ԻՆՉՈ՞Վ Է ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԻՆՉՈ՞Վ Է ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ամունության ճակատագիրը ոչ այնքան պայմանավորված է այն զգացումով, որով
մարդիկ ամուսնանում են, այլ նրանց հոգեկան հատկություննրով՝ բարությամբ,
կամ ոչ բարությամբ, եսամոլությամբ կամ ոչ եսամոլությամբ, սիրալիրությամբ
կամ անտարբերությամբ: Ավելի շուտ ոչ թե զգացմունքով, այլ այն
հատկություններով է պայմանավորված այն, թե ինչպես կվարվեն նրանք իրար
հետ, որքանո՞վ կհամապատասխանեն իրար, այսինքն՝ պայմանավորված է ինքը՝
նրանց զգացմունքների ճակատագիրը: Սա, թերևս, հոգեբանական այն
արմատական օրենքն է, որը ղեկավարում է ամուսնության ճակատագիրը,
հատկապես ներկայիս քաղաքացուն՝ նրա անհատականացմամբ ու զգացմունքների
բթացմամբ: Սկզբնական զգացմունքը ամուսնական բազմօղակ
համատեղելիության միայն մեկ օղակն է, և հիմնական օղակ է հանդիսանում
միայն ամուսնության մայիսյան օրերին: Որքան հին է ամուսնությունը, այնքան
ավելի շատ է նրա ծանրության կնտրոնը փոխադրվում համատեղելիության այն
կողմերի վրա, որոնք և պայմանավորված են մարդկանց բնավորությամբ, նրանց
անհատականությամբ: Առանց սիրո, իհարկե կարելի է ապրել նույնիսկ լավ, եթե
մարդիկ միմյանց նկատմամբ սրտացավ են և ուշադիր: Այստեղ անբնական ոչինչ
չկա, նրկա պայմաննրում, րբ շատերի համար դժվար է սրտակից մարդ գտնել,
այդ բնականոն է, մարդկային, մանավանդ, երբ մարդիկ իրար հետ լավ են
վարվում: Լավ հարաբերությունների դեպքում նրանց մեջ անպայման երևան
կգան նաև որոշ զգացմունքնր էլ, կամ համակրանք, կամ կապվածություն, կամ էլ
լավ սովորություն, ոչ թե անտարբերության սովորություն, այլ ձգտման
սովորություն, այլ ձգտման սովորություն, նման բան հանդիպում է, բայց
հազվադեպ: Իրենց հուզական էությամբ մարդիկ միմյանց հետ պարզապես չեն
կարող ապրել առանց թեկուզև ամենամեղմ զգացմունքների, որոնք չեն այրվում,
այլ սոսկ ջերմանում են, նրանց միջև ծնվում են ինչ-որ ձգտումներ կամ
վանումներ և նույնիսկ անտարբերություն՝ զգացմունքների չեզոքություն, սա

ամենից հաճախ սառնության մի տեսակ է՝ մեր ենթագիտակցության թույլ, թեթև
լիցքավորվածությունը չընդունելու վանողականության հոսանքներով: Այդպիսի
կյանքում կարող է լինել նաև երջանկություն, բայց թերևս ավելի հաճախ
երեխաների և ոչ թե միմյանց շնորհիվ: Դժբախտաբր , սիրո թռիչքները հաճախ
խլանում են վշտի ձախողումներից, սիրուց զրկվելուց, միայնակության բութ
ցավից, երբ մտերիմ մարդը հոգեպես հեռու է… ի դեպ, դա լինում է և նրանց
մոտ, ովքեր ամուսնանում են սրտի մղումով: Անձնական հարաբերություններում,
ընտանեկան կյանքում ընդհանրապես հազվադեպ են հանդիպում հարթ ուղիներ,
որտեղ ամեն ինչ լավ ընթանա: Թերևս ավելի հաճախ հաջողություններ ու
անհաջողությունները միաձուլվում են, իսկ երբեմն էլ ճիշտ և ճիշտ՝ ինչպես հին
հեքիաթներում. Աջ գնաս՝ ձիդ կկորցնես, ձախ գնաս՝ ինքդ կկորչես…: Ուստի և
չպետք է այստեղ համընդհանուր կանոննր որոնել, ամեն ոք պետք է ընտրի հենց
այն ուղին, որն ավելի հարմար է իրեն: Մի խոսքով, մարդկանց կյանքը շատ
ավելի պայծառ է, երբ այն լուսավորում են ավելի ջերմ զգացմունքներ-սերը,
սիրահարվածությունը: Այս զգացումների երկակի օպտիկան ասես ավելացնում է
մեր պլյուսները և պակասեցնում մինուսները, և մենք միմյանց թվում ենք ավելի
լավը, քան կանք իրականում: Սա ենթագիտակցության իմաստուն մեխանիզմն է,
այն թաքցնում է մարդկային էության անկատարելությունները, մեր թույլ
կողմերը, թերությունները: Առօրյա կյանքում այս թույլ կողմերը շատ են
խանգարում մեր զգացմունքներին: Եվ երբ վարդագույն օպտիկան հարթեցնում է
դրանք, դա ավելի քիչ է արթնացնում մեր մեջ թերությունները և, որ գլխավորն
է՝ ջրմացնում ու լուսավորում է մր առօրյան:

Comments