որոնց կուզենար մասնակցել (չեն վստահել նոր
պաշտոնը, չեն ընդգրկել նախագծում, չեն հրավիրել երեկույթին): Ահա և իրեն մերժված է զգում, կյանքը
կարծես նույն առանցքի շուրջն է պտտվում: Ինչպե՞ս պահպանել «կորպորատիվ» լավատեսությունը: Օրինակ՝
ինքդ կարող ես գործընկերներիդ կամ ընկերներիդ թեյի հրավիրել:
Պարույրները և ալիքաձև գծերը սովորաբար այն մարդու ձեռքի տակից են դուրս գալիս, որի վրա չի
կարելի հույս դնել թե՛ աշխատանքում, թե՛ ընտանեկան կյանքում: Նա չի ուզում պատասխանատվություն
ստանձնել, կատարել տված խոքստումները, պաշտպանել գործընկերներին, պարզաբանել անձնական
հարաբերությունները և գերադասում է կիսատ թողնել սկսած գործը: Արժե մի լավ մտածել, թե ինչու է
այդպես:
Սև–սպիտակ քառակուսիներն անորոշության արտահայտություն են: Մարդը չգիտի, թե ուր գնա
այսուհետև, ինչ քայլ անի: Այդ դեպքում լավ կլինի խորհուրդ հարցնել, լսել ուրիշի կարծիքը: Սակայն ուրիշ
մեկնաբանություն էլ կա: Երբեմն շախմատային զարդանախշն ընդամենը գծանկարով ձևավորված դադարն է
խնդրի մասին մտածելու համար: Եվ այդ դեպքում յուրաքանչյուր վանդակն առայժմ չասված միտքն է,
ժամանակավորապես թաքնված հույզը:
Գծիկներն ու անկյունները՝ նկարված լուսանցքներում վկայում են, որ մարդը զբաղվում է մի բանով,
որը նրան բացարձակապես դուր չի գալիս: Ի՞նչն է խնդիրը: Հարկ է թողնել այդ զզվեցրած զբաղմունքը և
գտնել մի բան, որ սրտովդ է: Աշխատանքը պետք է ոչ միայն նյութական, այլև բարոյական բավականություն
պատճառի: Անձնական և առօրյա կյանքում շատ ավելի բարդ է: Ամեն ինչ չէ, որ ուրախություն է պատճառում,
բայց և հատակ լվանալն էլ իր լավ կողմերն ունի: Չէ՞ որ դրանից հետո ամեն ինչ մաքրությամբ ու
թարմությամբ է շնչում: Եվ դա հաճելի է:
Զարդանախշերը հաճախ են զարդարում այն օրագրերի լուսանցքները, որոնք լի են անձնական
անհաջողությունների նկարագրություններով: Ամենայն հավանականությամբ նման մարդու կյանքն այժմ
նույնքան տխուր է, որքան անհեթեթ ծաղիկներով շղթան՝ պատկերված էժանագին պաստառներին: Եվ որպեսզի
ինչ–որ կերպ շեղվի, նա իր ձանձրույթը հանձնում է թղթին: Կյանքը խրվել–մնացել է մի կետում, և նկարը դրա
վկայությունն է: Բայց բավական է, որ դույզն–ինչ փոփոխություն լինի, թեկուզ աննշան, որ առօրյան ավելի
դինամիկ դառնա ու միօրինակ զարդանախշերն անհետանան: Ընդ որում, ցանկացած սողանցք (անգամ կինո
գնալը) կարող է վառ իրադարձություն դառնալ և փոփոխությունների սկիզբ դնել:
Մարդ. ավտոմատ նկարչության շատ տարածված տեսակ է: «Վա՜յ, ինչ դժբախտ եմ»,— ասում է
«նկարիչը»: Կամ. «Այ, կգա մի խելոք մարդ ու ամեն ինչ կորոշի»: «Նկարիչն» ասես ստորագրում է
սեփական անօգնականության տակ: Եթե նույնիսկ ընդհանուր առմամբ կյանքից գոհ է, ինչ–որ խնդիր կա, որը

100

չի հաջողվում հաղթահարել: Եվ բուն խնդիրն էլ կարող է նկարվել: Ահա կենտրոնում նման մի մարդ է, իսկ
շուրջը թղթապանակների ու գրքերի սարեր: Ակնհայտ է, որ մարդը տանջվում է աշխատավայրում կամ ուսման
մեջ, ծանրաբեռնվածությունը մեծ է, և գլուխը կորցրել է: Ժամանակն է խեղճին օգնության ձեռք մեկնել:
Համաչափ ֆիգուրները և առարկաները բարեխղճության, հաշվենկատության, նպատակասլացության
նշան են: Նման մարդիկ հստակ խնդիրներ են դնում, կարողանում են որոշել առաջնահերթությունները և
պաշտպանել սեփական դիրքորոշումը: Եթե նրանք ստիպված են լինում կատարել ոչ այնքան հաճելի, բայց
անհրաժեշտ բան, հաջողությամբ են դիմանում այդ փորձությանը: Նման բնավորության մյուս կողմը
համառությունն է: Ի՞նչ անել այդ դեպքում: Ինչ–որ անհամաչափ բան պատկերել. փորձել շրջանցել,
խորամանկել, որ շատ ավելի շահեկան է:
Աստղիկները հակասական խորհրդանիշներ են: Երբեմն ինքնասիրության ու մեծ նվաճումների հասնելու
ձգտման նշան են: Մարդը նույնիսկ նման ինքնիրեն ծնված նկարներով ասես ջանում է մոտեցնել իր
աստեղային ժամը: Եվ չափից ավելի մեծ ձգտումների պատճառով երբեմն դժվարանում է նրա հետ շփումը:
Սակայն երբեմն թղթի վրա իրենց «մրցանակ» կարող են տալ նաև չափավոր հավակնոտ մարդիկ, ընդամենը
ոգևորվելու համար: Վերջապես, աստղեր են նկարում նաև մի քիչ մանկամիտ, երազկոտ ու երևակայող
մարդիկ, որոնք տոն են տենչում:
Տուն. որքան ավելի բարեկեցիկ տեսք ունի այն թղթի վրա, այնքան հանգիստ և ուրախ է այն պատկերող
մարդը հոգու խորքում: Այդ խորհրդանիշը սերտորեն կապված է մեր ընտանեկան ձգտումների հետ: Ուստի նա,
ով ջանասիրաբար տուն է նկարում թղթի վրա, ամենայն հավանականությամբ հաջող է ամուսնացել կամ էլ
երազում է ամուր կապի մասին: Եթե տունը ծուռումուռ է, փակ պատուհաններով և առանց դռան, ապա
«նկարիչը» տառապում է և տանը խառը դրություն է: Ըստ երևույթին, մարդը լավ չի զգում իրեն տանը, և
ընտանեկան կյանքը չի արդարացնում նրա սպասումները: Ասենք, այդ մարդն ինքն իր հետ էլ հաշտ չէ:
Միգուցե հարկ է դիմել մասնագետ հոգեբանի:
Գորտնուկ–ծաղիկները թե՛ կնոջ բլոկնոտի, թե՛ տղամարդու օրագրի լուսանցքներում խոսում են
ջերմության, կարեկցանքի, սիրո պահանջմունքի մասին: Որքան մեծ–մեծ են պատկերները, այնքան ռոմանտիկ
էակ է «նկարիչը»: Այնքան ավելի շատ են նրա պատրանքներն անձնական հարաբերությունների առումով:
Մանր–մունր դրվագները հաճախ մատնում են սևեռվածությունը սիրային, ընկերական կապերի որոշ արտաքին
հանգամանքների վրա, որոնց նկատմամբ շրջապատն անտարբեր է: Կարճ ասած՝ հարկ է չափավորել
ռոմանտիզմ–մաքսիմալիզմը և իրատես լինել: Այդ դեպքում կնահանջի մենակությունը:
Սրտիկները միշտ խոսում են սիրային մտահոգությունների մասին: «Նկարիչը» մինչև ականջները
սիրահարված է կամ երազում է սիրո մասին, տառապում է սիրո առարկայի առկայության կամ բացակայության

101

պատճառով: Այս խորհրդանիշը հայտնվում է լուսանցքներում նախանձելի համառությամբ: Դա ակնհայտորեն
վկայում է, որ հույզերը ելք չեն գտնում: Ի՞նչ անել: Ազատություն տալ հոգեկան պոռթկումներին, բացվել սիրո
առարկայի առջև, տրվել կրքերին, և ինչ լինում է, թող լինի: Սրտիկներով են լցված մոտիկ մարդկանցից մեկի
թղթե՞րը: Արժե նրբանկատություն ցուցաբերել: Ուղիղ հարցերը նեղ անձնական կյանքի մասին կարող են
անհարմար վիճակի մեջ գցել:

Comments