Մարդիկ հաճախ են իրենց համար արհեստականորեն սթրեսային իրավիճակներ ստեղծում, որոնք կարելի է նաև հեշտությամբ շրջանցել:
1. Խորը շնչել
Խորը շունչն ակտիվացնում է օրգանիզմի հանգստացնող արձագանքը:
2. Ճանաչել «կեղծ» վախերը
Երբեմն որոշակի մտավախություններ մարդու կյանքում ազդեցություն են թողնում կյանքի այլ ոլորտների վրա: Պետք է հստակ տարանջատել` արդյո՞ք տվյալ պահին մտահոգվելու առիթ կա, թե` ոչ:
3. Մարզվել
Մարզվելն օգնում է հանգստանալ` նպաստելով իմունային համակարգը բարելավող էնդորֆինի արտադրությանը:
4. Տարանջատել լավ և վատ բաները
Երբեմն կարելի է կազմել անհանգստություն պատճառող և լավ ընթացք ունեցող իրողությունների ցանկեր: Դա կօգնի ցրել բացասական մտքերը:
5. Գնահատել սեփական արժանիքները
Բարդ իրավիճակում հայտնվելիս կամ բարդ առաջադրանքներ կատարելիս պետք է գնահատել սեփական արժանիքներն ու գրանցած հաջողությունները, ինչը կօգնի ավելի հեշտությամբ նայել առաջիկա գործերին:
6. Օգնել ուրիշներին
Օգնեք որևէ մեկին, ով օգնության կարիք ունի. դուռ բացել, օգնել երեխաներին կատարել տնային աշխատանքը: Երբ մարդն օգնում է ուրիշներին, բացասական մտքերն ինքնաբերաբար ցրվում են:
7.Կանոնավոր կերպով սուրճ ըմպել
Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը կարող է օգնել դուրս գալու բարդ իրավիճակներից: