+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ժեստերի Լեզուն

Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է 

 _  Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում. Տիբեթական բուժարարները դեռեւս շատ դարեր առաջ գտել են, որ մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելովտ արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը. Ասեղը խրելով այղ կետը մասնագետները մարդուն հանում են ուշաթափությունից, պայծառեցնում գիտակցությունը. Եվ ընդհակառակը, այդ կետի վրա առավել ուժգին ներգործությունը (ասենք, քթին հասցրած) կարող է բերել մարդու գիտակցության կորստին. 

Ձեր զրուցակիցը ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին 

_   Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված.  Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին. Մարդու ամեն կողքի վրա տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ. Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր.Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջեւ, նրանց աշխատանքը ուժեղանում է. Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում ​​է. Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը. 

Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջամասի հետեւը 

 _  Տվյալ պահին նրան վստահել չի կարելի.   Այն կետերը, որոնք տեղաբաշխված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար. Հետեւաբար քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբելու. Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության եւ դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ, թթվածնով հարստացած արյունը ակտիվորեն հորդի դեպի գլխուղեղ. Քորելով ծոծրակը `այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցը ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին. 

Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը 

_ Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։ Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարձ անոթները և զարկերակը։ 

 

Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը

_Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ ձեր խոսքերից. Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է … բայց ոտքերով դեպի վերեւ, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին. Ականջի մերսումը բավականին ընդունված եւ հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի եւ ուղեղի վրա. Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է եւ դրանք վատացնել ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից. 

Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել

_ Գռեհիկ, անպատշաճ գործողություն։ Մատնահոդերի մերսում։ Այսինքն` մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։ 
Մարդը շփում է ձեռքի ափերը 
Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։ Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ գործողությունը, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին` մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։

Ձեռքի ափերը ծնկներին դրված

_ Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։ Ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու է ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ կերպ ասած` մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակտիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։