ԼՐԱՑՐԵՔ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԼՐԱՑՐԵՔ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ

Որքան շատ է «այո» պատասխանը, այնքան քիչ է այդ վիտամինը ձեր օրգանիզմում։

Վիտամին A

Մաքուր դեմք և անթերի եղունգներ
1. Կիսախավարի ժամանակ ձեր տեսողությունը թուլանում է։

8

2. Աչքերը կորցրել են փայլը։
3. Մաշկը չորանում է, թեփոտում, հայտնվում են նոր կնճիռներ։
4. Շրթունքները ճաքում են։
5. Չի հաջողվում ազատվել բշտիկներից։
6. Մազերը խամրած են, չեն պահում ծավալը, ճյուղավորվում են։
7. Եղունգները շերտավորվում են, կոտրվում։
Որտեղի՞ց վերցնել։ Գազար կերեք, աղցաններ պատրաստեք կարմիր պղպեղով ու մաղադանոսով, ինչպես
նաև սամիթով՝ դրանց վրա բուսական յուղ, մայոնեզ կամ թթվասեր լցնելով։ Եվ հիշե՛ք՝ անյուղ սննդից A
վիտամինը չի յուրացվում։
Կոսմետոլոգի խորհուրդը։ Մի՛ խմեք գազարի, դեղձի կամ ծիրանի հյութ արևայրուկ ընդունելուց առաջ,
քանի որ արևայրուկը հավասար չի ստացվի։

Վիտամին B1

Շքեղ մազեր և գեղեցիկ կազմվածք
1. Սիրում եք քաղցր ու կծու ուտելիք։
2. Հակված եք նիհարելու և ոչ մի կերպ չեք կարողանում մի քիչ գիրանալ։
3. Մազերը ճյուղավորվում են, կոտրվում և դանդաղ են աճում։
4. Շարունակ հարբուխային վիճակում եք։
5. Դեմքը շարունակ այտուցվում է, և աչքերի տակ կապույտ պարկիկներ են հայտնվում։
6. Մատանիները դուրս չեն գալիս ուռած մատներից։
7. Ծխում եք։
8. Շատ եք խմում սուրճ ու թեյ։
9. Օգտագործում եք նորմալ հակաբեղմնավորիչներ։
Որտեղի՞ց վերցնել։ B1 վիտամինը շատ է խմորիչի, ոսպեղենի, սոյայի, եգիպտացորենի, ընկույզի մեջ։
Կոսմետոլոգի խորհուրդը։ Այդ մթերքները մի՛ ընդունեք սուրճի կամ թեյի հետ միասին. դրանք թույլ չեն
տալիս, որ վիտամինն օրգանիզմին օգնի։

Վիտամին B2

9

Հարթ մաշկ և իդեալական շուրթեր

1. Դեմքի մաշկը շարունակ գրգռված վիճակում է։
2. Շրթունքները չորանում են, ճաքում, թեփոտվում։
3. Բերանի անկյունները ճաքում են։
4. Աչքերն արցունքոտվում են։
5. Մազերը թափվում են։
6. Մաշկը փայլում է, քոր գալիս, թեփոտվում։
7. Միս չեք ուտում։
8. Ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր։
Որտեղի՞ց վերցնել։ Պարունակվում է կաթնամթերքի, ձվի դեղնուցի, սնկի, խմորեղենի, տանձի,
պոմիդորի, գազարի, բազուկի, ծաղկակաղամբի մեջ։
Կոսմետոլոգի խորհուրդը։ Ամեն օր աղցան կերեք թարմ պոմիդորով։ Կտրատեք դրանք շերտերով, վրան
քերած պանիր ու յոգուրտ լցրեք։

Վիտամին C

Ձգվածություն և հոլիվուդյան ժպիտ
1. Նոր կնճիռներ եք նկատում։
2. Դժվարությամբ են սպիանում վերքերը։
3. Բերանից տհաճ հոտ է գալիս։
4. Լնդերն արնահոսում են։
5. Մազերը խամրել են, թեփ է նկատվում։
6. Սթրես եք ապրում։
7. Ավելորդ քաշ ունեք։
8. Ծխում եք։
Որտեղի՞ց վերցնել։ Թարմ մրգերից ու բանջարեղենից։
Կոսմետոլոգի խորհուրդը։ Խմեք ցիտրուսային մրգերի, խնձորի, կեռասի թարմ հյութ։

Վիտամին H

10

Կատարելություն մազերի արմատներից մինչև եղունգների ծայրերը
1. Մաշկը զգայուն է դարձել, ճարպոտել է։
2. Դեմքի վրա շարունակ բշտիկներ են հայտնվում։
3. Մազերը թափվում են, դանդաղ են աճում։
4. Եղունգները կոտրվում են։
Որտեղի՞ց վերցնել։ Կերեք սոյա, պինդ եփած ձվի դեղնուց, կաթ, ընկույզ, մրգեր։
Կոսմետոլոգի խորհուրդը։ Եթե սանրի վրա շատ մազեր են մնում, ընդունեք վիտամին H–ի հաբեր։

Comments