Ընտանիքի մթնոլորտը — Hov-Bakh
+374 98 93 06 98 hov-bakh@mail.ru

Ընտանիքի մթնոլորտը

 

Լավ տունը լավագույն դպրոցն է ինչպես երիտասարդության,այնպես էլ մեծահասակների համար:

 

Հասարակությունը բաղկացած է ընտանիքներից և այնպիսինն է,ինչպիսին այն դարձնում են ընտանիքների ամուսինները:Ընտանիքը ազգի սրիտն է:Երկրի ապագա վերելքը կամ անկումը պայմանավորված է նոր սերնդի էությամբ և բարոյական նկարագրով:Եթե երիտասարդների հոգում  մանկուց սերմանվել է բարոյականություն,ինքնատիրապետում ու զսպվածություն,ապա նրանք դրական ազդեցություն կունենան հասարակության վրա:Սովորություններն ու սկզբունքները,որոնք այսօր ձևավորվում են երիտասարդության մեջ,հասարակության  ապագա վիճակի արտացոլումն են:Վատ կազմակերպված ընտանիքն իր ազդեցությունն է ունենում ամենուր և կործանարար  ձևով է անրադառնում ամբողջ հասարակության  վրա:Այն չարության հեղեղ է բերում ոչնչացնելով ընտանիքները,հասարակություն և կառավարությունը:

 

 

Comments