Ի՞նչ չարժե անել — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ի՞նչ չարժե անել

Մի ստիպեք երեխային զբաղվել ձեր չիրականացած երազանքով: Եթե մի ժամանակ երազել եք
գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվել, բժիշկ կամ երաժիշտ դառնալ, մի ստիպեք երեխային այդ

97

ճանապարհն ընտրել, որպեսզի իրականացնի ձեր երազանքը: Երեխան ձեր շարունակությունը չէ, այլ առանձին
անհատականություն: Մերժելի է նաև, եթե ծնողները ստիպում են երեխային շարունակել ընտանեկան
մասնագիտությունը: Հասկանալի է, որ ձեր ընտանիքում բժիշկ կամ բիզնեսմեն լինելն ավանդույթ է,
հպարտություն: Բայց մասնագիտական հակվածությունները ժառանգաբար չեն փոխանցվում: Իհարկե, լինում
են դեպքեր, երբ համապատասխան մասնագիտական միջավայրում մեծացած երեխայի համար հետաքրքիր և
մանկուց ծանոթ է հոր և պապերի մասնագիտությունը: Եթե այդպես է, ապա ամեն ինչ հիանալի է: Բայց եթե
նա հայտարարում է, օրինակ, որ քիմիան իրեն հոգեհարազատ չէ, ապա մի ստիպեք ընդունվել
համապատասխան ֆակուլտետ: Հնարավոր է՝ ձեր ընտանիքում տաղանդավոր նկարիչ կամ լավ բժիշկ է
մեծանում, որը կարող է բազում կյանքեր փրկել: Իսկ դուք փորձում եք նրան քիմիայի մասնագետ դարձնել:
Չսիրված աշխատանքը կարող է մարդու ամբողջ կյանքը փչացնել:
Մի սարսափեցրեք երեխային՝ ասելով «Դու չես կարող ծրագրավորմամբ զբաղվել, դու մաթեմատիկայից
միայն ցածր գնահատականներ ես ստանում: Դու միայն տեխնիկումում կարող ես սովորել: Քո
գնահատականներով նույնիսկ պահակ չես կարող դառնալ, իսկ դու տնտեսագետի մասին ես երազում»: Նման
խոսքերով նախ իջեցնում եք նրա ինքնագնահատականը, երկրորդ՝ եթե երեխան երազում է համակարգչային
խաղեր ստեղծելու կամ մեծ կազմակերպություն ղեկավարելու մասին, ապա կարելի է, դա հիմք ընդունելով,
նրա մեջ հետաքրքրություն առաջացնել որոշ առարկաների նկատմամբ:
Դեռահասին հանգիստ բացատրեք, որ ինժեներ–ծրագրավորող դառնալու համար նախ հարկավոր է
բավական բարդ քննություն հանձնել մաթեմատիկայից, ավելին՝ բուհում էլ այդ առարկային մեծ տեղ է
հատկացվում: Շատ տնտեսագիտական ֆակուլտետներում քննություն են հանձնում նաև անգլերենից: Այդ իսկ
պատճառով, եթե նա ցանկանում է իրականություն դարձնել երազանքը, ապա այդ ուղղությամբ պետք է
աշխատել: Հավատացեք, այս խոսքերը ավելի խոսուն կարող են լինել, քան ասելը՝ քեզ ոչ մի տեղ չեն ընդունի:
Ոչ մի դեպքում մի ծիծաղեք նրա անասնաբույժ դառնալու և կենդանաբանական այգում աշխատելու
երազանքի վրա: Չի կարելի դեռահասին ասել. «Միևնույնն է, քեզ ոչինչ չի հաջողվի: Դա լուրջ չէ: Այդ
մասնագիտությունն ընտրելով՝ դու սոված ես մնալու»: Ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ են
գումար վաստակում: Դուք չգիտեք՝ հատկապես ո՛ր բնագավառում կարող է արտահայտվել ձեր երեխայի
տաղանդը: Եթե նա մասնագիտական երազանք ունի, անգամ՝ ամենատարօրինակ ու ոչ խելամիտ, իրավունք ունի
փորձելու ուժերը:

Comments