ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ

Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը։

 

Մարդը երկրի վրա ապրում է ոչ նրա համար, որ հարստանա, այլ նրա համար, որ երջանիկ լինի։

 

Մի արհամարհեք այն ամենն, ինչ ձեզ կարող է մեծ դարձնել։

 

Մեկ մարդու մեջ չեն կարող լինել բոլոր տաղանդները։

 

Լեզվի ամենակարևոր արժանիքը հստակությունն է։

 

Ամոթխածությունը մարդկային կրքերից ամենագեղեցիկի՝ սիրո մայրն է։

 

Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար։

 

Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար։ Երկու-երեք օր հետո հույսը կարող է անհետանալ, մինչդեռ սերն արդեն ծնվել է։

 

Որքան մարդ ուժեղ է բնավորությամբ, այնքան քիչ է հակված անհավատարմության սիրո մեջ։

 

Ինքնուրույնության ձգտումը հաջողության հասնելու միակ տարբերակն է։

 

Զրուցելու հմտությունը տաղանդ է։

Comments