Ի’ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ի’ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ուսումնասիրեք ձեր արարքներն ու կկարողանաք բացահայտել սեփական էմոցիաներն ու զգացմունքները որոնք թաքնված են հոգու խորքում։ Ահա տասը արարք,սովորություն,որոնք իրականում այն չեն,ինչ թվում են։

1.Ես չեմ կարողանում հագուստ ընտրել

Դուք գտնում եք,որ հագնելու ոչինչ չունեք։ Ձեր ունեցած իրերը կամ հոգնեցրել են,կամ դուրս են եկել նորաձևությունից,կամ էլ չեն համապատասխանում ձեր տրամադրությանը։ Սա շատ սովորական իրավիճակ է բոլոր կանանց համար։Միանգամայն հնարավոր է, բայց չի բացառվում նաև,որ դուք պարզապես կորցրել եք ինքներդ ձեզ։ Արտաքին տեսքը պետք է ներդաշնակ լինի ներաշխարհի հետ,հակառակ դեպքում մարդը հարմարավետության զգացում չի ունենա։ Այդ պատճառով էլ մենք ամեն օր «ճիշտ»կերպար ենք ստեղծում։ Մինչև այն պահը, երբ աղջիկը կգտնի հենց այն հագուստը, որով նրա մասին ճիշտ կարծիք կկազմեն, նա կշարունակի տակնուվրա անել իր զգեստապահարանը։ Այսինքն ՝ եթե դուք դեռևս չգիտեք՝ ով եք ուզում լինել կամ թվալ,կշարունակեք տանջալից փնտրտուքը։ Հնարավոր է՝արժե խնդրին մոտենալ այլ տեսանկյունից և լուծումը փնտրել ոչ թե զգեստապահարանում,այլ հոգեբանի մոտ, ցուցահանդեսներում և նույնիսկ գրադարանում։

2.Ես մոռանում եմ մարդկանց անունները։

Դուք գտնում եք,որ հիշողության կորուստ ունենք։ Եվ զանազան մտավոր վարժություններ եք անում հիշողությունն ուժեղացնելու համար.անգիր եք սովորում բանաստեղծություններ,բարդ թվեր եք գումարում ու բազմապատկում։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ կասկածներ են առաջանում, որ դուք շատ եսասեր եք և ինքներդ ձեզ նեղություն չեք տալիս մարդկանց անունները հիշելու։ Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ այդպիսով դուք ենթագիտակցաբար ցանկանում եք այդ մարդուն անհետացել ձեր կյանքից։ Եվ այլ ելք չգտնելով՝պարզապես մաքրում եք նրա անունը ձեր կյանքից։ Քանի որ ամեն ինչ անուն ունի,ուրեմն եթե չկա անունը,չկա նաև մարդը։ Նույնը վերաբերում է նաև զանազան երևույթներին ու առարկաներին,որոնց անունը դուք դժվարանում եք հիշել։

  1. Ես չափազանց շատ եմ փող ծախսում

Դուք գտնում եք,որ ձեր ագահությունն անցնում է բոլոր սահմանները։Դեռևս փոքր ժամանակ տատիկը պատմում էր այն սարսափելի աղջիկների մասին,որոնք շարունակ տարբեր իրեր էին գտնում,լցնում իրենց սենյակները,իսկ վերջում տեսնում էին,որ ոչինչ չունեն։ Սարսափելի ավարտ։Միանգամայն հնարավոր է, բայց չի  բացառվում նաև,որ գնումները,հատկապես անիմաստ գնումները,ձեզ համար թմրանյութի դեր են կատարում։ Այդ միջոցով դուք փորձում եք շեղել ձեր ուշադրությունը որևե բացասական գործոնից,օգնում եք ձեր մոռանալ ամեն ինչ և չանհանգստանալ։ Հոգեբաններն այն կարծիքին են,որ տղամարդիկ տհաճությունների դեմ պայքարում են ալկոհոլի միջոցով, իսկ կանայք՝գնումների։

  1. Ես մշտապես ինչ-որ բան եմ ուտում

Դուք գտնում եք,որ այնքան էլ քաղցած չեք լիարժեք ճաշի կամ ընթրիքի համար։ Կամ ժամանակ չունենք ինչ-որ բան պատրաստելու, իսկ շուրջ բոլորն այնքան գրավիչ ուտելիքներ կան՝ չիպսեր, բուտերբրոդներ և այլն։ Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ ինչ-որ բան ուտելու ցանկությունն առաջանում է այն ժամանակ, երբ դուք ներքին հոգեկան դատարկություն եք զգում։ Եվ այն լցնում եք ուտելիքով։ Անշուշտ,դա ոչինչ չի փոխվում՝ չիպսերով ու թխվածքաբլիթներ հնարավոր չէ փոխարինել սերը,հավատարմությունը կամ հանգիստը։ Խորհուրդ. Երբ տեսնում եք հերթական «գայթակղությունը»,անմիջապես զանգահարեք որևէ մտերիմ մարդու. անմիջապես կթեթևանաք։

  1. Ես ամաչկոտ եմ մարդկանց հետ շփումներում

Դուք գտնում եք,որ չեք կարողանում շփվել մարդկանց հետ,և դրանով ամեն ինչ ասված է։ Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ ամաչկոտություն այս դեպքում այդ մարդուն սեփական «տարածք» չթողնելու թաքնված ցանկությունն է։ Օրինակ՝ դուք զգում եք, որ տվյալ մարդու հետ մտերիմ հարաբերությունները կարող են վնասել ձեզ։ Եվ ինքներդ էլ դա չցանկանալով՝ կարմրում եք, գունատվում, խուճապի մատնվում նրա հետ շփվելիս։ Այսինքն՝ դիմում եք ենթագիտակցական պաշտպանության։ Մեծ հուզմունքը հաճախ ասում է,որ դուք չեք ցանկանում ավելի լավ ճանաչել այդ մարդուն կամ կնոջը՝ նրանց հետագայում չհիասթափվելու համար։ Կամ էլ ցանկանում եք որևէ գաղտնիք պահել նրանցից։ Դուք ինքներդ ձեզ ասում եք. «Այս մարդն իմ ներսը տեսնում է՝ ինչպես թափանցիկ ապակու ետևից», և նրանից որոշակի հեռավորություն եք պաշտպանում։

  1. Ես մշտապես որևէ բան եմ կորցնում

Դուք գտնում եք որ չափազանց անուշադիր եք։ Եվ հիմնականում այն պատճառով, որ մտքերը զբաղված են ավելի կարևոր գործերով։ Դեռևս ոչ մեկին չի հաջողվել ամեն ինչի մասին միանգամից մտածել։ Միանգամայն հնարավոր է, բայց չի բացառվում նաև, որ կորուստը խորհրդանշում է ազատումն այն բանից,ինչը հոգու խորքում տանջում է մեզ։ Մարդն, անշուշտ, դժվար թե ուրախանա կամ բավարարում ստանա՝ կորցնելով տան բանալիները։ Թեպետ դա կարող է նշանակալի, որ նա պարզապես չի ցանկանում վերադառնալ տուն և ձգտում է երեկոն այլ վայրում անցկացնել։ Բացի այդ, շարունակական կորուստները խոսում են այն մասին,որ գոյություն ունի ինչ-որ իր,որի կորուստը ձեզ իսկապես մեծ հարված կհասցնի։ Ենթագիտակցությունն առաջնորդվում է «պարտվածը ստանում է ամեն ինչ» սկզբունքով։ Դուք կորցնում եք բանալիները, փողը,պայուսակը,բայց նախկինի պես ձեզ մոտ է այն, ինչին դուք անկեղծորեն կապված եք։ Ի դեպ, վերջինիս արժեքը խիստ սիմվոլիկ կարող է լինել։

  1. Ես միշտ ուշանում եմ

Դուք գտնում եք,որ անպարտաճանաչ եք,զուրկ եք ժամանակի զգացողությունից,և դրա դեմ այլևս ոչինչ չեք կարող անել։ Այդպիսին է ձեր բնավորությունը կամ մտածելակերպը։Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ այդպիսով դուք ցանկանում եք ձեզ վրա ուշադրություն հրավիրել։ Կամ էլ «իշխանություն» ձեռք բերել. Անշուշտ,ձեզ սպասող մարդը մտածում է բացառապես ձեր մասին։ Դուք դառնում եք նրա ցանկությունների օբյեկտը։Կա ևս մեկ այլ բացառություն։ Օրինակ՝ փոքր հասակից ձեզ ասել են,որ ընկերուհիդ կամ քույրդ դասարանում ամենալավ սովորողն է,նկարողն է, իսկ այժմ էլ հիանալի աշխատանք,ընտանիք,երեխաներ ունի։ Ստացվում է,որ նրա համեմատությամբ դուք ետևում եք մնացել։ Մշտապես փորձելով խեղդել բացասական էմոցիաները՝ դուք միայն դրանք ենթագիտակցության որևէ անկյուն եք խցկում։ Եվ այդ էմոցիաները ժամանակ առ ժամանակ ազատություն են ձեռք բերում նաև «Ես մշտապես ուշանում եմ» բարդույթի տեսքով։

 

 

 

 

 

 

  1. Ես անընդհատ որևէ բան եմ վայր գցում կամ կոտրում

Դուք գտնում եք,որ խնդիրներ ունեք շարժումների հավասարակշռության հետ կապված։ Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ անփութությունը կոնկրետ հասցեատեր ունի։ Եկեք պարզենք.ու՞մ վրա դուք թափեցիք գինով լի բաժակը՝ ձեր կողքին նստած երիտասարդի։ Եվ անմիջապես սկսեցիք օգնել նրան տաբատը մաքրելու գործում՝ դրանով շփում հաստատելով նրա հետ։ Կամ էլ դուք արմունկով հարվածեցիք սեղանի անկյանն այն բանից հետո,երբ տհաճ խոսքեր ասացիք որևէ մեկին։ Դուք ասում եք. «Նայիր,արմունկով ոնց կարմրեց», ինչը նշանակում է. « Ցավում եմ,որ քեզ տհաճություն պատճառեցի, բայց ես արդեն ստացա իմ պատիժը»։Այդպիսով, դուք հաղթական դիրքով եք հանդես գալիս.զրկում եք դիմացինին նեղանալու իրավունքից, քանի որ այժմ դուք եք տուժած կողմը։

9.Ես հաճախ առավոտյան վատ տրամադրությամբ եմ արթնանում

Դուք գտնում եք, որ դարձյալ լավ չեք քնել.ուշ եք պառկել, երեկոյան շատ եք կերել,աշխատավայրում նյարդայնացել եք, վիճել եք որևէ մեկի հետ և այլն։ Միանգամայն հնարավոր է,բայց չի բացառվում նաև,որ առավոտյան վատ տրամադրությունը կապված է գիշերային երազների հետ,որոնք դուք հաճախ չեք հիշում։ Տհաճ զգացումներ են առաջացնում նաև այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ։ Օրինակ՝ դուք պետք է հանդիպեք մի մարդու հետ, որն անցյալ հանդիպման ժամանակ առանց նկատելու վիրավորել էր ձեզ,իսկ դուք չպատասխանեցիք նրան։ Եթե նույնիսկ այդ դրվագը վաղուց մոռացվել է, միևնույնն է, ձեզ կտանջի ամոթը սեփական վախկոտության ու ոչ սրամիտ մտքի համար։ Եվ ահա դուք փորձում եք դա թաքցնել վատ տրամադրության ետևում։

10.Ես մոռանում եմ, թե ինչ էի պատրաստվում անել

Դուք գտնում եք, որ չեք կարողանում կենտրոնանալ։ Մի քանի գործ միաժամանակ անելով՝ բառացիորեն մասերի եք բաժանվում և, իհարկե, չեք կարող ամեն ինչի մասին հիշել։ Միանգամայն հնարավոր է, բայց չի բացառվում նաև,որ դուք պարզապես չեք ցանկանում անել այդ գործը։ Այդ զգացումը կարելի է ինտուիցիա անվանել,որը զգուշացնում է ձեզ անցանկալի հետևանքների մասին։Այնպես որ, հաղթահարելով մոռացկոտության պահերը՝ անպայման ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչն է ինձ դրդում այս կամ այն գործողությանը։ Գաղտնիքը բացահայտելով՝ դուք կազատվեք նաև հիշողության հետ կապված խնդիրներից։

Comments