Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.
— Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։
Տղամարդը պատասխանեց.
— Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ տալ միայն այն, ինչով լցված է հոգիս։
Ինչով է լցված հոգին
/
25.01.2019
/
