Ցավոք, բայց այս ամենը վերաբերում է հասարկության միայն որոշ շերտերին, քանզի մեր հասարակության որոշ մասըդեռ հոգեբանների և հոգեբանության մասին սահամանափակ գիտելիքների և ստեղծված համատարած այն թյուր կարծիքիտարածվածության պատճառով, որ հոգեբանին այցելում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ ինչպեսոմանք են ասում, այն մարդիկ ում <<գլխի հետ մի բան էն չի>>, խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենցծայրահեղ վիճակի:
Սա միայն վկայում է այն մասին, որ հոգեբանները շատ անելիքներ ունեն, որպեսզի կարողանան փոխել իրենցմասնագիտության նկատմամբ ստեղծված բացասական վերաբերմունքը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արձագանքը հոգեբանական խորհրդատվության հանդեպ:
Խնդիրը ինֆորմացիայի պակասն է այդ մասնագետների կատարած գործի մասին:
Հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, որ հոգեբանությունը բավականին զարգացած և հին արմատներ ունեցողգիտություն է, որն այսօր շոշափում է մեր կյանքի համարյա թե բոլոր կողմերը և մշտապես գտնվում է իր դինամիկ զարգացմանփուլում:
Հարկավոր է հասկանալ հոգեբանի, հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգենյարդաբանի, հոգեվերլուծողի միջև եղածտարբերությունները:
Հոգեբույժը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է, որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ ևխանգարումներ ունեցող մարդկանց հետ և իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ:
Հոգեթերապևտը գործ ունի առողջ հոգեկան ունեցող կամ սահմանային վիճակներում (դեպրեսիաներ, նևրոզներ և այլն)գտնվող մարդկանց հետ: Հոգեթերապևտը նույնպես օգտվում է դեղամիջոցներով բուժումից:
Հոգեվերլուծողը կիրառում է հոգեվերլուծական մեթոդներն ու հնարները: Նրա հիմնական գործունեությունն էհանդիսանում անգիտակցական ոլորտում համապատասխան խնդրի աղբյուրի որոնումն ու վերամշակումը:
Հոգենյարդաբանը բժիշկ—հոգեբույժ է, որը մասնագիտացած է նևրոզների և այլ սահմանային վիճակների բուժման մեջ:
Հոգեբանը գործ ունի միայն առողջ մարդկանց հետ և իրավունք չունի դեղերնշանակելու:
Հոգեբանի մոտ այցելում են այն անձինք, ովքեր գտնվում են դժվար հոգեբանական կացության մեջ, իրենց կյանքի տվյալպահին բախվել են որոշ խնդիրների, անհրաժեշտ է սեփական վարքի կարգավորում կամ էլ միջանձնայինփոխհարաբերությունների հարթեցում, հոգեբանական ճգնաժամի հաղթահարում, միջանձնային խնդիրների կարգավորում,ներքին ներդաշնակության հաստատում, սեփական ընդունակությունների բացահայտում և արդյունավետ կիրառում, սուրապրումների վերացում կամ թուլացում և այլն: Բացի այդ հարկավոր է հիշել, որ հոգեբանական խորհրդատվությունը խիստգաղտնի գործընթաց է, և գաղտնիությունը հանդիսանում է բարձրակարգ հոգեբանի առաջնային և կարևորագույն որակներիցմեկը:
Ցավոք այսօր շատերը հոգեբանին այցելելու փոխարեն նախընտրում են կիսվել իրենց ընկերուհու, ընկերոջ կամ հարզատմարդկանց հետ, մեկ բաժակ սուրճի սեղանի մոտ հարևաններին պատմել բոլոր անձնական խնդիրները և յուրացնելով նրանցկողմից տրված բոլոր խորհուրդները` կատարել համապատասխան քայլեր: Միշտ հիշե´ք, որ ցանակացած անձանհատականություն է, յուրօրինակ և չկրկնվող, այս կյանքում չկան լրիվ իրար նման մարդիկ, տարբեր են նրանց անձնային ևանհատական առանձնահատկությունները, կյանքի փորձը, արժեքային կողմնորոշումները և այլն: Դրա համար վտանգավոր էսեփական փորձից ելնելով խորհուրդներ տալը, քանզի չգիտես, թե ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել, իսկցանակացած խորհուրդ տվող առաջին հերթին ինքն է պատասխանատու հետևանքների համար: Եթե նույնիսկ տվյալ խնդրիլուծումները օգնել են մեկին հենց նմանատիպ իրավիճակում, ապա հնարավոր է լրիվ հակառակ ռեակցիա ունենան մյուսիհամար և վնասեն նրան: Բայց հաճախ մարդիկ խուսափում են անձնական գաղտնիքները վստահել որևէ մեկին` կասկածելովհետագայում նրանց կողմից գաղտնիության պահպանման հարցում, իսկ հարազատները, եթե նույնիսկ շատ գաղտնապահ էլլինեն, ցուցաբերում են զգացմունքային վերաբերմունք ստեղծված խնդրի հանդեպ, չեն կարող ադեկվատ և օբյեկտիվգնահատել ու վերլուծել իրավիճակը: Ոմանք էլ չեն ցանկանում անհանգստացնել և ցավ պատճառել իրենց հարազատներինանձնական խնդիրներով` մտածելով նրանց առողջության և հոգեկան հանգստության մասին: Նման մարդիկ հաճախ,նախընտրելով սեփական ուժերով խնդրի լուծման մեկ ուրիշ տարբերակ, ոչ ոքի ոչինչ չեն պատմում, պահում են իրենց մեջ,կամ էլ փորձում են լուծումները փնտրել ինքնուրույն (հոգեբանական գրքերի ընթերցման միջոցով): Ամեն դեպքում խնդիրըանձի ներսում պահելը և չարտահայտվելը որոշ դեպքերում հետագայում կարող է տանել դեպի բարդացում և խորացում`հասցնելով ավելի բարդ հոգեկան վիճակի: Իսկ սեփական ուժերով հաղթահարումը երբեմն անհնար է, քանզի կյանքումգոյություն ունեն խնդիրներ, որոնց սկզբնաղբյուը և լուծումները թաքնված են անգիտակցականի խորը շերտերում, և դրանցդուրս բերումը հնարավոր է միայն հոգեբանի միջամտությամբ:
Հոգեբանի աշխատանքը բավականին ծանր և պատասխանատու աշխատանք է: Հոգեբանը, ի տարբերություն վերընշվածների, ունի անձի մասին համապատասխան գիտելիքների հզոր պահեստ, որը նրան թուլ է տալիս այցելուին ճիշտկողմնորոշելու և ընտրելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մեջ: