ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԾԽԵԼ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԾԽԵԼ

Դեռահասության շրջանում թե՛ աղջիկները,թե՛ տղաները սկսում են գիտակցել,որ արդեն երեխա չեն։ Ի հայտ են գալիս ինքնուրույնության և ազատության խաբուսիկ զգացումներ։ 12-13 տարեկանում երեխաները ստեղծում են շփումների իրենց ցանկալի շրջանակը՝ համադասարանցիներ, բակի ընկերներ,խմբակի անդամներ և այլն։

Երեխաների ծխելու պատճառները տարբեր են։ Ու եթե ձեր երեխան սկսել է ծխել, հավանաբար պատճառները սրանք են.

1. Դեռահասության շրջանում փոխվում են կուռքերը,կարևոր նշանակություն են ստանում միանգամայն այլ իրեր, փոխվում են արժեքները։ Օրինակ՝ երեխայի շրջապատում հայտնվել է իրենց տարիքով մեծ ընկեր (դեռահասության շրջանում նույնիսկ մեկ տարվա տարբերությունը տեսանելի է, էլ չենք խոսում 3-4-ի մասին)։ 15-16 տարեկան աղջիկներն ու տղաները բավական հասուն են երևում և կարող են արդեն ծխախոտ գնել։ 12-13 տարեկան երեխան փորձում է յուրացնել ինչպես լավ, այնպես էլ վատ սովորությունները՝ ուշադրություն չդարձնելով դրանց բացասական, վտանգավոր ազդեցության վրա։

2. Մեծ երևալուց ցանկությունը երեխայի ծխել սկսելու պատճառներից է։ Դեռահասների համար դժվար է մեծ երևալ կրթության, գիտելիքների,արարքների շնորհիվ։ Նրանց կարծիքով՝ մեծ երևալու ամենահարմար միջոցը ծխելն է։

3.

կատարյալ երևալու տարբերակներից է՝ ոճ է, գեղեցիկ է,նորաձև է։ Դեռահասները կարծես հայտարարում են՝ մենք դեմ ենք մեծահասակների կարծիքներին։ Որևէ արգելված բան անելը հաճախ է զուտ այն պատճառով,որ արգելված է, իսկ վնասների,կախվածության մասին մտածելու ժամանակ պարզապես չկա։ Հաճախ դեռահասները ենթարկվում են հասակակիցների հոգեբանական ճնշմանը՝ վախկոտ ես,եթե չես ծխում,չես ծխում՝ մեր ընկերը չես կարող լինել։

4. Դեռահասության շրջանում են ի հայտ գալիս առաջին սթրեսները՝ սիրահարվածություն,դպրոցում անհաջողություններ։ Եվ եթե ընտանիքում մեծահասակ կա,երեխան տեսնում է, թե ինչպես կարելի է ծխելով ազատվել խնդիրների պատճառով առաջացած նյարդային վիճակից։

5. Երեխաների համար հեշտ է ծխելը. Նրանց օրգանիզմը երիտասարդ ու առողջ է, ուստի սրտի ցավեր,թոքային հազեր չեն լինում, եթե նույնիսկ օրվա ընթացքում երեսուն գլանակ ծխեն։ Այս ամենն ի հայտ է գալիս քսան տարեկանից հետո միայն։ Ինչպե՞ս հետ պահել երեխային ծխելուց։ Չի կարելի ասել,թե ծխել սկսում են ոչ հարուստ ընտանիքների,վատ դաստիարակությամբ, անտարբերության մատնված երեխաները։ Ամեն երեխա,անկախ ընտանիքից,կարող է գայթակղվել այդ վատ սովորությամբ։

Ի՞նչ անել

Շատ ծնողներ համարձակ մոտեցում են ցուցաբերում և իրենք են երեխային ծխախոտ տալիս, որպեսզի ծխի իրենց ներկայությամբ և հասկանա,թե ինչքան տհաճ ու զզվելի է։ Բայց ավելի ցանկալի մեթոդներ գոյություն ունեն,ավելի ճիշտ՝ մի քանի կանոն։

1. Եթե ընտանիքում ոչ ոք չի ծխում,ապա երեխան հիանալի օրինակ է վերցնում։

2. Բացատրեք երեխային,որ եթե նրան ծխախոտ են առաջարկում և ասում՝ ապացուցիր, որ տղա ես,ոչ թե ղզիկի մեկը, ապա հենց այդ տղաներն են թույլ ու վախկոտ,որ նման վատ սովորության կրող են։ Իսկ նրանց մերժելն իսկական,ուժեղ և խելամիտ մարդու արարք է։

3. Անպայման պետք է բացատրել,թե ինչ վնասներ կարող է հասցնել ծխելը. Թոքերի քաղցկեղ,սրտային հիվանդություններ,կարճատև կյանք և այլ։ Չարժե սարսափներ նկարագրել,բայց կառուցողական ու խելամիտ զրույցներն այս թեմայով պետք է սկսել արդեն 10-12 տարեկանից։

4. Եթե արդեն բռնացրել եք երեխային ծխելիս կամ պայուսակում ծխախոտի տուփ եք գտել, ապա ոչ մի դեպքում չի կարելի բղավել,տարբեր պատժամիջոցներ կիրառել։ Նրա համար առանց այդ էլ սթրեսային բան է տեղի ունեցել։ Հանգիստ հարցրեք,թե ինչու է ծխում,որտեղից է վերցրել ծխախոտը և այլն։ Ձայնը մի բարձրացրեք։ Նրա հետ պարզ ու շիտակ խոսեք,այդ դեպքում նա էլ կանկղծանա՝ ձեր կողմից մեղադրանքներ չլսելով։

Comments