+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Նախ ընդգծենք, որ առանց հոգեկան առողջության չի կարող լինել առողջ մարմին, այդ մասին գիտեին դեռևս Հին Հունաստանում։ Այնպես որ, մեր նպատակն է առողջ լինել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, դրանք դատարկ խոսքեր կամ վերացական հասկացողություններ չեն, ու անմիջական փոխազդեցություն կա հոգու (աթեիստները թող ասեն՝ հոգեբանությա) և մարմնի միջև։ Եվ հենց սկզբից պայմանավորվենք, որ մարդը մի ամբողջական աշխարհ է (հոգի-մարմին), փոքրիկ տիեզերք, որը սերտորեն կապված է մեծ տիեզերքի հետ, նրա մասնիկն է, ապրում է նրա օրենքներով, ենթարկվում է նրա բոլոր ազդեցություններին։ Այնպես որ, ինչ տեղի է ունենում մեզ հետ, ինչ ձեռք ենք բերում կամ կորցնում, ինչ հիվանդություն ստանում ենք կամ բուժվում, Պատահական չէ, այլ Օրինաչափ ու տրամաբանական։ Եվ ընդհանրապես, մենք ապրում ենք պատճառա-հետևանքային աշխարհում, ուր պատահական ոչինչ տեղի չի ունենում. ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք, եթե լավություն ենք անում ու «ջուրն ենք գցում», այն չի կորչում՝ ճակատագրի բերումով կամ ետ ենք ստանում, կամ էլ այդպես նախկին պարտքն մարում ենք։

Ուրեմն՝ եթե հիվանդ եք,դա պատահական չէ, դա դուք եք վաստակել՝ օր օրի, սխալ ապրելակերպով, սխալ սնուցումով, բացասական մտքերով, բացասական զգացմունքներով, արարքներով ու ցանկություններով։ Եվ մի՛ հավատացեք այն հեքիաթներին, ով էլ որ ձեզ դա պատմի, որ գերհզոր, նորագույն ինչ-որ դեղով շատ կարճ ժամկետում կառողջանաք։ Դա սուտ է կամ անիմացություն։ Տարիներով շերտ-շերտ կուտակված ախտը վայրկենաբար չի անհետանա։ Եվ պետք չէ հույս դնել ուրիշների վրա. բնաբուժական մեթոդը ծանր աշխատանք է, որը ձեր փոխարեն ոչ ոք չի անի։ Դա դո՛ւք պիտի անեք։ Եթե ուզում եք իսկապես բուժվել և իսկապես առողջ լինել։

Ի՞նչ է առողջությունը. եթե օրգանիզմի բոլոր օրգանները նորմալ աշխատում են, եթե ցլխուղեղը հստակորեն վերահսկում ու կառավարում է նրանց, եթե դուք «չեք զգում» նրանց գոյությունն ու աշխատանքը, եթե ձեր հոգեվիճակը խաղաղ է ու ծանրաբեռնված չէ նախանձով, չարությամբ, եսասիրությամբ և այլ բացասական

ախտերով, և կյանքը ձեզ ուրախ ու արևաճաճանչ է երևում, անկախ նրանից, թե քանի տարեկան եք (տարիքը առողջության հետ կապ չունի), ուրեմն դուք ապրում եք համաձայն բնության օրենքների և առողջ եք։

Բավական է խաթարվի նշված հատկանիշներից մեկն ու մեկը, անմիջապես հիվանդությունը ներս կթափանցի օրգանիզմ։ Այժմ ինքներդ որոշեք,թե ինչքանով եք առողջ։

Իզուր չէ, որ Հնդկաստանի ազատագրությանը սկիզբ դրած, մարդկության Ուսուցիչ Աուրոբինդո Գհոշը մեծ համոզվածությամբ ասել է. «Բացարձակ ճշմարտությունն ինքնին անմահ է, անկախ նրանից՝ դրան հետևում են միլիոնավոր մարդի՞կ,թե՞ ոչ մեկը։ Մարդն ինչքանով կարողանում է լինել ճշմարտության մեջ, այնքանով էլ ինքն է անմահ, առողջ։ Կկարողանա՞ս ամբողջովին՝ հոգով ու մարմնով, լինել ճշմարտության մեջ, ուրեմն կդառնաս անմահ՝ հոգով ու մարմնով, ամբողջովին…»

Բավական է մարդը թեկուզ թեթևակի նահանջի առողջ ապրելակերպի սկզբունքներից, առողջությունը կսկսի աննկատելի կերպով անկում ապրել։ Ի հայտ կգան օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմների թերացումներ, ինչպիսիք են՝ մտավոր ու ֆիզիկական արագ վրա հասնող հոգնածությունը, դյուրագրգիռությունը, թմրածությունը։  Եվ ո՛չ մենք, ո՛չ բժիշկները դրանք հիվանդության սկիզբ չենք համարի։ Եթե ընդունված նորմերից շեղված չէ սրտի զարկերի հաճախականությունը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը, մարդը համարվում է «պրակտիկապես առողջ»։

60-70-ական թվականներին Բնաբուժական համակարգի ջատագով՝ բժիշկ-գիտնական Գալինա Շատալովան փորձեց պարզել, թե ի՞նչ տարբերություն կա Բնաբուժական համակարգի հետևորդի և սովորական ձևով ապրող «պրակտիհապես առողջ» մարդու միջև։ Եվ քանի որ բժշկական սարքավորումներն ի վիճակի չեն գրանցել առկա տարբերությունը, նա ֆիզիոլոգիական փորձարկում կատարեց։ Պարզվեց, որ «պրակտիկապես առողջ» մարդու շնչառության հաճախականությունը 15-20 ցիկլ է (ներշնչում-արտաշնչում), իսկ իսկապես առողջինը՝ 5։ Պարզվեց,որ օրգանիզմի ֆունկցիաների պահպանման համար «պրակտիկապես առողջին» անհրաժեշտ ր 1200-1700 կկալ, մյուսին՝ 250-400: Թվային արժեքով՝

առողջության քառապատիկ տարբերություն առաջացավ։ Այնուհետև Շատալովան «ճամփորդություն» կազմակերպեց Միջին Ասիայի ավազուտներով։ Մի խումբը կազմված էր մարզիկներից, մյուս խումբը՝ իր համակարգի հետևորդներից։ Օդի ջերմաստիճանը հասնում էր 50 C, 7 օրում պետք է անցնեին 500 կմ։ Մարզիկների սննդաբաժինն էր՝ 180 գ սպիտակուց, 200 գ ճարպ, 900 գ ածխաջրեր, այդ ամենը համապատասխանում էր 6000 կկալ-ի (միս, հաց, մակարոն, վերմիշել, ապուրներ, թեյ, սուրճ, կակաո, շոկոլադ, պահածոներ, աղ, «Հերկուլես»)։

Բնակյացների խումբն ընդհանուր առմամբ ստանում էր 800-1200 կկալ (մրգեր, բանջարեղենի, ծլեցրած ցորենից պատրաստված շիլայի, մեղրի տեսքով)։

Գիտնականները գտնում էին, որ հենց երկրորդ օրվանից բնակյացների խումբը կհյուծվի ու շարքից դուրս կգա։ Բայց տեղի ունեցավ հակառակը՝ մարզիկների խումբը վերջնագիծ հասավ ուժասպառ, հյուծված, քաշից 2 կգ նիհարած, իսկ բնակյացների խումբը՝ առողջ, թարմ, առանց քաշի կորստի և նույնիսկ մի քիչ «չաղացած»։

Շատալովայի կատարած այս և հետագա փորձերը ցույց տվեցին, որ Բնության Օրենքներին հետևելը օրգանիզմին ապահովում է բոլոր անհրաժեշտ սննդարար միացություններով և բացի այդ, հնարավորություն է ստեղծում, որ օրգանիզմը շրջակա միջավայրից էներգիայի այլ աղբյուրներ նույնպես օգտագործի։

Comments