Թողնենք անցյալը անցյալում — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Թողնենք անցյալը անցյալում

 

Մի պահ, որ մտածում ես ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք անցյալը թողնեինք անցյալում, այդ դեպքում միայնկկարողանանք հաղթահարել կյանքի այնպիսի դժվար դեպքեր, ինչպիսին են հարազատի կորուստը, բաժանությունն ուբաժանումը: Դա մեզ կօգներ, որ կյանքին համընթաց շարժվեինք ու ասեինք հաջողություն բոլոր այն վատ բաներին, որոնք պատահում են մեր կյանքում, դա մեզ կօգներ նայել առաջ և ասել բարով մնաս անցյալ:

Իհարկե, հեշտ չէ, բայց կան շատ պրակտիկ միջոցներ անցյալն անցյալում թողնելու: Բայց մինչև դրան հասնելը պետք է անցնել մի կարևորագույն փուլի միջով, որը կարելի է բնութագրել որպես ևս մեկ անգամ հանդիպում անցյալի հիշողությունների և անցյալի փորձի միջով ևս մեկ անգամ <<ճամփորդություն>>.

 

6 քայլ մոռացման համար,

  • Գրիր, խոսիր, պատմիր, նկարիր, կամ ինչ-որ մի ձև նորից վերապրիր այդ հիշողությունները ևս մեկ անգամ: Մոռանալ անցյալը նշանակում է հարգել սեփական հիշողությունները:
  • Թող քո բոլոր հիշողությունների մեջ այն ցավոտ հույզերն ու զգացմունքները, որոնք պտտվում են քո շուրջը: Այդ ամենը նորիցվերապրելը բավականին սարսափելի է, բայց անհրաժեշտ, քանի որ վերջում, հավատցեք ձեզ կզգաք ավելի սփոփված ևհանգիստ;
  • Գնա հետ և խոսիր այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են եղել կամ ինչ-որ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:Թողնել անցյալը նշանակում է հետ գնալ:
  • Կիսիր քո զգացողությունները, խոստովանիր, եթե հնարավոր է: Անցյալը մոռանալ նաև նշանակում է արտահայտել զգացմունքները կապված այդ հիշողությունների հետ: Դուք պետք է կարողանաք հաղթահարել Ձեր սխալները,  միայն այդդեպքում կարող եք անկեղծորեն արտահայտել մեղքի ու ամոթի զգացողությունները:
  • Զղջացեք և եթե հարկավոր է ներողություն խնդրեք:
  • Փորձեք կառավարել սնունդը չարաշահելու մղումը, համոզված կարող եմ ասել, որ Ձեզ չեն օգնի նաև խմիչքն ու թմրանյութը:

Հարյուրավոր մարդիկ տառապում են պոստտրավմատիկ սթրեսներից, հուզական խանգարումներից, այնպես որ նույնիսկ փոքրիկ խորհուրդը արդեն առիթ է ուրախության:

Իրհարկե լիովին մոռանալ այն ամենն, ինչ կատարվել է անհնար է բնական ճանապարհով, միակ բանը, որ կարող ենք անել դա այն է, որ փորձենք փոխել մեր դիրքորոշումները այդ իրադարձությունների հանդեպ: Սա է ողջ գաղտնիքը:

Հուսալ, որ  կարող ես երջանիկ լինել մինչդեռ անցյալի վատ հիշողությունները մշտապես փչացնում են քո կյանքը, իրական չէ:

Սովորաբար վատ հիշողությունները ազդում են և փոխում անձի վարքը, կյանքը, բնավորությունը, նույնիսկ արտաքինը դրանք կարող են փոխել: Ինչպես կարելի է թույլ տալ դեպքերին այդպես ազդել Ձեր կյանքի վրա: Չէ որ ամեն ոք ինքն է որոշում իրկյանքի ուղին: Իսկ այդ վատ հիշողությունները, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում անձի գիտակցության ևենթագիտակցության վրա, քան լավ հիշողությունները, սկսում են փոխել անձին և անձի ներսում ստեղծում են սեփական<<ես>>-ի բացասական պատկերը, որը ոչ միայն փոխում է անձի վարքը, կյանքը, ինքնագնահատականը, այլ ստիպում ենմշտապես վերապրել այն, ինչի միջով արդեն մեկ անգամ անցել ես, դրա համար պայքարի արդյունավետ հոգեբանական միջոցըդա սեփական դրական <<ես>> կերպարի ստեղծումն է, բայց խոսքը ոչ թե <<սովորական դրական Ես կերպար>> -ի մասին է, այլուժեղ, անսաստ <<դրական ես կերպար>>, որը պետք է ստեղծվի Ձեր մեջ միանշանակ ողջ սեփական ուժերի կենտրոնացմանմիջոցով, ստեղծված ես-ի դեմ ուղղված  քրտնաջան պայքարի ու հաղթահարման միջոցով, որը հասկանալի է, որ հեշտ չէ, բայցեթե կա նպատակ ու եթե կա ցանկություն, ուրեմն հնարավոր է:

Այսպիսով, անցյալը մոռանալու համար, և բացասական <<ես>> կերապարը քանդելու ու դրա փոխարել դրական <<ես>>-ըկառուցելու համար, պետք է փոխել ներկան:

Փոխիր քո անցյալը՝ ներկան փոխելու միջոցով: Սա խորհուրդ է Ձեզ, որը կարող եք կարդալ և առանց նշանակություն տալու առաջ անցնել, փակել հիմա էջը և մոռանալ նույնսկ այն ինչ կարդացիք, բայց նաև կարող եք գործի անցնել ու այսօրվանից սկսել աշխատել այդ ուղղությամբ: Ընտրությունը Ձերն է:

Comments